Լեոնորա Քարինգտոն
Լեոնորա Քարինգտոն | |
---|---|
![]() | |
Ի ծնե | իսպ.՝ Mary Leonora Pollington |
Կեղծանուն | Leduc, Mrs. Renato[1] և Weisz, Mrs. Emerico[1] |
Ծնվել է | ապրիլի 6, 1917[2][3][4][…] |
Ծննդավայր | Clayton-le-Woods, Լանկաշիր, Միացյալ Թագավորություն |
Վախճանվել է | մայիսի 25, 2011[5][2][3][…] (94 տարեկան) |
Մահվան վայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[6][7] |
Ազգություն | բրիտանացիներ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Chelsea Grin?, New Hall School? և Չելսիի արվեստի և դիզայնի քոլեջ |
Մասնագիտություն | նկարչուհի, բեմանկարիչ, վիպասան, գծանկարիչ և քանդակագործ |
Ոճ | սյուրռեալիզմ[12] |
Ժանր | մարդու ձևի գեղանկարչություն[12] և դիցաբանական գեղանկարչություն[12] |
Պարգևներ | |
Ամուսին | Emérico Weisz? |
Համատեղ ապրող | Մաքս Էռնստ |
Կայք | leocarrington.com |
![]() |
Լեոնորա Քարինգտոն (անգլ.՝ Leonora Carrington, ապրիլի 6, 1917[2][3][4][…], Clayton-le-Woods, Լանկաշիր, Միացյալ Թագավորություն - մայիսի 25, 2011[5][2][3][…], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[6][7]), անգլիական ծագումով մեքսիկացի սյուրռեալիստ նկարիչ, քանդակագործ, գրող[13]։ Կյանքի մեծ մասն ապրել է Մեխիկոյում, եղել է 1930-ական թվականների սյուրռեալիստական շարժման վերջին վերապրող մասնակիցներից[14], ինչպես նաև 1970-ական թվականներին Մեքսիկայում սկիզբ առած Կանանց Ազատագրական շարժման հիմնադիր անդամներից[15]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քարինգտոնը ծնվել է Անգլիայի Լանկաշիր շրջանում[16][17]։ Հայրը զբաղվել է տեքստիլ արտադրությամբ[16][18], մայրը՝ Մորինը, եղել է իռլանդուհի[16]։ Լեոնորան ունեցել է երեք եղբայր՝ Պատրիկը, Ջերալդը, Արթուրը[19][20]։
Կրթվել է դաստիարակների, կրկնուսույցների կողմից, ըմբոստ վարքագծի համար երկու անգամ հեռացվել է դպրոցից, այդ թվում՝ Նյու Հոլ և Չելմսֆորդ դպրոցներից[21], այնուհետև ընտանիքը նրան ուղարկել է Ֆլորենցիա, որտեղ ընդունվել է Տիկին Փենռոզի արվեստի ակադեմիա։ 1927 թվականին՝ 10 տարեկան հասակում, Փարիզի «Ձախ ափ» (Rive gauche) պատկերասրահում առաջին անգամ տեսել է սյուրռեալիստական կտավ, հետագայում ծանոթացել է բազմաթիվ սյուրռեալիստների հետ, այդ թվում՝ Պոլ Էլուարի հետ[22]։ Հայրը դեմ է եղել, որ աղջիկն արվեստագետ դառնա, իսկ մայրը քաջալերել է դստերը։ 1935 թվականին մեկ տարի ժամկետով Լոնդոնում ընդունվել է Չելսիի արվեստի դպրոց և հոր ընկերոջ՝ Սերժ Չերմաևի օգնությամբ տեղափոխվել է Լոնդոնի Օզանֆանի անվան ակադեմիա (1935-1938)[19]։
Սյուրռեալիստական շարժմանը ծանոթացել է Հերբերտ Ռիդի «Սյուրռեալիզմ» (1936) գրքի կրկնօրինակ տարբերակից, որը մայրն էր նրան տվել[20]։ Սյուրռեալիստ գրող Էդվարդ Ջեյմսը գնել է Կարինգտոնի մեծ թվով կտավներ և 1947 թվականին Նյու Յորքի Պիեռ Մատիս պատկերասրահում կազմակերպել նրա աշխատանքների ցուցահանդեսը։
Կապը Մաքս Էռնստի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]
