Jump to content

Ինգա Նալբանդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Նալբանդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ինգա Նալբանդյան
Ծնվել է1879
ԾննդավայրՍոլերոդ, Ռուդերսդալ, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա
Վախճանվել է1929
Վախճանի վայրԿոպենհագեն
Մասնագիտությունբանաստեղծուհի և դեսպան
ՔաղաքացիությունԴանիա և  Հայաստան

Ինգա Նալբանդյան (օրիորդական անունը` Հենրիետտե Լուսինդե Քոլին, 1879, Սոլերոդ, Ռուդերսդալ, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա - 1929, Կոպենհագեն), դանիացի գրող և բանաստեղծուհի[1], Հայաստանի Առաջին Հանրապետության դեսպանը Դանիայի թագավորությունում (1918-1920)[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինգա Նալբանդյանը (Հենրիետտե Լուսինդե Քոլին), ծնվել է 1879 թվականին դանիական Սոլերոդ քաղաքում` ազնվատոհմ Յոնաս Սիգիզմունդ Քոլինի ընտանիքում։ Ծննդավայրում կրթությունը ստանալուց հետո, մեկնել է Շվեյցարիա` ֆրանսերենի դասեր առնելու։ Այնտեղ հանդիպել է ապագա ամուսնուն` Պաուլ Նալբանդյանին։ 1904 թվականին նրանք ամուսնացել են։ 1909 թվականին ամուսնու հետ ճամփորդել է Կոստանդնուպոլիս։ Ամուսինը ստանձնել է հայկական գիմնազիայի տնօրինությունը, իսկ Ինգան աշխատանքի է անցել տեղի հայկական հիվանդանոցում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երիտթուրքերը սանձազերծում են հայերի կոտորածները Օսմանյան կայսրության տարածքով մեկ։ Ինգայի ամուսինը ծանր հիվանդանում է և շուտով մահանում։ Ինգա Նալբանդյանին ոչինչ չի մնում անելու, քան փրկել երեխաներին։ Նա վերադառնում է հայրենիք և հաստատվում Կոպենհագենում, որտեղ էլ 1929 թվականին հեռանում է կյանքից։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինգա Նալբանդյանն ունի հարուստ հրատարակչական կենսագրություն, բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ է։ 1916 թվականին մազապուրծ հասնելով Դանիա, նա ձեռնամուխ է լինում թղթին հանձնելու իր տեսածն ու լսածը։ Երեք տարում գրում է պատմվածքների մի ամբողջ շարք և եռագրությունը, որը եվրոպական հասարակության համար հանդիսացավ Հայոց ցեղասպանության մասին գրելու առաջին փորձը։ Ինգայի գրքերը թարգմանվել են շվեդերեն, անգլերեն, ֆլամանդերեն և ֆրանսերեն։ Ավելի ուշ Ինգան սկսում է համագործակցել Ազգերի լիգայում Դանիայի պատվիրակ Հեննի Ֆորչհամերի հետ` ի պաշտպանություն Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած փախստականների իրավունքների։

Միջոցառում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հոկտեմբերի 7-ին ժամը 12:00-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի է ունենում դանիացի գրող, հայասեր Ինգա Նալբանդյանի ծննդյան 135 ամյակին նվիրված միջոցառում։ Միջոցառմանը ներկա է եղել նաև Ինգա Նալբանդյանի թոռը` Ֆրանս Նալբանդյանը։ Միջոցառմանը ներկայացվել էր Ինգա Նալբանդյանի դեռևս 1917 թվականին «Քո եղբոր արյունն է կանչում» եռապատումի հայերեն թարգմանությունը։ Աշխատանքը բաղկացած է երեք գրքերից` Մեծ ցավը, Ճակատագրով պատժվածները, Սպիտակ դաշտը։ Դանիերենից թարգմանություննը կատարել է Հասմիկ Կուրղինյանը։ Միջոցառմանը տեղի ունեցել նաև Ինգա Նալբանդյանի 135-ամյակի առթիվ հրատարակված փոստային բացիկի մարման արարողություն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]