Mercedes-Benz G-դաս
Mercedes-Benz G-դաս | |
---|---|
Ընդհանուր տվյալներ | |
Տեսակ | ավտոմեքենաների մոդելային շարք |
Արտադրող | Daimler |
Արտադրության տարիներ | 1979 - մինչ օրս |
Դաս | Գործնական սպորտային ավտոմեքենա |
Սեգմենտ | J |
Դիզայն | |
Ակնային ֆորմուլա | 4×4 |
Շարժիչներ | |
Շարժիչ | 2,3 լ, 125 ձ.ու.5,0 լ 308 ձ.ու. V83,0լ V6 դիզել |
Բնութագիր | |
Մասսա-գաբարիտային բնութագիր | |
Երկարություն | 4714 մմ |
Լայնություն | 1811 մմ |
Բարձրություն | 1979 մմ |
Մասսա | 2315 կգ |
Դինամիկ | |
Առջևի անվահետք | 1570 մմ |
Հետևի անվահետք | 1575 մմ |
Շուկայում | |
Կապված | Mercedes-Benz M-դաս, Mercedes-Benz GL-դաս, Mercedes-Benz GLK-դաս |
Mercedes-Benz G-Class Վիքիպահեստում |
Mercedes-Benz G-դաս, այս մոդելի պատմությունը սկիզբ է առնում 1979 թվականից։ Տարիներ շարունակ այն իր հստակ դիրքն է զբաղեցնում համաշխարհային ավտոշուկայում՝ լայն տարածում գտնելով ինչպես խիստ արտաճանապարհային պայմաններում, այնպես էլ առօրյան հարմարավետ վարման ապահովման համար։ Իր տեխնիկական պարամետրերը և անցողունակության կատարյալ հատկանիշները չունեն մրցակիցն ու նմանակը։ G-դասի լիաքարշակ համակարգը ապահովում է ընթացքի կայունությունը ցանկացած ճանապարհային պայմաններում։ Դիֆերենցիալի արգելափակման շնորհիվ նույնիսկ մեկ անիվի վրա ընկնող քարշիչ ուժը բավական է ավտոմեքենան բարդ իրավիճակից հանելու և երթևեկությունը շարունակելու համար։
Անվտանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվտանգության տեխնոլոգիաների ուսումնասիրությունը մշտապես գտնվում է Mercedes-Benz ճարտարագետների ուշադրության կենտրոնում։ Անվտանգության ցուցանիշի բարձրացմանն ուղղված միջոցառումներն սկսվեցին դեռևս 1950-ական թվականներին՝ գյուտարար ճարտարագետ Բելա Բարենյիի կողմից թափքի անվտանգ հանգույցի ստեղծմամբ։ Այսօր այն հանդիսանում է ավտոմոբիլային անվտանգության համալիր միջոցառումների բազմաթիվ օղակներից մեկը։
Դիզայն
[խմբագրել | խմբագրել կոդը]G-դաս ավտոմեքենայի արտաքին դիզայնը գրեթե չի փոփոխվել տասնամյակներ շարունակ։ Ավտոմեքենան ստեղծված է լինելու ամուր ամենագնաց։ Հստակ գծեր ու հարթ մակերեսներ՝ սրանք են ավտոմեքենայի դիզայնի հիմնական բնութագրերը։ G-դասում բարձր նստելատեղերը համակցված են ցածր պատուհաններով, ինչն ապահովում է գերազանց տեսադաշտ։ Գործիքների վահանակը շատ պարզ է և ֆունկցիոնալ, ինչը թույլ է տալիս հարմարավետ կերպով գործարկել ավտոմեքենայի բոլոր ֆունկցիաները։ Բազային Ambient lighting լուսավորության համակարգն ապահովում է հաճելի մթնոլորտ ինտերիերում։
Էքստերիերի հիմնական տարրերը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պահեստային անվադող՝ տեղադրված թափքի ետնամասում
- Կողային հայելիներ թափքի գույնի գունավորմամբ՝ ներկառուցված շրջադարձի ցուցիչներով և առջևի լուսավորությամբ
- Առջևի բամպեր կենտրոնական օդաքաշով, շարժիչի պաշտպանիչ
- Ջերմամեկուսիչ ապակուց մեծ պատուհաններ A, B, C և D կանգնակների միջև
- Ետևվի մեծ դուռ ներդիրներով
- Ետևի բամպեր ներկառուցված հակամառախուղային և լուսարձակներով և շրջադարձի ցուցիչներով
- Հորիզոնական ռետինե վերդիր դռան բռնակի երկայնքով
- Լիովին հարթ դիմապակի
- Շարժիչի ծածկ ապրանքային նշանով և կողքերին ներկառուցված շրջադարձի ցուցիչներով
- Հովացուցիչի եռաթև պաշտպանիչ ցանց՝ Մերսեդես-Բենց աստղի կենտրոնական տեղակայմամբ
- Կլորավուն դասական լուսարձակների տակ տեղադրված LED-տեխնոլոգիայի բի-քսենոն ցերեկային երթևեկության լուսարձակներ
- Արտասովոր դիզայնի թեթևաձույլ անվահեծեր
- Հետևի օվալաձև լուսարձակներ
- Օվալաձև հակամառախուղային լուսարձակներ՝ ներկառուցված առջևվի բամպերում (չի մատակարարվում AMG մոդելների համար)
- Չժանգոտվող մետաղից ծածկ պահեստային անվադողի համար (որպես լրացուցիչ հավելում, Exterior Stainless Steel փաթեթի հետ միասին)։
Ինտերիերի հիմնական տարրերը
[խմբագրել | խմբագրել կոդը]- designo դեկորատիվ տարրեր փայտից (որպես լրացուցիչ հավելում), ինչպես նաև AMG կարբոնե ձևավորում (որպես լրացուցիչ հավելում)
- 1/3 : 2/3 հարաբերությամբ ծալվող հետևի նստելատեղեր
- Նստելատեղերի ձևավորում միագույն գործվածքով, կաշվով (որպես լրացուցիչ հավելում) կամ designo կաշվով (որպես լրացուցիչ հավելում)։
- Էքսկլյուզիվ և ֆունկցիոնալ գործիքների վահանակ՝ բազմաֆունկցիոնալ 4-թև ղեկանիվով (12 ֆունկցիոնալ կոճակներով), նապպա կաշվով երեսպատված
- Էքսկլյուզիվ փաթեթ (որպես լրացուցիչ հավելում), նստելատեղի Կոմֆորտ փաթեթ, տվիչ/ցուցիչ սարքերի վահանակը՝ կաշվեպատ, լուսավորվող դռնաշեմեր և անտրացիտ գույնի Alcantara գործվածքով առաստաղի ձևավորում
- Սարքերի հարմարավետ դասավորություն
- Դեկորատիվ տարրերի բազմազանություն
- Տվիչ/ցուցիչ սարքերի վահանակ երկու թվատախտակով և բազմաֆունկցիոնալ 11.4սմ տրամագծով TFT տեխնոլոգիայի գունավոր էկրանով
- Հարմարավետ, ամուր, տաքացվող նստատեղեր՝ դիրքի պարամետրերի հիշողության ֆունկցիայով
- Նոր առանձին տեղակայված 17.8սմ անկյունագծով TFT մոնիտոր և COMAND պտտվող ստեղն
- Վարորդի, առջևի և ետևի ուղևորների ձեռքի տակ գտնվող իրերի պահոցներ։
Համալրումներ և աքսեսուարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]G-դասի բազային համալրումը կոչված է բավարարելու նույնիսկ ամենաբծախնդիր հաճախորդի պահանջները։ Սակայն առաջարկվող համալրումենրի փաթեթների միջոցով կարելի է էլ ավելի ընդգծել ավտոմեքենայի անհատական ոճը և ապահովել անհատական հարմարվետությամբ։
Քրոմ փաթեթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրոմ փաթեթի բաղկացուցիչ մասը կազմող հովացուցչի պաշտպանիչ ցանցի քրոմապատ փայլը լրացուցիչ շքեղություն կարող է հաղորդել ավտոմեքենային։ Այս փաթեթի մաս են հանդիսանում նաև սրահի ներքին հարդարման փայտյա տարրերի քրոմապատ շրջանակները։ Արտահայտիչ տեսքը լրացնում է բեռնախցիկի շեմի քրոմապատ վերդիրը՝ "Mercedes-Benz" կամ "AMG" մակնշմամբ։
designo Exclusive փաթեթ
[խմբագրել | խմբագրել կոդը]AMG մոդելների յուրահատուկ դիզայնը ընդգծվում է designo Exclusive փաթեթի միջոցով։ Այն նախատեսում է սրահի յուրահատուկ ձևավորում բարձրորակ կաշվով և էքսկլյուզիվ տարրերով։ designo Exclusive փաթեթի բաղկացուցիչ մասերն են՝
- AMG սպորտային նստելատեղեր
- AMG մակնշում գլախատակերին (միայն G 65 AMG համար)
- Կենտրանական վահանակի ձևավորում նապպա կաշվով
- designo երկգույն և միագույն կաշիների լայն տեսականի սրահի ձևավորման համար
- Նստելատեղերի դռների միջնամասերի ձևավորում designo կաշվով և շեղանկյուն նախշակարով
Exclusive փաթեթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրեմիում դասի Exclusive փաթեթը ապահովում է սրահի լրացուցիչ հարմարավետություն։ Այն ներառում է բարձրորակ կաշիների և նյութերի կիրառում, առաստաղի ձևավորում Alcantara® սև գույնով, կենտրոնական վահանակի նապպա կաշվե ձևավորում, նստելատեղերի Comfort փաթեթ և դռնաշեմերի լուսավորում։
Արտաքին քրոմ-փաթեթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս փաթեթի կարևորագույն բաղադրիչներից են ոտնատակի հենակները՝ աջ և ձախ կողմերից և պահեստային անվադողի ծածկը՝ 3D Mercedes-Benz եռաթև աստղով։
Նստատեղերի comfort փաթեթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նստելատեղերի Comfort փաթեթը ներառում է առջևի նստելատեղերի տաքացման, հովացման և փքման ֆունկցիաները։ Այս բազմակոնտուրային նստելատեղերը կապահովեն առավելագույն հարմարավետություն, որը կարևորվում է հատկապես երկար ուղևորությունների ժամանակ։ Նստելատեղերը օժտված են լիաժեք կարգավորման ֆունկցիայով։ Ակտիվ բազմակոնտուրային նստելատեղը արժանացել է "Որակի գնահատման շքանշանի", որը շնորհվում է "Առողջ մեջք" գերմանական օրթոպեդիկ կազմակերպության կողմից։ Նստելատեղերի տաքացման և հովացման համակարգը հաճելի կարող է դարձնել ուղևորությունը տարվա ցանկացած եղանակին։ Ամառային շոգ օրերին կարելի է օգտագործել նստելատեղի անհատական հովացման համակարգը, որն ավելի արդյունավետ է դառնում նստելատեղերը երեսպատող ծակոտկեն կաշվի շնորհիվ։ Հովացման երեք ռեժիմների օգտագործումը թույլ է տալիս կարգավորել կլիման՝ անհատական պահանջների համաձայն։ Ցուրտ օրերին կարելի է օգտագործել նստելատեղերի տաքացման ռեժիմը։
Sports փաթեթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Sports փաթեթի բաղկացուցիչ տարրերը կարող են ավտոմեքենային հաղորդել առավել սպորտային տեսք։ Այն զարմանալիորեն համահունչ համատեղում է էլեգանտ և սպորտային ոճերը։ Sports փաթեթի հիմնական տարրերն են՝
- AMG լայն անվաթևերը՝ թափքի գույնին համապատասխան
- designo ոտնատակի գորգերը
- արտաքին քրոմ-փաթեթը
- մոխրագույն 5 կրկնաթև 7.5 J x 18 չափի թեթևաձույլ անվահեծերը՝ 265/60 R18 անվադողերով
- արտածման սպորտային համակարգ (միայն G 500 համար)
Բենզինային շարժիչներ - Հզորության վերահսկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոդել | Շարժիչի գլանների քանակը և դասավորությունը | Շարժիչի ծավալը (խսմ) | Շարժիչի հզորությունը (ԿՎտ) | Առավելագույն արագությունը (կմ/ժ) | Վառելիքի կոմբինացված ծախսը (լ/100 կմ) | CO2 կոմբինացված արտանետումները (գ/կմ) |
---|---|---|---|---|---|---|
G 500 | V8 | 5461 | 285/6000 | 210 | 14.9 | 348 |
G 63 AMG | V8 | 5461 | 400/5500 | 210 | 13.8 | 322 |
G 65 AMG | V12 | 5980 | 450/4300–5600 | 230 | 17.0 | 397 |
Ամեն մաս յուրահատուկ է G դասի շարծիչի ծածկի տակ։ G 500 ավտոմեքենայի վրա տեխադրվող 5.5 լիտր աշխատանքային ծավալով V8 շարժիչը լիարժեքորեն բավարարում է այս ավտոմեքենայի արտաճանապարհային հատկություններով բնորոշվող հզորության պահանջները։ Իրենց արագային հատկանիշներով իսկապես յուրահատուկ են AMG մոդելները, որոնք այժմ հանդես են գալիս որպես G 63 AMG և G 65 AMG: Նորագույն 8-գլան և 12-գլան տուրբոմղմամբ շարժիչները ապահովում են հզորության հսկայական պաշար՝ այս ավտոմեքենան իր դասում դարձնելով անգերազանցելի։
