Կարլ Շմիդթ-Ռոթլուֆ
Կարլ Շմիդթ-Ռոթլուֆ գերմ.՝ Karl Schmidt-Rottluff | |
|---|---|
| Ի ծնե | գերմ.՝ Karl Schmidt |
| Ծնվել է | դեկտեմբերի 1, 1884[1][2][3][…] |
| Ծննդավայր | Ռոտլուֆ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական կայսրություն |
| Վախճանվել է | օգոստոսի 10, 1976[1][2][3][…] (91 տարեկան) |
| Մահվան վայր | Արևմտյան Բեռլին, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Դրեզդենի տեխնիկական համալսարան (1906) |
| Մասնագիտություն | քանդակագործ, նկարիչ, համալսարանի դասախոս, գծանկարիչ, նկարազարդող, վիմագրող, դիզայներ, Q686932?, գծանկարիչ, արվեստի կոլեկցիոներ, exlibrist, խճանկարիչ, օֆորտանկարիչ, հրապարակախոս, carpets designer և արվեստագետ |
| Ոճ | էքսպրեսիոնիզմ և իմպրեսիոնիզմ |
| Ուշագրավ աշխատանքներ | Windmill? |
| Աշակերտներ | Նինա Արբորե, Meret Eichler? և Paul Herrmann? |
| Պարգևներ | |
| Անդամակցություն | Die Brücke, Free Secession?, Պրուսիայի արվեստի ակադեմիա, Deutscher Künstlerbund?, State Academy of Fine Arts Stuttgart? և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Կարլ Շմիդթ-Ռոթլուֆ (գերմ.՝ Karl Schmidt-Rottluff, իսկական անուն՝ Կարլ Շմիդթ (գերմ.՝ Karl Schmidt), դեկտեմբերի 1, 1884[1][2][3][…], Ռոտլուֆ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական կայսրություն - օգոստոսի 10, 1976[1][2][3][…], Արևմտյան Բեռլին, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), գերմանացի էքսպրեսիոնիստ նկարիչ, գեղանկարչության մեջ մոդեռնիզմի տեսաբան։
Վաղ գործունեություն, «Die Brücke» խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1884՝ ծնվել է Խեմնիցի մոտ գտնվող Ռոթլուֆ տեղանքում (այժմ՝ Խեմնիցի կազմում)[7]։
- 1901՝ հանդիպել և բարեկամացել է Էրիխ Հեկելի հետ։
- 1905՝ ընդունվել է Դրեզդենի բարձրագույն տեխնիկական դպրոց, հունիսի 7-ին Ֆրից Բլեյլի, Էռնստ Լյուդվիգ Կիրխների և Հեկելի հետ հիմնադրեում է «Կամուրջ» գեղարվեստական խումբը (գերմ.՝ Brücke)։
- 1906՝ Էմիլ Նոլդեին հրավիրել է «Կամուրջ», Համբուրգում ծանոթացել է Շիֆերի և Շապիրի հետ։
- 1907 - 1912՝ ամառային ուղևորություններ է կատարել Դանգաստ, որտեղ շատ է նկարել։
- 1911՝ ճանապարհորդություն է կատարել դեպի Նորվեգիա։
- 1912՝ մեկնել է Բեռլին, ծանոթացել և բարեկամացել Լիոնել Ֆեյնինգերի հետ, մասնակցել Քյոլնի Զոնդերբունդ ցուցահանդեսին, ուղևորվել դեպի Իտալիա, Փարիզ և Դալմաթիա։
- 1913՝ «Կամուրջ» խումբը փլուզվել է։
1914-1933
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1915-1918՝ մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, պատերազմել Ռուսաստանում և Լիտվայում։
- 1918՝ ամուսնացել է Էմի Ֆրիշի հետ։
- 1918-1921՝ դարձել է «Արվեստի աշխատանքային խորհրդի» անդամ, «Ակցիա» ամսագրի աշխատակից։
- 1918-1943՝ ապրել է Բեռլինում, տարեկան ուղևորություններ կատարել դեպի Բալթիկ ծով, որտեղ մեծ գործունեություն է ծավալել։
- 1931-1933՝ դարձել է Պրուսական արվեստի ակադեմիայի անդամ։
Հալածանքների և պատերազմի սկիզբ. 1933-1945 թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1933 թվականին ստիպված է եղել ավարտել գրական գործունեությունը։ Նրա աշխատանքը թանգարաններում մնացել է ընդհուպ մինչև 1936 թվականի Օլիմպիական խաղերը, որոնց ընթացքում Ֆերդինանդ Միլլերի անվան պատկերասրահում ցուցադրվել են իր 70 ջրաներկները։ Նույն թվականին նրա աշխատանքները ցուցադրվել են Նյու Յորքի Վեստերման պատկերասրահում (Westermann Gallery): 1937 թվականի փետրվար-մարտ ամիսներին ևս 40 ջրանկարներ ցուցադրվել են Բեռլինում՝ Կարլ Բուխոլցի պատկերասրահում։
Իսկ արդեն 1937 թվականի հուլիսին 25 գեղանկար, 24 նկար և 2 ջրաներկ հայտնվել է Մյունխենում՝ «Այլասերված արվեստ» ցուցահանդեսում։ Նացիստների կողմից ծավալված գեղարվեստական ավանգարդի դեմ պայքարի արշավի արդյունքում մինչև 1938 թվականը գերմանական թանգարաններից առգրավվել է Շմիդթ-Ռոթլուֆի 608 ստեղծագործություն։ Միևնույն ժամանակ, ինչպես Էռնստ Բառլախը կամ Էմիլ Նոլդեն, նա շարունակել է ցուցադրել իր որոշ աշխատանքները, այսպես կոչված, «Արտադրական ցուցահանդեսների» շրջանակներում, որոնք տեղի են ունեցել գերմանական աշխատանքային ճակատի հովանու ներքո։
- 1941՝ դրվել է նկարելու արգելք, վտարվել է Գեղարվեստի գրասենյակից (Reichskammer der bildenden Künste)։
- 1943՝ ռմբակոծությունների արդյունքում ոչնչացել է նկարչի աշխատանքային ատելիեն, տեղափոխվել է Ռոտլուֆ։
Հետպատերազմյան շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1946՝ վերադարձել է Բեռլին։
- 1947-1954՝ դարձել է Բեռլինի արվեստի բարձրագույն դպրոցի պրոֆեսոր։
- 1951՝ ցուցահանդեսներ է կազմակերպել Մանհայմի և Շտուտգարտի պետական #REDIRECT պատկերասրահներում (գերմ.՝ Staatsgalerie Stuttgart)։
- 1953՝ ներկայացել է Kestnergesellschaft հասարակության կազմակերպած ցուցահանդեսին Հաննովերում։
- 1954՝ Շմիդթ-Ռոթլուֆի 70-ամյակին նվիրված ցուցահանդեսներ են կազմակերպվել Քիլ, Նյուրնբերգ և Համբուրգ քազաքներում։ Նմանատիպ հետահայաց ցուցահանդեսներ տեղի են ունեցել նաև 1964 և 1974 թվականներին և նվիրված են եղել, համապատասխանաբար, 80 և 90-ամյա հոբելյաններին։
- 1964՝ Շմիդթ-Ռոթլուֆի առաջարկով Բեռլինում հիմնադրվել է «Կամուրջ» խմբի թանգարանը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Karl Schmidt-Rottluff (նիդերլ.)
- 1 2 3 4 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.) — São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #118759795 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Lovis-Corinth-Preis für Kunst
- ↑ liste-rvm-1928-2023
- ↑ https://data.bnf.fr/en/12127491/karl_schmidt-rottluff/
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- W.R.Valentiner: Karl Schmidt-Rottluff, Leipzig 1920
- G.Thiem: Karl Schmidt-Rottluff, München 1963
- D.Elger: Expressionismus, Köln 2007.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Շմիդթ-Ռոթլուֆ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Դեկտեմբերի 1 ծնունդներ
- 1884 ծնունդներ
- Օգոստոսի 10 մահեր
- 1976 մահեր
- Բեռլինի պատվավոր քաղաքացիներ
- Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշանակիրներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի նկարիչներ
- Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի անդամներ
- Գերմանացի արվեստագետներ
- Գերմանացի դիզայներներ
- Գերմանացի նկարիչներ
- Գերմանացի քանդակագործներ
- Գերմանացի գրաֆիկներ
- Գերմանացի վիմագիրներ
- Գերմանացի փորագրողներ
- Երկարակյացներ