Լատվիայի ազգային գվարդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լատվիայի ազգային գվարդիա
Տեսակպահեստային զինված ուժ
Երկիր Լատվիա
Հիմնադրված էօգոստոս 1991
Կայքzs.mil.lv
 Zemessardze Վիքիպահեստում

Լատվիայի ազգային գվարդիա, զեմեսսարձե կամ ԱԳ (լատիշ․՝ Latvijas Republikas Zemessardze, ZS, պահակախումբ)[1], Լատվիայի Հանրապետության աշխարհազոր, կամավորներից կազմված անկանոն օժանդակ զորք, որը ստեղծվել է 1991 թվականին։ Լատվիայի ազգային գվարդիան Ազգային զինված ուժերի մի մասն է, իրականացնում է ազգային գվարդիայի գործառույթները[2][3]։ 2019 թվականի սկզբից Ազգային գվարդիան ընդգրկել է 4 տարածքային բրիգադ (դրանք միավորում են 21 միլիցիայի գումարտակ) և առանձին ստորաբաժանումներ, որոնց ընդհանուր թիվը գերազանցել է 8 հազարը[2]։

Ներկայումս Ազգային գվարդիան ցամաքային զորքերի հիմնական բաղադրիչն է, որը բաղկացած է կամավորներից, ովքեր կատարում են ազգային գվարդիայի ավանդական պարտականությունները, ինչպիսիք են ճգնաժամային արձագանքը և ռազմական գործողություններին աջակցելը։ Այն բաղկացած է Շտաբից և 4 բրիգադներից (պաշտոնապես՝ շրջաններ կամ նովադի), որոնք բաժանված են 18 գումարտակների։ Ազգային գվարդիան շարունակում է իր զարգացումը նաև Լատվիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային գվարդիան ստեղծվել է 1991 թվականի օգոստոսի 23-ին Լատվիայի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից՝ որպես կամավոր հասարակական ռազմական ինքնապաշտպանական կազմակերպություն[4]։ Դրա արմատները կարելի է գտնել Երկրորդ համաշխարհային պատերազմին նախորդած «Այզսարգի» կազմակերպությունում։

Նախապատմություն։ Այսզարգի[խմբագրել | խմբագրել կոդը]

Նույնականացման նշան Զեմեսարձեի ավիացիոն տեխնիկայի վրա
Aizsargi sign
Aizsargi sign

Aizsargi («պաշտպաններ»), ռազմական կազմավորում Լատվիայում 1919-1940 թվականներին, որը ստեղծվել է ֆիննական «Շյուցկոր» կիսառազմական կազմակերպության մոդելով։

1918 թվականի դեկտեմբերի 7-ին Լատվիայի ժամանակավոր կառավարությունը համաձայնագիր է կնքել Բալթյան երկրների գծով Գերմանիայի գլխավոր հանձնակատար Ավգուստ Վինիգի հետ լատվիական միլիցիայի՝ Ազգային գվարդիայի ստեղծման մասին։ Ենթադրվում էր, որ այն պետք է ստեղծվեր՝ ապահովելով Լատվիայի բոլոր հիմնական ժողովուրդների՝ լատվիացիների, բալթյան գերմանացիների և ռուսների ներկայացվածությունը։ Ստորաբաժանումների քանախը խիստ սահմանված կարգով պետք է լիներ։ Ազգային գվարդիան ընդհանուր առմամբ պետք է բաղկացած լիներ 26 վաշտից (18 լատվիական, 7 բալթյան գերմանացիների և 1 ռուսական) և 5 հրետանային մարտկոց (3 լատվիական և 2 բալթյան)։ Կազմակերպությանը կարող էին անդամակցել 20 տարեկանից (զինվորական ծառայությունից հետո) մինչև 60 տարեկան արական սեռի քաղաքացիները։

Ըստ Համաձայնագրի` նախատեսել է Լատվիան բաժանել 4 ռազմական շրջանների, որոնք պետք է ղեկավարեն լատվիացի և բալթյան գերմանացի սպաները։ Գերմանիան պարտավորվել է լատվիական աշխարհազորայիններին տրամադրել զենք, զինամթերք և տեխնիկա։ Ազգային գվարդիան պետք է ղեկավարեր չեզոք երկրի սպա։

Այսզարգի կազմակերպությունը ստեղծվել է 1919 թվականին, 1921 թվականին այն դարձել է հասարակական կազմակերպություն, որից հետո 1923 թվականին այն անցել է ներքին գործերի ենթակայության տակ։ Ազգային գվարդիան էական դեր է խաղացել ազգային պաշտպանության համակարգում՝ թույլ տալով հանրությանը ներգրավվել ազգային պաշտպանության գործում։ Ազգային գվարդիայի մի շարք գումարտակներ վերափոխվել են բարձր պատրաստվածության պահեստային ուժերի։

Այզսարգի կազմակերպությունը լուծարվել է 1940 թվականի հուլիսի 20-ին խորհրդային զորքերի Լատվիա մտնելուց հետո։ Լատվիայի գերմանական օկուպացիայի տարիներին արգելվել է նաև Այսզարգի կազմակերպության գործունեությունը, ինչպես նաև նրա համազգեստ կրելը[5]։

Նախադրյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականի մայիսի 4-ին Լատվիական ԽՍՀ Գերագույն խորհրդի ընդունած Լատվիայի Հանրապետության անկախության վերականգնման մասին հռչակագրից հետո, 1990 թվականի մայիսի 14-ին Խորհրդային Միության նախագահ Միխայիլ Գորբաչովը հրամանագիր է արձակել, որում ասվում է, որ հռչակագիրը խախտում է Խորհրդային Միության և Լատվիական ԽՍՀ Սահմանադրությունը և այդպիսով ուժը կորցրել է ընդունման պահից։

Հասկանալով, որ Խորհրդային Միությունը կարող էր փորձել ուժով վերականգնել երկրի նկատմամբ վերահսկողությունը, Լատվիայում ազգային համախմբման գործընթացներ են սկսվել։ Սակայն Լատվիայի անկախության վերականգնմանը զուգընթաց սկսվել են հարձակումներ Լատվիայի նորաստեղծ պետական ​​մաքսակետերի և պետական ​​հիմնարկների վրա, ահաբեկվել են մարդիկ, կազմակերպվել են տարբեր սադրանքներ։ Այդպիսով, 1991 թվականին Ռիգայում հունվարյան բարիկադներից հետո ժողովրդական ինքնապաշտպանական կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտություն է զգացվել։ 1991 թվականի օգոստոսի 23-ին Լատվիայի Հանրապետության Ազգային գվարդիայի ստեղծման մասին որոշում է ընդունվել, որում ասվում էր, որ Ազգային գվարդիան կամավոր զինվորական կազմավորում է հասարակության ինքնապաշտպանության համար։

Անկախության վերականգնումից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային զինված ուժերի ստորաբաժանումների զորահանդեսը 2011 թվականի նոյեմբերի 11-ին
Ռիգայում անցկացվող շքերթ` ի պատիվ Ազգային գվարդիայի 20-ամյակի, 2011 թվական

1991 թվականի օգոստոսի 23-ին երկիրն ընդունել է «Լատվիայի ազգային գվարդիայի մասին» օրենքը, որով այս կառույցը սահմանվել է որպես ինքնապաշտպանական կամավոր կիսառազմական հասարակական կազմավորում[2]։

1992 թվականին ստեղծվել է Ազգային գվարդիայի երիտասարդական կազմակերպությունը` Երիտասարդական գվարդիան (լատիշ․՝ Latvijas Republikas Jaunsardze, JS): Այն Լատվիայի ամենամեծ երիտասարդական շարժումն է, որը համախմբում է 10-ից 21 տարեկան երիտասարդների[6]։

1993 թվականին ձևավորվել է Ազգային գվարդիայի ավիացիոն բաղադրիչը՝ նախկին խորհրդային ԴՕՍԱԱՖ-ի թեթև ինքնաթիռների և ռազմական ճախասկավառնակների հիմքի վրա։ 2000 թվականին ավիացիոն բաղադրիչը դարձել է Լատվիայի ռազմաօդային ուժերի մաս։