8-գլան բենզինային շարժիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զարգացնելով 285 կՎտ փաստացի հզորություն՝ G 500 ավտոմեքենանան իրեն գերազանց է դրսևորում ինչպես արտաճանապարհային, այնպես էլ մայրուղային երթևեկության պայմաններում։ 2800 - 4800 պտ/րոպ հաճախականության ընդգրկույթում ապահովվում է 530 Նմ ոլորող մոմենտ։ 0-ից 100 կմ/ժ թափառքի համար այս մոդելին անհրաժեշտ է 6.1 վրկ։ Ավտոմեքենայի առավելագույն արագությունը կազմում է 210 կմ/ժ։ Օպտիմալ հզորության և վնասակար արտանետումների քանակի նվազեցման համար այստեղ կիրառվել են այնպիսի նորագույն տեխնոլոգիաներ, ինչպիսին են ներածման և արտածման տակտերի ընթացքում գազաբաշխման փուլերի անաստիճան կարգավորումը, քառափական տեխնոլոգիան, սպորտային ավտոմեքենաների առանձնահատկություն հանդիսացող թեթևաքաշ նյութերի կիրառումը։ Գլանների ներածման և արտածման կատարելագործված ուղիներն ապահովում են օդամղման օպտիմալ գործընթացը՝ դրանով իսկ նպաստելով հզորության և վառելիքի խնայողության ցուցանիշի բարձրացմանը։
8-գլան բիտուրբո շարժիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարձր պտուտաթվերով օժտված 5,5 լիտր աշխատանքային ծավալով նոր G 63 AMG ավտոմեքենայի AMG շարժիչը, ունենալով երկու տուրբոմղիչ, ապահովում է 400 կՎտ առավելագույն հզորություն և 760 Նմ ոլորող մոմենտ։ Տվյալ դասի ոչ մի այլ ուժային ագրեգատ չի ապահովում նման արագային ցուցանիշներ։ 0-ից 100 կմ/ժ արագություն զարգացնելու համար այս ավտոմեքենային անհրաժեշտ է 5.5 վրկ։ Ավտոմեքենայի առավելագույն արագությունը, սահմանափակվելով արագության սահմանափակման էլեկտրոնային համակարգով, կազմում է 210 կմ/ժ։ Շնորհիվ այնպիսի նորագույն տեխնոլոգիաների կիրառման, ինչպիսին են վառելիքի անմիջական ներսրսկման տեխնոլոգիան, պյեզոէլեկտրական ներարկիչները, զույգ տուրբոմղիչների կիրառումը, գազաբաշխման փուլերի կարգավորմամբ քառափական տեխնոլոգիան, մղվող օդի ջրային հովացումը և ECO start/stop համակարգը, հնարավոր է դարձել ապահովել ոչ միայն մեծ հզորություն, այլ նաև վառելիքային խնայողության բարձր ցուցանիշ։
12-գլան բենզինային շարժիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]G 65 AMG մոդելի հայտնությունը իսկապես կարելի է համարել բացառիկ երևույթ։ Այն ոչ միայն ամենահզոր G-դասն է, այլ նաև հոսքային արտադրությամբ հանդես եկող աշխարհի ամենահզոր ամենագնացն է։ Գերհզոր 12-գլան շարժիչը, տեղադրվելով նաև Mercedes-Benz "պրեմիում" դասի այլ մոդելների վրա, ձեռք է բերել բարի համբավ և հիացնում է ինչպես իր արագային ցուցանիշներով, այնպես կիրառվող նորագույն համակարգերի ճշգրիտ աշխատանքով։
- Սպորտային հզորություն. G 65 AMG մոդելը հիացնում է իր 6.0 լիտր աշխատանքային ծավալ ունեցող AMG V12 բիտուրբո շարժիչով։ Ապահովելով 450 կՎտ հզորություն և էլեկտրոնային համակարգերով սահմանափակված 1000 Նմ ոլորող մոմենտ՝ նոր G 65 AMG պարգևում է վարման անգերազանցելի հաճույք՝ ինչպես մայրուղային ճանապարհներին, այնպես էլ արտաճանապարհային պայմաններում։
- Անցումա-արագային ցուցանիշներ. V12 շարժիչը ապահովում է ոլորող մոմենտի առավելագույն արժեք արդեն իսկ 2300 պտ/րոպ դեպքում՝ պահպանելով այդ արժեքը ընդհուպ մինչև 4300 պտ/րոպ։ Այս գերազանց ցուցանիշները ապահովվում են շնորհիվ G 65 AMG վրա տեղադրված երկու տուրբոմղիչների և մղվող օդի հովացման համակարգի։
- Կառուցվածքային առանձնահատկություններ. շարժիչի քաշի թեթևացման նպատակով գլանների բլոկի գլխիկները պատրաստվում են ճնշման տակ ձուլված մագնեզիումային համաձուլվածքից։
