Մանանեխ (համեմունք)
Մանանեխ համեմունք, որը պատկանում է սպիտակ մանանեխի (Sinapis alba) և սև մանանեխի (Brassica nigra) ընտանիքներին[1]։
Համեմունքի պատրաստման համար ամբողջական և մանրացված մանանեխի հատիկը խառնում են ջրի, քացախի, կիտրոնի կամ խնձորի հյութի հետ, գինու կամ այլ հեղուկի հետ` ավելացնելով աղ և այլ համեմունքներ[2]։ Համեմունքը կարող է ունենալ թույլ դեղինից մինչև դեղնաշագանակագույն գույն[3]։ Համը տատանվում է քաղցրից կծուի սահմաններում[4]։
Մանանեխը հիանալի կերպով համադրվում է մսային կերակուրների և պանրի հետ, այն ավելացնում են աղցաններին, բուտերբրոտներին, համբուրգերներին և հոթդոգներին։ Որպես համեմունք մանանեխը օգտագործվում է բազմաթիվ սոուսների, ապուրների, մարինադների պատրաստման ժամանակ։ Մանանեխը լայնորեն օգտագործվում է բազմաթիվ ազգային խոհանոցներում։ Համեմունքը կիրառվում է տապակայի պատրաստման ժամանակ[3][5]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանանեխը մարդկանց կողմից օգտագործվել է վաղուց և տարածված է եղել Հին աշխարհում` Եվրոպայից մինչև Չինաստան[6]։ Ընդ որում մանանեխը Եվրոպայում եղել է միակ հասանելի կծու համեմունքը[3]։ Մանանեխից համեմունքը, հավանաբար առաջին անգամ սկսել են պատրաստել Հռոմեական կայսրությունում։ Հռոմեացիները խառնել են խաղողի հյութը սպիտակ մանանեխի հատիկին և ստացել են կծու համեմունք։ Մանանեխի բաղադրատոմսը կա «De re coquinaria» խոհանոցային գրքում (4-5-րդ դարեր)։ Բաղադրատոմսի մեջ մտնում է մանանեխի հատիկ, պղպեղ, չաման, համեմ, սամիթ, նեխուր, ուրց, խնկածաղիկ, սոխ, մեղր, քացախ և բուսական յուղ։ Համեմունքը կիրառվել է վարազի մսով տապակայի պատրաստման ժամանակ[7][8]։
Համարվում է, որ հենց հռոմեացիներն են բերել սև մանանեխի ընտանիքը Գալիա, որտեղ այն սկսել են աճեցնել խաղողի այգիներում[9]։ 10-րդ դարում Սեն Ժերմեն ԴԵ Պրեյի աբբայության վանականները Փարիզում սկսեցին մանանեխի սեփական արտադրությունը։ Օգտագործել են բոլոր հնարավոր ավելցուկները` պղպեղ, գինի, մեղր, շաքար և այլն[3]։ Մանանեխային սոուսն օգտագործել են սառը ուտելիքների հետ` այն համարելով տաքացնող համեմունք։ Ավելացրել են թարմ ձկանը, վարազի մսին, աղը դրած մսին, զելցին[10]։ Փարիզի արքունիքում մանանեխ պատրաստողներ առաջին անգամ նկատվել են 1292 թվականին[2][7]։ 1390 թվականին ընդունվում է օրենք, որը արգելում է մանանեխի վրա ցանկացած բաղադրիչի ավելացում, բացի որակյալ մանանեխի հատիկներից և քացախից[10]։
13-րդ դարում մանանեխի արտադրության կենտրոն է համարվել Դիժոնը[3]։ Այն մասին, թե որքան հայտնի է եղել մանանեխը Դիժոնում պահպանվել է 1336 թվականի նամակային հաշիվներում։ 1777 թվականին Դիժոնում ստեղծվել է մանանեխի արտադրության գործընկերություն օրիգինալ բաղադրատոմսով` օգտագործելով սպիտակ գինի։ Այստեղ է ի հայտ եկել նաև մանանեխի արտադրության առաջին մեքենան[7]։ 1937 թվականին դիժոնյան մանանեխի համար ներկայացվել է ծագման իսկության սերտիֆիկացիա։ Դիժոնի մանանեխի արտադրության հին պատմության շնորհիվ այն համարվում է «աշխարհի մանանեխային մայրաքաղաք»[3]։
