Կանադայի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կանադայի պատմություն, Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի հյուսիսային մասն զբաղեցնող պետության պատմություն[1]։ Սկզբում երկիրը բնակեցված է եղել տեղական ծագմամբ բնակչությամբ, սակայն հետագայում Եվրոպայից միգրրացիայի շնորհիվ դարձել է պաշտոնապես երկլեզվանի դաշնություն, խաղաղ կերպով անկախացել է Մեծ Բրիտանիայից։ Առաջին եվրոպական բնակիչները դարձել են 17-րդ դարում Ֆրանսիայից եկած մարդիկ, բայց հետո երկիրը դարձել է բրիտանական գաղութ և անկախություն է ստացել 20-րդ դարում։ Կանադայի պատմության վրա ազդեցություն են ունեցել նրա բնակիչները, աշխարհագրությունը և շրջապատող աշխարհի հետ հարաբերությունները։

Վաղ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հազարամյակների ընթացքում Կանադայի տարածքը բնակեցված է եղել հնդկացիական ցեղերով, որոնց երբեմն անվանում են «բնիկ ժողովուրդներ» կամ «առաջին ժողովուրդներ» (անգլ.՝ First Nations

Մինչև եվրոպացիների ժամանումը Կանադայի պատմության մասին գրավոր աղբյուրներ գրեթե չեն եղել, սակայն հնագիտական տվյալները լույս են սփռել պատմության այս ժամանակահատվածին։ Կանադայի տարածքում առաջին բնակիչները թվագրվել են մոտ մ.թ.ա. 24000 տարի առաջ հյուսիսում՝ Յուկոնում[2]) և մ.թ.ա. 9500 տարի առաջ Օնտարիոյի հարավում։ Այսպիսով, Կանադայի որոշ տարածաշրջաններ անհիշելի ժամանակներից բնակեցված են եղել հնդկացիներով և ինուիտներով։ Կանադայի տարածքում մարդկանց խմբերը հայտնվել են Արևելյան Սիբիրից և Ալյասկայից միգրացիայի պատճառով։ Մարդաբանների գնահատականով Հյուսիսային Ամերիկայի բնակչությունը այդ ժամանակ տատանվել է երկուսից մինչև 18 միլիոն մարդու։ Պատմաբանների մեծ մասը համաձայնվում է երկու միլիոնանոց ստորին նշաձողին։ Այս վարկածի արժանիքն այն է, որ Հյուսիսային Ամերիկայի բնակչությունը գնահատում է մոտավորապես 1,7 միլիոն, իսկ Կանադայի բնակչությունը՝ 300 հազար բնակչությունից պակաս, իսկ ԱՄՆ-ի տարածքի բնակչությունն այդ ժամանակաշրջանում կազմում էր մոտ մեկ միլիոն մարդ:

Կանադայի բնիկները հիմնականում զբաղվել են որսորդությամբ ու ձկնորսությամբ։ Յուրաքանչյուր առանձին տարածաշրջան ունեցել է իր մշակութային և լեզվական առանձնահատկությունները՝ կապված իրենց բնակության վայրի հետ։ Տեղի բնակչության կրոնական հիմնական հավատալիքը եղել է ոգեպաշտությունը։

Եվրոպական գաղութացման սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համարվում է, որ առաջին եվրոպացիները, որոնք ոտք են դրել կանադական հողերին (Նյուֆաունդլենդ կղզի) մոտ 1000 թվականին, եղել են իսլանդական վիկինգները։ Սակայն նրանք չեն կարողացել գաղութացնել երկիրը, որը նրանք կոչում էին Վինլանդիա։

15-րդ դարում ափամերձ ջրերում բասկերն զբաղվում էին ձկնորսությամբ և կետորսությամբ, Նյուֆաունդլենդում և Լաբրադորում նրանք հիմնադրել են 9 ձկնորսական պահակակետ: Ամենամեծ կետը եղել է Ռեդ-Բեյը՝ 900 բնակչով։ Եվրոպական ձկնորսները, հիմնականում պորտուգալացիները և իսպանացիները, հաճախ լողում էին Նյուֆաունդլենդի ափամերձ ջրերում՝ ձուկ որոնելու համար։ Անգլիական և ֆրանսիական կառավարություններն ուղարկում էին հետազոտական արշավներ դեպի Հյուսիսային Ամերիկա (Ջենա Դենիս, Թոմաս Օբերտ), որպեսզի ճանապարհ գտնեն դեպի Հնդկաստան և քարտեզագրեն Սուրբ Լավրենտիոս ծոցում գտնվող ձկնորսական գոտիները: Ֆրանսիացիներն առաջինն են հիմնել մշտական բնակավայրեր Կանադայում։

Հնդկացիների կյանք եվրոպացիների ժամանումից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

16-րդ դարում եվրոպացիների ժամանումից հետո տեղական ցեղերն իրենցից ներկայացնում էին մասնատված ազգություններ։ Կային բազմաթիվ լեզուներ, չկար կապող որևէ գործոն։ Առավել տարածված էին ալգոնկինյան և աթապասկյան լեզուները։ Ցեղերը հիմնականում զբաղվում էին որսով և քոչում էին եղջերուների հոտերի հետևից: Այնուամենայնիվ, որոշ ցեղեր զբաղվում էին հողագործությամբ և շատ ավելի նվազ էին կախված բնությունից: Դրանք եղել են հուրոնների և իրոկեզների ամենազարգացած ցեղերը, որոնք ապրում էին Նյու Յորք նահանգի տարածքում։  Հուրոններն ու իրոկեզները աճեցնում էին եգիպտացորեն, լոբի, դդում, արևածաղիկ և ծխախոտ, նաև զբաղվում էին որսով և պատերազմով: Երբեմն նրանք ժամանակավոր բնակավայրեր էին կառուցում, որտեղ կուտակում էին սննդի պաշարներ։ Երբ անտառը դառնում էր շատ նոսր կամ հողի պաշարներն սպառվում էին, նրանք տեղափոխվում էին մեկ այլ վայր։

Արևմտյան ափերում գտնվել էին ցեղեր, որոնք վարում էին նստակյաց կյանք, որոնց կյանքում մեծ դեր էր խաղում գյուղատնտեսությունը։ Արևմտյան ափամերձ շրջաններում որոշ ցեղեր սեզոնային միգրացիա էին կատարում՝ որսով և ձկնորսությամբ զբաղվելու համար (սաղմոն, սպիտակ պալտուս, ծովատառեխ, մաշկոտանիներ)։ Նրանք կառուցում էին ժամանակակից բնակավայրեր կլոր գերաններից, ցեղի ներսում կազմավորվել են տոհմեր և ֆրատրիաներ (ցեղի ստորաբաժանում)։ Կրոնական արարողությունները և սոցիալական գործընթացները կարևոր տեղ են զբաղեցրել այդ ցեղերի կյանքում։

Քոչվոր ցեղերը եղել են պակաս կազմակերպված, բացառությամբ ցեղերի, որոնք բնավում են Ժայռոտ լեռներում կամ ներքին սարահարթում։ Անտառային մասերում բնակվող ցեղերը՝ միկմակները, մոնտանյարները, նասկապները, օջիբվեները և կրիերը, որոնք խոսում էին ալգոնկինյան լեզուներով, հետևում էին վայրի կենդանիներին և կազմավորում էին խմբեր, կառավարվում էին մեծ լիազորություններ չունեցող առաջնորդների կողմից։

Պրերիաների (Հյուսիսային Ամերիկայի տափաստաններ) հնդկացիները համագործակցել են բիզոնների ընդհանուր որսի համար: Ձմեռը ցեղերը բաժանվել են փոքր խմբերի, իսկ ամառը կրկին հավաքվել են՝ բիզոնների հոտերին հետևելու համար։ Ցեղերի գործնեությունը կառավարել են խորհուրդները։

Նյուֆաունդլենդի բեոտուկի ցեղերը դարձել են առաջին ցեղերը, որոնք շփման մեջ են մտել եվրոպացիների հետ: Հենց այստեղից է եկել «կարմրամորթներ» արտահայտությունը, որով հետագայում մատնանշում էին Հյուսիսային Ամերիկայի բոլոր բնիկ բնակիչներին։ Ինուիտների հյուսիսային ցեղերը եվրոպացիների հետ շփման մեջ չեն մտել մինչև 19-րդ դարի վերջը և 20-րդ դարի սկիզբը, նրանք հայտնի են դարձել էսկիմոս անունով:

Առաջին հետազոտողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին եվրոպացիները ժամանել են Լաբրադորի և Նյուֆաունդլենդի ափեր, դրանք եղել են վիկինգները, նորմաները և հնարավոր է՝ բասկերը։ Իսլանդական հետազոտող Լեյֆ Էրիկսոնը, դարձել է առաջին եվրոպական հետազոտողը, որը ժամանել է ժամանակակից Կանադայի տարածքը 990 թվականին, դրանից հետո ստեղծվել է «Էրիկ Շիկահերի մասին սագան»։ Էրիկի և նրա մարդկանց կողմից հիմնած բնակավայրի հետքերը հայտնաբերվել են Նյուֆաունդլենդ կղզու Լ'Անս-Օ-Մեդոուսում[3]: Ժամանակի ընթացքում պարզվել է, որ բասկերը ձողաձուկ որսալու համար կարող էին լողալ մինչև Նյուֆաունդնլենդ[4]։

Վիկինգների Լ' Անս-Օ-Մեդոուս բնակավայրը

Պորտուգալացի հետազոտող Ժոաո Ֆերնանդո Լաբրադորը լողալով անցել է Լաբրադորի (ավելի ուշ նրա անունով) ափը և գծագրել է այն քարտեզի վրա, սակայն նա այդ հողերը յուրացնելու փորձեր չի ձեռնարկել[5]: 15-րդ դարի կեսերին ներկայիս Կանադայի ուղղությամբ է գնացել պորտուգալացի Ժուան վաշտ Կորտիրիալը, որը հայտարարել է «ձողաձկերի հողի» բացման մասին, նրա հետազոտությունները շարունակել են որդիներ Միգելը և Հաշփարը:

Վենետիկյան հետազոտող Ջովաննի Կաբոտոն (Ջոն Քեբոտ) և նրա որդին՝ Սեբաստյանը, հյուսիսարևմտյան անցուղի որոնելիս 1497 թվականին վայրէջք են կատարել Բոնավիստայում (Նյուֆաունդլենդ)՝ Անգլիայի թագավոր Հենրի VII-ի առաջադրանքով: Այդ հետազոտությունները սկիզբ են դրել Կանադայի տարածքի նկատմամբ Անգլիայի հավակնություններին։

Ջոն Քեբոտի հետքերով անգլիացիները հետազոտական արշավներ են իրականացրել։ Հյուսիսարևմտյան անցուղի որոնելիս Մարտին Ֆրոբիշերը 1576 թվականին հետազոտել է Բաֆինի կղզիների արկտիկական տարածաշրջանը: Ջոն Դևիսը նույն տարածաշրջանը ուսումնասիրել է 1585 թվականին և հայտնաբերել է իր անունով կոչված նեղուցը: 1579 թվականին Ֆրենսիս Դրեյքն իր շուրջերկրյա ճանապարհորդության ընթացքում այցելել է Վանկուվեր կղզի (այժմ Բրիտանական Կոլումբիա նահանգի կազմում է)[6]։ Նույն մտադրությամբ, այն է՝ գտնել հյուսիսարևմտյան անցուղի, իսպանացի ծովագնաց Խուան դե Ֆուկան 1592 թվականին հետազոտել է Հյուսիսային Ամերիկայի Մեքսիկայից մինչև Վանկուվեր կղզու հարավային մասը։ Ի վերջո, Հենրի Հուդզոնը փորձել է հայտնաբերել հյուսիսարևմտյան անցուղի բրիտանական արևելյահնդկական ընկերության համար և դարձել է առաջին եվրոպացին, որը 1610 թվականին ուսումնասիրել է Հուդզոնի ծոցը (նա ձմեռել է Ջեյմսի ծոցի տարածաշրջանում)[7][8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Территория Канады (ֆր.)
  2. Lauriane Bourgeon, Ariane Burke, Thomas Higham. Earliest Human Presence in North America Dated to the Last Glacial Maximum: New Radiocarbon Dates from Bluefish Caves, Canada, PLOS, January 6, 2017.
  3. Parcs Canada — Lieu historique national de L’Anse aux Meadows — Lieu historique national du Canada de L’Anse aux Meadows Archived 2007-02-08 at the Wayback Machine. (ֆր.)
  4. Historique de Plaisance (ֆր.)
  5. The Portuguese Explorers (անգլ.)
  6. Samuel Bawlf, The Secret Voyage of Sir Francis Drake Douglas & McIntyre, 2003
  7. L’Encyclopédie canadienne, Henry Hudson (ֆր.)
  8. Douglas Hunter, God’s Mercies': Rivalry, Betrayal and Dream of Discovery, Random House of Canada, 2008

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]