1936 թվականին Լոնդոնի միջազգային սյուրռեալիստական ցուցահանդեսում Լեոնորան ծանոթանում է գերմանացի սյուրռեալիստ Մաքս Էռնստի աշխատանքներին և տարվում է սյուրռեալիստ արվեստագետով նախքան նրան հանդիպելը։ 1937 թվականին Կարինգտոնը Էրնստին հանդիպում է լոնդոնյան մի հավաքույթի ժամանակ։ Արվեստագետների միջև կապ է ստեղծվում, և Փարիզ վերադառնալով` Էռնստն անհապաղ բաժանվում է կնոջից։ 1938 թվականին նա հեռանում է Փարիզից և Լեոնորայի հետ հաստատվում Ֆրանսիայի հարավում գտնվող Սեն Մարտեն դ՛Արդեշ կոմունայում։ Զույգն համագործակցում և աջակցում էր միմյանց գեղարվեստական զարգացման գործում։ Այս շրջանում նրանք ստեղծել են կենդանիների քանդակներ՝ (Էրնստը ստեղծել է իր թռչուններին, Լեոնորան՝ ձիու գլխի գիպսե տարբերակը) զարդարելու Սեն Մարտեն դ՛Արդեշ իրենց տունը։ 1939 թվականին Լեոնորան նկարում է Էրնստի դիմանկարը՝ որպես հարգանքի տուրք իրենց հարաբերությունների[19]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆրանսիացիները Էրնստին ձերաբակալում են, սակայն Պոլ Էլուարի և այլ ընկերների միջնորդությամբ մի քանի շաբաթ անց նա ազատ է արձակվում։
Շուտով, երբ նացիստները ներխուժում են Ֆրանսիա, Էռնստը կրկին ձերբակալվում է այս անգամ գեստապոյի կողմից, քանի որ նացիստները նրա արվեստը համարում էին այլասերված արվեստ։ Էրնստը, Քարինգտոնին թողնելով, իր արվեստի հովանավոր Պեգի Գուգենհայմի օգնությամբ փախչում է Ամերիկա[23]։
Էրնստի ձերբակալությունից հետո Կարինգտոնը վհատված հեռանում է Իսպանիա։ Կաթվածահար անհանգստությունը և աճող զառանցանքները գագաթնակետին են հասնում Մադրիդում և ծնողների միջամտությամբ նա տեղափոխվում է հիվանդանոց, ստանում «տենդային թերապիա», հզոր դեղամիջոցներ, լյումինալ, բարբիտուրատներ[24]։
Քարինգտոնի խնամքով զբաղվող բուժքույրը նրան տանում է Լիսաբոն, որտեղից Կարինգտոնը փախչում է և ապաստան գտնում Մեքսիկայի դեսպանատանը։ 1941 թվականին Էրնստն ամուսնանում է Պեդի Գուգենհայմի հետ։ Նրանց ամուսնությունը տևում է մի քանի տարի, սակայն Էրնստը և Կարինգտոնը չեն կարողանում վերսկսել իրենց հարաբերությունները։
Երեք տարի անց Քարինգտոնն ազատվում է իր ապաստանից[25] և Անդրե Բրետոնի քաջալերանքով գրում «Down Below» գիրքը իր հոգեկան ապրումների մասին[26]։ Իր ապրումները նա արտահայտել է նաև արվեստի գործերում, ինչպիսիք են «Բժիշկ Մորալեսի դիմանկարը» և «Down Below-ի քարտեզը»[27]։
Մեքսիկա[խմբագրել | խմբագրել կոդը]


Լիսաբոն փախչելով՝ Քարինգտոնը կարողանում է մեքսիկացի դեսպան Ռենատո Լեդուկի օգնությամբ դուրս գալ Եվրոպայից։ 1960-ական թվականներին Նյու Յորքում ապրելուց հետո նա ապրել և ստեղծագործել է Մեքսիկայում[17]։ 1963 թվականին նրան խնդրում են ստեղծել մի որմնանկար, որը նա անվանում է «Մայաների կախարդական աշխարհը» (El Mundo Magico de los Mayas)[29], որն իր վրա էր կրում տարածաշրջանի ժողովրդական պատմությունների ազդեցությունը[30]։ Որմնանկարը գտնվում է Մեխիկոյի Անթրոպոլոգիայի ազգային թանգարանում։
