Հասարակական կազմակերպությունների միջազգային օր
Հասարակական կազմակերպությունների միջազգային օր | |
---|---|
Տեսակ | միջազգային օր |
Ամսաթիվ | Փետրվարի 27[1] |
Հաստատված | 2014[2] |
Անվանված է | հասարակական կազմակերպություն |
Ի հիշատակ | հասարակական կազմակերպություն[3] |
Հիմնադիր | Marcis Skadmanis? |
Կայք | worldngoday.org/es/(իսպ.) և worldngoday.org(անգլ.) |
Հասարակական կազմակերպությունների միջազգային օր (ՀԿ-ների միջազգային օր, անգլ.՝ World NGO Day[4]), տոն, որը նշվում է ամեն տարվա փետրվարի 27-ին։ Առաջին անգամ հասարակական կազմակերպությունների միջազգային օրը մերձբալթյան 12 պետություն հռչակել է 2010 թվականի ապրիլի 17-ին՝ Բալթիկ ծովի ափին գտնվող Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում տեղի ունեցած ՀԿ-ների 9-րդ ֆորումի 8-րդ գագաթնաժողովի ժամանակ[5][6][7]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀԿ-ի համաշխարհային օրն առաջին անգամ պաշտոնապես նշվել է 2014 թվականի փետրվարի 27-ին Ֆինլանդիայի Հելսինկի քաղաքում։ Միջոցառմանը մասնակցել են տարբեր համաշխարհային առաջնորդներ և ՀԿ-ներ, ինչպիսիք են Հելեն Քլարկը, Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի 8-րդ ղեկավարը, Նոր Զելանդիայի նախկին վարչապետը, որն իր խոսքում շնորհավորել է բոլորին ՀԿ-ի համաշխարհային օրվա ճանաչման առթիվ և ընդգծել ՀԿ-ի սեկտորի կարևոր աշխատանքը համաշխարհային զարգացման գործում[8][9]։ Առաջնորդների շարքում էր նաև Եվրոպական հանձնաժողովի զարգացման կոմիսար Անդրիս Պիեբալգսը, որն իր ողջույնի խոսքում նշել է․
Ճիշտ որոշում է բազմաթիվ օրերի շարքում նշել ՀԿ-ի օրը և շնորհակալություն հայտնել նրանց իրենց կատարած մեծագույն աշխատանքի համար։ |
1950 թվականի փետրվարի 27-ին Միավորված ազգերի կազմակերպության բանաձևում մտցվեց «միջազգային ոչ կառավարական կազմակերպություն» հասկացությունը, ինչը նշանակում էր ՀԿ ոլորտի ճանաչում։
ՀԿ-ների համաշխարհային օրվա հիմնադրումը նախաձեռնվել է 2009 թվականին ուսանող Մարցիս Լիորս Սկադմանիսի կողմից միջազգային իրավունքի ուսուցման ժամանակ[12]։ Օրվա սկզբնական հանրահռչակմանն ու զարգացմանն աջակցել է «Լատվիական քաղաքացիական դաշինք» հասարակական կազմակերպությունը։
2010 թվականի ապրիլի 17-ին Վիլնյուսում՝ Բալթիկ ծովի տարածաշրջանի ՀԿ-ների 9-րդ համաժողովի 8-րդ սամմիթում (Բալթիկ ծովի պետությունների խորհուրդ), Բալթիկ ծովի 12 պետությունների (Բելառուս, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Գերմանիա, Իսլանդիա, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, Ռուսաստան, Նորվեգիա և Շվեդիա) ազգային ՀԿ-ների գլխավոր ներկայացուցիչները պաշտոնապես հռչակեցին ՀԿ-ի համաշխարհային օրը՝ ամրագրելով դրա ճանաչումը և դրանով իսկ սահմանելով իրավաբանորեն միջազգային իրավական նախադեպ։ 2012 թվականի ապրիլի 23-25-ը Հումբոլդտի համալսարանում՝ Բալթիկ ծովի տարածաշրջանի ՀԿ-ների 10-րդ համաժողովում, ՀԿ-ի համաշխարհային օրը պաշտոնապես իրավաբանորեն կրկին ամրագրվեց ԲԾՊԽ Գերմանիայի նախագահության (Բալթիկ ծովի պետությունների խորհուրդ) եզրափակիչ հաղորդագրության մեջ[13]։
2017 թվականի փետրվարի 27-ին Արտաքին գործերի եվրոպական ծառայության ներկայացուցիչը հրապարակել է պաշտոնական գրավոր հաղորդագրություն Եվրոմիության բարձրագույն ներկայացուցչի՝ Ֆեդերիկա Մոգերինիի անունից՝ կապված Բրյուսելում ՀԿ-ի համաշխարհային օրվա հետ, 27.02.2017 — UNIQUE ID: 170227_11։ Նա ընդգծել է ՀԿ-ների կատարած դերի կարևորությունը[14]։
Այսօր մենք նշում ենք հասարակական կազմակերպություններ համաշխարհային օրը։ Հիմնականում մենք նշում և տոնում ենք քաղաքացիական հասարակության ներդրումը համայնքում և ՀԿ-ների յուրահատուկ ունակությունը՝ լինել նրանց ձայնը, որոնք լսելի չեն հասարակության մեջ։ - Արտաքին գործերի եվրոպական ծառայություն, փետրվարի 27 2017 թվական
|
ՀԿ-ների առաջին համաշխարհային օր
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի փետրվարի 27-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում առաջին անգամ միջազգային մակարդակով նշվեց ՀԿ-ների համաշխարհային օրը[15]։ Նշելով միջազգային մակարդակով ՀԿ-ների համաշխարհային օրվա պաշտոնական ճանաչումը՝ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունը ցանկություն է հայտնել աջակցել ՀԿ-ների համաշխարհային օրվա կարևորությանը և ամրապնդել այդ ավանդույթը միջազգային հարթակներում՝ դրանով իսկ նպաստելով Ֆինլանդիայի Հելսինկի քաղաքում գործող ՀԿ-ների համաշխարհային ֆորումի կազմակերպմանը։ ՀԿ-ների համաշխարհային օրվա համաժողովին ելույթ ունեցան նաև տարբեր առաջնորդներ, ինչպիսիք են Ֆինլանդիայի Միջազգային զարգացման հարցերով նախարար Պեկա Հավիստոն (Pekka Haavisto)[16], Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղարը, ՄԱԿ-ի ծրագրերի սպասարկման գրասենյակի (UNOPS) ղեկավարը[17], Հյուսիսային երկրների նախարարների խորհրդի ղեկավարը, Իրանի կանանց հարցերով նախկին նախարարը և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավարը, Նոր Զելանդիայի նախկին վարչապետը[18], Եվրամիության զարգացման հարցերով հանձնակատարը[19], ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ[20]։
Առաքելություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԿ-ների համաշխարհային օրը միջազգային խորհրդանիշ է, որն արտացոլում է ՀԿ-ների գլոբալ արժեքները, ձգտումներն ու արդյունքները, որոնք ուղղված են ազատությանը, հասարակական ձայնին և մարդկանց անվտանգության, տուժած երկրների, բնության, մարդկության մշակութային ժառանգության, մարդկության ապագայի հանդեպ հոգատարության և նրա արժեքի ճանաչմանը
- ՀԿ-ների համաշխարհային օրը հաստատում է հասարակության երախտագիտությունն ու շնորհապարտությունը ՀԿ-ների ներդրման համար, որը նրանք ներդրել են ի շահ հանրության՝ միավորելով աշխարհում բոլոր ոչ կառավարական կազմակերպություններին կոնկրետ միջազգային խորհրդանիշի՝ այս օրվա ներքո
- ՀԿ-ների համաշխարհային օրը այն ՀԿ-ների մարդկանց հիշատակի օրն է ամբողջ աշխարհում, ովքեր իրենց կյանքը նվիրել են առաքելության շրջանակներում կատարվող աշխատանքներին[21]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀԿ-ների համաշխարհային օրը լայնորեն նշվում է տարբեր երկրներում, օրինակ՝ Պակիստանում[22], Հնդկաստանում, Աֆղանստանում, Նեպալում, ԱՄՆ-ում և Աֆրիկայի[23], Ասիայի[24], Հարավային Ամերիկայի և Եվրոպայի[25] տարբեր երկրներում։ ՀԿ-ների համաշխարհային օրը, որպես կանոն, նշվում է տարբեր լայնածավալ միջոցառումների տեսքով՝ բանավեճեր, ֆորումներ, սեմինարներ, դասախոսություններ, ընկերական երեկոներ, ցուցահանդեսներ, տեղեկատվական միջոցառումներ հեռուստատեսությամբ, ռադիոյով, դպրոցներում և այլն։ ՀԿ-ների համաշխարհային օրը՝ փետրվարի 27-ին օգտագործվում է որպես խորհրդանիշ նաև մասնավոր ձեռնարկությունների կողմից, որոնք իրենց ծառայություններն ու ապրանքները տրամադրում են ոչ կառավարական կազմակերպություններին անվճար կամ մեծ զեղչերով։
Պաշտոնական հեշթեգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հասարակական կազմակերպությունների համաշխարհային օրվա պաշտոնական հեշթեգներն (բանալի բառեր) են՝ #WorldNGODay, #YourNGODay և #NGODay[26]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.finnbay.com/media/news/world-ngo-day-international-celebration-recognition/