Փոխանցման տուփ
[խմբագրել | խմբագրել կոդը]Mercedes-Benz մասնագետները նոր G-Դասի համար նախագծել են երկու փոխանցման տուփ, ապահովելով փոխանցումների սահուն փոխարկում և ընթացքի կատարելություն։
7G-TRONIC PLUS Փոխանցման տուփ
[խմբագրել | խմբագրել կոդը]7G-TRONIC PLUS ավտոմատ փոխանցումատուփն ապահովում է առավելագույն ընթացքային հարմարավետություն և փոխանցումների սահուն փոխարկում։ Առկա 7 փոխանցումներն ապահովում են հաստատուն կայուն ընթացք՝ պտուտաթվերի օպտիմալ արժեքների դեպքում։ 7G-TRONIC PLUS ավտոմատ փոխանցումատուփն ունակ է փոխարկելու փոխանցումներն ավելի բարձր փոխանցումից ցածրին՝ բաց թողնելով միջանկյալ փոխանցումը, որը լայն ընթացքային հնարավորություններ է ստեղծում, օրինակ՝ վազանցի կատարման համար։ Աշխատանքի արագության և աղմուկի ցածր մակարդակի հետ մեկտեղ՝ 7G-TRONIC PLUS փոխանցումատուփն ապահովում է ընթացքի սահունության և վառելիքի բարձր խնայողություն։
AMG SPEEDSHIFT PLUS 7G-TRONIC Փոխանցման տուփ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոր G-Դասի AMG մոդելներում ոլորող մոմենտի փոխանցումը իրականացվում է AMG SPEEDSHIFT PLUS 7G-TRONIC ավտոմատ փոխանցումատուփի միջոցով։ Այն նախատեսում է նաև AMG ենթաղեկային փոխարկիչներ և վարման երեք ռեժիմ, որոնք իրարից տարբերվում են իրենց ընթացքային բնութագրերով՝ "C" ռեժիմ, որն առավել տնտեսող է, "S"՝ սպորտային վարման ոճ և "M" ռեժիմ, որը նախատեսում է փոխանցումների մեխանիկական փոխարկում։ Բարձր փոխանցումներից ցածրի անցման ժամանակ կիրառվող ավտոմատ երկկցորդման ֆունկցիան ապահովում է ընթացքի սահունություն, կայունություն և վարման անգերազանցելի հաճույք։ AMG SPEEDSHIFT PLUS 7G-TRONIC ավտոմատ Փոխանցման տուփի առավելություններն են՝
- Վարման երեք ռեժիմներ՝ տարբեր արագային և փոխարկման բնութագրերով,
- Առանց լրացուցիչ լարվածության ցածր փոխանցումների անցման և երկկցորդման հնարավորություն, որը բարձրացնում է ավտոմեքենայի դինամիկ կայունությունը, հատկապես շրջադարձ կատարելիս,
- Փոխանցումների փոխարկման սահունություն,
- ECO start/stop համակարգի կիրառման շնորհիվ վառելիքի խնայողության բարձր մակարդակ և արտանետումների ծավալի նվազեցում (միայն G 63 AMG),
- Գերազանց փոխազդեցություն AMG ուժային ագրեգատների հետ
4x4 համակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]G-Դասի արտադրության ամբողջ ընթացքը աչքի է ընկնում հետևողականությամբ՝ պատահականության սկզբունքն այստեղ բացակայում է։ Դրանով է բնորոշվում որակական ցուցանիշի պահպանումը նույնիսկ երկար տարիներ շահագործելուց հետո։ G-Դասի իրական փորձարկումները տեղի են ունենում հատուկ արտաճանապարհային տեղամասերում, որտեղ պետք է հաստատվի արտաճանապարհային բնութագրերի համապատասխանությունը սահմանված որակին, այնուհետև՝ G- Դասի փորձարկումը շարունակվում է քաղաքային փողոցներում։
- Միշտ լիաքարշակ. երկու կոշտ կամրջակները՝ օժտված ճշգրիտ արտիկուլյացիայով, որն ապահովում է արտաճանապարհային պայմաններում անիվների կցումը ճանապարհածածկի հետ, ինչպես նաև կախոցքի համակարգի ազատ ընթացքի բավարար արժեքը, ապահովում են լուսածերպի անհրաժեշտ բարձրությունը և քարշիչ ուժի բավարար մակարդակը։ Այդ ամենն ապահովում է լիաքարշակ համակարգի հուսալի աշխատանքը։