Անգլիայում մանանեխը հայտնվել է 12-րդ դարում[11]։ Մանանեխի առաջին հիշատակումը գտնվում է T«he Forme of Cury» գրքում, որը գրել է Ռիչարդ II-ի գլխավոր խոհարարը։ Մանանեխային հացահատիկը խառնում էին ալյուրի և դարչինի հետ, ավելացնում էին ջուր, մանանեխից պատրաստում էին գնդիկներ և չորացնում էին։ Նման ձևով մանանեխը հարմար էր պահպանել, իսկ անհրաժեշտության դեպքում նրանից պատրաստում էին մանանեխային պաստա` գնդիկները դնելով քացախի կամ գինու մեջ։ Լավագույնը համարվում էր ծովաբողկով մանանեխը, որը պատրաստում էին Տյուսբերգում։ Մանանեխը այստեղից տանում էին Լոնդոն և Անգլիայի այլ մասեր։ Այս մանանեխը նույնիսկ օգտագործվել է Շեքսպիրի «Հենրիխ IV» պիեսում[7][11]։
Ռուսաստանում մանանեխի մասին առաջին հիշատակումը եղել է 1781 թվականին։ 1784 թվականին դուքս Բեկետովի և Պովոլժեի անուններից արտադրվել է առաջին մանանեխային ալյուրը, մանանեխի տեղական տեսակից։ 1810 թվականին իրականացվում է գոլորշու տեխնիկա և սկսվում է դեղին մանանեխի և մանանեխային յուղի խառնումը[10]։
1904 թվականին ԱՄՆ-ում ներկայացվել է նոր, դեղնաշագանակագույն մանանեխը, որը պատմության մեջ առաջին անգամ օգտագործել են հոթդոգների պատրաստման համար[7]։
Համային որակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանանեխի սեփական համը կծու է և այրող։ Բույսի բոլոր մասերում մտնում են սինագրինը, միրոզինազը, սինալրինը։ Բջիջների քայքայման դեպքում միրոզինազը բաժանվում է մոլեկուլների և բաց է թողնում կեղտոտ ծծմբային միացությունները[12]։ Միրոզինազի ազդեցությունը կախված է ջերմաստիճանից։ Այս նյութը օգտագործում են մանանեխային պաստայի պատրաստման ժամանակ, մանանեխի ամրությունը կարգավորվում է հեղուկի ջերմաստիճանով։ Այն մանանեխը, որը պատրաստվում է սենյակային կամ ավելի բարձր ջերմաստիճանում (մինչև 38 °C) կլինի կծու։ Եթե մանրացված հհատիկին ավելացնենք եռացրած ջուր, ապա մանանեխը ստացվում է ավելի փափուկ և քաղցր։ Եթե մանանեխի ամբողջական հատիկը տաքացնենք, ապա կնկատվի կծվություն, այլ սուր հոտ և այդ ամենի հետ մեկտեղ կպահպանի իր դառը համը[6][13]։
Մանանեխի սուր կծու համը պահպանվում է ավելի երկար, եթե համեմունքը պահվի փակ կոնտեյներում` փակ տեղում[14]։ Շնորհիվ մանանեխի հակաբիոտիկային կազմության` այն չի վնասվում բակտերիաներից և երբեք չի փչանում, սակայն կարող է կորցնել բույրը[15]։
Մանանեխի պատրաստման ժամանակ, համային որակները կախված են այլ բաղադրատարրերից` աղից, քացախից, շաքարից։ Վառ դեղին գույն ստանալու համար մանանեխին երբեք չեն ավելացնում քրքում[16]։
Կիրառումը խոհարարության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավանդարար մանանեխը մատուցում են որպես համեմունք՝ տաք կամ սառը ուտեստների համար։ Օգտագործում են արագ սննդի պատրաստման մեջ՝ նրբերշիկների կամ երշիկների հետ։
Մանանեխը կիրառվում է որպես սոուսների պատրաստման բաղադրիչ, այդ թվում հոլանդական սոուսի և մայոնեզի[17]։ Մանանեխը ունի չմարվող նյութերը կայունացնող խառնուրդ, ինչպիսիք են յուղը և բույրը։ Բացի այդ հոլանդական սոուսում մանանեխը կանխարգելում է սպիտակուցների խառնումը[6][11][15]։
Մանանեխի հացահատիկը և փոշին ավելացնում են մարինադի մեջ, որպես կոնսերվանտներ[18]։
Թռչնի կամ ձկան մսի վրա մանանեխը քսում են մսի վերին հատվածում։ Մանանեխը կանխում է հյութի արտահոսքը, ձևավորում է կծու կեղևապատում և բույր է հաղորդում ուտեստին[17][18]։
Բելգիայում և Նիդերլանդներում մանանեխից եփում են մանանեխային ապուր[19]։
Շագանակագույն մանանեխի հատիկից պատրաստում են խոզապուխտ և տապակած տավարի միս, իսկ ճապոնացիները այն օգտագործում են ձկան մարինադի համար[13]։ Սև մանանեխը աչքի է ընկնում սուր հոտով և տարածված է Հնդկաստանում, որպես աղցանների կամ տաք ուտեստների համեմունք։ Յուղի մեջ տապակած մանանեխից Հնդկաստանում և Չինաստանում պատրաստում են համեմունք` մսից, բանջարեղենից և այլ բաղադրամիջոցներց պատրաստված ուտեստների համար[20]։
Հումքի տարատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանանեխը սերում է խաչածաղկավորների ընտանիքի երեք տեսակներից` սպիտակ, սև և սարեփյան։ Սև մանանեխը, անվանում են իսկական կամ ֆրանսիական[20][17]։ Այն աճում է Հարավային Եվրոպայում, հիմնականում Իտալիայում և Ֆրանսիայում։ Նրա սերմերը փոքր են, մուգ, ունեն այրող համ և հոտ։ Այս տեսակը կիրառվում է բարձրորակ մանանեխի պատրաստման համար, այդ թվում նաև դիժոնյան մանանեխի համար։ Սև մանանեխի պատրաստումը կապված է որոշակի բարդությունների հետ։ Նրա պատիճը արագ բացվում է և բերքի մեծ մասը թափվում և կորչում է։ Այդ իսկ պատճառով հաճախ դասական ֆրանսիական բաղադրատոմսերում սև մանանեխը փոխարինում էին շագանակագույնով կամ սարեփյանով[20]։
Սարեփյան մանանեխը տարածված է Ռուսաստանում։ Այն հայտնի է նաև շագանակագույն, չինական, հնդկական անուններով։ Այն իրենից ներկայացնում է բավականին մեծ հատիկ շագանակագույն գույնի։ Խոհարարական տեսանկյունից մոտ է սև մանանեխին, բայց իր մեջ պարունակում է ավելի փոքր քանակությամբ սինգլին։ Հաճախ մատուցվում է բաց դեղին փոշու տեսքով։ Սրանից պատրաստում են սովորական սեղանի մանանեխ, այն բոլորից հաճախ կիրառվում է եվրոպական բաղադրատոմսերում։ Ռուսաստանից բացի սարեփյան մանանեխը նաև աճեցնում են Միջին Ասիայում, Հեռավոր Արևելքում, Վոլգայի շրջանում, Ուկրաինայում[6][17][20]։
Սպիտակ մանանեխը դեղին, անգլիական մանանեխն է, ծագում է Եվրոպայից, ունի բաց գույնի խոշոր սերմեր։ Ի տարբերություն սևի և շագանակագույնի, սպիտակ մանանեխը պակաս կծու է, որը ավելի շատ արտահայտվում է համի մեջ, քան հոտի։ Այս մանանեխը օգտագործվում է մարինադներում։ Սպիտակ մանանեխը ավելի հայտնի է ԱՄՆ-ում[6]։ Սպիտակ մանանեխի համաշխարհային բերքի մեծ մասը աճեցվում է Կանադայում[1]։
Մանանեխի պատրաստման եղանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բազմաթիվ ազգեր միջնադարից սկսած ունեն մանանեխի պատրաստման և օգտագործման սեփական ավանդույթները[6]։ Մանանեխի տարատեսակների համը կարող է տարբերվել տարբեր երկրներում։ Եվրոպական երկրների մեծ մասում և ԱՄՆ-ում նախընտրում են փափուկ մանանեխը, հնարավորինս համային ավելցուկների մեծ քանակությամբ[8]։ Ռուսաստանում և Լեհաստանում հաճախ օգտագործում են շագանակագույն կծու մանանեխ, առանց կծուն թեթևացնող ավելցուկների։
