Ջեյմս Գրինֆիլդ
Ջեյմս Գրինֆիլդ | |
---|---|
Ծնվել է | մարտի 3, 1873 |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Մահացել է | հոկտեմբերի 21, 1939 (66 տարեկան) |
Մահվան վայր | Թեհրան, Իրան |
Մասնագիտություն | հասարակական գործիչ |
Ջեյմս Գրինֆիլդ (անգլ.՝ James Greenfield) (մարտի 3, 1873, Թեհրան, Իրան - հոկտեմբերի 21, 1939, Թեհրան, Իրան), գերմանահայ հասարակական գործիչ։ Մոր կողմից հայ։ Մանկությունից ապրել է Գերմանիայում։
Սովորել է Լայպցիգի համալսարանում, հետեւել իրավաբանության։ Դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է Թիւբինգենի համալսարանում, որպես նյութ ունենալով պարսկական պետության կառուցվածքը։ Ավարտելուց հետո ամուսնացել է հայուհու հետ՝ Քաթարինա Թումանյան, մի ժամանակ ապրել է Երևանում, ապա՝ Բաքու և Թիֆլիսում։ 1905 թվականին վերադարձել է Գերմանիա, հաստատվել Բեռլինում, որտեղ և ծանոթացել է Յոհաննես Լեփսիուսի հետ եւ ակտիվորեն ներգրավվել հայերին օգնելու գործին։ Գերմանահայկական ընկերության ստեղծման նախաձեռնողներից էր, ապա և՝ նրա անփոփոխ փոխնախագահը 1914-1934 թվականներին։ Գործուն մասնակցություն է ունեցել Բեռլինի հայ համայնքի աշխատանքներին։
1919-1920 թվականներին Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչն էր Բեռլինում։ 1934 թվականին հաստատվել է Թեհրանում, որտեղ ընտրվել է եկեղեցական խորհրդի նախագահ։ Գերմաներեն լեզվով իր դոկտորական ատենախոսությունը հրատարակվել է Բեռլինում, 1904 թվականին։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |