Լեոնորա Կարինգտոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լեոնորա Կարինգտոն
Լեոնորա Կարինգտոն.jpg
Ծնվել էապրիլի 6, 1917(1917-04-06)[1][2][3][4][5][6][7][8][9][10][11][8][12][13]
ԾննդավայրԼանկաստեր
Վախճանվել էմայիսի 25, 2011(2011-05-25)[14][1][2][15][4][5][6][7][8][9][10][11][8][12] (94 տարեկանում)
Մահվան վայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ՔաղաքացիությունFlag of Mexico.svg Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[16]
Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[17][18][19]
ԿրթությունՉելսիի արվեստի և դիզայնի քոլեջ
Մասնագիտություննկարչուհի, բեմանկարիչ, գրող և նկարիչ
Ոճժամանակակից արվեստ
ՊարգևներԲրիտանական Կայսրության շքանշանի սպա Ազգային պարգև արվեստի և գիտությունների ոլորտում և Women's Caucus for Art Lifetime Achievement Award?
ԱմուսինEmérico Weisz?
Համատեղ ապրողՄաքս Էռնստ
Կայքleocarrington.com
Leonora Carrington Վիքիպահեստում

Լեոնորա Կարինգտոն (անգլ.՝ Leonora Carrington, ապրիլի 6, 1917(1917-04-06)[1][2][3][4][5][6][7][8][9][10][11][8][12][13], Լանկաստեր - մայիսի 25, 2011(2011-05-25)[14][1][2][15][4][5][6][7][8][9][10][11][8][12], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), անգլիական ծագումով մեքսիկացի սյուրռեալիստ նկարիչ, քանդակագործ, գրող[20]: Կյանքի մեծ մասն ապրել է Մեխիկոյում, եղել է 1930-ական թվականների սյուրռեալիստական շարժման վերջին վերապրող մասնակիցներից[21], ինչպես նաև 1970-ական թվականներին Մեքսիկայում սկիզբ առած Կանանց Ազատագրական շարժման հիմնադիր անդամներից[22]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարինգտոնը ծնվել է Անգլիայի Լանկաշիր շրջանում[23][24]: Հայրը զբաղվել է տեքստիլ արտադրությամբ[23][25], մայրը՝ Մորինը, եղել է իռլանդուհի[23]: Լեոնորան ունեցել է երեք եղբայր՝ Պատրիկը, Ջերալդը, Արթուրը[26][27]:

Կրթվել է դաստիարակների, կրկնուսույցների կողմից, ըմբոստ վարքագծի համար երկու անգամ հեռացվել է դպրոցից, այդ թվում՝ Նյու Հոլ և Չելմսֆորդ դպրոցներից[28], այնուհետև ընտանիքը նրան ուղարկել է Ֆլորենցիա, որտեղ ընդունվել է Տիկին Փենռոզի արվեստի ակադեմիա։ 1927 թվականին՝ 10 տարեկան հասակում, Փարիզի «Ձախ ափ» (Rive gauche) պատկերասրահում առաջին անգամ տեսել է սյուրռեալիստական կտավ, հետագայում ծանոթացել է բազմաթիվ սյուրռեալիստների հետ, այդ թվում՝ Պոլ Էլուարի հետ[29]: Հայրը դեմ է եղել, որ աղջիկն արվեստագետ դառնա, իսկ մայրը քաջալերել է դստերը։ 1935 թվականին մեկ տարի ժամկետով Լոնդոնում ընդունվել է Չելսիի արվեստի դպրոց և հոր ընկերոջ՝ Սերժ Չերմաևի օգնությամբ տեղափոխվել է Լոնդոնի Օզանֆանի անվան ակադեմիա (1935-1938)[26]:

Սյուրռեալիստական շարժմանը ծանոթացել է Հերբերտ Ռիդի «Սյուրռեալիզմ» (1936) գրքի կրկնօրինակ տարբերակից, որը մայրն էր նրան տվել[27]: Սյուրռեալիստ գրող Էդվարդ Ջեյմսը գնել է Կարինգտոնի մեծ թվով կտավներ և 1947 թվականին Նյու Յորքի Պիեռ Մատիս պատկերասրահում կազմակերպել նրա աշխատանքների ցուցահանդեսը։

Կապը Մաքս Էրնստի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

1936 թվականին Լոնդոնի միջազգային սյուրռեալիստական ցուցահանդեսում Լեոնորան ծանոթանում է գերմանացի սյուրռեալիստ Մաքս Էրնստի աշխատանքներին և տարվում է սյուրռեալիստ արվեստագետով նախքան նրան հանդիպելը։ 1937 թվականին Կարինգտոնը Էրնստին հանդիպում է լոնդոնյան մի հավաքույթի ժամանակ։ Արվեստագետների միջև կապ է ստեղծվում, և Փարիզ վերադառնալով` Էրնստն անհապաղ բաժանվում է կնոջից։ 1938 թվականին նա հեռանում է Փարիզից և Լեոնորայի հետ հաստատվում Ֆրանսիայի հարավում գտնվող Սեն Մարտեն դ՛Արդեշ կոմունայում։ Զույգն համագործակցում և աջակցում էր միմյանց գեղարվեստական զարգացման գործում։ Այս շրջանում նրանք ստեղծել են կենդանիների քանդակներ՝ (Էրնստը ստեղծել է իր թռչուններին, Լեոնորան՝ ձիու գլխի գիպսե տարբերակը) զարդարելու Սեն Մարտեն դ՛Արդեշ իրենց տունը։ 1939 թվականին Լեոնորան նկարում է Էրնստի դիմանկարը՝ որպես հարգանքի տուրք իրենց հարաբերությունների[26]:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆրանսիացիները Էրնստին ձերաբակալում են, սակայն Պոլ Էլուարի և այլ ընկերների միջնորդությամբ մի քանի շաբաթ անց նա ազատ է արձակվում։

Շուտով, երբ նացիստները ներխուժում են Ֆրանսիա, Էրնստը կրկին ձերբակալվում է այս անգամ գեստապոյի կողմից, քանի որ նացիստները նրա արվեստը համարում էին այլասերված արվեստ։ Էրնստը, Կարինգտոնին թողնելով, իր արվեստի հովանավոր Պեգի Գուգենհայմի օգնությամբ փախչում է Ամերիկա[30]:

Էրնստի ձերբակալությունից հետո Կարինգտոնը վհատված հեռանում է Իսպանիա: Կաթվածահար անհանգստությունը և աճող զառանցանքները գագաթնակետին են հասնում Մադրիդում և ծնողների միջամտությամբ նա տեղափոխվում է հիվանդանոց, ստանում «տենդային թերապիա», հզոր դեղամիջոցներ, լյումինալ, բարբիտուրատներ[31]:

Կարինգտոնի խնամքով զբաղվող բուժքույրը նրան տանում է Լիսաբոն, որտեղից Կարինգտոնը փախչում է և ապաստան գտնում Մեքսիկայի դեսպանատանը։ 1941 թվականին Էրնստն ամուսնանում է Պեդի Գուգենհայմի հետ։ Նրանց ամուսնությունը տևում է մի քանի տարի, սակայն Էրնստը և Կարինգտոնը չեն կարողանում վերսկսել իրենց հարաբերությունները։

Երեք տարի անց Կարինգտոնն ազատվում է իր ապաստանից[32] և Անդրե Բրետոնի քաջալերանքով գրում «Down Below» գիրքը իր հոգեկան ապրումների մասին[33]: Իր ապրումները նա արտահայտել է նաև արվեստի գործերում, ինչպիսիք են «Բժիշկ Մորալեսի դիմանկարը» և «Down Below-ի քարտեզը»[34]:

Մեքսիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կոկորդիլոս» քանդակը Պասեո դե լա Ռեֆորմա պողոտայում: Կարինգտոնը քանդակը Մեխիկոյին է նվիրել 2000 թվականին, ներկայիս վայրում տեղադրվել է 2006 թվականին[35]
«Մայաների լախարդական աշխարհը», Անթրոպոլոգիայի ազգային թանգարան

Լիսաբոն փախչելով՝ Կարինգտոնը կարողանում է մեքսիկացի դեսպան Ռենատո Լեդուկի օգնությամբ դուրս գալ Եվրոպայից: 1960-ական թվականներին Նյու Յորքում ապրելուց հետո նա ապրել և ստեղծագործել է Մեքսիկայում[24]: 1963 թվականին նրան խնդրում են ստեղծել մի որմնանկար, որը նա անվանում է «Մայաների կախարդական աշխարհը» (El Mundo Magico de los Mayas)[36], որն իր վրա էր կրում տարածաշրջանի ժողովրդական պատմությունների ազդեցությունը[37]: Որմնանկարը գտնվում է Մեխիկոյի Անթրոպոլոգիայի ազգային թանգարանում:

Կարինգտոնը ստեղծել է Կանանց Ազատագրական շարժման «Mujeres conscienscia» (1973) պոստերը[38]: Կարինգտոնն անձամբ կենտրոնացած էր հոգեկան ազատության վրա և հասկանում էր, որ այդ ազատությանը չի կարելի հասնել առանց քաղաքական ազատության[22]: Հետամուտ լինելով այս համոզմունքներին՝ Կարինգտոնը գիտակցում էր, որ «Մեքսիկայում և Հյուսիսային Ամերիկայում ակտիվ քաղաքական կանանց ավելի մեծ համագործակցությունն ու համատեղ գիտելիքների փոխանակումը» կարևոր էր ազատագրության համար[22]: Քաղաքական իր հանձնառության շնորհիվ 1986 թվականին Նյու Յորքում Կարինգտոնն արժանացավ կյանքի ընթացքում ձեռքբերումների համար մրցանակի[22]:

Aquote1.png Ես ժամանակ չունեի ինչ-որ մեկի մուսան լինելու համար... Ես շատ զբաղված էի ընտանիքիս ըմբոստանալով և նկարիչ դառնալով: Aquote2.png


Թեմաներ, հիմնական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Սերվանտինո միջազգային փառատոնի ժամանակ Գուանախուատոյի համալսարանի մոտ ցուցադրված Կարինգտոնի կերտած քանդակներից
Aquote1.png Նկարել եմ ինքս ինձ համար...Երբեք չեմ հավատացել, որ ինչ-որ մեկը կցուցադրի կամ կգնի իմ աշխատանքը[22] Aquote2.png

Լեոնորա Կարինգտոնը Զիգմունդ Ֆրոյդի աշխատություններով այնպես չէր հետաքրքրվում, ինչպես շարժման մյուս սյուրռեալիստ անդամները։ Նրա ուշադրության կենտրոնում էին կախարդական ռեալիզմը և ալքիմիան, և նա օգտագործում էր կենսագրական մանրամասներ և սիմվոլիզմ՝ որպես իր նկարների սուբյեկտներ։ Կարինգտոնը կնոջ սեքսուալությունը ներկայացնում էր այնպես, ինչպես նա զգում էր այն, այլ ոչ թե ինչպես բնութագրում էին տղամարդ սյուրռեալիստները[39]: 1940-ական թվականների աշխատանքները կենտրոնացած են տարբեր գործընթացներում կանանց ստեղծագործական դերի վրա[40]:

Կարինգտոնը հաճախ է պատկերել ձիերի։ Այդպիսի կտավներից են նրա «Ինքնադիմանկարը» (Dawn Horse-ի պանդոկը) և «Լորդ Քենդելսթիքի ձիերը»[26]: Կարինգտոնը ձիեր նկարել է դեռևս մանկուց[26]: Ձիերն ի հայտ են եկել նաև նրա գրական ստեղծագործություններում։ Առաջինը հրատարակված «The House of Fear» կարճ պատմվածքում Կարինգտոնը երիտասարդ հերոսուհուն պատկերել է ձիու կերպարով[41]: Կարինգտոնի "Jezzamathatics or Introduction to the Wonderful Process of Painting" ակնարկը տպագրվել է 1935 թվականին՝ նախքան «The Seventh Horse» պատմվածքի լույս տեսնելը[26]: Կարինգտոնը հաճախ օգտագործել է բառային ծածկագրեր՝ մեկնաբանելու իր աշխատանքները։ «Candlestick»-ը (Քենդելսթիք) ծածկագիր է, որը նա օգտագործել է ներկայացնելու իր ընտանիքը, որտեղ «լորդը» հայրն է[26]:

Երկրորդ ամուսնություն և երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարինգտոնը երկրորդ անգամ ամուսնացել է լուսանկարիչ, Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ Ռոբերտ Կապայի մենեջեր Էմերիկո Վայզի հետ (մականունը՝ «Չիկի», ծնվել է Հունգարիայում 1911 թվականին)։ Նրանք ունեցել են երկու որդի՝ մտավորական, գրող Գաբրիելը և բժիշկ, սյուրռեալիստ նկարիչ Պաբլոն։ Չիկի Վայզը մահացել է 2007 թվականի հունվարի 17-ին տանը՝ 97 տարեկան հասակում։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոնորա Կարինգտոնը մահացել է 2011 թվականի մայիսի 25-ին 94 տարեկան հասակում Մեխիկոյի հիվանդանոցներից մեկում թոքաբորբի բարդությունների պատճառով[42]:

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լեոնորա Կարինգտոն։ Թեյթ Լիվերպուլ, մարտի 6 – մայիսի 31, 2015
  • Լեոնորա Կարինգտոն։ Կելտիկ սյուրռեալիստը, Իռլանդիայի ժամանակակից արվեստի թանգարան, Դուբլին,Իռլանդիա (անհատական) 2013–2014[43]
  • Լեոնորա Կարինգտոն և Թիլի Լոշ, Վիկտոր Ուինդ գեղարվեստի կորպորացիա, 2011[44]
  • Թալիսման ոսպնյակներ, Ֆրոյ Նորիս պատկերասրահ, Սան Ֆրանցիսկո (անհատական), 2008[43]
  • Սյուրռեալիզմ, Երազանքները կտավի վրա, Նասաու մարզի արվեստի թանգարան, Ռոսլին նավահանգիստ, Նյու Յորք, 2007[43]
  • Ֆրիդա Կալո, Դիեգո Ռիվերա և 20-րդ դարի մեքսիկական արվեստ, Ժակ և Նատաշա Գելման հավաքածու, Չիկագոյի մեքսիկական արվեստի ազգային թանգարան, 2003
  • Սյուրռեալիզմ, Չկապված ցանկություն, Թեյթ, Լոնդոն, Անգլիա, Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք, 2001-2002[43]
  • Հայելային պատկերներ, Կանայք, սյուրռեալիզմ, ինքնաարտահայտում, Սան Ֆրանցիսկոյի ժամանակակից արվեստի թանգարան, Սան Ֆրանցիսկո, 1999
  • Սյուրռեալիզմ։ Երկու մասնավոր աչքեր, Սոլոմոն Գուգենհայմի թանգարան, Նյու Յորք, 1999[43]
  • Regards des Femmes, Musée d'Art Moderne, Lieja, Ֆրանսիա, 1993
  • Sujeto-Objeto, Գուանախուատոյի շրջանային թանգարան, Գուանախուատո և Մոնտերեյի թանգարան, Մոնտերեյ, Մեքսիկա, 1993[43]
  • Galería de Arte del Auropuerto Internacional de la Ciudad de México, Մեխիկո, Մեքսիկա, 1991 (անհատական)
  • Սերպենտին պատկերասրահ, Լոնդոն, Անգլիա (անհատական), 1991
  • Sainsbury, Նորվիչ, Անգլիա(անհատական), 1991
  • Արնոլֆինի, Բրիսպոլ, Անգլիա (անհատական), 1991
  • Մեքսիկական թանգարան, Սան Ֆրանցիսկո (անհատական), 1991[43]
  • Art Company, Լիդս, Անգլիա (անհատական), 1990
  • Brewster պատկերասրահ, Նյու Յորք (անհատական)[43]
  • Museo Nacional de la Estampa, INBA, Մեքսիկա (անհատական), 1989[43]
  • Brewster պատկերասրահ, Նյու Յորք (անհատական), 1987
  • Art Space Mirage, Տոկիո, Ճապոնիա (անհատական), 1987
  • Alexander Iolas պատկերասրահ, Նյու Յորք (անհատական), 1987[43]
  • Լեոնորա Կարինգտոն. հետահայաց ցուցահանդես, Միջամերիկյան կապերի կենտրոն, Նյու Յորք, 1976[45]
  • Լեոնորա Կարինգտոն. հետահայաց ցուցահանդես, Արվեստի թանգարան համալսարան, 1976[45]
  • Իմպրեսիոնիզմից սյուրռեալիզմ, Անգլիա 1970[43]
  • Սյուրռեալիստներ Բայրոն պատկերասրահ, Նյու Յորք, 1969
  • Galerie Pierre, Paris, France (անհատական), 1969
  • Գեղարվեստի ազգային ինստիտուտ, Մեքսիկա (անհատական), 1969
  • Գեղարվեստի պալատ, Մեխիկո, Մեքսիկա (անհատական), 1969
  • Մեքսիկական արվեստի պատկերասրահ, Մեխիկո, Մեքսիկա (անհատական), 1969[43]
  • Բրիտանացի արտիստները Մեքսիկայում 1800/1968, Անգլո-մեքսիկական մշակույթի ինստիտուտ, Մեքսիկա, 1968[43]
  • Նկարչության IX բիենալե, Սան Պաուլո, Բրազիլիա, 1967[43]
  • Սյուրռեալիզմ, Հոգեվիճակ, Կալիֆորնիայի համալսարան, Սանտա Բարբարա, Կալիֆորնիա, 1966
  • Surrealismo y Arte Fantástico en México, Galeria Universitaria, Aristos, Մեքսիկա, 1966
  • Անտոնիո Սուզա պատկերասրահ, Մեխիկո, Մեքսիկա (անհատական), 1965
  • Անգլո-մեքսիկական մշակութային ինստիտուտ, Մեխիկո (անհատական), 1965
  • Կլարդեկոր պատկերասրահ, Մեխիկո, Մեքսիկա (անհատական), 1965[43]
  • Էդվարդ Ջեյմսի նկարների հավաքածու, Անգլիա, 1963[43]
  • Ժամանակակից մեքսիկական դիմանկար, Մեքսիկական արվեստի թանգարան, Մեխիկո, Մեքսիկա, 1961[43]
  • Քրոս պատկերասրահ, Դանիել Կորդիեր, Փարիզ, Ֆրանսիա, 1959[43]
  • Մեքսիկական արվեստի թանգարան, Մեխիկո, 1956 (անհատական)[43]
  • 31 կին արվեստագետների ցուցահանդես, Arte de este siglo, 1943, Նյու Յորք
  • Սյուրռեալիստական առաջին փաստաթղթեր, Մադիսոն ավենյու պատկերասրահ, Նյու Յորք, 1943
  • 20-րդ դարի դիմանկարներ, Ժամանակակից արվեստի թանգարան, Նյու Յորք, 1943[43]
  • Պիեռ Մատիս պատկերասրահ, Նյու Յորք, 1942 (անհատական)[43]
  • Սյուրռեալիստական ցուցահանդես, Ռոբերտ պատկերասրահ, Ամստերդամ, Նիդերլանդներ, 1938
  • Սյուրռեալիստական միջազգային ցուցահանդես, Գեղարվեստի պատկերասրահ, Փարիզ, Ֆրանսիա[43]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • La Maison de la Peur, H. Parisot, 1938 – with illustrations by Max Ernst
  • Une chemise de nuit de flanelle, Libr. Les Pas Perdus, 1951
  • El Mundo Mágico de Los Mayas, Museo Nacional de Antropología, 1964 – illustrated by Leonora Carrington
  • The Oval Lady: Surreal Stories (Capra Press, 1975)[46]
  • The Hearing Trumpet (Routledge, 1976);[47] Penguin Books, Limited, 2005, ISBN 9780141187990
  • The Stone Door (New York: St. Martin's Press, 1977)[48]
  • The Seventh Horse and Other Tales (E. P. Dutton, 1988)[49]
  • The House of Fear (Trans. K. Talbot and M. Warner. New York: E. P. Dutton, 1988)[50]
  • Down Below (Dutton, 1988)[50]

