Կառլես Ռիբա
Կառլես Ռիբա կատ.՝ Carles Riba i Bracons | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 23, 1893[1][2][3] |
Ծննդավայր | Բարսելոնա, Իսպանիա |
Վախճանվել է | հուլիսի 12, 1959[1][2][4][…] (65 տարեկան) |
Վախճանի վայր | Բարսելոնա, Իսպանիա |
Գերեզման | Sarrià cementery |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, էսպերանտիստ, թարգմանիչ, բանասեր, մանկագիր և համալսարանի դասախոս |
Լեզու | կատալաներեն |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Կրթություն | Բարսելոնայի համալսարան |
Ժանրեր | պոեզիա |
Անդամակցություն | Philological Section of the Institute for Catalan Studies?[5] |
Աշխատավայր | Բարսելոնայի համալսարան, Բարսելոնայի ինքնավար համալսարան և Fundació Bernat Metge? |
Պարգևներ | |
Ամուսին | Clementina Arderiu? |
Զավակներ | Oriol Riba i Arderiu? |
Ազգականներ | Pau Riba i Romeva? և Caïm Riba? |
Carles Riba i Bracons Վիքիպահեստում |
Կառլես Ռիբա (կատ.՝ Carles Riba i Bracons, սեպտեմբերի 23, 1893[1][2][3], Բարսելոնա, Իսպանիա - հուլիսի 12, 1959[1][2][4][…], Բարսելոնա, Իսպանիա), կատալոնացի բանաստեղծ և թարգմանիչ, կատալոնական ազգային գրականության դասական։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է իրավունք, փիլիսոփայություն և գրականություն Բարսելոնայի համալսարանում։ Ստացել է նաև հելենիստի (անտիկ հունական գրականության և լեզվի մասնագետ) որակավորում։ 1916 թվականին ամուսնացել է Կլեմենտինա Արդերիուի հետ։ Աշխատել է որպես ուսուցիչ, լրագրող և թարգմանիչ։ 1922 թվականին ժամանել է Մյունխեն, որտեղ սովորել է լեզվաբանություն՝ Կառլ Ֆոսլերի ղեկավարությամբ։ Ճանապարհորդել է Հունաստանով և Իտալիայով։ Օգնել է Պումպեու Ֆաբրային՝ «Կատալոներեն ընդհանուր բառարանի» խմբագրման գործընթացում։
Ավելի ուշ աշխատել է «Բեռնատ Մեջեի ֆոնդում», դասավանդել է հունարեն Բարսելոնայի անկախ համալսարանում։ 1939 թվականին ֆրանկիստների հաղթանակից հետո, Կառլես Ռիբան տեղափոխվել է Ֆրանսիա, սակայն 1943 թվականին կնոջ հետ միասին վերադարձել է հայրենիք։ Աշխատել է հունական թարգմանությունների վրա։
Թարգմանչական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառլես Ռիբան մեծ ներդրում է ունեցել կատալոնական գրականության և կատալոներենի տարածման գործընթացում։ Կատալոներեն է թարգմանել Հոմերոսի, Պլուտարքոսի, Էսքիլեսի, Սոֆոկլեսի, Եվրիպիդես, Քսենոփոնի, Կոռնելիուս Նեպոսի, Վերգիլիոսի, Տիտոս Մակկիոս Պլավտոսի, Աուսոնիոսի աշխատությունները, ինչպես նաև Հին Կտակարանի գրքերը (Երգ երգոց, Հռութի գիրքը)։ Նաև թարգմանել է Ժոզեֆ Բեդիեի «Տրիստանը և Իզոլդան» վեպը, Ջովաննի Բոկաչչոյի «Դեկամերոն» նովելների հավաքածուն, Բենվենուտո Չելինիի ինքնակենսագրությունը, Գրիմ եղբայրների հեքիաթները, Ֆրիդրիխ Հյոլդերլինի, Էրնստ Թեոդոր Ամադեուս Հոֆմանի, Նիկոլայ Գոգոլի, Գոտֆրիդ Կելլերի, Էդգար Ալլան Պոյի, Ռայներ Մարիա Ռիլկեի, Ֆրանց Կաֆկայի, Կոնստանտինոս Կավաֆիսի, Ժան Կոկտոյի և ուրիշների աշխատությունները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Diccionario biográfico español (իսպ.) — Real Academia de la Historia, 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ http://apmembres2.iec.cat/detall.aspx?pkMembrePLE=225
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլես Ռիբա» հոդվածին։ |
|