Կետչուպ
![]() | |
Ենթատեսակ | Տոմատի սոուս, սոուս և համեմունք |
![]() |

Կետչուպ[1] — սոուս, հիմնական բաղադրիչները՝ լոլիկ, քացախ, շաքարավազ և համեմունքներ (կերակրի աղ, կարմիր պղպեղ, սև պղպեղ և այլն)։
Տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիլյամ Վասիլևիչ Պոխլյոբկովը կետչուպները բաժանում է երեք խմբի.
- արևմտաեվրոպական (տնային պատրաստման համար),
- անգլիական (արդյունաբերական արտադրության համար)
- չինական։
Արևմտաեվրոպական կետչուպը շաքարավազ չի պարունակում, ընդ որում՝ Ռումինիայում և Հունգարիայում ավելացնում են շաքարավազ։ Անգլիական կետչուպը բավականին շատ շաքարավազ է պարունակում, ինչպես նաև սոխ և նեխուր։ Չինական կետչուպը պարունակում է դարչին և ավելի շատ քացախ, քան մյուս տարբերակները[2]։
Պտուղներով ձկնային սոուսը հայտանաբերվել է անգլիացի գաղութարարների կողմից՝ ներկայիս Մալայզիայի տարածքում (հնարավոր է՝ ապագա Սինգապուրի), այդ իսկ պատճառով անվանումը փոխառնված է ինդոնեզա-մալազիական kĕchap բառից՝ անգլերենում որոշակիորեն փոփոխված արտասանությամբ։ Ստուգաբանական բառարաններում ներկայացվում են փոխառնության հետևյալ տարբերակները.
- Կանտոնական բարբառում սոուսն անվանվում է koechiap, մալազիական և ինդոնեզիական բարբառներում՝ մալայերեն՝ kĕchap, չինարեն ավանդ. 茄汁 , պինին: qiézhi, պալլ.: ցեժչի, բառացիորեն: «սմբուկի հյութ»[3][4][5]:
- անգլ.՝ ketchup՝ չինարենից 鮭汁 (չինարեն՝ kōe՝ սաղմոն tsiap՝ սոուս)[6]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կետչուպի հայրենիք է համարավում Չինաստանը։ 17-րդ դարում Ասիայից Անգլիա ներմուծեցին անձրուկից, հունական ընկույզից, սնկից և լոբուց պատրաստված սոուս։ Այդ սոուսը նաև ներառում էր աղադիր ձկներ, համեմունքներ, սխտոր և գինի. ամենահին բաղադրատոմսի մեջ լոլիկի մասին ոչինչ նշված չէ։ Անգլիայում անվանել են catchup կամ ketchup: Համեմունքը հաջողության հասավ և արագ տարածում գտավ Եվրոպայում։ Սկզբնական տարբերակից հիմա մնացել են միայն ոչ այնքան հայտնի բաղադրատոմսեր՝ սնկից և ձիթապտղից պատրաստվող։
Լոլիկի հիման վրա պատրաստվող կետչուպի բաղադրատոմսերը 19-րդ դարի սկզբից հայտնվում են ամերիկյան խոհարարական գրքերում։ Մյուսներից շուտ՝ 1801 թվականին, մամուլում հայտնվեց Սենդի Էդիսոնի[7][8] բաղադրատոմսը։ Ավելի ուշ՝ 1812 թվականին, հրապարակվեց Ջեյմս Միզի բաղադրատոմսը։ 1824 թվականին լոլիկի հիման վրա պատրաստվող կետչուպի բաղադրատոմսը հայտնվում է Մերի Ռինդոլֆի՝ «Տնային տնտեսուհին Վիրջինիայից»[9] գրքում։
Բժշկական տեսանկյուն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կետչուպների թեորիայի մեջ, ինչպես և մարինարա սոուսի, տարբերվում է հակաօքսիդանտ լիկոպինի[10] բարձր պարունակությամբ, սակայն գործնականում դա միշտ չէ, որ համապատասխանում է իրականությանը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ խանութում վաճառվող սոուսը պատրաստման ընթացքում ենթարկվում է բարդ տեխնոլոգիական ներգործությունների։ Բացի այդ, ստանդարտ կետչուպը պարունակում է մեծ քանակությամբ հավելումներ, այդ թվում՝ կոնսերվանտներ, որոնք բավականին վտանգավոր են առողջության համար։
Ռուսաստանում կետչուպը՝ սնկերի, տափակաշշով թթվասերի և այլ մթերքների հետ միասին արգելված է օգտագործել դպրոցների, նախնական և միջին մասնագիտական կրթության[11] հաստատությունների ճաշարաններում։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Зарва, Майя Владимировна Русское словесное ударение. Словарь нарицательных имён. — М.: ЭНАС, 2001.
- ↑ «В.В. Похлебкин 2005»։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-13-ին։ Վերցված է 2019-01-29
- ↑ Комлев, Николай Георгиевич Словарь иностранных слов. — 2006. Архивировано из первоисточника 3 Հունիսի 2012.
- ↑ Крысин, Леонид Петрович Толковый словарь иностранных слов. —М., 1998. Архивировано из первоисточника 3 Հունիսի 2012.
- ↑ Fokus Mittelstand(գերմ.) = www.feinkostverband.de. — С. 9.
- ↑ Кузнецов, Сергей Александрович (филолог) Большой толковый словарь русского языка. — СПб.: Норинт, 1998.
- ↑ «The Sugar House Book», 1801
- ↑ Andrew F. Smith The tomato in America: early history, culture, and cookery. — University of South Carolina Press, 1994. — С. 99. — 224 с. — ISBN 978-1570030000
- ↑ Elizabeth Rozin (1994). The Primal Cheeseburger. New York: Penguin books. ISBN 978-0-14-017843-2.
- ↑ A comparison of carotenoid content and tot... [J Agric Food Chem. 2004] - PubMed - NCBI
- ↑ СанПиН 2.4.5.2409-08
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ընթերցե՛ք «կետչուպ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |