Հայք-Աղվանք սահմանի հարցը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայաստանը և հարակից երկրները մ.թ.ա. I դարում

Հայք-Աղվանք սահմանի հարցը, երկու հնադարյան պետությունների՝ Մեծ Հայքի և Աղվանքի միջև մ.թ.ա. I դարից մինչև մ.թ. IV դարը սահմանագծի անցնելու հարցը, որը բանավեճի առարկա է գլխավորապես Հայաստանի և Ադրբեջանի գիտնականների միջև։ Գիտության մեջ ընդհանուր տարածում գտած տեսակետն այն է, որ սահմանն անցնում էր Կուր (Կյուրոս, Կյուրնոս, Քուռ) գետով։ Այնինչ ադրբեջանական գիտնականները վիճարկում են դա, պնդելով, թե սահմանն անցնում էր Արաքս գետով, ուստի՝ Կովկասյան Ալբանիայի կամ Աղվանքի կազմի մեջ վերոհիշյալ շուրջ 500 տարիների ընթացքում մտել են նաև Արցախը (Լեռնային Ղարաբաղ) և որոշ՝ նրան հարակից մարզեր։ Միևնույն ժամանակ մի շարք հայ գիտնականների կարծիքով, Կուր գետից հարավ ընկած տարածքները՝ Սևանա լճի և Արաքս գետի միջև պատկանում էին հայերին դեռևս հայ էթնոսի ձևավորման վաղ ժամանակներից՝ մ.թ.ա. VII դարից։

Սկզբնաղբյուրների տեղեկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստրաբոն, ծնվել է մ.թ.ա. 64/63 թվականին – վախճանվել է, հավանական է, մ.թ. 24 թվականին։ Համարվում է հին աշխարհի «Աշխարհագրության Հայրը»...

  • «Արևելքից՝ նույն այն (Կասպից) ծովը՝ ընդհուպ մինչև Ալբանիայի և Արմենիայի սահմանը, որտեղ ծովն են թափվում Կյուրոս և Արաքս գետերը. Արաքսը հոսում է Արմենիայով, իսկ Կյուրոսը` Իբերիայի և Ալբանիայի միջով (δια)[1]» («Աշխարհագրություն», XI, 1, 5, ռուսերեն):
  • Անցումը Ալբանիայից ընթանում է սկզբում քարի մեջ փորված կածանով, իսկ ապա՝ Կովկասից հոսող Ալազոնիա գետի կազմած ողողահովտով։ Իսկ Արմենիայից անցուղիներն են՝ Կյուրոս և Արագա գետերի կիրճերը… Այդ անցուղիներից են օգտվել նախ՝ Պոմպեոսը, որը շարժվում էր Արմենիայից, իսկ ապա՝ Կանիդիոսը» («Աշխարհագրություն», XI, 3, 5, ռուսերեն)
  • «Այն (Կյուրոս գետը) սկիզբ է առնում Արմենիայից և, անմիջապես, մտնելով վերոհիշյալ հարթավայրը (Իբերիայի կենտրոնում), ընդունում է Արագը <Արագվին>, (որը հոսում է Կովկասից), և մյուս վտակները, իսկ ապա նեղ հովտի միջով հոսում է դեպի Ալբանիա; այդ հովտի և Արմենիայի միջև գետը զորությամբ հոսում է հովիտներով, հույժ հարուստ արոտավայրերով, իր մեջ ընդունում է՛լ ավելի շատ գետեր (…) և վերջապես թափվում է Կասպից ծովը» («Աշխարհագրություն», XI, 4, 1, ռուսերեն):
  • «Ալբանացիներն առավել հակված են անասնապահությանը և ավելի մոտ են կանգնած քոչվորներին՝ վաչկատուններին; սակայն նրանք վայրենի չեն և այդ պատճառով՝ այնքան էլ ռազմատենչ չեն: Նրանք բնակվում են իբերիացիների և Կասպից ծովի միջև… »։ («Աշխարհագրություն», XI, 4, 1, ռուսերեն)։
  • «(Կյուրոս գետի) մերձակայքում ծովն է թափվում Արաքսը, որը բուռն հորդալով հոսում է Արմենիայից» («Աշխարհագրություն», XI, 4, 2, ռուսերեն):
  • «Հյուսիսային մասերը (Արմենիայի) դրանք Պարախաոֆրա լեռներն են, որոնք ընկած են Կասպից ծովի վրա, Ալբանիան, Իբերիան և Կովկասը, որոնք շրջապատում են այդ ժողովուրդներին և հարակից են Արմենիային» («Աշխարհագրություն», XI, 14, 1, ռուսերեն)։
  • «Այնուհետև պատմում են, Արմենիան, որը նախորդ ժամանակներում փոքր երկիր էր, մեծացրել են Արտաշեսի (Արտաքսեսի) և Զարեհի (Զարիադրեսի) պատերազմները <մ.թ.ա. II դարի սկիզբ> իբերներից <նրանք խլեցին> Պարիադրեսի նախալեռները, Խորձենեն և Գոգարենեն, որոնք գտնվում են Կյուրոս գետի մյուս կողմը (…) այդ պատճառով այդ բոլոր ժողովուրդները այժմ խոսում են մեկ լեզվով» («Աշխարհագրություն», XI, 4, 5, ռուսերեն):
  • «Բուն Արմենիայում բազում լեռներ ու սարահարթեր կան (…) բազում են այնտեղ և հովիտները (…) օրինակ՝ Արաքսի հովիտը, որով Արաքս գետը հոսում է մինչև Ալբանիայի սահմանը, թափվելով Կասպից ծով: Այդ սահմանի այն կողմը Սակասենան է (Շակաշենը), որը սահմակից է Ալբանիային և Կյուրոս գետին; իսկ ավելի հեռու Գոգարենան է (Գուգարքը («Աշխարհագրություն», XI, 14, 4, ռուսերեն):
  • «Գետերն Արմենիայում բավական շատ են; առավել հայտնի են Փասիսն ու Լյուկոսը, որոնք թափվում են Պոնտական ծով (Էրատոսթենը Լյուկոսի փոխարեն ոչ ճիշտ կերպով անվանում է Թերմոդոնտես), Կասպից ծովի մեջ՝ Կյուրոսն ու Արաքսը, իսկ Կարմիր ծովի մեջ՝ Եփրատն ու Տիգրիսը» («Աշխարհագրություն», XI, 14, 7, ռուսերեն):
  • «[Այն մարզերը, որոնք տեղաբաշխված են Եվրոպայի և Ասիայի միջև, սահմանափակվում են արևելքից Կասպից ծովով] ընդհուպ մինչև Ալբանիայի և Արմենիայի սահմանը, ուր ծովն են թափվում Կյուրոսն ու Արաքսը» («Աշխարհագրություն», XI, 1, 5, ռուսերեն):
Կլավդիոս Պտղոմեոսի քարտեզը (մ.թ. II դար), հրատարակված 1552 թ.: Կովկասյան Ալբանիան ընկած է Կուր գետի ձախափնյակում, Մեծ Կովկասյան լեռնաշղթայի և Կասպից ծովի միջև:

