Գլորիա Պերես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գլորիա Պերեզից)
Գլորիա Պերես
Ծնվել էսեպտեմբերի 25, 1948(1948-09-25)[1] (75 տարեկան)
ԾննդավայրՌիու Բրանկու, Բրազիլիա
Քաղաքացիություն Բրազիլիա
Մասնագիտությունգրող, դերասանուհի և սցենարիստ
Երեխա(ներ)Դանիելլա Պերեզ
gloriaperez.com.br

Գլորիա Պերես (պորտուգալերեն՝ Glória Maria Rebelo Ferrante Perez, սեպտեմբերի 25, 1948(1948-09-25)[1], Ռիու Բրանկու, Բրազիլիա[2]), հայտնի հեռուստասերիալների բրազիլացի սցենարիստ։ «Հնդկաստանի ճանապարհներ», «Կլոն», «Խիզախ կինը» հեռուստասերիալները նրան բերեցին համաշխարհային ճանաչում։ 2009 թվականին լավագույն սերիալի սցենարիստ անվանակարգում արժանացել է Էմմի միջազգային մրցանակի

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է` իտալացու և բրազիլացու ընտանիքում, ավարտել է Ռիո դե Ժանեյրոյի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ Գլորիա Պերեսը սիրում է ստեղծել սյուժեներ գիտության ամենավերջին նվաճումների շուրջ։ Նրանից բրազիլացի հեռուստադիտողը իմացավ, թե ինչպե՞ս է փոխանցվում ՄԻԱՎ-ը, ի՞նչ է փոխնակ մայրությունը, ինչպիսի՞ դեր է խաղում համացանցը երեխայի կյանքում, բարձրացրեց այնպիսի թեմաներ, ինչպիսին են թմրամոլությունը, ալկոհոլիզմը, անրադարձավ հոգեկան շեղվածությանը, անձի երկվության և սեյրական մարդասպանությանը, նրա սերիալները պատմում են տարբեր ազգերի մշակույթների, կրոնների մասին։ 1997 թ. Գլորիային ցնցեց Դոլլի ոչխարի կլոնավորման մասին լուրը, ինչը դարձավ նոր սերիալի սցենարի մեկնարկի կետը։ Գլորիա Պերեզն այն միակ սցենարիստներից էր, որը 21-րդ դարի առաջին տասնամյակում գրեց այնպիսի սցենար աշխարհահրչակ «Ռեդե Գլոբո»-ի ամենահայտնի «Կլոն» հեռուստասերիալի համար, որտեղ խոսվում էր իսլամի, թմրանյութերի մասին։ Գլորիա Պերեզը տեսել է երկու երեխաների մահը. 20 տարի առաջ դստերը Դանիելլա Պերեզին սպանել էր հեռուստասերիալում նրա գործընկերը, որդին էլ մահացել է աղիքային հազվադեպ հիվանդությունից, մյուս տղան էլ ծնվել է Դաունի համախտանիշով, Գլորիա Պերեզը ինքն էլ վերջերս է հաղթահարել մահացու հիվանդությունը՝ քաղցկեղը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կլոն» սերիալի էկրան դուրս գալու համար դժվարություններ առաջացան ոչ թե կլոնավորման թեմատիկայի համար, այլ մուսուլմանական աշխարհի մասին պատմելու համար։ ԱՄՆ-ի առևտրի կենտրոնի վրա հարձակումից հետո, մուսուլմանների մասին սերիալ ոչ-ոք չէր ուզում։ Բայց Պերեզը չհանձնվեց.նա կարդաց Ղուրանը, մեկնեց Եգիպտոս և Մարոկկո։ Գլորիայի հայրը՝ Գերագույն դատարանի դատավորը, մեծ գրադարան ուներ։ Սկզբից նա կարդում էր սենտիմենտալ վեպեր, սակայն պապիկը թոռնուհուն ուղղորդեց ավելի լուրջ բաներ կարդալուն։ Ազատ ժամանակ Գլորիան գնդակ էր խաղում տղաների հետ բակում. ՛՛Աղջիկները խոսում էին միայն ամուսնության և երեխաների մասին, ես մտածում էի՝ միթե՞ կինը չի կարող զբաղվել ավելի հետաքրքիր գործով՛՛: Դպրոցից հետո Գլորիան ընդունվում է Ռիո-դե-Ժանեյրոյի Պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ Պոեզիայի երեկոյի ժամանակ ծանոթանում է ինժեներ Լուիս Կառլոս Պերեսի հետ, ամուսնանում նրա հետ և ունենում 3 երեխա. սկզբից Դանիելային, երկու տարի հետո՝ Ռոդրիգոյին և հինգ տարի անց՝ Ռաֆայելին։ Կրտսեր որդու ծննդի հետ Գլորիայի կյանքում հայտնվում է առաջին փորձությունը. տղայի մոտ հայտնաբերվում է Դաունի համախտանիշ։ Այնուամենայնիվ երիտասարդ մայրիկը ընդունվում է ասպիրանտուրա և պաշտպանում դիսերտացիա Բրազիլիայի ինդուստրիալիզացիայի մասին։ Գրելը նրա համար դառնում է առօրյա հոգսերից լիցքաթափվելու միջոց։ Նրա գրում է Նրա անունը Մալու է սերիալի գործողությունների զարգացման իր տարբերակը և ուղարկում է Գլոբո հեռուստաընկերություն, որտեղ այն քննադատվում է և հետ ուղարկվում։ Սակայն Գլորիան չի հանձնվում։ ՛՛Ես պատկանում էի ժամանակակից երիտասարդությանը և նայում էի սերիալներին վերևից և ուզում էի գրել կինոյի համար։ Բայց դուռը, որ ես բացեցի, բերեց ինձ հեռուստատեսություն։ Գլորիայի ընկերուհին՝ հայտնի սցենարիստ Ժանետ Կլեռի հարսը, ցույց է տալիս սկեսրոջը ՛՛չստացված՛՛ սցենարը։ Ծանր հիվանդ Ժանետ Կլեռը շտապում էր ավարտել ՛՛Ես խոստանում եմ՛՛ սերիալի սցենարը և նրան օգնող հավելյալ ձեռք էր պետք։ Սկզբից Գլորիան միայն տպագրում էր, սցենարը տանում էր հեռուստատեսություն և բնակարանն էր կարգի բերում։ Սակայն Ժանետի վիճակը ծանրանում է և նա չի կարողանում վերջացնել սերիալը։ Դա անում է Գլորիա Պերեզը։ Գլոբոյի ղեկավարությունը երիտասարդ սցենարիստին աշխատանք է առաջարկում։ Նա թողնում է համալսարանը և ամուսնուն ու նստում է գրելու Բարձր խավ սերիալի սցենարը արդեն հայտնի սցենարիստ Ագինալդո Սիլվայի հետ համատեղ։ Այդ փորձից հետո նա երդվում է՝ այլևս ոչ մի համագործակցություն ուրիշ սցենարիստի հետ. Ես ունեմ մարդիկ, ովքեր ինձ համար հավաքում են գիտական և հատուկ տեղեկատվություն, բայց գրում եմ ես միայնակ, որովհետև երևակայութունը ինդիվիդուալ է և չկիսվող։ Ես տեսնում եմ, թե ինչպես են զարգանում դեպքերը և չեմ ուզում, որ ինչ-որ մեկը ինձ ստիպի կասկածել և ես վատնեմ ժամանակս վեճերի վրա։ 1992 թ. դեկտեմբերի 28-ին Գլորիայի աղջկը՝ 22-ամյա Դանիելան հայտնաբերվում է սպանված։ Աղջկա ամուսինը Ռաուլ Գազոլլա-ն էր (Միրոն Կլոն սերիալում)։ Հուղարկավորությունից հետո Ռաուլը ծանր հոգեբանական տրամվաների միջով է անցնում, իսկ Գլորիայի վարքագծում այդ չի արտահայտվում Գլորիան վերադառնում է տուն, նստում համակարգչի առաջ և շարունակում ՛՛Մարմիններ և հոգիներ ՛՛ սերիալի սցենարը գրել, որտեղից դուրս է հանում կերպարին, ում մարմնավորում էր իր աղջիկը։ Աղջկա մահվան ապրումները արտացոլվել են Կլոն սերիալում` կլոնավորման գաղափարով։ Մահվանը հաղթելու, և սիրելի մարդուն վերածնելով։ Պատահական չէ նաև, որ սերիալում արաբական գաղափարներին զուգահեռ Լոբատոյի կերպարի միջոցով անվերջ բարձրաձայնվում է ռեինկարնացիայի գաղափարը։ Ավարտելով Մարմնով և հոգով սերիալի սցենարը, Գլորիան երեք տարով ընդհատում է գործունեությունը։ - Ես ունեմ գրասենյակ, բայց ես այն չեմ օգտագործում, - պատմում է սցենարիստը, - ես գրում եմ պատշգամբում, խոհանոցում։ Երբ ես գրում էի ՛՛Կլոնի՛՛ սցենարը, ինձ մոտ միշտ արաբական երաժշտություն էր հնչում։ Սցենարի գլուխների արանքում, ես զբաղվում եմ մարմնամարզությամբ, գնել եմ մարզասարք, որովհետև մարզասրահ գնալու ժամանակ չունեմ։ Շաբաթ օրերին գնում եմ դիսկոտեկ, ոչ թե նրա համար, որ ծանոթանամ ինչ-որ մեկի հետ, այլ որպեսզի հանգստացնեմ ոտքերս և ցրվեմ։

Ասպիրանտուրայում Գլորիա Պերեզը պաշտպանում է դիսերտացիա Բրազիլիայի ինդուստրիալիզացիայի մասին:

Սերիալները նրա սցենարով[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Глория Перес». www.kinopoisk.ru. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլորիա Պերես» հոդվածին։