Անդոնգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Անդոնգ
안동시
A bird's eye view of the Hahoe Folk Village (4458648859).jpg
Կոորդինատներ: 36°33′56″ հս․ լ. 128°43′30″ ավ. ե. / 36.56556° հս․. լ. 128.72500° ավ. ե. / 36.56556; 128.72500
Երկիր Հարավային Կորեա Հարավային Կորեա
Նահանգ Կյոնսան պուտկո
Մակերես 1519 կմ2 կմ²
ԲԾՄ 139±1 մետր
Խոսվող լեզուներ կորերեն
Բնակչություն 184 108 մարդ
Հեռախոսային կոդ +82 54
Փոստային ինդեքս 760003-760944
Փոստային ինդեքսներ 760003–760944
Պաշտոնական կայք andong.go.kr
##Անդոնգ (Հարավային Կորեա)
Red pog.png

Անդոնգ (կոր.՝ 안동시), քաղաք Հարավային Կորեայում, Կյոնսան պուտկո նահանգի մայրաքաղաքն է։ Այդ նահանգի հարավային մասի ամենամեծ քաղաքն է։ Գտնվում է Նակտոնգանայի ափին։ Քաղաքը հայտնի է որպես «Կորեական հոգևոր մշակույթի մայրաքաղաք»։ 1970 թվականից Անդոնգը սկսեց արագ զարգանալ, 30 տարում բնակչության թիվը եռապատկվեց։ Այժմ այն զբոսաշրջության և մշակույթի խոշոր կենտրոններից է։ Անդոնգը հայտնի է նաև որպես Կորեայի ազգային մշակույթի կենտրոն, որտեղ պահպանվել են բազմաթիվ հնագույն ավանդույթներ։ Զբոսաշրջիկների շրջանում հայտնի են Անդոնգի կորեական ազգային դիմակները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդոնգը հիմնադրվել է մ․թ․ա 1 թվականին։ Այդ ժամանակ այն կոչվում էր Կոչհան։ Կորեայի եռաթագավորության ժամանակ ղեկավարում էր Սիլլա թագավորությունը։ 930 թվականին Կոչհան քաղաքի մոտ տեղի ունեցավ ճակատամարտ Պեկչեի ու Կորյոյի միջև, հայտնի է որ Վան Գոնը գրավել է այն և վերակոչել Անդոնգ։

Չոսոն դինաստիայի գահակալումից հետո Անդոնգը դարձավ կոնֆուցիականության կենտրոն։ Շատ կոնֆուցիական փիլիսոփաներ այդտեղից էին. Լի Հվանը (1501-1570 թթ.) նրանցից ամենահռչակավորն էր: Լի Հվանը ծերության ժամանակ վերադարձավ Անդոնգ և այստեղ հիմնեց Տոսան սովոն կոնֆուցիական ակադեմիան: Այս ընթացքում Անդոնգական ազգանուները էական դեր են խաղացել Կորեայի քաղաքական կյանքում:

16-18-րդ դարերում Անդոնգի ազդեցությունը քչացավ: 19-րդ դարում տեղական Կիմ դինաստիան ազգակցական կապեր ստեղծեց թագավորականի հետ և նորից սկսեց ուժեղ ուժեղ ազդեցություն ունենալ թագավորական ընտանիքի վրա:

1650 թվականաին Անդոնգի պատմության մեջ տեղի ունեցան անսովոր դեպքեր՝ ճապոնացի դեսպանը փախավ Բուսանից և կորեացիների օգնությամբ թաքնվեց Անդոնգում։ Սակայն չցանկանալով վատթարեցնել հարաբերությունները Ճապոնիայի հետ՝ կայսր Հյոջոնը հրամայեց բռնել նրան և հանձնել Ցուսիմա կայսրության ներկայացուցիչներին: Դավաճանին ուղարկեցին Ցուսիմայի մոտ և նրա հետագա ճակատագիրը հայտնի չէ, իսկ կորեացիները, որոնք օգնել էին նրան թաքնվել Անդոնգում, պատժվեցին կորեական օրենքներով, սակայն «Ինջո սիլլոկը» չի հաստատում և չգիտենք՝ արդյոք նրանք մահապատժի են ենթարկվել, թե աքսորվել:

1950-ական թվականների Կորեկան պատերազմի ժամանակ Անդոնգը եղել է դաժան պայքարի դաշտ: Չնայած քաղաք ուժեղ վնասներ էր կրել, վերականգնումը կարճ տևեց: 1976 թվականին կառուցվել է Անդոնգական ՀԷԿ-ը, որն ապահովում է քաղաքն էլեկտրականությամբ:

1999 թվականին Էլիզաբեթ II թագուհին քաղաքում է նշել իր 73-ամյակը[1]:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Կյոնսան պուտկո գավառի հարավային մասում: Արևելքից սահմանակից է Յոնյանոմին և Չհոնսոնոմին, արևմուտքից՝ Եչհոն գավառին, հարավից՝ Իյսոնոմին, իսկ հյուսիսից՝ Յոնջու քաղաքին և Պոնհվա գավառին: Ի տարբերություն երկրի շատ այլ վայրերի, Անդոնգի լանշաֆտը բավականին հարթ է և դա թույլ է տալիս արդյունավետորեն զբաղվել գյուղատնտեսությամբ:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդոնգ (1981–2010)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 3.6
(38.5)
6.4
(43.5)
11.8
(53.2)
19.4
(66.9)
24.2
(75.6)
27.4
(81.3)
29.0
(84.2)
29.8
(85.6)
25.5
(77.9)
20.3
(68.5)
12.8
(55)
6.0
(42.8)
18.0
(64.4)
Միջին օրական °C (°F) −2.2
(28)
0.2
(32.4)
5.3
(41.5)
12.2
(54)
17.4
(63.3)
21.4
(70.5)
24.3
(75.7)
24.8
(76.6)
19.8
(67.6)
13.2
(55.8)
6.1
(43)
0.0
(32)
11.9
(53.4)
Միջին ցածր °C (°F) −7.4
(18.7)
−5.3
(22.5)
−0.5
(31.1)
5.2
(41.4)
10.8
(51.4)
16.1
(61)
20.6
(69.1)
20.9
(69.6)
15.4
(59.7)
7.7
(45.9)
0.6
(33.1)
−5.2
(22.6)
6.6
(43.9)
Տեղումներ մմ (դյույմ) 20.1
(0.791)
26.9
(1.059)
44.9
(1.768)
68.2
(2.685)
91.5
(3.602)
136.8
(5.386)
244.3
(9.618)
217.8
(8.575)
131.9
(5.193)
36.9
(1.453)
30.6
(1.205)
16.6
(0.654)
1 066,4
(41,984)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) 5.3 5.8 7.4 7.9 9.2 10.1 14.1 13.2 9.5 5.9 6.2 5.4 100
 % խոնավություն 61.6 60.1 59.8 56.7 63.0 71.3 79.3 78.6 77.8 73.3 68.8 64.4 67.9
Միջին ամսական արևային ժամ 185.4 183.0 200.6 218.7 224.5 190.4 148.9 167.1 150.9 181.7 164.7 177.8 2 193,6
աղբյուր: {{{աղբյուր 1}}}

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդոնգի գլխավոր տնտեսության ճյուղերից է՝ զբոսաշրջությունը: Քաղաքի ներսում գտնվում է երկու առողջարան՝ Տոսանը և Հահոն: Լավ զարգացած է գյուղատնտեսությունը, մասնավորապես բուծումը և մրգերի մշակումը, հիմնականում խնձոր և սեխ:

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդոնգը վարչականորեն բաժանվում է 1 ըփի, 13 քաղաքատիպ ավանի և 10 դոնգի[2][3]:

Անվանում Հանգիլ Տարածք, կմ2 Բնակչություն, մարդ Ներքին բաժանում
Պհունսանիպ 풍산읍 96,64 7650 19 գյուղ
Վարյոնմյոն 와룡면 116,96 4762 18 գյուղ
Իլջիկմյոն 일직면 85,56 3805 13 գյուղ
Իմհամյոն 임하면 91,69 3824 8 գյուղ
Էանմյոն 예안면 163,91 2312 16 գյուղ
Իմդոնմյոն 임동면 151,05 2457 12 գյուղ
Կիրանմյոն 길안면 199,02 3590 13 գյուղ
Նամսոնմյոն 남선면 59,08 2706 8 գյուղ
Նամխումյոն 남후면 63,14 2363 9 գյուղ
Նոկչոնմյոն 녹전면 70,82 2208 10 գյուղ
Պուկհումյոն 북후면 76,86 4027 12 գյուղ
Պհունչհոմյոն 풍천면 93,87 5013 13 գյուղ
սոհումյոն 서후면 65,35 4273 11 գյուղ
Տոսանմյոն 도산면 101,9 2215 12 գյուղ
Անգիդոն 안기동 7,29 8575
ՅոնսԱնդոնգ 용상동 26,10 22 776
Կանամդոն 강남동 20,03 10 176
Մյոնյունդոն 명륜동 9,37 6720
Օկտոն 옥동 4,44 20 024
ՊհյոնհվԱնդոնգ 평화동 0,85 8572
Սորգուդոն 서구동 1,56 9168
Սոնհադոն 송하동 9,65 11 326
Տհեհվադոն 태화동 2,31 14 733
Չունգուդոն 중구동 4,28 6196

Զբոսաշրջություն և տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդոնգ կամուրջ

Պատմական վայրերը, բացօթյա թանգարաններն են Չիրը և Հահոն: Հահվե և Յանդո գյուղերը ընգրկված են ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում[4]:

Սոջուի թանգարանը գտնվում է Անդոնգում և Կորեայի ավանդական խմիչքի արտադրության առավել հայտնի վայրերից է[5]:

Քույր-քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդոնգի քույր-քաղաքներն են՝[6]

  • Սագաե Ճապոնիա (Յամագատա վարչական միավոր), Ճապոնիա՝ 1974 թվականից
  • Պինդինշան Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Խենան գավառ), Չինաստան՝ 2000 թվականից
  • Սիդար Ռեփիդս Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Այովա նահանգ), ԱՄՆ՝ 2005 թվականից
  • Կուսկո Պերու (Կուսկո նահանգ), Պերու՝ 2007 թվականից

Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չո Յուն Ջոն, թենիսիստ
  • Չի Հվան Ջե, հապկիդոյի ուսուցիչ
  • Կիմ Ջին Գյու, ֆուտբոլիստ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]