Շաքե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շաքե
Ծագումը անյայտ
Սեռ՝ ար.
Այլ ձևեր՝ լուսին
Կապված հոդվածներ սկսող «Շաքե»-ով

բոլոր հոդվածները«Շաքե»-ով

Շաքե, հայկական կանացի տարածված անուն է։ Անվան ծագման վերաբերեալ կան տարաձայնութիւններ ըստ "Հայոց լեզվի նոր բառարանի "անվան ծագումը յայտնի չէ անվան ծագում իսկ համաձայն "Է. Գ. Դուրգարյան, Անվանագրքի" Թուրքերեն saki բառից է, որ թարգմանաբար նշանակում է «տարաբախտ», «անբախտ», «ապերջանիկ»։ Հնում այս անունը չի եղել հայերի մեջ, միայն վերջերս է տարածվել սփյուռքահայերի միջոցով[1]։

Այլ աղբյուրների համաձայն` անունը նշանակում է լույս տարածող գավաթ կրող[2], և նմանեցվում է օրինակ հնդկական ծագում ունեցող Շակտի անվան հետ[3], որն էլ իր հերթին նշանակում է տիեզերական էներգիա, նաև հոգևոր կին, կանացի պահապան հրեշտակ և այլն։ Այս անվանումն էլ իր հերթին հրեական-կաբալիստական ավանդությունում կոչվում է Շեքինա, որը համարվում է աստծո կանացի հոգի, առանց որի աստված լիարժեք չէ, քանի դեռ չի վերամիավորվել այդ հոգու հետ։ Կաբալիստական ավանդույթում կարևորվում է արական և իգական տիեզերական սկզբունքների միավորումը, ինչն էլ իր հերթին արտահայտվում է հեքսագրամում։

Հայտնի կրողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Է. Գ. Դուրգարյան, Անվանագիրք 1985 թ. Երևան
  2. «What Does The Name Shakeh Mean?». The Meaning of Names (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
  3. «First name Shakeh - NamepediA». www.namepedia.org. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.