Քարինգտոնը ստեղծել է Կանանց Ազատագրական շարժման «Mujeres conscienscia» (1973) պոստերը[31]։ Կարինգտոնն անձամբ կենտրոնացած էր հոգեկան ազատության վրա և հասկանում էր, որ այդ ազատությանը չի կարելի հասնել առանց քաղաքական ազատության[15]։ Հետամուտ լինելով այս համոզմունքներին՝ Կարինգտոնը գիտակցում էր, որ «Մեքսիկայում և Հյուսիսային Ամերիկայում ակտիվ քաղաքական կանանց ավելի մեծ համագործակցությունն ու համատեղ գիտելիքների փոխանակումը» կարևոր էր ազատագրության համար[15]։ Քաղաքական իր հանձնառության շնորհիվ 1986 թվականին Նյու Յորքում Քարինգտոնն արժանացավ կյանքի ընթացքում ձեռքբերումների համար մրցանակի[15]։
![]() |
Ես ժամանակ չունեի ինչ-որ մեկի մուսան լինելու համար... Ես շատ զբաղված էի ընտանիքիս ըմբոստանալով և նկարիչ դառնալով։ | ![]() |
Թեմաներ, հիմնական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Նկարել եմ ինքս ինձ համար...Երբեք չեմ հավատացել, որ ինչ-որ մեկը կցուցադրի կամ կգնի իմ աշխատանքը[15] | ![]() |
Լեոնորա Կարինգտոնը Զիգմունդ Ֆրոյդի աշխատություններով այնպես չէր հետաքրքրվում, ինչպես շարժման մյուս սյուրռեալիստ անդամները։ Նրա ուշադրության կենտրոնում էին կախարդական ռեալիզմը և ալքիմիան, և նա օգտագործում էր կենսագրական մանրամասներ և սիմվոլիզմ՝ որպես իր նկարների սուբյեկտներ։ Կարինգտոնը կնոջ սեքսուալությունը ներկայացնում էր այնպես, ինչպես նա զգում էր այն, այլ ոչ թե ինչպես բնութագրում էին տղամարդ սյուրռեալիստները[32]։ 1940-ական թվականների աշխատանքները կենտրոնացած են տարբեր գործընթացներում կանանց ստեղծագործական դերի վրա[33]։
Քարինգտոնը հաճախ է պատկերել ձիերի։ Այդպիսի կտավներից են նրա «Ինքնադիմանկարը» (Dawn Horse-ի պանդոկը) և «Լորդ Քենդելսթիքի ձիերը»[19]։ Կարինգտոնը ձիեր նկարել է դեռևս մանկուց[19]։ Ձիերն ի հայտ են եկել նաև նրա գրական ստեղծագործություններում։ Առաջինը հրատարակված «The House of Fear» կարճ պատմվածքում Կարինգտոնը երիտասարդ հերոսուհուն պատկերել է ձիու կերպարով[34]։ Կարինգտոնի "Jezzamathatics or Introduction to the Wonderful Process of Painting" ակնարկը տպագրվել է 1935 թվականին՝ նախքան «The Seventh Horse» պատմվածքի լույս տեսնելը[19]։ Կարինգտոնը հաճախ օգտագործել է բառային ծածկագրեր՝ մեկնաբանելու իր աշխատանքները։ «Candlestick»-ը (Քենդելսթիք) ծածկագիր է, որը նա օգտագործել է ներկայացնելու իր ընտանիքը, որտեղ «լորդը» հայրն է[19]։
Երկրորդ ամուսնություն և երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քարինգտոնը երկրորդ անգամ ամուսնացել է լուսանկարիչ, Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ Ռոբերտ Կապայի մենեջեր Էմերիկո Վայզի հետ (մականունը՝ «Չիկի», ծնվել է Հունգարիայում 1911 թվականին)։ Նրանք ունեցել են երկու որդի՝ մտավորական, գրող Գաբրիելը և բժիշկ, սյուրռեալիստ նկարիչ Պաբլոն։ Չիկի Վայզը մահացել է 2007 թվականի հունվարի 17-ին տանը՝ 97 տարեկան հասակում։
Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեոնորա Քարինգտոնը մահացել է 2011 թվականի մայիսի 25-ին 94 տարեկան հասակում Մեխիկոյի հիվանդանոցներից մեկում թոքաբորբի բարդությունների պատճառով[35]։
Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լեոնորա Քարինգտոն։ Թեյթ Լիվերպուլ, մարտի 6 – մայիսի 31, 2015
- Լեոնորա Քարինգտոն։ Կելտիկ սյուրռեալիստը, Իռլանդիայի ժամանակակից արվեստի թանգարան, Դուբլին,Իռլանդիա (անհատական) 2013–2014[36]
- Լեոնորա Կարինգտոն և Թիլի Լոշ, Վիկտոր Ուինդ գեղարվեստի կորպորացիա, 2011[37]
- Թալիսման ոսպնյակներ, Ֆրոյ Նորիս պատկերասրահ, Սան Ֆրանցիսկո (անհատական), 2008[36]
- Սյուրռեալիզմ, Երազանքները կտավի վրա, Նասաու մարզի արվեստի թանգարան, Ռոսլին նավահանգիստ, Նյու Յորք, 2007[36]
- Ֆրիդա Կալո, Դիեգո Ռիվերա և 20-րդ դարի մեքսիկական արվեստ, Ժակ և Նատաշա Գելման հավաքածու, Չիկագոյի մեքսիկական արվեստի ազգային թանգարան, 2003
- Սյուրռեալիզմ, Չկապված ցանկություն, Թեյթ, Լոնդոն, Անգլիա, Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք, 2001-2002[36]
- Հայելային պատկերներ, Կանայք, սյուրռեալիզմ, ինքնաարտահայտում, Սան Ֆրանցիսկոյի ժամանակակից արվեստի թանգարան, Սան Ֆրանցիսկո, 1999
- Սյուրռեալիզմ։ Երկու մասնավոր աչքեր, Սոլոմոն Գուգենհայմի թանգարան, Նյու Յորք, 1999[36]
- Regards des Femmes, Musée d'Art Moderne, Lieja, Ֆրանսիա, 1993
- Sujeto-Objeto, Գուանախուատոյի շրջանային թանգարան, Գուանախուատո և Մոնտերեյի թանգարան, Մոնտերեյ, Մեքսիկա, 1993[36]
- Galería de Arte del Auropuerto Internacional de la Ciudad de México, Մեխիկո, Մեքսիկա, 1991 (անհատական)
- Սերպենտին պատկերասրահ, Լոնդոն, Անգլիա (անհատական), 1991
- Sainsbury, Նորվիչ, Անգլիա(անհատական), 1991
- Արնոլֆինի, Բրիսպոլ, Անգլիա (անհատական), 1991
- Մեքսիկական թանգարան, Սան Ֆրանցիսկո (անհատական), 1991[36]
- Art Company, Լիդս, Անգլիա (անհատական), 1990
- Brewster պատկերասրահ, Նյու Յորք (անհատական)[36]
- Museo Nacional de la Estampa, INBA, Մեքսիկա (անհատական), 1989[36]
- Brewster պատկերասրահ, Նյու Յորք (անհատական), 1987
- Art Space Mirage, Տոկիո, Ճապոնիա (անհատական), 1987
- Alexander Iolas պատկերասրահ, Նյու Յորք (անհատական), 1987[36]
- Լեոնորա Կարինգտոն. հետահայաց ցուցահանդես, Միջամերիկյան կապերի կենտրոն, Նյու Յորք, 1976[38]
- Լեոնորա Կարինգտոն. հետահայաց ցուցահանդես, Արվեստի թանգարան համալսարան, 1976[38]
- Իմպրեսիոնիզմից սյուրռեալիզմ, Անգլիա 1970[36]
- Սյուրռեալիստներ Բայրոն պատկերասրահ, Նյու Յորք, 1969
- Galerie Pierre, Paris, France (անհատական), 1969
- Գեղարվեստի ազգային ինստիտուտ, Մեքսիկա (անհատական), 1969
- Գեղարվեստի պալատ, Մեխիկո, Մեքսիկա (անհատական), 1969
- Մեքսիկական արվեստի պատկերասրահ, Մեխիկո, Մեքսիկա (անհատական), 1969[36]
- Բրիտանացի արտիստները Մեքսիկայում 1800/1968, Անգլո-մեքսիկական մշակույթի ինստիտուտ, Մեքսիկա, 1968[36]
- Նկարչության IX բիենալե, Սան Պաուլո, Բրազիլիա, 1967[36]
- Սյուրռեալիզմ, Հոգեվիճակ, Կալիֆորնիայի համալսարան, Սանտա Բարբարա, Կալիֆորնիա, 1966
- Surrealismo y Arte Fantástico en México, Galeria Universitaria, Aristos, Մեքսիկա, 1966
- Անտոնիո Սուզա պատկերասրահ, Մեխիկո, Մեքսիկա (անհատական), 1965
- Անգլո-մեքսիկական մշակութային ինստիտուտ, Մեխիկո (անհատական), 1965
- Կլարդեկոր պատկերասրահ, Մեխիկո, Մեքսիկա (անհատական), 1965[36]
- Էդվարդ Ջեյմսի նկարների հավաքածու, Անգլիա, 1963[36]
- Ժամանակակից մեքսիկական դիմանկար, Մեքսիկական արվեստի թանգարան, Մեխիկո, Մեքսիկա, 1961[36]
- Քրոս պատկերասրահ, Դանիել Կորդիեր, Փարիզ, Ֆրանսիա, 1959[36]
- Մեքսիկական արվեստի թանգարան, Մեխիկո, 1956 (անհատական)[36]
- 31 կին արվեստագետների ցուցահանդես, Arte de este siglo, 1943, Նյու Յորք
- Սյուրռեալիստական առաջին փաստաթղթեր, Մադիսոն ավենյու պատկերասրահ, Նյու Յորք, 1943
- 20-րդ դարի դիմանկարներ, Ժամանակակից արվեստի թանգարան, Նյու Յորք, 1943[36]
- Պիեռ Մատիս պատկերասրահ, Նյու Յորք, 1942 (անհատական)[36]
- Սյուրռեալիստական ցուցահանդես, Ռոբերտ պատկերասրահ, Ամստերդամ, Նիդերլանդներ, 1938
- Սյուրռեալիստական միջազգային ցուցահանդես, Գեղարվեստի պատկերասրահ, Փարիզ, Ֆրանսիա[36]
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- La Maison de la Peur, H. Parisot, 1938 – with illustrations by Max Ernst
- Une chemise de nuit de flanelle, Libr. Les Pas Perdus, 1951
- El Mundo Mágico de Los Mayas, Museo Nacional de Antropología, 1964 – illustrated by Leonora Carrington
- The Oval Lady: Surreal Stories (Capra Press, 1975)[39]
- The Hearing Trumpet (Routledge, 1976);[40] Penguin Books, Limited, 2005, ISBN 9780141187990
- The Stone Door (New York: St. Martin's Press, 1977)[41]
- The Seventh Horse and Other Tales (E. P. Dutton, 1988)[42]
- The House of Fear (Trans. K. Talbot and M. Warner. New York: E. P. Dutton, 1988)[43]
- Down Below (Dutton, 1988)[43]
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ինքնադիմանկար (Դաուն հորզի պանդոկը), 1936–1937, Մետրոպոլիտեն թանգարան (Նյու Յորք),Պիեռ և Մարիա-Գեյտանա Մատիս հավաքածու
- Մաքս Էրնստի դիմանկարը, 1939 (մասնավոր հավաքածու)
- Լորդ Քանդելսթիքի ձիերը, 1938 (մասնավոր հավաքածու)
- Լորդ Քանդելսթիքի կերակուրը, 1938
- Դաուն հորզի պանդոկը (Ինքնադիմանկար), 1939 (առաջին խոշոր սյուրռեալիստական գործը), Մետրոպոլիտեն թանգարան (Նյու Յորք)
- Սուրբ Անտոնիոսի գայթակղությունը, 1947, Պրադո թանգարան, Մադրիդ
- Հիշատակի աշտարակ, 1995, Վիկտոր Վինդ հետաքրքրությունների թանգարան, Լոնդոն
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Leonora Carrington MET (3470458844).jpg
- Leonora carrington (4422541667).jpg
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://mix-n-match.toolforge.org/#/entry/115933671
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Leonora Carrington (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 Leonora Carrington — 2008.
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.telegraph.co.uk/news/obituaries/culture-obituaries/art-obituaries/8539650/Leonora-Carrington.html
- ↑ 6,0 6,1 6,2 http://vocab.getty.edu/page/ulan/500018196
- ↑ 7,0 7,1 7,2 The Fine Art Archive
- ↑ Bell A. Leonora Carrington (բրիտ․ անգլ.) — Encyclopædia Britannica, Inc., 1768.
- ↑ http://www.bbc.co.uk/news/entertainment-arts-13562601
- ↑ http://www.bbc.co.uk/news/entertainment-arts-18368634
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ 12,0 12,1 12,2 Encyclopædia Britannica
- ↑ Mark Stevenson (մայիսի 27, 2011)։ «Surrealist Leonora Carrington dies at 94 in Mexico City»։ Gettysburg Times։ Associated Press
- ↑ «Leonora Carrington dead at 94»։ Վերցված է ապրիլի 23, 2013
- ↑ 15,0 15,1 15,2 15,3 15,4 Chadwick Whitney (1986)։ «Leonora Carrington: Evolution of a Feminist Consciousness»։ Women's Art Journal: 37–42
- ↑ 16,0 16,1 16,2 «Leo Carrington & Sons website»։ Արխիվացված է օրիգինալից 2011-05-29-ին։ Վերցված է 2016-06-08
- ↑ 17,0 17,1 See Carrington's "El Mundo Magico de Los Mayas".
- ↑ Robinson, Michael. Surrealism (Fulham: Star Fire, 2006), pg. 312.
- ↑ 19,0 19,1 19,2 19,3 19,4 19,5 19,6 Aberth Susan (2010)։ Leonora Carrington: Surrealism, Alchemy and Art.։ Lund Humphries։ էջեր 11, 20–43, 149
- ↑ 20,0 20,1 William Grimes (մայիսի 26, 2011)։ «Leonora Carrington Is Dead at 94; Artist and Author of Surrealist Work»։ Նյու Յորք Թայմս
- ↑ New Hall School website; retrieved 27 May 2011
- ↑ Carrington Leonara։ «Carrington Leonara bio»։ Վերցված է մայիսի 14, 2013
- ↑ Max Ernst profile; accessed online 21 July 2007.
- ↑ Gaensbauer Deborah։ «Gaensbauer»։ էջ 275
- ↑ Hertz Erich։ «Breton»։ էջ 97
- ↑ Gaensbauer Deborah (1994)։ «Voyages of Discovery: Leonora Carrington's Magical Prose»։ Women's Studies 23 (3): 271։ doi:10.1080/00497878.1994.9979027
- ↑ Hertz Erich (2010)։ «Disruptive Testimonies: The Stakes of Surrealist Experience in Breton and Carrington»։ Symposium: A Quarterly Journal in Modern Literatures 64 (2): 89–104։ ISSN 0039-7709։ doi:10.1080/00397709.2010.483409
- ↑ «Cocodrilo, de Leonora Carrington, posa en su nuevo lecho de agua sobre Reforma»։ La Jornada։ UNAM։ Վերցված է մարտի 22, 2015
- ↑ Carrington Leonora (1964)։ El mundo mágico de los Mayas։ Վերցված է սեպտեմբերի 25, 2013
- ↑ Aberth Susan, Barnet-Sanchez Holly, Carrington Leonora (Autumn 1992)։ «Leonora Carrington: The Mexican Years, 1943–1985»։ Art Journal 51 (3): 83–85։ JSTOR 777352։ doi:10.2307/777352
- ↑ Chadwick Whitney (2012)։ Women, Art, & Society (5 ed.)։ New York: Thames & Hudson
- ↑ Chadwick Whitney (2012)։ Women, Art, and Society (5 ed.)։ New York: Thames & Hudson
- ↑ Chadwick Whitney (1986)։ «Leonora Carrington: Evolution of a Feminist»։ Women's Art Journal: 37–42
- ↑ Chadwick Whitney (1986)։ «Leonora Carrington: Evolution of a Feminist Consciousness»։ Women's Art Journal 7 (1): 38։ JSTOR 1358235
- ↑ «Leonora Carrington's Death»։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-27-ին։ Վերցված է սեպտեմբերի 25, 2013
- ↑ 36,00 36,01 36,02 36,03 36,04 36,05 36,06 36,07 36,08 36,09 36,10 36,11 36,12 36,13 36,14 36,15 36,16 36,17 36,18 36,19 36,20 36,21 «Leonora Carrington (British, 1917-2011)»։ Artnet
- ↑ «Viktor Wynd Fine Art Inc.»։ viktorwyndfineart.co.uk։ Վերցված է 2015-10-04
- ↑ 38,0 38,1 «Leonora Carrington: a retrospective exhibition : Center for Inter-American Relations, New York City, Nov. 26-Jan. 4, 1976 : University Art Museum, The University of Texas at Austin, Jan. 18-Feb. 29, 1976.»