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ինքնադիմանկար (Դաուն հորզի պանդոկը), 1936–1937, Մետրոպոլիտեն թանգարան (Նյու Յորք),Պիեռ և Մարիա-Գեյտանա Մատիս հավաքածու
  • Մաքս Էրնստի դիմանկարը, 1939 (մասնավոր հավաքածու)
  • Լորդ Քանդելսթիքի ձիերը, 1938 (մասնավոր հավաքածու)
  • Լորդ Քանդելսթիքի կերակուրը, 1938
  • Դաուն հորզի պանդոկը (Ինքնադիմանկար), 1939 (առաջին խոշոր սյուրռեալիստական գործը), Մետրոպոլիտեն թանգարան (Նյու Յորք)
  • Սուրբ Անտոնիոսի գայթակղությունը, 1947, Պրադո թանգարան, Մադրիդ
  • Հիշատակի աշտարակ, 1995, Վիկտոր Վինդ հետաքրքրությունների թանգարան, Լոնդոն

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Leonora Carrington
  3. 3,0 3,1 Leonora Carrington — 2008.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 SNAC — 2010.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Itaú Cultural Enciclopédia Itaú CulturalSão Paulo: Itaú Cultural, 1987. — ISBN 978-85-7979-060-7
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 8,8 8,9 NooSFere — 1999.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 National Museum of Visual Arts — 1911.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 FemBio
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 Munzinger-Archiv — 1913.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 Brockhaus Enzyklopädie
  13. 13,0 13,1 Delarge J. Le DelargeParis: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  14. 14,0 14,1 14,2 http://www.telegraph.co.uk/news/obituaries/culture-obituaries/art-obituaries/8539650/Leonora-Carrington.html
  15. 15,0 15,1 15,2 Leonora Carrington — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  16. Encyclopædia Britannica Leonora Carrington
  17. http://www.bbc.co.uk/news/entertainment-arts-13562601
  18. http://www.bbc.co.uk/news/entertainment-arts-18368634
  19. Museum of Modern Art online collection
  20. Mark Stevenson (27 May 2011)։ «Surrealist Leonora Carrington dies at 94 in Mexico City»։ Gettysburg Times։ Associated Press 
  21. «Leonora Carrington dead at 94»։ Վերցված է 23 April 2013 
  22. 22,0 22,1 22,2 22,3 22,4 Chadwick Whitney (1986)։ «Leonora Carrington: Evolution of a Feminist Consciousness»։ Women's Art Journal: 37–42 
  23. 23,0 23,1 23,2 Leo Carrington & Sons website
  24. 24,0 24,1 See Carrington's "El Mundo Magico de Los Mayas".
  25. Robinson, Michael. Surrealism (Fulham: Star Fire, 2006), pg. 312.
  26. 26,0 26,1 26,2 26,3 26,4 26,5 26,6 Aberth Susan (2010)։ Leonora Carrington: Surrealism, Alchemy and Art.։ Lund Humphries։ էջեր 11, 20–43, 149 
  27. 27,0 27,1 William Grimes (26 May 2011)։ «Leonora Carrington Is Dead at 94; Artist and Author of Surrealist Work»։ Նյու Յորք Թայմս 
  28. New Hall School website; retrieved 27 May 2011
  29. Carrington Leonara։ «Carrington Leonara bio»։ Վերցված է 14 May 2013 
  30. Max Ernst profile; accessed online 21 July 2007.
  31. Gaensbauer Deborah։ «Gaensbauer»։ էջ 275 
  32. Hertz Erich։ «Breton»։ էջ 97 
  33. Gaensbauer Deborah (1994)։ «Voyages of Discovery: Leonora Carrington's Magical Prose»։ Women's Studies 23 (3): 271։ doi:10.1080/00497878.1994.9979027 
  34. Hertz Erich (2010)։ «Disruptive Testimonies: The Stakes of Surrealist Experience in Breton and Carrington»։ Symposium: A Quarterly Journal in Modern Literatures 64 (2): 89–104։ ISSN 0039-7709։ doi:10.1080/00397709.2010.483409 
  35. «Cocodrilo, de Leonora Carrington, posa en su nuevo lecho de agua sobre Reforma»։ La Jornada։ UNAM։ Վերցված է 22 March 2015 
  36. Carrington Leonora (1964)։ El mundo mágico de los Mayas։ Վերցված է 25 September 2013 
  37. Aberth Susan, Barnet-Sanchez Holly, Carrington Leonora (Autumn 1992)։ «Leonora Carrington: The Mexican Years, 1943–1985»։ Art Journal 51 (3): 83–85։ JSTOR 777352։ doi:10.2307/777352 
  38. Chadwick Whitney (2012)։ Women, Art, & Society (5 ed.)։ New York: Thames & Hudson 
  39. Chadwick Whitney (2012)։ Women, Art, and Society (5 ed.)։ New York: Thames & Hudson 
  40. Chadwick Whitney (1986)։ «Leonora Carrington: Evolution of a Feminist»։ Women's Art Journal: 37–42 
  41. Chadwick Whitney (1986)։ «Leonora Carrington: Evolution of a Feminist Consciousness»։ Women's Art Journal 7 (1): 38։ JSTOR 1358235 
  42. «Leonora Carrington's Death»։ Վերցված է 25 September 2013 
  43. 43,00 43,01 43,02 43,03 43,04 43,05 43,06 43,07 43,08 43,09 43,10 43,11 43,12 43,13 43,14 43,15 43,16 43,17 43,18 43,19 43,20 43,21 «Leonora Carrington (British, 1917-2011)»։ Artnet 
  44. «Viktor Wynd Fine Art Inc.»։ viktorwyndfineart.co.uk։ Վերցված է 2015-10-04 
  45. 45,0 45,1 «Leonora Carrington: a retrospective exhibition : Center for Inter-American Relations, New York City, Nov. 26-Jan. 4, 1976 : University Art Museum, The University of Texas at Austin, Jan. 18-Feb. 29, 1976.» 
  46. Orenstein Leonora Carrington ; illustrated by Pablo Weisz ; translated [from the Spanish] by Rochelle Holt ; foreword by Gloria (1975)։ The oval lady, other stories : six surreal stories։ Santa Barbara: Capra Press։ ISBN 978-0884960362 
  47. Weisz-Carrington Leonora Carrington ; ill. by Pablo (1976)։ The hearing trumpet։ London: Routledge & Kegan Paul։ ISBN 978-0-7100-8637-2 
  48. Carrington Leonora (1977)։ The stone door։ New York: St. Martin's Press։ ISBN 978-0312762100 
  49. Kerrigan Leonara Carrington ; translations by Kathrine Talbot & Anthony (1988)։ The seventh horse, and other tales (1st ed.)։ New York: E.P. Dutton։ ISBN 0525483845 
  50. 50,0 50,1 Talbot Leonora Carrington ; introduction by Marina Warner ; translations by Kathrine, Warner, Marina (1988)։ The house of fear : notes from Down below (1st ed.)։ New York: E.P. Dutton։ ISBN 0525246487 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]