- Գերազանց անցողունակություն. G-Դասն ունակ հաղթահարելու 80% թեքությամբ վերելքներ և մինչև 0.6 մ խորությամբ ջրային խաչընդոտներ՝ պահպանելով ավտոմեքենայի կայունությունը նույնիսկ թափքի 54% թեքության դեպքում։
- Նորագույն տեխնոլոգիա. Այնպիսի համակարգերի համալիր կիրառումը, ինչպիսին են էլեկտրոնային կայունացման ESP®, կտրուկ արգելակմանն օժանդակող BAS, հակաբլոկավորման ABS և քարշիչ ուժի բաշխման 4ETS համակարգերը, երեք դիֆֆերենցիալ մեխանիզմների լիարժեք բլոկավորումը, ցածր փոխանցման անցման հնարավորությունը դարձնում են այս ավտոմեքենան եզակի երևույթ։
Կախոցքի համակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կախոցքի համակարգի առաձգական տարրերն ապահովում են ամենագնացի գերազանց անցողունակությունը, մանևրողականությունը և ընթացքի հարմարավետությունն ու սահունությունը։ Շնորհիվ աստիճանային կառուցվածք ունեցող շրջանակի, կոշտ կամրջակների, կախոցքի ազատ ընթացքի բավարար արժեքի, ինչպես նաև գերբարձր լուսածերպի (21 սմ) գրեթե ոչ մի խոչընդոտ չի ընդհատի G-Դասի ընթացքը։
Աստիճանային կառուցվածքի շրջանակ՝ ամուր և երկարակյաց
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի տարբերություն կրող թափքերի, որպես թափքի հիմք հանդես եկող աստիճանային տիպի շրջանակ ունեցող G-Դասի ամուր կառուցվածքը ցուցադրում է բեռնվածությունների հանդեպ դիմացկունության բարձր մակարդակ և զարմանալի երկարակեցություն՝ պահպանելով ավտոմեքենայի արժեքը նույնիսկ երկար տարիներ շահագործելուց հետո։
Շրջանակը բաղկացած է լայնական պրոֆիլներով կապված երու երկայնական հեծաններից, որոնք իրենցից ներկայացնում են միմյանց եռակցված երկու U-ձև պրոֆիլներ։ Այս կոնստրուկցիայի ամրությունն ապահովում են 6 400-ից ավել եռակցման կետեր։ Շրջանակի ամրությունը հստակ արտահայտվում է արտաճանապարհային պայմաններում ավտոմեքենայի շահագործման ընթացքում։ G-Դասի հատակը մշակվում է հատուկ պոլիմերային շերտով։ Նման մշակումը ապահովում է լիարժեք ջրամեկուսացում, ինչպես նաև պաշտպանում է ավտոմեքենան ճանապարհածածկի մշակման համար օգտագործվող աղից և այլ նյութերի քայքայիչ ազդեցությունից։ Բացի այդ, այս ավտոմեքենայի վարորդը կարող է նաև անհոգ երթևեկել անապատում։
Այս ավտոմեքենայի շրջանակը, չհաշված կամրջակները, հանդիսանում է ստորին կետ։ Հենց այդ հատկությունն էլ պաշտպանում է ավտոմեքենայի հատակը արտաճանապարհային պայմաններում երթևեկելիս։
Ղեկային կառավարում՝ դիմացկուն և հարմարավետ
[խմբագրել | խմբագրել կոդը]G-Դասի ղեկային կառավարման ուժեղարարի ամուր կառուցվածքը նախատեսված է արտաճանապարհային պայմաններում մեծ բեռնվածությամբ երթևեկելու համար, ինչպես նաև ապահովում է հարմարավետություն՝ քաղաքային ճանապարհներով երթևեկելու ընթացքում։
Բացառելով G-Դասի ղեկային մեխանիզմի կառուցվածքից այնպիսի արագամաշ դետալ, ինչպիսին է ղեկասյան ծալքավոր ռետինե պատյանը, հնարավոր է դարձել ապահովել ղեկային մեխանիզմի ուժեղարարի երկարակեցությունը։ Բացի այդ, շնորհիվ ավանդական՝ պտուտակ/գնդիկավոր մանեկ տիպի ղեկային մեխանիզմի, ապահովվում է հարմարավետ կառավարելիությունը, ինչպես նաև աճում են այս մեխանիզմի պաշտպանիչ հատկությունները։
