Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՀՀ դրոշի բարձրացումը ՄԱԿ-ում (1992թ․ մարտ)

Իր պատմության նորագույն շրջանում Հայաստանը միջազգային հարաբերություններում պետականորեն ներկայացված է 1918 թվականից՝ արտաքին գործերի նախարարներով, դեսպաններով, մշտական ներկայացուցիչներով, գլխավոր հյուպատոսներով և այլն։ Մինչ այսօր Հայաստանին ծառայել են 250-ից ավելի դիվանագիտական ներկայացուցիչներ[1]։

Հայաստանի Առաջին Հանրապետությունն ունեցել է արտաքին գործերի հինգ նախարարներ (Համազասպ Օհանջանյան, Սիմոն Վրացյան, Ալեքսանդր Խատիսյան, Սիրական Տիգրանյան, Հովհաննես Քաջազնունի (պաշտոնակատար))[2] և մոտ չորս տասնյակից ավելի դիվանագիտական ներկայացուցիչներ, որոնք հավատարմագրված են եղել Ճապոնիայում (Դիանա Աբգար), Իրաքում (Արսեն Կիտուր), Իրանում (Հովսեփ Արղության), Բելգիայում (Տիգրան Չամքերթեն), ԱՄՆ-ում (Գարեգին Փաստրմաճյան (Արմէն Գարո)), Գերմանիայում (Ջեյմս Գրինֆիլդ), Դանիայում (Ինգա Նալբանդյան) և այլ երկրներում[3]։

Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը, որպես ԽՍՀՄ անդամ, չի վարել սեփական արտաքին քաղաքականություն և, հետևաբար, չի ունեցել նաև սեփական դիվանագիտական ներկայացուցիչներ այլ պետություններում, սակայն ունեցել է արտաքին գործերի ինը նախարարներ (մինչև 1946 թվականը՝ արտաքին գործերի ժողովրդական կոմիսար). Ալեքսանդր Բեկզադյան, Ասքանազ Մռավյան, Սահակ Կարապետյան, Գևորգ Հովհաննիսյան, Անտոն Քոչինյան, Բալաբեկ Մարտիրոսյան, Կամո Ուդումյան, Ջոն Կիրակոսյան, Անատոլի Մկրտչյան[4]։

Հայաստանի Երրորդ Հանրապետությունը 1991 թվականից ունեցել է արտաքին գործերի ութ նախարարներ՝ ներառյալ երկու պաշտոնակատարները. Աշոտ Եղիազարյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Արման Կիրակոսյան, Վահան Փափազյան, Ալեքսանդր Արզումանյան, Վարդան Օսկանյան, Էդվարդ Նալբանդյան, Զոհրաբ Մնացականյան[5]։ Անկախությունից ի վեր՝ ՀՀ-ն ունեցել է դեսպաններ հարյուրից ավելի երկրներում[6], մշտական ներկայացուցիչներ մոտ երկու տասնյակ միջազգային կազմակերպություններում[7], գլխավոր հյուպատոսներ մոտ տասը երկրներում[8] և մեկ տասնյակից ավելի հատուկ հանձնարարություններով դեսպաններ[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]