Mercedes-Benz SLS AMG

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Mercedes-Benz SLS AMG

Mercedes-Benz SLS AMG
Ընդհանուր տվյալներ
Տեսակավտոմեքենաների մոդելային շարք
ԱրտադրողՄերսեդես Բենց և Daimler
ԵրկիրԳերմանիա
Արտադրության տարիներ2010-2014
ՆախորդMercedes-Benz 300 SL
ՀաջորդMercedes-AMG GT?
ԴասՍպորտային ավտոմեքենա
Անիվային բազա2680 միլիմետր
Կայքmercedes-benz.com/SLS-AMG
 Mercedes-Benz SLS AMG Վիքիպահեստում

Անվտանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվտանգության տեխնոլոգիաների ուսումնասիրությունը մշտապես գտնվել է Mercedes-Benz ճարտարագետների ուշադրության կենտրոնում։ Անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումներն սկսվեցին դեռևս 1950-ական թվականներին գյուտարար ճարտարագետ Բելա Բարենյիի կողմից թափքի անվտանգ հանգույցի ստեղծմամբ։ Այսօր այն հանդիսանում է ավտոմոբիլային անվտանգության համալիր միջոցառումների բազմաթիվ օղակներից մեկը։ Տվյալ համակարգի առկայությունը կախված է ավտոմեքենայի համալրումից։ Անբավարար ուշադրություն, անկանխատեսելի վտանգներ։

Mercedes-Benz-ի անվտագության համակարգերի տեսականեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բի-քսենոն լուսարձակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բի-քսենոն լուսարձակ

Բի-քսենոն լուսարձակներն ունեն ավելի պայծառ լուսավորություն և լուսավորում են ճանապարհային ծածկույթի ավելի մեծ մակերես, քան սովորական լուսարձակները։ Ի լրումն՝ լուսադիոդներով աշխատող ցերեկային լուսարձակները և լուսադիոդային ցուցիչներն ավտոմեքենան դարձնում են ավելի տեսանելի ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների համար։ Բարձր ճնշման տակ աշխատող լուսարձակների լվացման համակարգը երաշխավորում է լուսարձակների մաքուր լինելը եղանակային ցանկացած պայմաններում և ճանապարհային ցանկացած իրավիճակում։

Վթարի ժամանակ անվտանգության ապահովումը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Mercedes-Benz SLS AMG ավտոմեքենան բազային համալրման կազմում համալրված է եռակետ ամրագոտիներով, ամրագոտիների վթարային ամրաձգման և ամրաձգման սահմանափակման ֆունկցիաներով։
  • Ավտոմեքենան համալրված է 8 անվտանգության բարձիկներով՝ վարորդի և առջևի ուղևորի, վարորդի ծնկային, երկու կողային և երկու վարագուրային։
  • Թեթև, բայց միաժամանակ վնասվածքների նկատմամբ բարձր դիմադրությամբ օժտված կոնստրուկցիա։ Ավտոմեքենայի թափքը նախատեսված է կլանելու և մարելու բախման կինետիկ էներգիան` այս կերպով պաշտպանելով ուղևորներին բախման բացասական հետևանքներից։ Ավտոմեքենայի կարկասը պատրաստված է ալյումինից, որի քաշը կազմում է ընդամենը 241 կգ։ Ավելորդ է նույնիսկ ասել, որ թափքի կոնստրուկցիան համապատասխանում է պասիվ անվտանգության ապահովման ամենախստագույն պահանջներին։

Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էքստերիերի հիմնական տարրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Mercedes-Benz SLS AMG
«ճայի թեւեր»

SLS AM-ի արտահայտիչ դիզայնը առանձնահատուկ է և սպորտային։ Mercedes ապրանքանիշի պատկանելիությունը և «ճայի թևեր» հիշեցնող ուղղահայաց բացվող դռները ավտոմեքենան դասում են մրցարշավային ավտոմեքենաների շարքին։ Ավտոմեքենայի, ներկառուցված բռնակներով «ճայի թևեր» հիշեցնող, դռներից յուրաքանչյուրի բացվածքը կազմում է ընդամենը 36.3 սմ, որն ավելի քիչ է, քան սովորական դռներինը։ Շարժիչի երկար ծածկը, թափքի V-աձև առաջնամասը և մեծ օդահավաքները, ինչպես նաև ցածր նստեցմամբ սրահը՝ ավտոմեքենային հաղորդում են աթլետիկ և սպորտային տեսք։ Նորաոճ բի-քսենոն առջևի լուսարձակները՝ LED ցերեկային երթևեկության լույսերով և ցուցիչներով, ներկառուցված են թափքի առջևի մասում՝ վեց խոշոր հովացնող օդահավաքների կողքին։

