Jump to content

Լևոն Ժամկոչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ժամկոչյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Ժամկոչյան
Ծնվել էդեկտեմբերի 4, 1946(1946-12-04) (78 տարեկան)
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՎենետիկի գեղարվեստի ակադեմիա (1966) և Բրերա գեղարվեստի ակադեմիա (1968)
Մասնագիտություննկարիչ և քանդակագործ

Լևոն Հրանտի Ժամկոչյան (դեկտեմբերի 4, 1946(1946-12-04), Բեյրութ, Լիբանան), հայ նկարիչ, քանդակագործ, կավագործ, դիզայներ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1964-1966 թվականներին սովորել է Վենետիկի գեղարվեստի ակադեմիայում՝ Ջ. Սանտոմազոյի, Ա. Ֆեռռոյի, Ռ. Վիոյի և Արվեստների Ինստիտուտում՝ Ղ. Ղազիկյանի մոտ։ 1966-1968 թվականներին Ժամկոչյանն ուսանել Է Միլանի Գեղեցիկ Արվեստների Բրերա ակադեմիայում Ջ. Ֆ. Ուզելլինիի և Դելլաքվայի մոտ, որտեղ նա արժանանացել է հաստոցային նկարչության 1-ին մրցանակին և ստացել պրոֆեսորության աստիճան (Գեղեցիկ Արվեստների Վարպետի կոչմանը համարժեք)։ 1968 թվականից հաստատվել Է ԱՄՆ-ում։

Ուսումնասիրել Է հայկական մանրանկարչությունը, Արշիլ Գորկու գեղանկարչությունը[1]։

Ժամկոչյանն ստեղծել է ուսուցողական երկու ֆիլմ հաստոցային նկարչության արվեստի մասին։ Նա նաև տնօրինել է հեղինակավոր պատկերասրահներ՝ 1969 -1970 թվականներին Մայամիում, Ֆլորիդայում և 1972 -1975 թվականներին` Վաշինգտոնում։

Առաջին անգամ Հայաստան է այցելել 1979 թվականին։ Հայրենիքից ստացած հույզերն ու տպավորությունները միանգամից նա արվեստի հարթություն է տեղափոխել ու մի քանի նկարաշարերով հանդես եկել`«Միությունը զորություն է», «Արարատ և նախահայրեր»[2]։

Ստեղծագործական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական այբուբենի, Արարատ լեռան, հայկական եկեղեցիների և ազգային այլ խորհրդանիշերով ստեղծել է հայ ժողովրդի կենսափիլիսոփայությունն արտահայտող կոմպոզիցիաներ։ Մեծ եղեռնը դատապարտող «Ոդիսական 1980-1984» պատկերաշարը ցուցադրվել Է Վաշինգտոնում (1985), Կոնգրեսի Քանոն Հաուզ Ռոթոնդայում։ Մասնակցել է Ամերիկահայ նկարիչների ընկերության ցուցահանդեսին (1979, Երևան

1989-1992 թվականներին Հայաստանի, այդ թվում երկրաշարժից ավերված վայրերի ուսումնական հաստատություններին է նվիրել մեծ արժողությամբ նկարչական պարագաներ, կազմակերպել ցուցահանդեսներ (Երևան, Մոսկվա, Կիև, Ջերմուկ, Եղեգնաձոր, Էջմիածին, Գյումրի), վաճառված նկարների հասույթը հատկացրել աղետի գուոու ֆոնդին։

Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, Գյումրու Ձիթողցոնց թանգարանում, Մոսկվայի Պուշկինի, Կիևի Լենինի և Շևչենկոյի թանգարաններում, մասնավոր հավաքածուներում, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային ու Հարավային Ամերիկաների նշանավոր թանգարաններում։

Ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի քան 50 անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում՝ Բեյրութում, Լոնդոնում, Փարիզում, Մարսելում, Լիոնում, Միլանում, Նյու Յորքում, Դետրոյթում, Բոստոնում, Ստամբուլում, Վենետիկում, Կորսիկայում, ԱՄՆ-ում, Կանադայում և այլուր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. Արվեստագետը՝ նույն ինքը՝ Լևոն Ժամկոչյան(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]