Կանոլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կանոլայի ցանքեր

Կանոլա (անգլ.՝ Canadian Oil, Low Acid «ցածր թթվայնությամբ կանադական ձեթ»), ցածր թթվայնությամբ սննդային բուսական ձեթ, որն արտադրվում է սևուկից, փոքր ծավալով, տեխնիկական շաղգամից, ինչպես նաև գյուղատնտեսական մշակաբույս, կանադական ժամանակակից սևուկի (Brassica napus) և Brassica campestris-ի սերմերից, որոնք պարունակում են eruca թթու և գլյուկոզինոլատներ (Glucosinolate):

Կանոլայի ծաղիկը

Հին ժամանակներում սևուկի հում ձեթը, որը հստակ մանանեխի համ ուներ և պիտանի չէր սննդի համար, օգտագործվում էր լուսավորության համար, ապա, գոլորշու շարժիչների տարածման հետ մեկտեղ, այն լայնորեն օգտագործվում է որպես քսայուղ, քանի որ լավ էր կպչում մետաղական մասերին և ոչ ջուրը, ոչ գոլորշին չէր լվանում այն: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Չինաստանից և Հնդկաստանից սևուկի ձեթի մատակարարումը դժվարացել է, և դրա պակասը լրացնելու համար Բրիտանական կայսրության կառավարությունը ավելացրել է սևուկի ցանքը Կանադայում:

Կանոլայի ձեթի շիշ

Պատերազմից հետո ասիական մատակարարումների վերականգնման և գոլորշային շարժիչների նկատմամբ հետաքրքրության անկման պատճառով, սևուկի ձեթի պահանջարկը կտրուկ նվազել էր, իսկ կանադական ֆերմերները ստիպված էին փնտրել ձեթի օգտագործման նոր ուղիներ: Սննդամթերքի շուկան այդքան մեծ հետաքրքրություն չէր ցուցաբերում տհաճ համի պատճառով, որը շարունակվում էր նույնիսկ մաքրելուց հետո, բացի այդ հայտնաբերվել էին ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս, որ իր մեջ պարունակվող էրուզիկ թթուները զգալիորեն բացասաբար էին ազդում սրտի և անոթների վրա: Ձեթի դեղնա-կանաչավուն գույնը, որը պայմանավորված էր քլորոֆիլինի մեծ քանակությամբ, նույնպես չէին խթանում գնորդներին: Հետևաբար, արտադրողների ջանքերը ուղղված էին սևուկի սորտերի արդյունահանմանը, որի սերմերը պարունակում էին նվազագույն քանակությամբ էրուզիկ թթու և քլորոֆիլ, ինչպես նաև չունեին վառ արտահայտված համ: Այս փորձերը 1970-ական թվականների վերջում հաջողություն ունեցան, և 1978 թվականին Կանադայի կառավարությունը պաշտոնապես գրանցեց Canola ապրանքանիշը: 1986 թվականին Canola ապրանքանիշի չափորոշիչները փոխվեցին այնպես, որ այդ անունը կարող է կիրառվել միայն սևուկի համար, որի ձեթը պարունակում է էրուզիկ թթուների 2% -ից պակաս և սերմերի ամուր մնացորդը պարունակում է գլյուկոզինոլատներ, ոչ ավելի, քան մեկ գրամի համար 30 միկրոմոլ[1]:

Կապված կենսաբույսի բարձր պահանջարկի հետ` Կանադայում կանոլայի տարածքներն աճում են: 2011 թվականին Կանադայում արտադրվել է 6,7 միլիոն տոննա կանոլա:

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ական թվականներին Կանադայի սևուկի ասոցիացիան ընտրեց "կանոլա" անվանումը` ներկայացնելու "Can" Կան ադա, և "ոլա" ձեթ[2]: Բառարաններից մեկում նշվում է հետևյալ կերպ` Can(ada) + o(il) + l(ow) + a(cid).[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Brewster Kneen Рапс Канола = The rape of canola. — Toronto: New Canada Publications, 1992. — 233 p. — ISBN 1-55021-066-1
  2. Canola Council of Canada (2016)։ «What is Canola?»։ Վերցված է 2013-10-16 
  3. «Canola»։ The Free Dictionary։ 2016։ Վերցված է 2013-10-16