1996 թվականի մայիսի դրությամբ ներքին գվարդիան ներառել է շտաբ ( Ռիգա քաղաքում), ուսումնական կենտրոն ( Ցեսիս քաղաքում), անվտանգության վաշտ և հինգ տարածքային բրիգադներ[7]։

1990-ականներին Ազգային գվարդիայի զորքերը (ինչպես կանոնավոր զինված ուժերը) հագեցված էին խորհրդային մնացորդային զենքերով, ինչպես նաև Չեխիայի և Սլովակիա հին ատրճանակներով։ 1990-ականների վերջերին աստիճանաբար ներդրվել են շվեդական արտադրությունը[8], որից հետո, սկսած 2010-ականների վերջից այն նույնպես փոխարինվել է նորագույն զինատեսակներով։

Ներկա վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի սկզբին Ազգային գվարդիան Լատվիայի զինված ուժերի խոշոր բաղադրիչն է եղել. դրանում ծառայողների թիվը կազմել է ավելի քան 700 պրոֆեսիոնալ զինվորական և ավելի քան 8 հազար աշխարհազոր (ազգային պահակ)[2], ովքեր իրենց պարտականությունները կատարում էին իրենց հիմնական աշխատանքից ազատ ժամանակ։ Ըստ Լատվիայի ազգային զինված ուժերի նախկին հրամանատար Ռայմոնդս Գրաուբեի, ցամաքային պահակախմբի 90%-ը ծառայում է «գաղափարական դրդապատճառներով»։

Առաքելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային գվարդիայի հիմնական խնդիրն է աջակցել ցամաքային զորքերի կանոնավոր ստորաբաժանումներին՝ պաշտպանելով ազգային տարածքը ռազմական վտանգի ժամանակ և կատարել ՊՆ մարտական աջակցության և մարտական նյութատեխնիկական ապահովման գործառույթներ։ Միևնույն ժամանակ, Ազգային գվարդիայի պարտականությունների մեջ է մտնում օգնություն տրամադրել հանրությանը ճգնաժամային իրավիճակների հետևանքների վերացման, փրկարարական աշխատանքների ժամանակ, ինչպես նաև Լատվիայի իրավապահ մարմիններին` հասարակական կարգի և օրինականության ապահովման հարցում։ Ապահովում է նաև ազգային անվտանգության նշանակության վայրերի պաշտպանությունը[9]։

Անձնակազմ և կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատվիայի ազգային գվարդիայի ուսանողական գումարտակի զինանշան
34-րդ գումարտակի զինծառայողները կրակում են Škoda K-53 հաուբիցից
Ազգային գվարդիայի զինվորականները վարժանքներ են անցկացնում առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար
Ազգային գվարդիայի զինծառայողները Վիձեմեի 2-րդ բրիգադի զորավարժությունների ժամանակ

Ըստ Լատվիայի պաշտպանության նախարարության կայքի[10][11]

  • Ազգային գվարդիայի շտաբ (Ռիգա):
    • ԱԳ Կիբեր պաշտպանության ստորաբաժանում
    • ԱԳ հոգեբանական ազդեցության աջակցության հատուկ ստորաբաժանում (Վալմիերա)
    • ԱԳ ուսումնական կենտրոն
    • ԱԳ Գիտության, հետազոտությունների և նորարարության կենտրոն
    • ԱԳ կենտրոնական նվագախումբ (Ռիգա)
    • ԱԳ վետերանների միություն (Ռիգա)։
  • Ազգային գվարդիայի 1-ին բրիգադ (Ռիգայի բրիգադ)
    • ԱԳ Ռիգայի 1-ին բրիգադի շտաբ
    • ԱԳ 13-րդ հետևակային գումարտակ (Ռիգա)
    • ԱԳ 17-րդ մարտական աջակցության գումարտակ ( Մարուպե )
    • ԱԳ 19-րդ մարտական ծառայության աջակցության գումարտակ ( Ուլբրոկա )
    • 53-րդ հետևակային գումարտակ ( Բաուսկա )
    • ԱԳ Զանգվածային ոչնչացման զենքերից պաշտպանության վաշտ (Ռիգա)
    • ԱԳ ուսանողական հետևակային գումարտակ (Ռիգա)
      • Բժշկական վաշտ
      • Ինժեներական վաշտ։
  • Ազգային գվարդիայի 2-րդ գրոհային բրիգադ (Վիձեմեի բրիգադ)
    • ԱԳ 2-րդ Վիձեմեի բրիգադի շտաբ
    • ԱԳ 22-րդ մարտական ծառայության աջակցության գումարտակ ( Վալմիերա )
    • ԱԳ 25-րդ գրոհային գումարտակ ( Գուլբեն )
    • ԱԳ 26-րդ գրոհային գումարտակ ( Գուլբեն )
    • ԱԳ 27-րդ գրոհային գումարտակ ( Ցեսիս )
    • ԱԳ 31-րդ գրոհային գումարտակ ( Ալուկսնե )
    • ԱԳ 54-րդ մարտական աջակցության գումարտակ ( Օգրե )
      • ԱԳ Բժշկական վաշտ
      • ԱԳ Ինժեներական վաշտ։
  • Ազգային գվարդիայի 3-րդ բրիգադ (Լատգալեի բրիգադ)
    • 3-րդ Լատգալեի բրիգադի շտաբ
    • ԱԳ 32-րդ հետևակային գումարտակ ( Ռեզեկնե )
    • ԱԳ 34-րդ հետևակային գումարտակ ( Դաուգավպիլս )
    • ԱԳ 35-րդ հետևակային գումարտակ ( Պրեյլի )
    • ԱԳ 36-րդ մարտական աջակցության գումարտակ ( Լուզնավա )
    • ԱԳ 55-րդ հետևակային գումարտակ ( Այզկրաուկլե )
    • ԱԳ 56-րդ մարտական ապահովման գումարտակ ( Եկաբպիլս )
      • ԱԳ Բժշկական վաշտ
      • ԱԳ Ինժեներական վաշտ։
  • Ազգային գվարդիայի 4-րդ բրիգադ (Կուրզեմեի բրիգադ)
    • 4-րդ Կուրզեմեի բրիգադի շտաբ
    • ԱԳ 44-րդ հետևակային գումարտակ ( Լիեպայա )
    • ԱԳ 45-րդ մարտական ծառայության աջակցության գումարտակ ( Կուլդիգա )
    • ԱԳ 46-րդ հետևակային գումարտակ ( Վենտսպիլս )
    • ԱԳ 51-րդ հետևակային գումարտակ ( Դոբելե )
    • ԱԳ 52-րդ մարտական աջակցության գումարտակ ( Ելգավա )
      • ԱԳ Բժշկական վաշտ
      • ԱԳ Ինժեներական վաշտ։

Ռազմական հանդերձանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Զենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոդել Պատկեր Արտադրող երկիր Տեսակ Տրամաչափ Նշումներ
Ատրճանակներ
Գլոք  Ավստրիա Կիսաավտոմատ ատրճանակ 9×19 մմ Պարաբելում Գլոք 17 տարբերակ[12]
SIG Sauer P210 Շվեյցարիա Շվեյցարիա Կիսաավտոմատ ատրճանակ 9×19 մմ Պարաբելում [12]
Ատրճանակ-գնդացիրներ
Carl Gustaf m/45 {{{2}}} Շվեդիա Ատրճանակ-գնդացիր 9×19 մմ Պարաբելում [12]
Heckler & Koch MP5 {{{2}}} Գերմանիա Ատրճանակ-գնդացիր 9×19 մմ Պարաբելում MP5A3 տարբերակ[13][14]
Գրահային հրացաններ
Heckler & Koch G36 {{{2}}} Գերմանիա Գրոհային հրացան 5.56×45մմ NATO Հիմնական ծառայողական հրացան. Հիմնականում փոխարինել է Ak4-ին, առաջին պայմանագիրը ստորագրվել է 2018 թվականի փետրվարին[15]։
Heckler & Koch G3 {{{2}}} Շվեդիա Մարտական հրացան 7.62×51մմ NATO Ak4 տարբերակ՝ նվիրաբերված Շվեդիայից[12]։ Փոխարինվում է G36-ով[16]։ Օգտագործվում է հիմնականում որպես պահեստային զենք։ Փոխարինել են սովետական հրացաններին։
Դիպուկահար հրացաններ
M14 rifle ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Մարտական հրացան 7.62×51մմ NATO Անկախության վերականգնումից հետո ԱՄՆ-ի կողմից նվիրաբերվել են մեծ թվով հրացաններ[17]։

Փոփոխված M-14-ներ, որոնք օգտագործվում են որպես դիպուկահար հրացաններ[18][19]

SIG Sauer SSG 3000 {{{2}}} Գերմանիա Դիպուկահար հրացան 7.62×51մմ NATO [19]
Գնդացիրներ
RPK {{{2}}} ԽՍՀՄ Թեթև գնդացիր 7.62×39 մմ [20]
Heckler & Koch HK21 {{{2}}} Գերմանիա Ընդհանուր նշանակության գնդացիր 7.62×51 մմ ՆԱՏՕ [12]
Rheinmetall MG3 {{{2}}} Գերմանիա Ընդհանուր նշանակության գնդացիր 7.62×51մմ ՆԱՏՕ [12]
FN MAG {{{2}}} Շվեդիա Ընդհանուր նշանակության գնդացիր 7.62×51մմ ՆԱՏՕ Kulspruta Գնդացիր 58 B տարբերակ[12]
M2 Browning ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Ծանր գնդացիր .50 BMG [19]
Հակատանկային զենքեր
AT4 {{{2}}} Շվեդիա Հետահար հրանոթ 84 մմ [20]
Carl Gustav {{{2}}} Շվեդիա Հետահար հրանոթ 84 մմ M2 տարբերակ, որն օգտագործում է Ազգային գվարդիան[12]
Pvpj 1110 {{{2}}} Շվեդիա Հետահար հրանոթ 90 մմ 130 միավոր, որոնցից մի քանիսը շարժիչային հարթակներով[12][21]
100 մմ vz. 53 Չեխոսլովակիա Չեխոսլովակիա Դաշտային հրանոթ 100 մմ 23 միավոր[21]
Հակաօդային պաշտպանության զենքեր
Bofors 40 մմ gun {{{2}}} Շվեդիա Հակաօդային պաշտպանության ավտոթնդանոթ

Anti-aircraft autocannon

40 մմ 24 միավոր[12][21]։ Օգտագործվում է CIG-790 հրդեհային կառավարման համակարգով[22]։
Ականանետներ
L16 81մմ mortar Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն

{{{2}}} Նորվեգիա

Ականանետ 81 մմ 28 ականանետ[21]
120-ՊՄ-43 ականանետ {{{2}}} ԽՍՀՄ Ականանետ 120 մմ 25 ականանետ[21]։ Ստացել է Չեխիայից 1995 թվականին[23]

Ռազմական մեքենաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոդել Պատկեր Արտադրող երկիր Տեսակ Քանակ Նշումներ
Զրահափոխադրիչներ
Patria 6×6  Ֆինլանդիա

{{{2}}} Լատվիա

Զրահափոխադրիչ >4 Պատվերվել է մոտ 200 մեքենա (Լատվիայի ցամաքային զորքերի հետ միասին)։

Առաքվելու է 2021–2029 թվականներին[24][25]

Բեռնատար տրանպորտային միջոցներ
Scania 3-series {{{2}}} Շվեդիա Բեռնատար 50 P93M մոդել, Գնվել է Նորվեգիայից 2014-ից 2015 թվականներին[26][27]
Mercedes-Benz Unimog {{{2}}} Գերմանիա Բեռնատար 416 մոդել[27][28]
Volvo C303 {{{2}}} Շվեդիա Բեռնատար Tgb 11, Tgb 13 և Tgb 211A մոդելներ[28]
Մարդատար տրանսպորտային միջոցներ
Mercedes-Benz G-դաս {{{2}}} Գերմանիա Գործնական սպորտային ավտոմեքենա 240GD և 290GD մոդելներ[27]
Volkswagen Iltis {{{2}}} Գերմանիա Գործնական սպորտային ավտոմեքենա [28]
CUCV, Կոմերցիոն բեռնատար ավտոմեքենա ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Գործնական սպորտային ավտոմեքենա M1008 մոդել[27][28]
Հատուկ տրանսպորտային միջոցներ
Bv 206 {{{2}}} Շվեդիա Ամֆիբիա թրթուրավոր շարժասարք Թրթուրավոր շարժասարք, Bv 206 and PvBv 2062 մոդելներ[27][29]
Husky VմմD ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Երթուղու մաքրման մեքենա 3 Երեք Husky 2G մեքենաներ, որոնք տրամադրվել են 54-րդ ինժեներական գումարտակին ԱՄՆ-ի կողմից 2019 թվականին[30]
PTS {{{2}}} ԽՍՀՄ Ամֆիբիա թրթուրավոր շարժասարք 54-րդ պահեստային ինժեներական գումարտակում[31]
Հրետանի
M109A5Ö
Հաշվողական կայանով տանկ M109
Վարորդների պատրաստման մեքենա
Latvian Army M109 A5o Howitzer ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ

 Ավստրիա

Ինքնագնաց հրետանի Ավստրիայից Լատվիայի ցամաքային զորքերի և Ազգային գվարդիայի համար գնվել է 35 հաուբից, 10 հրամանատարա-կառավարման մեքենա և վարորդների պատրաստման 2 մեքենա 2017 թվականին[32]։

Լրացուցիչ 18 հաուբից ստացվել է 2021 թվականին[33]։ 6 հաուբից նվիրաբերվել է Ուկրաինային[34]։

Համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային գվարդիան սերտ համագործակցություն է հաստատել արտերկրի նմանատիպ կազմակերպությունների հետ՝ ԱՄՆ Միչիգանի բանակի ազգային գվարդիայի, Ավստրալական պահեստային բանակի, Մեծ Բրիտանիայի տարածքային բանակի և Դանիայի, Շվեդիայի, Նորվեգիայի, Լիտվայի և Էստոնիայի նմանատիպ ներքին գվարդիայի կազմակերպությունների հետ[35]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Krievu-latviešu vārdnīca: Ap 40 000 vārdu / Sast. autoru kolektīvs: A. Gūtmanis, O. Loginova, L. Žīgure u. c. — 2. izlab. un papild. izd. — R.: Avots, 1988. — 603 lpp.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Latvijas Republikas Zemessardze». enciklopedija.lv (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 7-ին.
  3. «Latvijas Republikas Zemessardzes likums». Likumi.lv (լատվիերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 9-ին.
  4. Baltiņa, Sarmīte (2014). «Dawn of the Restored Latvian National Armed Forces». Eesti Sõjaajaloo Aastaraamat / Estonian Yearbook of Military History (անգլերեն). 4: 62–79. ISSN 2228-0669.
  5. Boļeslavs Maikovskis (1966). «FBI պաշտոնական կայքի փաստաթուղթ» (PDF). web.archive.org. Վերցված է 2024 թ․ մայիսի 11-ին.
  6. «Par iestādi». Jaunsardzes un informācijas centrs (լատվիերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 6-ին.
  7. Н. Александров. Ополчение Латвийской республики // «Зарубежное военное обозрение», № 5 (590), 1996. — С. 54
  8. «Ierocis, kas saistāms ar daudzu 20.-21. gs. konfliktu vēsturi-kalašņikova tipa triecienšautene "AKM"» [A weapon with links to many 20th and 21st century conflicts - the AKM Kalashnikov-type assault rifle]. Sargs.lv (լատվիերեն). 2021 թ․ հուլիսի 19. Վերցված է 2023 թ․ մայիսի 10-ին.
  9. Pike, John. «Latvian National Guard - Zemessardze». globalsecurity.org. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  10. «ZS vienības» (Latvian). LR Zemessardze. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Kontaktinformācija». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 8-ին.
  12. 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 Tupp, Enn (2018). «Zemessardze - KASP-i ja Kaitseliidu vääriline partner». Kaitse Kodu! (էստոներեն). Kaitseliit. 1: 34. ISSN 1406-3387.
  13. «AM sagatavojusi jaunus armijas ieroču standartus». www.tvnet.lv (լատվիերեն). LETA. 2018 թ․ հուլիսի 12.
  14. Latvijas Republikas Nacionālie Bruņotie Spēki. 1991 – 1994 – 2019 (PDF) (լատվիերեն). Riga: Latvijas Republikas Aizsardzības ministrijas Nacionālo bruņoto spēku Apvienotais štābs. 2019. էջ 85.
  15. Jones, Bruce (2018 թ․ փետրվարի 6). «Latvia orders infantry small arms». IHS Jane's 360. London. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 7-ին.
  16. «Latvia's National Guard receives G36 rifles». shephardmeida.com. 2017 թ․ մայիսի 31.
  17. Emerson, Lee. «M14 Rifle History and Development» (PDF) (անգլերեն). Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 9-ին.
  18. «POTD: Latvian National Guard with M14 Rifles». thefirearmblog.com. 2019 թ․ սեպտեմբերի 16.
  19. 19,0 19,1 19,2 «Zemessargs vairs lupatas nelasa». diena.lv (լատվիերեն). 2019 թ․ մարտի 29.
  20. 20,0 20,1 «ZEMESSARDZES 1. RĪGAS BRIGĀDE». zs.mil.lv (լատվիերեն). 2024 թ․ փետրվար.
  21. 21,0 21,1 21,2 21,3 21,4 The International Institute for Strategic Studies (IISS) (2018 թ․ փետրվարի 14). The Military Balance 2018 (անգլերեն). Routledge. էջ 123. ISBN 978-1857439557.
  22. «Latvijas valsts armija gadu griežos». la.lv (լատվիերեն). 2012 թ․ նոյեմբերի 9.
  23. «SIPRI Arms Transfers Database». sipri.org.
  24. «Latvia orders 6×6 APCs from Patria». Janes Information Services. 2021 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 4-ին.
  25. «Joint 6x6 programme proceeds - Patria provides 6x6 armoured vehicles for Finland and Latvia». Patria Group. 2021 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 4-ին.
  26. «National Guard loads up with anti-tank weapons, trucks». eng.lsm.lv. 2015 թ․ մարտի 20.
  27. 27,0 27,1 27,2 27,3 27,4 «Zemessardzes 3. Latgales Brigade» (PDF).
  28. 28,0 28,1 28,2 28,3 «Skrundas novadā atklās militārās tehnikas ekspozīciju» (լատվիերեն). 2019 թ․ հունիսի 18.
  29. «Visurgājēju BandVagn apkalpju apmācība Jēkabpils apkaimē». sargs.lv (լատվիերեն). 2011 թ․ մայիսի 12.
  30. «US provides Husky mine clearing equipment to Latvia». www.armyrecognition.com. 2019 թ․ հոկտեմբերի 22.
  31. «Zemessardzes 54. inženiertehniskā bataljona amfībiju vadītāji aizvadījuši mācības Koknesē». Sargs.lv (լատվիերեն). 2020 թ․ մայիսի 11. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 13-ին.
  32. «ARMOUR FOCUS – NEW LATVIAN M109 SPH». joint-forces.com. 2018 թ․ ապրիլի 4.
  33. «Latvijai piegādātas papildu 18 pašgājējhaubices». delfi.lv. 2021 թ․ հուլիսի 27.
  34. «Latvia donates helicopters and howitzers to Ukraine». eng.lsm.lv (անգլերեն). 2022 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 3-ին.
  35. «Michigan Guard and Latvia celebrate 25-year partnership». www.army.mil (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լատվիայի ազգային գվարդիա» հոդվածին։