Կոշտ կամրջակներ՝ փորձարկումներ անցած ամրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի տարբերություն անկախ կախոցքի համակարգի, որը հիմնականում նախատեսված է ճանապարհներով երթևեկելու համար, G-Դասի կոշտ կախոցքի համակարգը ունի մի շարք առավելություններ, որոնք ակնհայտ զգացվում են արտաճանապարհային պայմաններում երթևեկելու ընթացքում։
Կոշտ ընթացքային մասի հիմքն են կազմում երկու գերամուր կամրջակները, որոնցից յուրաքանչյուրի համար նախատեսված են երկու երկայնական և մեկ լայնական լծակներ։ Ազատ ընթացքի բավարար արժեք ունեցող պարուրաձև զսպանակները ապահովում են կամրջակների արտիկուլյացիայի բարձր ցուցանիշ, արտաճանապարհային պայմաններում՝ բարձր լուսածերպ և քարշիչ ուժի գերազանց արժեք, ինչպես նաև մանևրողականություն և ընթացքային հարմարավետություն՝ ասֆալտապատ ճանապարհներին։ Արդյունավետ գազալցված մեղմացուցիչները կանխարգելում են թափքի ճոճը, իսկ քարշիչ ցուցանիշների, սեփական զանգվածի և ավտոմոբիլի բեռնվածության հիման վրա կարգաբերված երկու կայունարարները նվազեցնում են շրջադարձերի վրա ամենագնացների համար բնորոշ թափքի թեքման անկյունը։
Բնական ռեսուրսների պահպանման գաղափարը
[խմբագրել | խմբագրել կոդը]Mercedes-Benz շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված գաղափարն իրենից ներկայացնում է նորարարական տեխնոլոգիաների համալիր փաթեթ, որոնք կոչված են օպտիմալացնելու վառելիքի ծախսը և նվազագույնի հասցնելու արտանետումների քանակը։
Հայաստանում 1-ին G դասի Մերսեդեսը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում 1-ին G դասի Մերսեդեսը Վազգեն Սարգսյանին որպես նվեր 1990 թվականին հանձնել է Սիրիայի նախագահ Հաֆեզ ալ-Ասադը։ Կես տարի անց Վազգեն Սարգսյանը իր մեքենան հանձնեց վրաց բիզնեսմենին 2 տանկի դիմաց ղարաբաղյան պատերազմի համար։ Սիրիայի նախագահը վերագնեց այդ մեքենան վրաց բիզնեսմենից և վերադարձրեց Վազգեն Սարգսյանին։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]460 Geländewagen (1979-1991) | 460 Geländewagen (1979-1991) |
W461 | W463 |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- А-դաս
- B-դաս
- C-դաս
- CL-դաս
- CLA-դաս
- CLC-դաս
- CLK-դաս
- CLS-դաս
- E-դաս
- GL-դաս
- GLK-դաս
- GLA-դաս
- M-դաս
- R-դաս
- S-դաս
- SL-դաս
- SLK-դաս
- SLR McLaren
- SLS AMG
- Viano
- Vito
W463
[խմբագրել | խմբագրել կոդը]Բենզին | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Մոդել | Շարժիչ | Կոնֆիգուրացիա | Աշխատանքային հզորությունը | Էներգիա | Լրիվ արագությամբ | Նախնական առագություն, 0-100 |
Տարվա արտադրություն |
200 GE | M102 | R4 | 1997 սմ3 | 85 կՎտ (116 լ. վ.) 80 կՎտ (113 լ. վ.) |
Միայն արտահանումը | ||
230 GE / G 230 | M102 | R4 | 2298 սմ3 | 93 կՎտ (126 լ. վ.) 5000 /վրկ | 145 կմ/ժ | 17,1 վ | 1990–1995 |
300 GE / G 300 | M103 | R6 | 2960 սմ3 | 125 կՎտ (170 լ. վ.) 5500 /վրկ | 165 կմ/ժ | 14,6 վ | 1990–1994 |
500 GE | M117 | V8 | 4966 սմ3 | 176 կՎտ (240 լ. վ.) | 1993 (Սահմանափակ հրատարակություն) | ||
500 GE 6.0 AMG | M117 | V8 | 6,0 լ | 243 կՎՏ (331 լ. վ.) | 1993 (փոփոխումը բազայի հիման վրա 500 GE) | ||
G 320 | M104 | R6 | 3199 սմ3 | 154 կՎտ (210 լ. վ.) 5500 /վրկ | 175 կմ/ժ | 12,0 վ | 1994–1998 |
G 36 AMG | M104 | R6 | 3,6 լ | 200 կՎտ (272 լ. վ.) | 1994–1998 (փոփոխումը բազայի հիման վրա G 320) | ||
G 320 | M112 | V6 | 3199 սմ3 | 158 կՎՏ (215 լ. վ.) 5600 /վրկ | 173 կմ/ժ | 10,9 վ | 1998–2005 |
