Հելենիո Հերրերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Հելենիո Հերրերա
իսպ.՝ Helenio Herrera Gavilán
Helenio Herrera Elgrafico.jpeg
Անձնական տվյալներ
Ազգությունը Արգենտինացի
Քաղաքացիությունը Flag of France.svg Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 10, 1910(1910-04-10) (108 տարեկան)
Ծննդավայր Բուենոս Այրես, Արգենտինա Արգենտինա
Մահվան ամսաթիվ նոյեմբերի 9, 1997({{padleft:1997|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:9|2|0}})[1] (87 տարեկանում)
Մահվան վայր Վենետիկ, Իտալիա Իտալիա
Դիրք Պաշտպան
Պատանեկան կարիերա
Մարոկկո Ռոշե Նոյրե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1931-1932 Մարոկկո Ռասինգ Կասաբլանկա ? (?)
1932-1933 Ֆրանսիա ԿԱՍԺ Փարիզ ? (?)
1933-1935 Ֆրանսիա Ստադ դե Ֆրանս ? (?)
1935-1937 Ֆրանսիա Օլիմպիկ Շարլևիլ ? (?)
1937-1939 Ֆրանսիա Ռուբե ? (?)
1940-1942 Ֆրանսիա Ռեդ Սթար Փարիզ ? (?)
1942-1943 Ֆրանսիա Ստադ դե Ֆրանս ? (?)
1943-1944 Ֆրանսիա Պարի Կապիտալ ? (?)
1944-1945 Ֆրանսիա Պուտո ? (?)
Մարզչական կարիերա
1944-1945 Ֆրանսիա Պուտո ԽՄ 
1945-1948 Ֆրանսիա Ստադ դե Ֆրանս
1949 Իսպանիա Ռեալ Վալյադոլիդ
1949-1952 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ
1952 Իսպանիա Մալագա
1953 Իսպանիա Դեպորտիվո Լա Կորունյա
1953-1956 Իսպանիա Սևիլիա
1956-1958 Պորտուգալիա Բելենենսիշ
1958-1960 Իսպանիա Բարսելոնա
1960-1968 Իտալիա Ինտեր
1966-1967 Իտալիա Իտալիա
1968-1973 Իտալիա Ռոմա
1973-1974 Իտալիա Ինտեր
1978-1979 Իտալիա Ռիմինի
1979-1981 Իսպանիա Բարսելոնա
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Հելլենիո Հերրերա (իսպ.՝ Helenio Herrera, 1910 թ. ապրիլի 10, Բուենոս Այրես, Արգենտինա - 1997 թ. նոյեմբերի 9, Վենետիկ, Իտալիա), արգենտինական ծագմամբ ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ, ով հանդես է եկել մի շարք ֆրանսիական ակումբներում։ Իր մարզչական կարիերայի ընթացքում մարզել է այնպիսի ակումբներ, ինչպիսիք են իսպանական Բարսելոնան, Ատլետիկո Մադրիդը, Մալագան, իտալական Ինտերը, Ռոման, ինչպես նաև Իտալիայի ազգային հավաքականը։ Համարվում «կատենաչչո» տակտիկական սխեմայի հիմնադիրը, վերջինիս հիմքում ընկած է խաղ, որը հիմնված է ավելի շատ պաշտպանական գործողություններ իրականացնելու համար։ Հելլենիոն համարվում է ֆուտբոլի պատմության մեջ աշխարհի մեծագույն մարզիչներից մեկը, ըստ Football Pantheon-ի գրավել է երկրորդ տեղը բոլոր ժամանակների և ազգերի լավագույն մարզիչների շարքում[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկության տարիներին Հերրերան ընտանիքի հետ հաստատվեց Մարոկկոյում, որտեղ և սկսեց իր ֆուտբոլային կարիերան, քիչ անց նա ստացավ Ֆրանսիայի քաղաքացիություն և սկսեց հանդես գալ ֆրանսիական ակումբներում։ Հերրերան իր մարզչական կարիերան նույնպես սկսեց Ֆրանսիայում, սակայն նրա հիմնական հաջողությունները սկսվել են Իսպանիայում և Իտալիայում, առաջին հերթին Բարսելոնայում և Ինտերում։ Հերրերան համարվում է հայտնի և տիտղոսակիր ֆուտբոլային մարզիչներից մեկը, պաշտպանողական ֆուտբոլի ջատագովը։

Հերրերան մահացել է Վենետիկում և հուղարկավորվել է Սան Միկելե կղզում[3]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզչական[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]