Jump to content

Լևոն Համբարձումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարձումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Համբարձումյան
Ծնվել էհունիսի 1, 1955(1955-06-01) (69 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ,  Ռուսաստան և  ԱՄՆ
Մասնագիտությունջութակահար, դիրիժոր և կոմպոզիտոր
Գործիքներջութակ
ԱշխատավայրՋորջիայի համալսարան
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա
Պարգևներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ և Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ
Կայքambartsumian.com

Լևոն Աշոտի Համբարձումյան (հունիսի 1, 1955(1955-06-01), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային հայ ջութակահար, դիրիժոր, պրոֆեսոր։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1988), Ռուսաստանի վաստակավոր արտիստ (1997)։

Ապրում և ստեղծագործում է Աթենսում, ԱՄՆ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Գնեսինների անվան երաժշտական դպրոցը, ապա՝ Մոսկվայի կոնսերվատորիան, որտեղ նրա ուսուցիչներն են եղել Միխայիլ Գարլիցկին, Ֆելիքս Անդրիևսկին, Յուրի Յանկելևիչը, Լեոնիդ Կոգանը և Իգոր Բեզրոդնին։ 1977 թվականին դարձել է Զագրեբի ջութակահարների միջազգային մրցույթի առաջին մրցանակակիրը՝ Հենրիկ Շերինգի գլխավորությամբ, երկու տարի անց՝ Մոնրեալի միջազգային մրցույթի մրցանակակիր, 1981 թվականին՝ Ռիգայում կայացած ԽՍՀՄ ջութակահարների մրցույթի հաղթող։ 1978-1993 և 2013-2017 թվականներին դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում[1]։

1977 թվականից Համբարձումյանը պարբերաբար ելույթ է ունեցել Խորհրդային Միության և Արևելյան Եվրոպայի հիմնական քաղաքներում, քանի որ նրան թույլ չեն տվել ընդունել Արևմուտք մեկնելու հրավերներ։ Համագործակցել է դիրիժորների և կոմպոզիտորների հետ, ինչպիսիք են Վալերի Գերգիևը, Վլադիմիր Ֆեդոսեևը, Մաքսիմ Շոստակովիչը, Արամ Խաչատրյանը, Ալֆրեդ Շնիտկեն և շատ ուրիշներ։

1988 թվականից ելույթ է ունեցել ԱՄՆ-ում, Կանադայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հունաստանում, Իսպանիայում, Բրազիլիայում և Հարավային Կորեայում։ 1989 թվականին Համբարձումյանը հիմնել է ԱՐԿՕ (ARCO) կամերային նվագախումբը, որը սկսել է պարբերաբար ելույթ ունենալ Ռուսաստանում։ Երկու տարի եղել է Ինդիանայի համալսարանի երաժշտական դպրոցի հրավիրյալ պրոֆեսոր, 1995 թվականին դասավանդել է Ջորջիայի համալսարանի երաժշտական դպրոցում։

Թողարկել է մի քանի ձայնասկավառակներ, այդ թվում՝ Հենրիկ Վենյավսկու, Պաբլո Սարասատեի, Յոհաննես Բրամսի, Ֆելիքս Մենդելսոնի, Պյոտր Չայկովսկու, Անտոնիո Վիվալդիի, Իգոր Ստրավինսկու, Բելա Բարտոկի, Դմիտրի Շոստակովիչի, Շնիտկեի, Բրոնների, Ալեքսանդր Հարությունյանի և այլ ժամանակակից կոմպոզիտորների երաժշտություններ։ Որպես ուսուցիչ՝ Համբարձումյանը վարպետության դասեր է անցկացրել Ռուսաստանում, Հայաստանում, Հարավային Կորեայում, Կանադայում, Բրազիլիայում և Ֆրանսիայում։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սարասատեի և Վիենյավսկու երաժշտություն, Ա. Շելուդյակովի հետ, դաշնամուր
  • Բախից մինչև Շնիտկե (անգլ.՝ From Bach to Schnittke)
  • Վիենյավսկու երաժշտություն (անգլ.՝ Music of Wieniawski)
  • Բրամսի սոնատները, Է. Ռիվկինի հետ, դաշնամուր
  • Շոստակովիչի սոնատներ (անգլ.՝ Sonatas of Shostakovich), Ա. Շելուդյակովի հետ, դաշնամուր
  • Ռուսական ջութակի սոնատներ (անգլ.՝ Russian Violin Sonatas), Ա. Շելուդյակովի հետ, դաշնամուր
  • Ստրավինսկու և Բարտոկի երաժշտություն (անգլ.՝ Music of Stravinsky and Bartók), Ա. Շելուդյակովի հետ, դաշնամուր
  • Վիվալդիի կոնցերտ (անգլ.՝ Vivaldi's Concerti), Ա. Կնյազևի հետ, թավջութակ և ARCO կամերային նվագախմբի հետ
  • Մենդելսոնի կոնցերտ (անգլ.՝ Mendelssohn's Concerti), Է. Ռիվկինի հետ, դաշնամուր և ARCO կամերային նվագախմբի հետ
  • Անտոնիո Վիվալդի (անգլ.՝ Antonio Vivaldi), ARCO կամերային նվագախմբի հետ
  • Ալֆրեդ Շնիտկեի երաժշտություն (անգլ.՝ Music of Alfred Schnittke), Մոսկվայի Չայկովսկու սիմֆոնիկ նվագախմբի հետ
  • Հարությունյանի, Վասկի, Բրոնների ջութակի կոնցերտները (անգլ.՝ Violin Concertos of Arutiunian, Vasks, Bronner), ARCO կամերային նվագախմբի հետ
  • Բրոնների, Վասկի, Ա. Չայկովսկու ջութակի կոնցերտները (անգլ.՝ Violin Concertos of Bronner, Vasks, A. Tchaikovsky), ARCO կամերային նվագախմբի հետ
  • Լյուիս Նիլսոնի երաժշտություն (անգլ.՝ Music of Lewis Nielson), ARCO կամերային նվագախմբի հետ
  • Շոստակովիչի երաժշտություն (անգլ.՝ Music of Shostakovich), ARCO կամերային նվագախմբի հետ
  • Չայկովսկու երաժշտություն (անգլ.՝ Music of Tchaikovsky), ARCO կամերային նվագախմբի հետ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]