G 500 | M113 | V8 | 4966 սմ3 | 218 կՎտ (297 լ. վ.) ab 2007 320Ps 5500 /վրկ | 220 կմ/ժ | 6,9 վ | 1999–2007 |
G 500 | M273 | V8 | 5461 սմ3 | 285 կՎտ (388 լ. վ.) 6000 /վրկ | 210 կմ/ժ | 6,1 վ | 2007–2015 |
G 500 | M176 | V8-битурбо | 3982 սմ3 | 310 կՎտ (422 լ. վ.) 5250–5500 /վրկ | 210 կմ/ժ | 5,9 վ | 2015 |
G 500 4x42 | M176 | V8-битурбо | 3982 սմ3 | 310 կՎտ (422 լ. վ.) 5250–5500 /վրկ | 210 կմ/ժ | 7,4 վ | 2015 |
G 55 AMG | M113 | V8 | 5439 սմ3 | 260 կՎտ (354 լ. վ.) 5500 /վրկ | 209 կմ/ժ | 1999–2004 | |
G 55 AMG | M113 | V8-Kompressor | 5439 սմ3 | 350 կՎտ (476 լ. վ.) | 210 կմ/ժ | 5,6 վ | 2004–2006 |
G 55 AMG | M113 | V8-Kompressor | 5439 սմ3 | 368 կՎտ (500 լ. վ.) | 210 կմ/ժ | 5,5 վ | 2006–2008 |
G 55 AMG | M113 | V8-Kompressor | 5439 սմ3 | 373 կՎտ (507 լ. վ.) | 210 կմ/ժ | 5,5 վ | 2008–2012 |
G 63 AMG | M137 | V12 | 6208 սմ3 | 326 կՎտ (444 լ. վ.) | 2002–2003 (ոչ մեծ շարք) | ||
G 63 AMG | M157 | V8-битурбо | 5461 սմ3 | 400 կՎտ (544 լ. վ.) 5500 /վրկ | 210 կմ/ժ | 5,4 վ | 2012–2015 |
G 63 AMG | M157 | V8-битурбо | 5461 սմ3 | 420 կՎտ (571 լ. վ.) 5500 /վրկ | 210 կմ/ժ | 5,4 վ | վ 2015 |
G 63 AMG 6×6 | M157 | V8-битурбо | 5461 սմ3 | 400 կՎտ (544 լ. վ.) 5500 /վրկ | 160 կմ/ժ | 7,9 վ | Փոքր շարքը[1] |
G 65 AMG | M279 | V12-битурбо | 5980 սմ3 | 450 կՎտ (612 լ. վ.) 4300 /վրկ | 230 կմ/ժ | 5,3 վ | 2012–2015 |
G 65 AMG | M279 | V12-битурбо | 5980 սմ3 | 463 կՎտ (630 լ. վ.) 5000–5300 /վրկ | 230 կմ/ժ | 5,3 վ | վ 2015 |
Դիզել | |||||||
250 GD | OM602 | R5 | 2,5 լ | 69 կՎտ (94 լ. վ.) | 132 կմ/ժ | 23,1 վ | 1990–1992 |
300 GD / G 300 DIESEL | OM603 | R6 | 2996 սմ3 | 83 կՎտ (113 լ. վ.) 4600 /վրկ | 138 км/ч | 21,7 с | 1990–1994 |
350 GD T / G 350 TURBODIESEL | OM603 | R6-турбо | 3449 սմ3 | 100 կՎտ (136 լ. վ.) 4000 /վրկ 165 լ. վ. Brabus |
145 км/ч | 16,0 с | 1992–1997 |
G 300 TURBODIESEL | OM606 | R6-турбо | 2996 սմ3 | 130 կՎտ (177 լ. վ.) 4400 /վրկ | 164 կմ/ժ | 14,2 վ | 1997–2001 |
G 270 CDI | OM612 | R5-турбо | 2685 см3 | 115 կՎտ (156 լ. վ.) 3800 /վրկ | 160 կմ/ժ | 13,2 վ | 2002–2006 |
G 320 CDI / G 350 CDI с 09/2009 | OM642 | V6-турбо | 2987 см3 | 165 կՎտ (224 լ. վ.) | 177 կմ/ժ | 8,8 վ | 2006–2010 |
G 350 BlueTEC | OM642 | V6-турбо | 2987 см3 | 155 կՎտ (211 լ. վ.) 3400 /վրկ | 175 կմ/ժ | 9,1 վ | 2010–2015 |
G 350d | OM642 | V6-турбо | 2987 см3 | 180 կՎտ (245 լ. վ.) 3600 /վրկ | 192 կմ/ժ | 8,8 վ | վ 2015 |
G 400 CDI | OM628 | V8-битурбо | 3996 см3 | 184 կՎտ (250 լ. վ.) 4000 /վրկ | 184 կմ/ժ | 9,9 վ | 2001–2005 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ TOMDebus: Daimlers dickstes Ding. In: Frankfurter Allgemeine Zeitung, №. 60, том 12. Март 2013, S. T5.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Mercedes-Benz G դաս Արխիվացված 2014-10-03 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2014-08-12 Wayback Machine
- Mercedes-Benz G 63 AMG 6x6 Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- Mortinson's page on the GWagen Արխիվացված 2014-01-02 Wayback Machine
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |