Կորեական ալկոհոլային խմիչքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կորեական ալկոհոլային խմիչքներ
Korean rice wine-Yakju-Daepo-01.jpg
Ենթատեսակալկոհոլային խմիչք
Alcoholic beverages from Korea Վիքիպահեստում

Կորեական ալկոհոլային խմիչքներ (կորեերեն՝ 전통주), կորեական խոհանոցում գոյություն ունեցող բոլոր ազգային ալկոհոլային խմիչքների ամբողջությունը, որոնցից շատերը կոչվում են սինո-կորեական տերմինով՝ «չու» (հանգըլ՝ 주; հանչա՝ 酒):

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոգուրյո պետությունը եղել է ամենաժամանակակիցը Կորեական թերակղզու երեք թագավորություններից III-VII դարաշրջանում (Կորեական երեք թագավորությունների ժամանակաշրջան): Պատմական վկայությունների համաձայն Կոգուրյոյի մշակույթը ունեցել է խմորված ուտելիքի և խմիչքների զարգացած ավանդույթներ: Այդ ժամանակաշրջանում խմիչքները պատրաստելու համար նրանք օգտագործել են խմորչային խառնուրդ՝ նուրուկ (խմորիչ) (հանգըլ - 누룩) և ածիկ: Մեթոդները, որոնք գործածվում են այսօր, ծագել են դրանից դեռևս 5000 տարի առաջ: «Սուլի» պատրաստման եղանակի մասին նշվել է 430 թվականից առաջ:

Պեկչեն եղել է երկրորդը երեք թագավորություններից և գտնվել է թերակղզու հարավարևմտյան մասում: «Սուլը» Ճապոնիա է ներթափանցել Պեկչեից՝ շնորհիվ Susubori-ի (կորեացի գարեջրագործ), Ինբոն անունով[1][2], ով դարձել է ալկոհոլային խմիչքների ճապոնական աստվածը[3]: Ճապոնական հին արխիվային տվյալների համաձայն՝ «Աղացած բրինձը», Սուսուբորին առաջարկել է «սուլը» ճապոնացի թագավորին: Դա եղել է առաջին դեպքը թագավորի կյանքում, երբ նա փորձել է ալկոհոլ, որը իր մոտ առաջացրել է ուրախություն և բարձր երգելու ցանկություն:

Սիլլան եղել է երրորդ թագավորությունը այդ ժամանակաշրջանում, որը գտնվում էր տարածաշրջանի հարավարևելյան շրջանում, որը, արդյունքում, 7-րդ դարում միավորեց ամբողջ Կորեական թերակղզին: Սիլլան երիտասարդ թագավորություն էր և ոչ այնքան զարգացած, որքան Պեկչեն և Կոգուրյոն: Դա նաև վերաբերվում է «սուլի» պատրաստման եղանակին: Միայն թե, շուտով Սիլլան գրավեց իր նախկին բոլոր հարևաններին: «Jibung Yuseol» տեքստը, Սիլլայի ժամանակաշրջանի, պատմում է Սիլլայում «սուլի» պատրաստման ավանդույթի մասին:

«Չևանունգի»՝ Գորյոյի թագավորության ժամանակաշրջանի պատմական գիրք, որում կա առասպել այն մասին, թե ինչպես են առաջին անգամ Կորեայում հայտնվել ալկոհոլային խմիչքները: «Ժամանակին ապրել է մի թագավոր, որը հաճույք էր ստանում, օգտագործելով ալկոհոլը կնոջը գրավելու համար, որպեսզի նրանից շատ երեխաներ ունենա: Երբ ծնվեց նրանց որդին, նրանք նրան անվանեցին Սուլ: «Սուլ» (հանգըլ - 술) բառը, վերաբերվող ալկոհոլային խմիչքներին, առաջացել է „սու“ (հանգըլ - 수; հանչա - 水) և „պուլ“ (հանգըլ - 불) բառերի միասնությունից, որոնք նշանակում են „ջուր“ և „կրակ“: Այն կրակոտ ջուր է, սերված եռացող հեղուկից[4]»: Այս ստուգաբանական տարբերակը ավելի հայտնի է:

Կորեական ավանդական գինիների և լիկյորների արտադրությունը, ինչպես նաև նրա պահանջարկը, կտրուկ նվազել է ճապոնական օկուպացիայի ժամանակ: 1986 թվականին, փորձելով ուղղել այդ իրավիճակը, Հարավային Կորեայի Մշակութային արժեքների կառավարությունը ընտրել է ավանդական ալկոհոլային խմիչքների 86 տարատեսակ, որպես մշակութային ժառանգություն 12 տեսակով, որոնք ընտրվել են որպես «Կորեայի ոչ նյութական կարևոր մշակութային ժառանգություն», որոնցից յուրաքանչյուրը Կորեայում ունի սեփական տեղայնացումը:

Տարատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորեայում գյուղատնտեսական մշակույթում ավելի տարածված է եղել բրինձը, հետևաբար, կորեական ալկոհոլային խմիչքների մեծամասնությունը պատրաստվել են բրնձից, թե՛ կպչուն բրնձից, թե՛ սովորականից, որոնք խմորման են ենթարկել խմորիչների և նուրուկների միջոցով: Ցորենից պատրաստված ալկոհոլային խմիչքները պատրաստել են ամիլազների ֆերմենտներից: Կորեացիները նաև հաճախ օգտագործում են մրգեր, ծաղիկներ, բույսեր և այլ տարբեր բաղադրիչներ՝ ալկոհոլային խմիչքին բույր հաղորդելու համար, որն ավելի ուժեղ է, քան չինական գինիում:

Գոյություն ունի կորեական ալկոհոլային խմիչքների 6 հիմնական տեսակ՝ յակչու, թորված լիկյոր (այդ թվում նաև սոջուն), տակչու, մրգային գինիներ, ծաղկային գինիներ, բուժիչ գինիներ:

Յակչու[խմբագրել | խմբագրել կոդը]

Յակչու (հանգըլ - 약주; հանչա - 藥酒), կորեերենից բառացիորեն թարգմանված նշանակում է՝ բուժիչ ալկոհոլ: Յակչուն զտված բրնձե գինի է, պատրաստված եփած բրնձից, որն անցել է խմորման մի քանի փուլեր: Յակչուն նաև անվանում են մյոնգյակջու կամ բոպջու, և այն տարբերվում է տակչուից իր պայծառ գույնով:

Յակչուի տարբերակներն իրենց մեջ ընդգրկում են պեկհաջուն (백하주), որը պատրաստում են կպչուն բրնձից և կորեական նուրուկից[5], հիկմիջու (հանգըլ - 흑미주; հանչա - 黑米酒; բառացիորեն՝ սև բրնձե գինի), որը պատրաստում են սև բրնձից[6]:

Չոնջու[խմբագրել | խմբագրել կոդը]

Չոնջու (հանգըլ - 청주; հանչա - 淸酒; բառացիորեն՝ «մաքուր գինի» կամ «մաքուր լիկյոր»), մաքուր բրնձե գինի, որը նման է ճապոնական սակեին: Չոնջուի ամենահայտնի ապրանքանիշերից մեկն է Չանհան (청하), որը լայն տարածում ունի կորեական ռեստորաններում: Գոյություն ունեն չոնջուի տեղական տարբերակներ, օրինակ՝ պոպչուն (법주), որը պատրաստում էին Կյոնջու հին քաղաքում[7]:

Թորված լիկյոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորեական թորված լիկյոր, որը իր մեջ պարունակում է կորյանջու (հանգըլ - 고량주; հանչա - 高梁酒), պատրաստված սորգոյից և նման է չինական գաոլիանգ ջիուի, ինչպես նաև օկրոջուն (հանգըլ - 옥로주; հանչա - 玉露酒), որը պատրաստվում է բրնձից և յուլմայից: Գոյություն ունի նաև մեկ այլ տեսակ, որն անվանում են մունբեջու (문배주), որը Հարավային Կորեայում ստացել է ոչ նյութական մշակութային ժառանգության կարգավիճակ (№ 86-1): Մունբեջուն ավանդական երկար պահված թորված լիկյոր է, պատրաստված ցորենից, սորգոյից, բրնձից և նուրուկից (թթխմոր)՝ 40 աստիճան թնդությամբ: Խմիչքի արմատները գալիս են Հյուսիսային Կորեայի Պխենյանի տարածաշրջանից և ունի հատուկ բույր, որը նման է մունբե ծառի ծաղկի բույրին, որը նման է տանձի[7][8]:

Սոջու[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոջուի շիշ:

Սոջու (հանգըլ - 소주; հանչա - 燒酒), զտած, մի թեթև թորված քաղցր ալկոհոլային խմիչք, որը համարվում է կորեական շատ հայտնի լիկյոր: Այն պատրաստում են ցորենից կամ քաղցր կարտոֆիլից և որպես օրենք, ոչ թանկ: Սովորաբար սոջուն պարունակում է 17-20 % ալկոհոլ ընդհանուր ծավալում: Գոյություն ունի նաև այս խմիչքի նշագրումով տեսակ, որ բաղադրիչները թորված են ավանդական եղանակով, որոնք օգտագործվում էին Անդոնգ քաղաքում: Այդպիսի խմիչքի թնդությունը 45 աստիճան է: Սոջուի այս տեսակը ունի պաշտպանության պետական կնիք: Անդոնգը պատմականորեն հայտնի է եղել որպես սոջուի պատրաստման լավագույն կենտրոններից մեկը: Սոջուի մնացած տեսակները, ինչպես նաև ավելի վաղ հիշատակված ավանդական կորեական ալկոհոլային խմիչքները, որպես օրենք, թանկ չեն հենց Կորեայում, բայց անդոնգական սոջուն սովորականից 20 անգամ ավելի թանկ է: Անդոնգական սոջուն առևտրում առանձնացնում են որպես կոնյակ: XX դարում սոջուին սկսել են տալ կիտրոնի և կանաչ թեյի բույր: Գոյություն ունի նաև ճապոնական տարբերակ, որը անվանում են սյոտյու:

Մակգոլի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակգոլի (հանգըլ - 탁주; հանչա - 濁酒), նաև հայտնի է տակչու անունով՝ կորեական ավանդական ալկոհոլային խմիչք, 6,5-ից մինչև 7 % թնդությամբ:

Պատրաստվում է բրնձից (նաև հայտնի է, որպես «Կորեական բրձե գինի» անունով), ունի կաթնային գույն և քաղցր համ: Այն պատրաստվում է եփած բրնձի և ջրի խառնուրդի խմորման եղանակով: Վերջին շրջաններում խմիչքը հայտնի է դառնում քաղաքներում, հատկապես երիտասարդների շրջանում: Այն նաև անվանում են նոնջու (հանգըլ - 농주; հանչա - 農酒).

Գոյություն ունի նաև մակգոլիի այլ տարբերակ, որը անվանում են իվաջու (հանգըլ - 이화주; հանչա - 梨花酒, բառացիորեն՝ «գինի տանձենու ծաղիկներից»): Այսպիսի անվանում մակգոլիի այս տարբերակը ստացել է այն պատճառով, որ այն պատրաստում են եփած բրնձով և բրնձի ածիկով, որը թթխմորման են թողնում տանձենու ծաղկման ժամանակ: Իվաջուն հաճախ խմում են գդալով: Այս խմիչքը շատ հայտնի է ֆերմերների մոտ, ովքեր այն օգտագործում են՝ աշխատելով բրնձի դաշտերում:

Գոյություն ունի նմանատիպ խմիչք՝ կամջու (հանգըլ - 감주; հանչա - 甘酒) անվանումով: Այդ անունը հաճախ օգտագործում են նաև ոչ ալկոհոլային խմիչքների համար, այդ թվում նաև Սիկհեի:

Մակգոլին սովորաբար վաճառում են պլաստիկ շշերում: Ավանդաբար Մակգոլին մատուցվում է մետաղյա կամ փայտե բաժակներով, որից առանձին բաժակները և ճաշամանները լցվում են շերեփի միջոցով: Քանի որ այն չֆիլտրված խմիչք է, ապա, որպես օրենք, Մակգոլին խառնում են մինչ օգտագործումը:

Կորեայում Մակգոլին նաև օգտագործում են նախնիների համար անցկացվող երկրպագությունների ժամանակ:

Մրգային գինի[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոկպունջաջուի շիշ:

Կորեայում գոյություն ունեն մրգային գինիների բազմաթիվ տեսակներ, պատրաստված մրգերի, հատապտուղների և ալկոհոլի համադրությունից: Պոդոջուն (հանգըլ - 포도주; հանչա - 葡萄酒) պատրաստում են բրնձի գինուց՝ խառնած խաղողի հետ: Հայտնի մրգային գինիներից շատերը պատրաստում են մեսիլյայից (այդպիսի գինին անվանում են մեսիլջու, մե-հվա-սու, մե-չխի-սուն կամ Սոլ-չուն-մե), պոկպունջա (հանգըլ - 복분자, կորեական սև մորի, լատ.՝ Rubus coreanus Miquel, 15 % ալկոհոլ)[9], չինական սերկևիլենիներ, բալենիներ, սոճիի սերմեր, նռնենի: Փոկպունջաջու (հանգըլ - 복분자주, հանչա - 覆盆子酒), ինչպես ասում են, օգնում է սեքսուալ կայունությանը[10]:

Ծաղկային գինի[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորեայում գոյություն ունեն բազմաթիվ ավանդական գինիներ՝ պատրաստված ծաղիկներից: Դրանց շարքին են պատկանում գինիներ պատրաստված Քրիզանթեմից, որը անվանում են կուկվաջու (հանգըլ - 국화주; հանչա - 菊花酒; նշված Jinro, որպես Chun Kook), պատրաստվում է ակացիայով, մեսիլյայի ծաղիկներից (մեհվաջու; հանչա - 梅花酒), դեղձի ծաղիկներով (տոհվաջու հանչա - 桃花酒), ցախակեռասից (ինդոնջու; հանգըլ - 인동주; հանչա - 忍冬酒), վայրի մասրենիից, կարմրաշագանակագույն մասրենիից[11]:

Տուգյոնջու (հանգըլ - 두견주; հանչա - 杜鵑酒), գինի՝ պատրաստված լեռնավարդի տերևներից, որը արտադրել են Չխունջխոնդո նահանգում: Այս գինին քաղցր է, մածուցիկ, վառ դեղնաշագանակագույն, պարունակում է 21 % ալկոհոլ: Մյոնչխոն տուգյոնջունը հարավկորեայի ղեկավարության կողմից սահմանվել է որպես Կորեայի կարևոր ոչ նյութական մշակութային ժառանգություն 86-2 համարի ներքո[12]:

Ծաղկային մեկ այլ տեսակի անվանումը՝ փեկխվանջուն (հանգըլ - 백화주; հանչա - 白花酒) պատրաստում են ծաղիկների 100 տեսակից[13]:

Բուժիչ գինի[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժիչ լիկյորները, կոչված ''յագյոնջու'' (հանգըլ - 약용주; հանչա - 藥用酒), արտադրում են՝ համադրելով բուժիչ սերմերը, խոտաբույսերը և արմատներն ալկոհոլի հետ:

  • Ինսամջու (հանգըլ - 인삼주; հանչա - 人蔘酒), պատրաստում են ժենշենից: Բուժիչ այս գինին ավելի հայտնի է տարեց մարդկանց շրջանում[14]:
  • Թոսոջու (հանգըլ - 도소주; հանչա - 屠蘇酒), խոտաբույսերից պատրաստված հայտնի գինի, որն ավանդաբար մատուցվում է ամանորյա սեղանին[15]:
  • Սոսունջու (հանգըլ - 송순주; հանչա - 松筍酒), այն սոջու է, պատրաստված մածուցիկ բրնձից և փափուկ թերհաս սոճու կոներից կամ ընձյուղներից[16][17]:
  • Օգալպիջուն (հանգըլ - 오갈피주) պատրաստում են ականտոպանաքս նստածաղկավորի հատիկներից, խառնած սոջուի և շաքարի հետ:
  • Չուգյոպչոնջու (հանգըլ - 죽엽청주; հանչա - 竹葉青酒), ավանդական լիկյոր, պատրաստված բամբուկի տերևներից[18]:
  • Չուսոնջու (հանգըլ - 추성주; նաև արտասանվում է չուսունջու), ավանդական գինի, պատրաստված մածուցիկ և ոչ կպչուն բրնձից, տերևներից, այդ թվում չինական Շիզանդրայից և Էվկոմիյուից: Շուկայում գինին վաճառում են բամբուկի տեսք ունեցող շշերով:
  • Թեփսուլ (հանգըլ - 대잎술), ավանդական ժողովրդական գինի՝ Հարավային Ջոլա նահանգի Թամյանի վարչաշրջանից, պատրաստված է մածուցիկ, շագանակագույն բրնձից և բամբուկի տերևներից, տասը բուժիչ խոտաբույսերի հետ միասին[19]:
  • Փեկսեջու (հանգըլ - 백세주; հանչա - 百歲酒; բառացիորեն թարգմանվում է «հարյուրամյա գինի»), բժշկական գինու առևտրային տեսակը և ավելի հայտնի բժշկական գինին է երիտասարդների շրջանում: Փեկսեջուն դարձել է սոջուի հայտնի այլ տեսակը ռեստորանների և խմելու վայրեր մեծամասնությունում: Այս բրնձե գինին պատրաստված է կպչուն բրնձից և տասնմեկ խոտաբույսերից, այդ թվում՝ քաղցրարմատ, շիզանդրա չինական, հազազ բերբերի, գազ, կոճապղպեղ, դարչին: Պարունակում է 13 % ալկոհոլ[20]:
  • Սասանչուն (հանգըլ - 산사춘), կորեական առևտրային գինու մեկ այլ տեսակ, պատրաստված սանսիի կարմիր պտուղներից կամ չինական ալոճենիից: Գարեջուր արտադրող «Փե Սան Մյուն» գործակալությունը, ով շուկա է ներմուծում այս գինին, հաստատում է, որ սասանչունը ունի թերապևտիկ ազդեցություն[21]:
  • Փեմջու (հանգըլ - 뱀주; բառացիորեն՝ «օձի գինի»), գինի, որի պատրաստման ժամանակ օձին տեղադրում են թորված լիկյորով կամ սոջույով լցված անոթի մեջ, որից հետո այն հնացնում են: Այս ժողովրդական բուժամիջոցը, որը, ինչպես ասում են, պետք է լավ ազդի հատկապես տղամարդկանց վրա՝ տարբեր տեսակի օձերի օգտագործումով: Տեղական գիտելիքների համաձայն, որքան թունավոր է օձը, այնքան ավելի բուժիչ է գինին և համապատասխանաբար ունի բարձր գին:
  • Թթոնսուլ (հանգըլ - 똥술), հայտնի է նաև որպես «գինի թափոններից», պատրաստում են՝ լցնելով սոջուն խորությունում, որտեղ պառկած է հավ կամ շուն և թողնում են խառնուրդ այնտեղ, մինչև որ այն չսկսի մակարդվել: Ի տարբերություն այլ բուժիչ գինիների, կորեացիները այն խմում են հավատով, որ այն կօգնի բուժել հիվանդությունները: Ներկայումս այդ խմբիչքը հայտնի չէ և այն կարելի է գտնել միայն ավանդական ռեստորաններում:

Այլ գինիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուջու կամ Մայուջու (հանգըլ - 마유주; հանչա - 馬乳酒) պատրաստում են խնամված ձիու կաթից: Կորեայում հայտնվել է Մոնղոլիայից: Այս գինին նման է կումիսուի:

Կորեական գինի[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարեջուրը Կորեայում հայտնվել է XX դարում: Ամենամյա «Չոսոնի դինաստիայի տարեգիրք» ամփոփագիրը, որում նկարագրված է ամեն ինչը, ինչը առաջացել է, գարեջուրն այդ ժամանակ արդեն պատրաստել էին: Սովի ժամանակ թագավորն արգելել է ժողովրդի համար գարեջուր արտադրելը[22]: Սեուլում 1908 թվականին բացվել է Կորեայի առաջին գարեջրատունը[23]: Երկու ժամանակակից խոշոր գարեջրատները հիմնադրվել են 1920-ական թվականներին: Երրորդ «Jinro Coors Brewery» գործարանը հիմնադրվել է 1990-ական թվականներին, բայց ավելի ուշ ձեռք բերեց «Oriental Breweries» անվանումը:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 우리나라 술의 발달사։ 신광출판사։ 2004։ էջ 55։ ISBN 9788970697581 
  2. «되살아난 우리 전통 술… 이젠 '酒道'도 되살릴 때»։ The Chosun Ilbo Senior։ 2012-7-12։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-22-ին։ Վերցված է 2013-4-26 
  3. Lee Hyo-gee (1996)։ «History of Traditional Korean Alcoholic Drinks»։ Koreana, Vol. 10. No.4։ Արխիվացված է օրիգինալից 2009-04-30-ին 
  4. «History of Korean Alcohol»։ Life in Korea։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-22-ին։ Վերցված է 2008-06-18 
  5. «product»։ 2007-03-12։ Վերցված է 2018-04-20 
  6. «product»։ 2005-03-15։ Վերցված է 2018-04-20 
  7. 7,0 7,1 Traditional Liquor Korea Tourism Organization. Retrieved on August 28, 2009
  8. «http://skynews.co.kr/article_print.asp?mcd=121&ccd=6&scd=2&ano=124»։ skynews.co.kr։ Վերցված է 2018-04-20 
  9. http://www.bokbunjaju.net/
  10. Jeon Jeong Hee, Shin Sunhee, Park Dongsun, Jang Ja Young, Choi Byong-il, Kang Jong-Koo, Joo Seong Soo, Hwang Seock-Yeon, Kim Jong-Choon (2008-09-18)։ «Fermentation Filtrates ofRubus coreanusRelax the Corpus Cavernosum and Increase Sperm Count and Motility»։ Journal of Medicinal Food (անգլերեն) 11 (3): 474–478։ doi:10.1089/jmf.2007.0070 
  11. «Flower Pancakes and Flower Liquor : Traditional Food with a Floral Fragrance»։ Koreana։ 2003։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-28-ին 
  12. «Drinks of the Ancients»։ SkyNews։ Վերցված է 2013-4-30 
  13. «Bottoms up for tip-top health»։ Korea JoongAng Daily։ 2003-5-27։ Վերցված է 2013-4-30 
  14. Pettid, Michael J. (2008)։ Korean cuisine: an illustrated history (angol)։ China: Reaktion Books Ltd։ էջեր 110–123։ ISBN 978 1 86189 348 2 
  15. «도소주» (Korean)։ Korean Folk Encyclopedia։ Վերցված է 2013-4-30 
  16. «http://www.jeonlado.com/v2/ch07.html?&number=6634»։ www.jeonlado.com (կորեերեն)։ Վերցված է 2018-04-20 
  17. «송순주담그기» (Korean)։ Korean Folk Encyclopedia։ Վերցված է 2013-4-30 
  18. «네이버 :: 마이홈/게시판 서비스 종료 안내»։ myhome.naver.com (կորեերեն)։ Վերցված է 2018-04-20 
  19. «http://www.afmc.co.kr/home/showroom3/eng/sub_view.php?dir=mengin&file=mengin_06»։ www.afmc.co.kr։ Վերցված է 2018-04-20 
  20. [1][2]
  21. http://www.soolsool.co.kr/English/product.htm
  22. 주간한국:맥주의 기원, 역사, 비어벨트를 찾아서
  23. «Seoul - Martin Robinson - Google Books» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]