Հելեն Քլարկ
| Հելեն Քլարկ անգլ.՝ Helen Elizabeth Clark | |
| Կուսակցություն՝ | Նոր Զելանդիայի Լեյբորիստական կուսակցություն |
|---|---|
| Կրթություն՝ | Օքլենդի համալսարան և Goodenough College? |
| Գիտական աստիճան՝ | արվեստների մագիստրոս |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս և քաղաքագետ |
| Ծննդյան օր | փետրվարի 26, 1950[1][2][3][…] (76 տարեկան) |
| Ծննդավայր | Te Pahu, Waipa District, Ուակիթո, Նոր Զելանդիա |
| Քաղաքացիություն | |
| Ի ծնե անուն | անգլ.՝ Helen Elizabeth Clark |
| Ամուսին | Peter Davis? |
| Ինքնագիր | |
| Պարգևներ | |
Հելեն Էլիզաբեթ Քլարկ (անգլ.՝ Helen Elizabeth Clark, փետրվարի 26, 1950[1][2][3][…], Te Pahu, Waipa District, Ուակիթո, Նոր Զելանդիա), Նոր Զելանդիայի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ, Նոր Զելանդիայի վարչապետ 1999 թվականի դեկտեմբերի 5-ից մինչև 2008 թվականի դեկտեմբերի 18-ը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է ֆերմերի և ուսուցչուհու ընտանիքում։ Օքլենդի համալսարանում սովորել է քաղաքագիտություն, 1973-1981 թվականներին նույն տեղում դասավանդել է։ 1973 թվականից Լեյբորիստական կուսակցության անդամ։ 1981 թվականին առաջին անգամ ընտրվել է խորհրդարան։ 1987-1989 թվականներին աշխատել Է Դեյվիդ Լոնգի, Ջեֆրի Պալմերի և Մայք Մուրի Լեյբորիստական կառավարություններում՝ սկզբում շինարարության նախարար, ապա՝ առողջապահության նախարար և փոխվարչապետ։ 1989 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում Ազգային կուսակցությունից կրած պարտությունից հետո Լեյբորիստական կուսակցությունը դարձել է ընդդիմություն։ 1993 թվականից մինչև 2008 թվականը Հելեն Քլարկը Լեյբորիստական կուսակցության առաջնորդն էր։
1999 թվականին Լեյբորիստական կուսակցությունը կոալիցիա է կազմել դաշինքի կուսակցության հետ, և Հելեն Քլարկը գլխավորել է կառավարությունը։ Նա զբաղեցրել է նաև մշակույթի նախարարի պաշտոնը։ Կողմ է Նոր Զելանդիայի ոչ միջուկային կարգավիճակի պահպանմանը, սոցիալական ապահովության համակարգի կատարելագործմանը։
2002 թվականին կոալիցիան փլուզվել է, և տեղի են ունեցել նոր ընտրություններ։ Նրանցից հետո լեյբորիստները կոալիցիա են կազմել Առաջադիմական կուսակցության հետ և կառավարություն ձևավորել ապագայի կուսակցության և Կանաչների աջակցությամբ։ 2003 թվականին Քլարկը դատապարտել է ներխուժումը նույն թվականին նա հայտարարել է, որ Նոր Զելանդիան հանրապետություն դարձնելը անխուսափելի է (ներկայում պաշտոնապես երկրի ղեկավար է համարվում Մեծ Բրիտանիայի թագուհին, որը ներկայացրել է գեներալ-նահանգապետը)։
2005 թվականի սեպտեմբերի 17-ին տեղի ունեցան հերթական խորհրդարանական ընտրությունները։ Այս անգամ լեյբորիստները ստացել են 50 տեղ՝ Ազգային կուսակցության 48-ի դիմաց, 121 տեղանոց խորհրդարանում։
2016 թվականի համար նա ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավարն է և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածուն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Internet Movie Database — 1990.
- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- ↑ https://dpmc.govt.nz/publications/new-year-honours-list-2010
- ↑ https://dpmc.govt.nz/our-programmes/new-zealand-royal-honours/new-zealand-royal-honours-system/types-new-zealand-royal-honours/other-distinctive-new-zealand-honours/suffrage-medal-register
- ↑ https://www.rnz.co.nz/news/political/31483/helen-clark-awarded-honorary-doctorate
- ↑ https://www.calendar.auckland.ac.nz/en/university-personnel/honorary-graduates.html
- ↑ 100 Women: Who took part? (բրիտ․ անգլ.) — 2013.
- ↑ https://www.waikato.ac.nz/about/calendar/staff-and-honours/honorary-doctors/
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելեն Քլարկ» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
- Փետրվարի 26 ծնունդներ
- 1950 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նոր Զելանդիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Նոր Զելանդիայի վարչապետներ
- ՄԱԿ-ի պաշտոնյաներ
- Պետության կին ղեկավարներ
- Նորզելանդացի ֆեմինիստներ
- Նոր Զելանդիայի քաղաքական գործիչներ
- Կին վարչապետներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Կին նախարարներ
- Կառավարության կին ղեկավարներ
- BBC 100 կին
- Կուսակցությունների առաջնորդներ
- Արտաքին գործերի կին նախարարներ