Jump to content

Նեուզա Բորժես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեուզա Բորժես
պորտ.՝ Neusa Borges
Ծնվել էմարտի 8, 1941(1941-03-08)[1][2][3] (85 տարեկան)
ԾննդավայրՖլիրիանոպոլիս, Բրազիլիա[3]
Քաղաքացիություն Բրազիլիա
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և երգչուհի
Ակտիվ շրջան1950 — ներկա

Նեուզա Բորժես (պորտ.՝ Neuza Borges, մարտի 8, 1941(1941-03-08)[1][2][3], Ֆլիրիանոպոլիս, Բրազիլիա[3]), բրազիլացի սևամորթ հանրահայտ դերասանուհի[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է՝ 8 մարտի, 1941 թ Սանտա-Կատարինա Բրազիլիա։ Հեռուստասերիալներում սկսել է նկարահանվել 1970 թվականից։ Նկարահանվել է ավելի քան 44 հեռուստասերիալներում։ Նրան համաշխարհային ճանաչում բերեց 1976 թվականի Բեռնարդո Գիմարայիշայի գրքի հիման վրա նկարահանված Ստրկուհի Իզաուրա (1976) ն որտեղ նա մարմնավորեց Ռիտայի կերպարը։ 21-րդ դարի սկզբին նկարահանվեց Ռեդե Գլոբոյի Կլոն (հեռուստասերիալ)-ում որտեղ մարմնավորեց Դալվային։ 2009 թվականին նկարահանվեց նույն հեռուստաալիքի և նույն սցենարիստի Գլորիա Պերեզի «Հնդկաստանի ճանապարհներ» հեռուստասերիալում։ Դրան հաջորդեց 2014 թվականի Խիզախ Կինը սերիալը։ Նրա հայտնի դերերն են Դալվան և Դիվան։ Նա արժանացել է Բրազիլիայի լավագույն սևամորթ դերասանուհու կոչմանը։

Նեուժա Բորժեսը հայտնի է նաև Բրազիլիայում որպես ակտիվիստ եւ բարերար։ Նա նաև մասնակից է միասեռականների իրավունքների պաշտպանմանը։ Բրազիլիայում նա ունի հագուստի բարեգործական խանութ, որի հանգանակությունը ուղղվում է անապահով երեխաներին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 MusicBrainzMetaBrainz Foundation, 2000.
  4. «Neuza Borges». InterFilmes.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեուզա Բորժես» հոդվածին։