- ↑ Orenstein Leonora Carrington ; illustrated by Pablo Weisz ; translated [from the Spanish] by Rochelle Holt ; foreword by Gloria (1975)։ The oval lady, other stories : six surreal stories։ Santa Barbara: Capra Press։ ISBN 978-0884960362
- ↑ Weisz-Carrington Leonora Carrington ; ill. by Pablo (1976)։ The hearing trumpet։ London: Routledge & Kegan Paul։ ISBN 978-0-7100-8637-2
- ↑ Carrington Leonora (1977)։ The stone door։ New York: St. Martin's Press։ ISBN 978-0312762100
- ↑ Kerrigan Leonara Carrington ; translations by Kathrine Talbot & Anthony (1988)։ The seventh horse, and other tales (1st ed.)։ New York: E.P. Dutton։ ISBN 0525483845
- ↑ 43,0 43,1 Talbot Leonora Carrington ; introduction by Marina Warner ; translations by Kathrine, Warner, Marina (1988)։ The house of fear : notes from Down below (1st ed.)։ New York: E.P. Dutton։ ISBN 0525246487
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Chadwick, Whitney. Women Artists and the Surrealist Movement (Thames and Hudson, New York, 1985)
- Sills, Leslie & Whitman. A. "Visions: stories of women artists (Morton Grove, Illinois, 1993)
- Aberth Susan L. (2010)։ Leonora Carrington: Surrealism, Alchemy and Art։ Ashgate/Lund Humphries։ ISBN 978-1-84822-056-0
- Moorhead, Joanna. Another world (article about Carrington), Daily Telegraph (24 April 2010)
- Van Raay, Stefan, Moorhead, Joanna and Arcq, Teresa. "Surreal Friends: Leonora Carrington, Remedios Varo and Kati Horna" (Lund Humphries in association with Pallant House Gallery, 2010)
- Chadwick, Whitney. “Leonora Carrington: Evolution of a Feminist Consciousness”, Women's Art Journal, Vol. 7, no. 1: (1986; accessed 21 February 2012), pg. 38
- Hertz, Erich. "Disruptive Testimonies: The Stakes of Surrealist Experience in Breton and Carrington." Symposium Vol. 64, no. 2: (2010). Academic Search Premier, EBSCOhost (accessed 29 March 2012)
- Aberth, Susan. “Leonora Carrington: The Mexican years, 1943–1985.” Art Journal Vol. 51, no. 3: (Autumn 1992; accessed 1 April 2012) pgs. 83–85
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Leonora Carrington at Wikiart.org
- Leonora Carrington’s Surrealist Paintings Archived 2016-03-03 at the Wayback Machine. at disinfo.com
- Obituary in New York Times, 27 May 2011
- Dos Surrealistas en México, 15 January 2006
- Works by Carrington, at ArtCyclopedia
- "Writer Joanna Moorhead goes in search of her long-lost cousin", The Guardian
- Leonora Carrington, "A Woman of Surrealism" Archived 2008-04-05 at the Wayback Machine. (last accessed: 25 November 2014)
- Documents on Leonora Carrington Archived 2018-06-12 at the Wayback Machine. in the ICAA Documents Project at The Museum of Fine Arts, Houston
- Leonora Carrington: Britain's lost surrealist
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լեոնորա Քարինգտոն կատեգորիայում։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
- Ապրիլի 6 ծնունդներ
- 1917 ծնունդներ
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Մայիսի 25 մահեր
- 2011 մահեր
- Մեխիկո քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Անգլիացի նկարիչներ
- Մեքսիկացի նկարչուհիներ
- Մեքսիկացի կին քանդակագործներ
- 20-րդ դարի կին գրողներ
- 20-րդ դարի վիպասաններ
- 20-րդ դարի նկարչուհիներ
- Ֆեմինիստներ