Լիոնել Ֆեյնինգեր
Լիոնել Ֆեյնինգեր | |
---|---|
![]() | |
Կեղծանուն | Feininger, Lyonel Charles Adrian[1] և Feininger, Charles Léonell[1] |
Ծնվել է | հուլիսի 17, 1871[2][3][4][…] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5] |
Վախճանվել է | հունվարի 13, 1956[2][3][6][…] (84 տարեկան) կամ հուլիսի 31, 1956[7] (85 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կոլարոսսիի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, արվեստագետ, լուսանկարիչ, նկարազարդող, կոմիքսների արտիստ, ուսուցիչ, գծանկարիչ և գծանկարիչ |
Ոճ | էքսպրեսիոնիզմ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուսուցիչ | Ռոբեր Դելոնե |
Աշակերտներ | Erik Schmidt-Schaller?, Heinrich Brocksieper? և Eberhard Schrammen? |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Die Blaue Vier, Կապույտ հեծյալ, ԱՄՆ աբստրակտ նկարիչներ[9] և Բեռլինի սեցեսիոն[10] |
Ամուսին | Julia Feininger? |
Զավակներ | Lore Feininger?, Laurence Feininger?, T. Lux Feininger?[11] և Andreas Feininger?[11] |
![]() |
Լիոնել Ֆեյնինգեր (գերմ.՝ Lyonel Feininger, հուլիսի 17, 1871[2][3][4][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5] - հունվարի 13, 1956[2][3][6][…] կամ հուլիսի 31, 1956[7], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), գերմանա-ամերիկացի նկարիչ, գրաֆիկ և ծաղրանկարիչ։
Կյանք և ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է գերմանական ծագում ունեցող երաժիշտների ընտանիքում[12]։ Ծնվել և մեծացել է Նյու Յորքում[13]։ 1887-1888 թվականներին ծնողների հետ Գերմանիա ետ վերադառնալուց հետո[14] սովորել է Համբուրգի գեղարվեստի դպրոցում, իսկ 1889-1892 թվականներին Բեռլինի գեղարվեստի ակադեմիայում։ Դեռ ուսումնառության ընթացքում դրսևորել է գեղանկարչի իր տաղանդը և աշխատել «Հումորային էջեր» թերթում։ 1892 թվականին Ֆեյնինգերը սովորել է Փարիզի Կոլարոսի ակադեմիայում, 1893 թվականին վերադարձել է Բեռլին, որտեղ աշխատել է տարբեր թերթերում որպես ծաղրանկարիչ։
1906 թվականին գեղարվեստական կրթությունը շարունակելու նպատակով նկարիչը կրկին վերադարձել է Փարիզ։ Այստեղ նա վերջնականապես որոշել է իրեն նվիրել նկարչությանը։ 1907 թվականինն Ֆեյնինգերն իր համար բացահայտել է Պիկասոյի և Բրաքի կողմից զարգացրած «վերլուծական կուբիզմը», որը օբյեկտները բաժանում է երկրաչափական հարթ և ստերեոմետրիկ խորանարդ տարրերի։ Իտալական ֆուտուրիստների ազդեցության ներքո, որոնք նույնպես օգտագործել են այդ գեղարվեստական ոճը, Ֆեյնինգերն ստեղծել է «Հեծանվորդ» կտավը (1912)։
1908-1919 թվականներին Ֆեյնինգերն ապրել է Բեռլինում[12][15]։ Նկարել է «ծովային» նկարների շարք՝ Կասպար Դավիդ Ֆրիդրիխի ոգով։ 1913 թվականին, Ֆեյնինգերը մասնակցել է Բեռլինում տեղի ունեցող գերմանական Աշնանային սալոնի առաջին ցուցահանդեսին։ 1917 թվականին Բեռլինի «Շտուրմ» պատկերասրահում տեղի է ունեցել Ֆեյնինգերի առաջին անհատական ցուցահանդեսը[16], որը նրան ճանաչում է բերել։ Այդ ժամանակահատվածում նկարիչը համագործակցել է Էքսպրեսիոնիստների հետ, որոնք համախմբվել էին «Շտուրմ» պատկերասրահի շուրջ։ Նրանց ազդեցության տակ Ֆեյնինգերը ստեղծել է բազմաթիվ գրաֆիկական աշխատանքներ։
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Ֆեյնինգերը 1919-1933 թվականներին սովորել է «Բաուհաուզում» (Վայմարում, 1925 թվականից՝ Դեսաուում), միաժամանակ կատարելով գրաֆիկական արհեստանոցների ղեկավարների պարտականությունները։ Այդ ժամանակ իր բազմաթիվ կտավների թեման եղել է եվրոպական քաղաքների տեսարանները։ 1924 թվականին Ֆեյնինգերը դարձել է «Կապույտ քառյակ» ցուցահանդեսային ընկերության հիմնադիրներից մեկը (գերմ.՝ Blaue Vier): 1933 թվականին, «Բաուհաուզի» փակմումից հետո, Ֆեյնինգերը վերադարձել է Բեռլին, որտեղ նացիստների կողմից հայտարարվել է որպես «դեգեներատիվ» նկարիչ։
1938 թվականին Ֆեյնինգերը մեկնել է Նյու Յորք, որտեղ շատ զբաղվել է որմնանկարչությամբ։ Նրա ոճը կրկին փոխվել է, կտավներում ավելի շատ գրաֆիկական տարրեր են ավելացել («Մանհեթենի տեսարանը։ Մայրամուտ»։ 1944թ. Քեմբրիջ, Մասսաչուսեթս)։
Լիոնել Ֆեյնինգերի որդին է լուսանկարիչ և լուսանկարչության տեսաբան Անդրեաս Ֆեյնինգերը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://mix-n-match.toolforge.org/#/entry/115940254
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Lyonel Feininger (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 Lyonel Feininger // Benezit Dictionary of Artists — OUP, 2017. — ISBN 978-0-19-977378-7 — doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00062573
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118532308 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 6,0 6,1 6,2 Lambiek Comiclopedia — Lambiek, 1999.
- ↑ 7,0 7,1 7,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ http://americanabstractartists.org/current-members/past/
- ↑ https://sammlung.staedelmuseum.de/de/person/berliner-secession
- ↑ 11,0 11,1 Union List of Artist Names — 2019.
- ↑ 12,0 12,1 «Alfred Vance Churchill papers regarding Lyonel Feininger, 1888-1944»։ Archive of American Art Finding Aids։ Smithsonian Institution։ Վերցված է 2011-07-29
- ↑ [1]"Lyonel Feininger (Léonell Charles Feininger) is born in New York City on July 17th. He was the first child of the violinist Karl Feininger from Durlach in Baden (South West Germany) and the American singer Elizabeth Cecilia Feininger, born Lutz, who was also of German descent. "
- ↑ Cooper, Philip. Cubism. London: Phaidon, 1995, p. 90. 0714832502
- ↑ «Lyonel Feininger»։ Cartoons։ Ohio State University։ Վերցված է 2011-07-29
- ↑ Muir, Laura and Nathan Timpano. Lyonel Feininger: Photographs 1928-1939.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Enzyklopädie des Wissens, Bd.4 Köln 1990.
- Die Welt der Malerei, Gütersloh-Amstelveen 1997.
- Blackbeard Bill (1994)։ The Comic Strip Art of Lyonel Feininger։ Kitchen Sink Press։ ISBN 0-87816-293-3
- Feininger T. Lux (1965)։ Lyonel Feininger: City at the Edge of the World։ Frederick A. Praeger։ LCCN 65-25280
- Haskell, Barbara. Lyonel Feininger: At The Edge of the World. Exhibition Catalogue. New York: Whitney Museum of American Art, 2011
- Ness June (1974)։ Lyonel Feininger։ Frederick A. Praeger։ LCCN 72-888673
- Hartley Marsden (1944)։ Lyonel Feininger։ Museum of Modern Art, New York
- Muir, Laura and Nathan Timpano. Lyonel Feininger: Photographs, 1928-1939. Cambridge: Harvard Art Museums and Hatje Cantz Verlag, 2011
- Nisbet, Peter. Lyonel Feininger: Drawings and Watercolors. Cambridge: Harvard Art Museums and Hatje Cantz Verlag, 2011
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հուլիսի 17 ծնունդներ
- 1871 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Հունվարի 13 մահեր
- 1956 մահեր
- Հուլիսի 31 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Կոլարոսի ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Գերմանացի նկարիչներ
- Ամերիկացի նկարիչներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Ամերիկացի գրաֆիկներ
- Ամերիկացի ծաղրանկարիչներ