Հեռավոր սահմանագիծ (հուշակոթող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Հեռավոր սահմանագիծ» հուշակոթող
«Հեռավոր սահմանագիծ» հուշակոթողը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակպատերազմի հուշահամալիր և պատմության հուշարձան
Ստեղծում1966
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԼոպուխինկա
Շինության ձևՀուշակոթող
Մասն էՓառքի կանաչ գոտի
Ներկա վիճակԿանգուն
 Cultural heritage monuments in Lomonosovsky District Վիքիպահեստում

«Հեռավոր սահմանագիծ» հուշակոթող (ռուս.՝ Мемориал «Дальний рубеж»), հուշակոթող «Փառքի կանաչ գոտի» համալիրի կազմի մեջ։ Գտնվում է Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզում, Օրանիենբաումի հենակետի տարածքում։ Հուշակոթողը 1966 թվականին տեղադրվել է պատերազմի ժամանակ ոչնչացված Տերենտևո գյուղի շրջանում (Լոպուխինկա գյուղից 6 կմ դեպի հյուսիս), Լոպուխինկա գետի ափին (նախկինում գետը կոչվել է Ռուդիցա, հետևաբար որոշ աղբյուրներ հուշակոթողի գտնվելու վայրը նշում են գետի հին անվանումով)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը կառուցվել է 1966 թվականին ՀամԼԿԵՄ Սմոլնինսկու շրջկոմի հասարակական հիմունքներով` ճարտարապետ Տ. Կոզիրևայի մասնակցությամբ։ Գրանիտե ուղղանկյուն քարի վրա փորագրված է հետևյալ մակագրությունը. «Այստեղ 1941 թվականին բալթիացի նավաստիները կանգնեցրել են ֆաշիստական զորքերը»։

Հուշարձանի գտնվելու վայրը մի շարք աղբյուրներ սխալմամբ նշվում են նախկին Շերեմետևո գյուղի մոտակայքում[1] (որը, ըստ երևույթին, այնտեղ երբեք գոյություն չի ունեցել) կամ նախկին Ուստ-Ռուդիցի գյուղում[2]։

Հուշարձանի վիճակը 2006 թվականին գնահատվել է ընդունելի[3]։

2009 թվականի հունվարի 25-ին Լենինգրադը գերմանա-ֆաշիստական շրջափակումից ազատագրելու 65-րդ տարեդարձի առթիվ հուշարձանի մոտ տեղադրվել են ծաղկեպսակներ և ծաղիկներ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Энциклопедия Петербурга от А до Я». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 2-ին.
  2. Гришина Л. И., Файнштейн Л. А., Великанова Г. Я. Памятные Места Ленинградской Области. Л.: Лениздат, 1973.
  3. Описание к фотографии памятника, сделанной Владимиром Митьковским
  4. «Фотография памятника 25 января 2009 года». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 2-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гусаров А. Ю. Памятники воинской славы Петербурга. — СПб.: Паритет, 2010. — 400 с. — ISBN 978-5-93437-363-5.