- ↑ https://worldngoday.org/how-it-all-started/
- ↑ https://worldngoday.org/
- ↑ «Во Всемирный день НКО Мэр Москвы вручит благодарности лидерам столичных некоммерческих организаций». mos.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2018-22-02-ին.
- ↑ «Форум НПО стран Балтийского региона». norden.spb.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2013-15-02-ին.
- ↑ «Baltic Sea NGO Forum 2010». 3sektorius.lt. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «27 февраля – Всемирный день НКО». rosnko.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «World NGO Day - International Celebration and Recognition». Finnbay.com. 2014 թ․ մարտի 6. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «THE WEEK AHEAD AT THE UNITED NATIONS: THE EUROPEAN PERSPECTIVE (07/14): 17-24 February 2014». Unric.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «World NGO day - Asociația Europa Digitală». Europadigitala.ro. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Keskusliitto ehdokkaana NGO Time -kilpailussa». Finfami.fi. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «MeriNews: World NGO Day: Collaborate, network and cooperate to maximise outcomes». merinews.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «X. Baltic Sea NGO Forum, The German Presidency of the CBSS Final Statement». issuu.com. Վերցված է 2012 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «Statement on the occasion of the World NGO Day 2017». eeas.europa.eu. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «World NGO Day: Minister for International Development Pekka Haavisto and Finland Empowering NGOs and Civil Society Worldwide». Finnbay.com. 2014 թ․ փետրվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ 27 Feb / 28 Feb. «World NGO Day». France.fi. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «About». Unops.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Forum ends with innovative ideas for global development | national | Finland Times». Finlandtimes.fi. 2014 թ․ մարտի 2. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «World NGO Day – Children's Prize Foundation». Childrensprize.org. 2014 թ․ փետրվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «World NGO Day 2014 Forum begins in Helsinki today | national | Finland Times». Finlandtimes.fi. 2014 թ․ փետրվարի 27. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Address by Marcis Liors Skadmanis, World NGO Day 2014, Helsinki 27 February 2014». youtube.com. Վերցված է 2014 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «NGOs pledge to bring change in society on world day». Nation.com.pk. 2016 թ․ փետրվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Nation: Seychelles observes World NGO Day for first time». 2017-02-27.
- ↑ «South Asia Region on the Advisory Group of the World NGO Day,». indianbarassociation.org. Վերցված է 2012 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ «Фуад Мурадов программой «Всемирный день НПО» Генассамблеи ООН объявлен послом доброй воли». 1news.az. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
- ↑ «Official hashtag #worldngoday». facebook.com. Վերցված է 2014 թ․ փետրվարի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հասարակական կազմակերպությունների միջազգային օր» հոդվածին։ |