Կծու մանանեխը հեշտ է պատրաստել տնային պայմաններում։ Դրա համար մանանեխի փոշին խառնում են գինու, քացախի, գարեջրի կամ ջրի հետ անհրաժեշտ խտությամբ և թողնում են հանգստանա մոտ 10 րոպե` ավելացնելով շաքար։ Նման մանանեխ սովորաբար պատրաստում են անմիջապես մատուցելուց առաջ, որովհետև այն կարող է սառել բավականին արագ[14]։
- Ամերիկյան դեղին մանանեխը պատրաստվում է սպիտակ մանանեխից և քացախից, մեծ քանակությամբ շաքարից և համեմվում է քրքումով[10][13][18]։
- Անգլիական մանանեխը Անգլիայում հայտնի է «մանանեխ ըստ հին բաղադրատոմսի» անունով[10]։ Սրա բաղադրության մեջ մտնում է թույլ և կծու մանանեխային փոշու խառնուրդը և մանրացված հատիկի ոչ մեծ քանակությունը։ Մանանեխը համեմում են խնձորի հյութով կամ քացախով[2]։
- Բավարական մանանեխը արտադրվում է սպիտակ մանանեխից` ավելացնելով կարամելային սիրոպ, պղպեղ և գինի։ Համեմունքը պատրաստվում է բարձր ջերմաստիճանում, ունենում է շատ փափուկ, քաղցր համ[13][18][20]։
- Բորդոյի (Ֆրանսիական) մանանեխը համեմունք է սպիտակ և սարեփյան մանանեխից, թարխունով և շաքարով, որը խառնվում է խաղողի մաճառ կամ քացախի հետ[10][20]։
- Դոնի մանանեխը պատրաստվում է թթու դրված վարունգի ավելացմամբ։
- Դիժոնյան մանանեխը ավանդաբար ծագել է սև մանանեխից[21]։ Ժամանակակից դիժոնյան մանանեխը ծագում է սև և շագանակագույն մանանեխներից։ Դիժոնյան մանանեխը փափուկ է և էլեգանտ, աչքի է ընկնում հարուստ համով, առանց ծայրահեղ թթվայնության[22]։ Այս բաղադրատոմսով մանանեխը արտադրում են ամբողջ աշխարհում[10]։ Այն ապահովում է համաշխարհային պահանջարկի մոտ կեսը։ Ֆրանսիայում արտադրում են դիժոնյան մանանեխի ավելի քան 20 տեսակ, այդ թվում տարբեր գույների[23]։ Արտահանում են սավորաբար ավելի փափուկ տեսակը։ Դիժոնյան մանանեխի ամենաայրող տարբերակը մի փոքր փափուկ է ռուսական այրող մանանեխից[1][2][8][10][18][24]։
- Իտալական (իտալերեն՝ mostarda di frutta), մրգային մանանեխը պատրաստվում է մանանեխի փողուց, սպիտակ գինուց, մեղրից և պարունակում է թարմ մրգերի մեծ կտորներ[2][18]։
- Չինական մանանեխը համեմունք է[25]։ Կծու է և աչքի չի ընկնում համային երանգներով[2]։
- Կրեոլյան մանանեխը պատրաստվում է հնդկական մանանեխի հատիկից` քերած ծովաբողկի ավելացմամբ[26]։
- Մյոյի մանանեխը աչքի է ընկնում յուրօրինակ համով, ծագում է սև մանանեխից, համեմվում է քացախով[10]։
- Գերմանական մանանեխը քաղցրաթթվային մանանեխ է, որը կազմված է սև մանանեխից և քացախից։ Այն ավելացվում է գերմանական երշիկներին[10]։
- Օրլեանյան մանանեխը դիժոնյան մանանեխի տեսակ է, որը խաղողի հյութի կամ գինու փոխարեն պատրաստվում է սպիտակ քացախով[10]։
- Պրովանսայան մանանեխը պատրաստվում է բորդոյի մանանեխի բաղադրատոմսով[10]` ավելացնելով սխտոր, կարմիր պղպեղ և մեղր[10][20]։
- Ռուսական մանանեխը սուր հոտով համեմունք է սարեփյան մանանեխի փոշուց` քացախի և բուսական յուղի ավելացմամբ[10][18]։
Ցանկանալով բարձրացնել ռուսական մանանեխի համային որակները խոհարարները համեմունքին ավելացնում են տարբեր ավելցուկներ։ Մանանեխը պատրաստվում է տարբեր բաղադրատոմսերով.
- «Բուրմունքային» - ավելացվում է դառը պղպեղ, մեխակներ, դարչին և մշկընկույզ[8]։
- «Վոլգոգրադյան»- ավելացվում է խնձորի հյութ և դարչին[8]։
- «Քաղաքային»- ավելացվում է դառը (կծու) պղպեղ և մեխակներ[27]։
- «Տնային» - ավելացվում է խնձորի հյութ և համեմունքներ։
- «Մոսկովյան» - բուսական յուղով և քացախով` ավելացնելով պղպեղ, մեխակներ[8]։
Ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանանեխում պարունակվող ցնդող նյութերը բացում են ախորժակը, ակտիվացնում են նյութափոխանակությունը, հեշտացնում են սպիտակուցների մարսումը[24]։
Հին ժամանակներում մանանեխին վերագրում էին բուժիչ հատկություններ։ Դրանով բուժել են ատամնացավը, մրսածությունը, շնչառական խնդիրները և այլն։ Գինու հետ խառնած մանանեխը օգտագործել են որպես հակաբորբոքային միջոց։ Մանանեխ օգտագործել են նաև խրոնիկական հիվանդությունների ժամանակ։ Ասվել է նաև որ մանանեխը կարող է մաքրել թույնը օրգանիզմից և լուսավորել գիտակցությունը[10]։
Մեր օրերում մանանեխը նույնպես համարվում է դեղամիջոց, որի օգտագործումը խթանում է մարսողությանը, օգնում է փորկապության և վարակների ժամանակ և փոքրացնում է սրտանոթային համակարգի հիվանդություների հավանականությունը[28]։ Ժողովրդական բժշկությունում մանանեխը կիրառվում է ստամոքսաաղիքային հիվանդությունների բուժման համար[29]։
Տուբերկուլոզի և երիկամների բորբոքային հիվանդությունների դեպքում մանանեխը հակացուցված է[30]։
Շատ կծու մանանեխի կիրառումը կարող է առաջացնել թքարտադրություն, լեզվի և քիմքի այրում[3]։ Մանանեխի բոլոր բաղադրիչները, այդ թվում հատիկները և մանանեխային փոշին կարող են ալերգիա առաջացնել և անաֆիլակտիկ ցնցման պատճառ դառնալ[31]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Man R., Weir R. The Mustard Book. — 2nd ed.. — Grub Street Cookery, 2010. — 288 с. — ISBN 978-1-906502-59-1
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Michele Jordan The Good Cook's Book of Mustard: One of the World's Most Beloved Condiments, with more than 100 recipes. — Skyhorse Publishing, 1994. — 320 с. — ISBN 978-1-63220-586-5
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Janet Hazen Mustard: Making Your Own Gourmet Mustards. — Chronicle Books, 1993. — 72 с. — ISBN 9780811801737
- ↑ Похлёбкин В. В. Международные приправы // Большая энциклопедия кулинарного искусства. — ЗАО «Центрполиграф", 2008. — 975 с. — ISBN 978-5-9524-3563-6
- ↑ Janet Hazen. Mustard: Making Your Own Gourmet Mustards. — Chronicle Books, 1993. — 72 с. —https://ru.wikipedia.org/wiki/Служебная:Источники_книг/9781906502591
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Harold McGee Food and Cooking. — revised and updated edition. — NY: Scribner, 2004. — С. 415-417. — 884 с. — ISBN 1-4165-5637-0
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Antol M. N. The Incredible Secrets of Mustard: The Quintessential Guide to the History, Lore, Varieties, and Benefits. — Avery Publishing, 1999. — 228 с. — ISBN 978-0-895299-20-8
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Аграновская М. Это сладкое слово «горчица» // Partner : журнал. — 2016. — № 1 (220). — С. 84-85. — ISSN 1612-9903.