Պլինիոս Ավագ, ծնվել է մ.թ. 22 և 24 թվականների միջև — վախճանվել է մ.թ. 79 թ. օգոստոսի 24-ին կամ 25-ին

  • Այժմ կթվարկվեն Արմենիային սահմանակից մարզերի բնակիչները. ամբողջ հարթավայրը՝ սկսած Կուր գետից, բնակեցնում են ալբանների ցեղերը, իսկ ապա՝ իբերները, որոնք առաջիններից բաժանված են Օլազանոս [Ալազան] գետոց, որը հոսում է Կովկասյան լեռներից դեպի Կուրը“» («Բնական Պատմություն», գիրք VI, 28-29, ռուսերեն լեզվով).
  • «ալբանացիների ցեղը, որը բնակվում է կովկասյան լեռներով, հասնում է, ինչպես ասեվել է, մինչև Կուր գետը» («Բնական Պատմություն», գիրք VI, 39, ռուսերեն լեզվով).
  • «Եվ այսպես, Մեծ Հայքը սահման ունի մինչև Ադիաբենեն, բաժանված լինելով նրանից լայն լեռնաշղթայով, … իսկ ձախ կողմում ձգվում է մինչև Կուր գետը» («Բնական Պատմություն», գիրք VI, 9, ռուսերեն լեզվով).
  • «առաջնակողմի մնացած (մասում), որը ձգվում է մինչև Կասպից ծով, գտնվում է Ատրպատականը (Ատրոպատենան), որը բաժանված է Արմենիայից Արաքս գետով՝ Ուտիքի կողմից» («Բնական Պատմություն», գիրք VI, 42, գիրք XII, 28, ռուսերեն լեզվով)։

Պլուտարքոս, ծնվել է մ.թ. 46 թ. – վախճանվել է մ.թ. 120 թ.

  • «Ապա Պոմպեոսը թողեց Ափրանիոսին՝ Արմենիան պահպանելու համար, իսկ ինքը (…) մեկնեց հետապնդելու Միհրդատին այն հողերի միջով, որոնք բնակեցված ենկովկասյան ցեղերով: Նրանցից ամենաբազմաքանակներն են ալբանները և իբերները, վերջիններս բնակվում են Կովկասի՝ Մոսխական լեռերին և Պոնտոսին հարող արևմտյան լեռնալանջերի վրա, իսկ ալբանացիները՝ արևելյան լեռնալանջերի վրա՝ դեպի Կասպից ծովը: Ալբանները նախ համաձայնվեցին բաց թողնել Պոմպեոսին իրենց երկրի միջով: Բայց հետո, երբ ձմեռը վրա հասավ հռոմեական զորքին այդ երկրում և հռոմեացիները Սատուրնալիական տոներն էին նշում, ալբանները, հավաքվելով ոչ պակաս, քան 40 հազար թվաքանակով, անցան Կյուրնոսր գետը (διαβάντες τόν Κύρνον) և հարձակվեցին նրանց վրա: Կյուրնոս գետը սկիզբ է առնում Իբերական լեռներից, իր մեջ է առնում Արաքսը, որը հոսում է Արմենիայից, իսկ ապա տասներկու գետաբերանով թափվում է Կասպից ծովը»: (Պլուտարքոս, Զուգակշիռք, Պոմպեոս, գլուխ 34)[2]

Կլավդիոս Պտղոմեոս, ծնվել է մոտ 90 թ. – վախճանվել է 168 թ., այլ տվյալներով՝ 70 թ. -147 թ.

  • «Ալբանիան հյուսիսից սահմանափակվում է Սարմատիայի նկարագրված մասով, արևմուտքից՝ Իբերիայով՝ նշված գծով, հարավից՝ Մեծ Հայքի մի մասով, որը գնում է Իբերիայի սահմանից մինչև Կասպից ծովը՝ Կյուրոս գետի գետաբերանի մոտ»։ (Կլավդիոս Պտղոմեոս, Աշխարհագրություն, V, 11, 1, ռուսերեն)։
  • «Արմենիայի մարզերը, որոնք մասամբ սահմանափակված են Եփրատ, Կյուրոս և Արաքս գետերով, հետևյալներն են. Մոսխական կեռների մոտ՝ Կոտարձենան (Կղարջք) … Կյուրոս գետի երկայնքով՝ — Տոսարենան (Տաշիր) և Օտենան (Ուտիք. (Կլավդիոս Պտղոմեոս, Աշխարհագրություն, V, 12, 3, ռուսերեն)։
  • «Ալբանիայի քաղաքներն ու գյուղերը հետևյալներն են: Իբերիայի և գետի միջև, որը բխում է Կովկասից և թափվում Կյուրոսի մեջ, որը հոսում է ամբողջ Իբերիայով և Ալբանիայով, դրանք անջատելով Արմենիայից». (Կլավդիոս Պտղոմեոս, Աշխարհագրություն, V, 11, 3, ուսերեն)։
  • «Մեծ Հայքը (Մեծ Արմենիան) հյուսիսից սահմանափակվում է Կոլխիդայի (Կողքիս) մի մասով, Իբերիայով և Ալբանիայով՝ վերոհիշյալ գծով, որը անցնում է Կյուրոս գետով»։ (Կլավդիոս Պտղոմեոս, Աշխարհագրություն, V, 12, 1, ռուսերեն)։
Արմենիան, Կոլխիդան, Իբերիան և Կովկասյան Ալբանիան հին դարերում: Քարտեզը ստեղծված է XIX դարում

Դիոն Կասիոս, մ.թ. 155 — 235 թթ.

  • «Օրոյսը՝ ալբանացիների թագավորը, որը բնակվում էր (ύ π έ ρ) Կյուրնեսից վեր». (Հռոմի պատմություն, Римская история, XXXVI, 54, 1, ռուսերեն)։
  • Նրան (Օրոյսին) բռնել չհաջողվեց, քանզի նա, հետ մղվելով Ցելերոսի կողմից և լուրեր ստանալով մյուսների անհաջողությունների մասին, փախուստի դիմեց, բայց դրա փոխարեն Պոմպեոսը կոտորեց շատ ալբանացիների, որոնք, հանկարծակիի բերեց Կյուրնես գետն անցնելիս" (Հռոմի պատմություն, Римская история, գիրք XXXVI, գլուխ 54, 4, 5, ռուսերեն)։
  • «Այստեղ իմանալով, որ մայրցամաքով ճանապարհն անցնում է բազում անհայտ ու ռազմատենչ ցեղերի միջով, իսկ ծովային ճանապարհն առավել ևս դժվարանցելի է՝ այդ երկրում նավահանգիստների բացակայության և բնակիչների խստաբարոյության պատճառով, նավատորմին հրամայեց հսկել Միհրդատին, որպեսզի նրան ևս թույլ չտա ոչ մի տեղ նավարկել … իսկ ինքը դիմեց ընդդեմ ալբանացիների, բայց ոչ կարճագույն ուղով, այլ՝ Արմենիայով, որպեսզի հանկարծակիի բերի նրանց, բացի զինադադարից, նաև այդ հնարքով: Նա ծանծաղուտով անցավ Կյունես գետը …» (Հռոմի պատմություն, գիրք XXXVII, գլուխ 2, 3, 4, ռուսերեն)։

Ապպիանոս, շուրջ 95 թ. — 170 թ. հետո

  • «երբ Պոմպեոսը գնում էր այդ պատմական վայրերով, որոշ ցեղեր, որոնք հարևան էին Միհրդատի թագավորությանը, բաց էին թողնում նրան, իսկ Օրոզը՝ ալբանացիների թագավորը և Արտոկը՝ Իբերիայի թագավորը, с 70.000 ռազմիկներով դարանակալեցին նրան Կյուրնսե գետի մոտ…» (Հռոմի պատմություն, «Римская История», Միհրդատյան պատերազմնոր, Митридатовы войны, 103, ռուսերեն)։

Ստեփանոս Բյուզանդացի, 527—565 թթ.)

Մենանդր Բյուզանդացի, VI դարի բյուզանդական իրավաբան և դիվանագետ։

  • «Հռոմեական զորապետները դարձյալ մտան Ալբանիա, ստիպեցին սավիրներին և ալբաններին վերաբնակվել Կյուրոս գետի մյուս կողմը…»[3]

Ագաթանգեղոս, 4-րդ կամ 5-րդ դարի պատմիչ

  • «Այնժամ թագավորը, անհապաղ, ահով և մեծ ուրախությամբ հոգ տարավ, որպեսզի հավաքվեն գլխավոր նախարարները և երկրի կուսակալները. առաջինը Անգեղտան իշխանն էր ... տասներկուերորդը՝ Ծավդեից աշխարհի իշխանը, տասներեքերորդը՝ Ուտիք աշխարհի իշխանը… Նրանք ընտրյալ իշխաններ են, կուսակալներ և աշխարհակալներ, հազարավորներ, բյուրավորներ Հայոց երկրի, Թորգոմյան տան»[4]

Փավստոս Բուզանդ, 4-րդ կամ 5-րդ դարի պատմիչ

  • «Նա (մասկութների Սանեսան արքան) անցավ իր սահմանը, Կուր մեծ գետը և ներխուժեց Հայոց երկիր»[5]
  • «<Հայոց զորավար Մուշեղ Մամիկոնյանը> պատերազմի ելավ նաև աղվանից երկրի դեմ և դաժանորեն ջախջախեց նրանց: Նրանցից խլեց բազում գավառներ, որոնք նրանք զավթել էին՝ Ուտիքը, Շակաշենը և Գարդմանաձորը, Կողթը և նրանց սահմանակից գավառները: Կուր գետը դարձրեց սահման իր երկրի և Ալբանիայի միջև՝ ինչպես առաջ էր»[6]

Մովսես Խորենացի, մոտավորապես 410–490 թթ.

Անանիա Շիրակացի, 610–685 թթ.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նշանակում է ոչ միայն „միջոցով“, „միջով“, այլև „երկայնքով“ (Greek-English Lexicon.
  2. Համեմատիր. Հռոմի Պատմություն՝ «Римская История», գիրք XXXVI, գլուխ 54, 1; գիրք XXXVI, գլուխ 54, 4, 5; գիրք XXXVII, գլուխ 2, 3, 4; գիրք XXXVI, գլուխ 53, 5; 54, 1, ռուսերեն; Ապպիանոս (I—II դդ.), Հռոմի Պատմություն՝ «Римская История», Միհրդատյան պատերազմներ, 103, ռուսերեն
  3. Ս. Դեստունիս, Բյուզանդական պատմագիրները, հատոր 2-րդ, Սանկտ Պետերբուրգ, 1860 թ., էջ 411-412, ռուսերեն, С. Дестунис, «Византийские историки», II, СПб, 1860, стр. 411—412
  4. «Հայոց Պատմություն»; «Մեր Հայոց երկրի փրկարար դարձը սուրբ այր նահատակի ձեռամբ», 796 CXII
  5. Փավստոս Բուզանդ, Հայոց Պատմություն, գիրք 3-րդ, գլուխ 6-րդ, «История Армении», III, гл.6
  6. Փավստոս Բուզանդ, Հայոց Պատմություն, գիրք 5-րդ, գլուխ 13-րդ, «История Армении», кн. V, гл.13
  7. Մովսես Խորենացի, Աշխարհացույց, «Армянская География VII века по Р. Х (приписывавшаяся Моисею Хоренскому)». Пер. с др.-арм. и коммент. К. П. Патканова. Вступит. ст. К. П. Патканова. СПб., 1877
  8. Մովսես Խորենացի, Աշխարհացույց, Վենետիկ, 1881 թ., էջ 29 (հայ.)
  9. Անանիա Շիրակացի, Աշխարհացույց, գիրք 3-րդ, Анания Ширакаци. Армянская география. Книга III