Կաղամբուկ դաշտային
Կաղամբուկ դաշտային | |
![]() Կաղամբուկ դաշտային | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytina) |
Կարգ | Կաղամբածաղկավորներ (Brassicales) |
Ընտանիք | Կաղամբազգիներ (Brassicaceae) |
Տրիբա | Brassiceae |
Ցեղ | Կաղամբ (Brassica) |
Տեսակ | Շաղգամ (B. rapa) |
Ենթատեսակ | Կաղամբուկ դաշտային (B. r. oleifera) |
Միջազգային անվանում | |
Brassica rapa oleifera |
Կաղամբուկ դաշտային (լատ.՝ Brāssica campēstris), պատկանում է կաղամբազգիների ընտանիքին։ Երկշաքիլավոր մոլախոտ է։ Ունի առանցքային, թափանցող արմատներ, որոնք առաջացնում են երկրորդային արմատներ։ Ցողունները ուժեղ ճյուղավորված են։ Բույսերը հիմնականում ունեն 30-40 սմ և 120 սմ բարձրություն։ Տերևները տարաձև են, գլխավոր և կողային ճյուղավորումները վերջանում են դեղին գույնի ծաղիկներով։ Պտուղը բարակ պատիճ է, որտեղ տեղակայված են 1.5 մմ սերմերը։ Բազմանում են սերմերով։
Բույսը հավասարապես կրում է նաև բողկուկ, շաղգամուկ անունները։ Ցողունի հիմքի մասը և նրա չզարգացած ելուններն ունեն գորշ կամ մուգ մանուշակագույն երանգավորում, վերին մասն ավելի բաց գույնի է։ Շաքիլատերևները երիկամաձև են, որոնք ծիլերին են կպած ուռած կողմով և փռվում-ծածկում են հողի մակերեսը[1]։
Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված է հյուսիսային բարեխառն գոտում։ Հանդիպում է հատկապես բարձրադիր գոտիներում։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կաղամբուկ դաշտային Archived 2015-04-09 at the Wayback Machine.
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |
- ↑ Ռ, Ս, կարապետյան, Հայաստանում տարածված մոլախոտերի ատլաս, լույս հրատարակչություն, Երևան, 1980