- ↑ Peggy Trowbridge Filippone. (մարտի 10, 2017)։ «The History of Mustard as Food»։ The Spruce։ Վերցված է 2017-10-22
- ↑ 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 10,12 10,13 10,14 Кузнецов И. Горько, но вкусно. О самом распространенном и популярном соусе – горчице // Экология и жизнь : журнал. — 2010. — № 1. — С. 89-91.
- ↑ 11,0 11,1 11,2 O'Connell J. Mustard // The Book of Spice: From Anise to Zedoary. — Profile Books Ltd, 2015. — P. 156-161. — 278 p. — ISBN 978-1-78283-088-7
- ↑ Harold McGee Food and Cooking. — revised and updated edition. — NY: Scribner, 2004. — С. 321-322. — 884 с. — ISBN 1-4165-5637-0
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 Peter K. V. Mustard // Handbook of Herbs and Spices. — Elsevier, 2004. — Т. 2. — 376 p. — ISBN 1-85573-721-3
- ↑ 14,0 14,1 Fearnley-Whittingstall Hugh (2014-01-31)։ «Sharp practices: Hugh Fearnley-Whittingstall's mustard recipes»։ The Guardian։ ISSN 0261-3077։ Վերցված է 2016-09-17
- ↑ 15,0 15,1 Sawyer H. Gourmet Mustards: How to Make and Cook With Them. — revised edition. — Culinary Art, 1994. — 80 p. — ISBN 978-0914667155
- ↑ «Горчица английская, французская, русская»։ Едим Дома։ 2014-12-25։ Վերցված է 2017-08-21
- ↑ 17,0 17,1 17,2 17,3 Алькаев Э. Горчица // Пряности, специи и приправы. — Litres, 2013. — 281 с. — ISBN 9785457037885
- ↑ 18,0 18,1 18,2 18,3 18,4 18,5 18,6 Бестужев В. Приправы // Секреты домашнего копчения. — Белгород: Клуб семейного досуга, 2016. — ISBN 978-5-9910-3536-1
- ↑ «Голландский горчичный суп»։ "Школа гастронома" №02 (124) январь 2009։ Гастрономъ
- ↑ 20,0 20,1 20,2 20,3 20,4 20,5 20,6 Карпухина В. Энциклопедия целительных специй. Имбирь, куркума, кориандр, корица, шафран и еще 100 исцеляющих специй. — Litres, 2016. — 378 с. — ISBN 9785457599819
- ↑ Станиславская С. А. Горчица «Ахтубинская» и способ её приготовления : Патент № 2109464. — 1998.
- ↑ Посокина Н. Е., Тамкович С. К., Степанищева Н. М., Гореньков Э. С. Горчица «Городская» : Патент № 2143208. — 1999.
- ↑ Посокина Н. Е., Тамкович С. К., Степанищева Н. М., Гореньков Э. С. Горчица «Домашняя» : Патент № 2143207. — 1999.
- ↑ 24,0 24,1 Степанова Н. Ю. Горчица и её использование как приправы к мясным изделиям // Научное обеспечение развития АПК в условиях импортзамещения : Сборник трудов конференции. — 2017. — С. 320–323.
- ↑ Станиславская С. А. Горчица «Волгоградская» и способ её приготовления : Патент № 2108733. — 1998.
- ↑ «Горчица»։ Gastronom.ru։ Վերցված է 2017-08-21
- ↑ The Business of Food: Encyclopedia of the Food and Drink Industries / Allen G. J., Albala K.. — ABC-CLIO, 2007. — С. 95. — 439 с. — ISBN 9780313337253
- ↑ Звонарёва А. Горчица // Зелень в кулинарии. Лучшие рецепты с душистыми травами. — Litres, 2015. — 128 с. — ISBN 9785457226647
- ↑ Кардаш А. 100 самых полезных продуктов. — М.: Манн, Иванов и Фербер, 2014. — С. 57. — 240 с. — ISBN 9785000571262
- ↑ Полевая М. А. Редька, хрен и горчица от болезней помогут лечиться. — СПб: ИГ "Весь", 2006. — С. 20. — 96 с. — (Кладовые природы). — ISBN 5-9573-0104-3
- ↑ «Buying Food»։ Food allergy (անգլերեն)։ NHS։ 2010-01-12։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-17-ին