  • Տաքացվող դրսի հայելիներ, աջ և ձախ, սրահից էլեկտրակառավարման հնարավորությամբ, թափքի գույնի, ասֆերիկ
  • Բեռնախցիկի ծածկ էլեկտրական կառավարմամբ
  • Տաքացվող հետեւի ապակի, վայրկյանաչափով
  • Լուսադիոդային լուսարձակներ
  • Մետալիկ գունավորում
  • Անձրևի տվիչով դիմապակի
  • Կանաչավուն մգեցմամբ ապակիներ

Ինտերիերի հիմնական տարրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավտոմեքենայի սրահն ունի իրական մոտոսպորտային ֆունկցիոնալ կառավարում՝ Մերսեդես-Բենցին հարիր հարմարավետությամբ։ Ավտոմեքենայի ձևավորման համար օգտագործվել են նապպա կաշի, իրական մետաղներ և որպես լրացուցիչ հավելում առաջարկվող կարբոնե ձևավորման տարրեր։ Ավտոմեքենայի ինտերիերը մշակվել է ձեռքի աշխատանքի մեծ վարպետությամբ և յուրաքանչյուր դետալի մանրակրկիտ մշակմամբ։ AMG E-SELECT լծակով AMG DRIVE UNIT կառավարման էլեկտրոնային բլոկով կենտրոնական վահանակը հիշեցնում է ինքնաթիռի կառավարման վահանակ։ Գործիքների թևանման վահանակը՝ չորս օդահավաքների հետ միասին և AMG սարքերի վահանակը՝ սպիտակ լուսավորմամբ ստեղններով աչքի են ընկնում իրենց յուրօրինակ ոճով։ Շքեղ սպորտային նստատեղերը երեսպատված են designo կաշվով՝ 11 գունային տարբերակով։

Mercedes AMG SLS, 2001 թվական
  • Իրերի պահոց կենտրոնական վահանակում
  • DRIVE AMG DRIVE բլոկ E-SELECT կառավարման լծակով
  • AMG E-SELECT կառավարման լծակ
  • AMG ոճի դռնաշեմեր թափքի գունավորմանը համահունչ գույներով, AM գրվածքով
  • AMG ոտնատակի գորգիկներ
  • AMG ոճի տվիչ/ցուցիչ սարքերի վահանակ
  • Փայլեցված չժանգոտող պողպատից AMG սպորտային ոճի ոտնակներ ռետինե ներդիրներով
  • AMG ոճի սպորտային նստելատեղեր AMG ապրանքային նշանով, բազմակոնտուրային թիկնակներով և դիրքի պարամետրերի հիշողության փաթեթով
  • AMG ոճի ալյումինե դեկորատիվ տարրեր
  • Դրսի օդի ջերմաստիճանի ցուցիչ
  • Մանկական նստարանի առկայության ճանաչում՝ AKSE համակարգի միջոցով
  • Սկուտեղ իրերի պահոցում
  • Երկու գավաթակիր
  • Էլեկտրոնային բանալի
  • Էլեկտրաշարժաբերով լուսամուտներ (2 հատ) կոճակի մեկ հպմամբ կառավարվող և ավտոմատ հետընթացի ֆունկցիայով
  • Սրահի լուսավորության ավտոմատ ակտիվացում ավտոմեքենան ապաբլոկավորելիս
  • KEYLESS-GO համակարգ
  • HERMOTRONIC կլիմայի կարգավորման ավտոմատ համակարգ
  • Դիրքի կարգավորման հնարավորությամբ ղեկանիվ
  • Ուղևորների ոտքերի հատվածում բեռների տեղափոխման համար նախատեսված ցանցեր
  • Բազմաֆունկցիոնալ էկրանին վառելիքի ծախսը ցույց տվող համակարգ
  • Առջևի նստելատեղի զբաղված լինելն զգացող տվիչ
  • Տաքացվող առջևի նստելատեղեր
  • Վարորդի և առջևի ուղևորի ձեռքով կարգաբերվող նստելատեղեր
*Արևապաշտպան քիվեր հայելիով (հայելին ունի լուսավորման հնարավորություն)

Համալրումներ և աքսեսուարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Designo Designo[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմիր/սեւ համադրություն, Mercedes-Benz, SLS AMG

Ավտոմեքենան կարող է դառնալ անհատականացված designo փաթեթի ընտրության շնորհիվ։ Ավտոմեքենայի համար առաջարկվում են սրահի ձևավորման բարձրորակ նյութեր՝ միագույն կամ երկգույն designo կաշի կամ բնական/հյուսված կաշի։ Պատկերն ամբողջականանում է designo գունավորման տարբերակների միջոցով։ Միագույն կամ երկգույն designo կաշվով կամ Էքսկլյուզիվ բնական/հյուսված կաշվով սրահի ձևավորում՝ այս ամենը հասանելի է designo փաթեթի ընտրության դեպքում։

Սրահի ձևավորման նյութերն ընտրելիս կարելի է ընտրություն կատարել նաև առաջարկվող գունային տարբերակների միջև։ Առաջարկվում են սև, դասական կարմիր, ավազագույն, ճենապակու կամ էսպրեսսո շագանակագույն։ Երկգույն կաշվով սրահը ձևավորելիս հնարավոր է ընտրություն կատարել հետևյալ գունային տարբերակների միջև՝ կարմիր/սև, ավազագույն/սև, ճենապակու/սև, էսպրեսսո շագանակագույն/սև։

Առաջարկվում է նաև designo ներկերով ավտոմեքենայի գունավորման երկու տարբերակ՝ designo magno ալանիտ մոխրագույն և designo mystic սպիտակ։

Բազային համալրում[խմբագրել | խմբագրել կոդը]

սպիտակ Mercedes-Benz SLS AMG

Ընթացքային մաս եւ շասսի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • AMG բարձրորակ կոմպոզիտային արգելակման համակարգ
  • AMG SPEEDSHIFT DCT 7-աստիճան ավտոմատ փոխանցումատուփ
  • AMG սպորտային ոճի արտածման համակարգ երկու քրոմապատ ելուստներով
  • AMG sports կախոցքի համակարգ
  • AMG պարամետրիկ ղեկային կառավարում
AMG բարձրորակ կոմպոզիտային արգելակման համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

AMG բարձրորակ կոմպոզիտային արգելակման համակարգն առանձնանում է իր արգելակման ինտենսիվության ցուցանիշներով։ Առջևի 390x66 մմ արգելակման սկավառակները պատրաստված են կոմպոզիտային տեխնոլոգիայի կիրառմամբ։

AMG SPEEDSHIFT DCT 7-աստիճան ավտոմատ փոխանցումատուփ[խմբագրել | խմբագրել կոդը]

AMG SPEEDSHIFT DCT 7-աստիճան ավտոմատ փոխանցումատուփը կահավորված է վարման չորս ռեժիմներով և Race Start թափառքային համակարգով։ Դրա շնորհիվ փոխանցումատուփը արագ և ճշգրիտ հարմարվում է ընթացիկ ճանապարհային պայմաններին։

  • Երկկցորդման ֆունկցիան,շնորհիվ արագ փոխարկումների, ապահովում է մոմենտի լիարժեք փոխանցումը։
  • Մոտոսպորտային տեխնոլոգիաներ՝ ներկառուցված դիֆերենցիալը ապահովում է լիարժեք քարշ
  • Թեթևաքաշ տեխնոլոգիաներ՝ այս փոխնցումատուփի կշիռը կազմում է 136 կգ
  • Երբ փոխարկումը ճիգ չի պահանջում. "M" ռեժիմի ակտիվացման դեպքում ենթաղեկային մետաղյա փոխարկիչներով իրականցվում է փոխանցումների փոխարկումը։ Աջ (+) և ձախ (–) փոխարկիչներով իրականացվում է փոխարկումը համապատասխանաբար դեպի վերև և ներքև։
  • Ռեժիմի ընտրություն՝ վարորդը կարող է ընտրել փոխանցումատուփի "comfort" կամ "extremely sporty" ռեժիմներից մեկը ՝ Race Start համակարգով։
AMG sports կախոցքի համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

AMG sports կախոցքի համակարգը ապահովում է ընթացքի կատարյալ սահունություն։ Մեծ անվային բազան (2680 մմ) նպաստում է ավտոմեքենայի կուրսային կայունության պահպանմանը, իսկ լայն անվաբացքը ապահովում (1682 մմ առջևում և 1651 մմ հետևում) է շրջադարձերի անցման ժամանակ առանձին անիվների վրա բեռնվածության նվազեցում։

AMG պարամետրիկ ղեկային կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

AMG պարամետրիկ ղեկային մեխանիզմը ապահովում է ավտոմեքենայի լիարժեք վերահսկողությունը, որը հատկապես կարևորվում սպորտային վարման դեպքում։ Այս տիպի ղեկային կառավարումը նախատեսում է հիդրոուժեղարարի ազդեցության փոփոխություն՝ կախված ավտոմեքենայի արագությունից։ Արագության աճի հետ մեկտեղ հիդրոուժեղարարի կողմից տրված ճիգը նվազում է, իսկ արագության նվազման դեպքում՝ հակառակը։ Այս հանգամանքը կարևորվում է հատկապես բարձր արագությամբ հարթ ճանապարհներով երթևեկելիս։

Բենզինային շարժիչներ - Հզորության վերահսկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոդել Շարժիչի գլանների քանակը և դասավորությունը Շարժիչի ծավալը (խսմ) Շարժիչի հզորությունը (ԿՎտ) Առավելագույն արագությունը (կմ/ժ) Վառելիքի կոմբինացված ծախսը (լ/100 կմ) CO2 կոմբինացված արտանետումները (գ/կմ)
SLS AMG V8 C208 420/6800 317 13.2 308

AMG 6.3 litre V8 առաջնային դասավորությամբ շարժիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

6,3 լիտր աշխատանքային ծավալով V8 AMG կատարելագործված շարժիչի շնորհիվ SLS AMG մոդելը հանդիսանում է մրցավազքային առաջատարներից մեկը։ Նորագույն 8-գլան ուժային ագրեգատը գերզգայուն կերպով արձագանքում է գազի ոտնակի վրա սեղման ուժի փոփոխությանը՝ պտուտաթվերի ողջ ընդգրկույթում

  • Հզորություն՝ 420 կՎտ 6800 պտ/րոպ դեպքում
  • Ոլորող մոմենտ՝ առավելագույն արժեք՝ 650 Նմ 4750 պտ/րոպ դեպքում
  • Անգերազանցելի հզորություն՝ իր դասում ամենահզորն է
  • Օդի լրացուցիչ քանակ՝ օդակլանիչ համակարգի կատարելագործումը ապահովում է ավելի լավ այրում
  • Թափառքային հատկանիշներ՝ 0 -ից 100 կմ/ժ թափառքի համար այս ավտոմեքենային անհրաժեշտ է 3.8 վայրկյան, իսկ առավելագույն արագությունը կազմում է 317 կմ/ժ

Փոխանցման տուփ[խմբագրել | խմբագրել կոդը]

SLS AMG կուպեի բոլոր համնգույցներում, այդ թվում նաև փոխանցման տուփում, գերակշռող են մոտոսպորտային տեխնոլոգիաները։

Կախոցի համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Mercedes-Benz SLS AMG Roadster, 2011 թ.

SLS AMG Կուպե մոդելը իր բազային տարբերակով համալրված է AMG sports նորագույն կախոցքի համակարգով։

  • AMG sports կախոցքի համակարգ
  • AMG RIDE CONTROL սպորտային կախոցք
  • AMG Performance կախոցքի համակարգ

AMG sports կախոցքի համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

SLS AMG] մոդելի AMG sport կախոցքի համակարգը ապահովում է ընթացքի կատարյալ սահունություն, իսկ մոտոսպորտին վայել կիրառված երկու լայնական լծակների շնորհիվ այս ավտոմեքենան իր դինամիկությամբ առաջ է անցնում իր բոլոր մրցակիցներից։ Հատուկ կարգաբերված SLS AMG մոդելի ամորտզացիոն կանգնակները, ինչպես նաև կախոցքից առանձնացված ուղղորդիչները, նվազեցնում են ավտոմոբիլի երկայնական ճոճը կտրուկ արգելակման և թափառքի պահին։ Այդ ամենը նպաստում է նաև կցման գործակցի արժեքի պահպանմանը, նույնիսկ ամենաբարդ և սպորտային իրավիճակներում։ Մեծ անվային բազան (2680 մմ) նպաստում է ավտոմեքենայի կուրսային կայունության պահպանմանը, իսկ լայն անվաբացքը ապահովում (1682 մմ առջևում և 1651 մմ հետևում) է շրջադարձերի անցման ժամանակ առանձին անիվների վրա բեռնվածության նվազեցում։

AMG RIDE CONTROL սպորտային կախոցք[խմբագրել | խմբագրել կոդը]

AMG RIDE CONTROL սպորտային կախոցքը ունի երեք ռեժիմ՝

  1. "Comfort"
  2. "Sport Արխիվացված 2013-07-13 Wayback Machine"
  3. "Sport+"

Comfort ռեժիմն ապահովում է կատարյալ ընթացքային հարմարավետություն։ Sport ռեժիմի դեպքում մեղմացուցչների կարգաբերումը ապահովում է կախոցքի համակարգի ավելի կոշտ կարգավորում և ընթացքի դինամիկա։, որի շնորհիվ աճում է կցման գործակիցը։ Sport+ ռեժիմը նախատեսված է առավել սպորտային և դինամիկ վարման համար։

AMG Performance կախոցքի համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

AMG Performance կախոցքի համակարգը սպորտային տեխնոլոգիաների գլուխգործոցներից է։ Այն ապահովում է ընթացքի կատարյալ դինամիկա, իսկ մեղմացուցիչներն ու տատանումների մարման համակարգը, հարմարվելով ընթացիկ ճանապարհային պայմաններին, նպաստում են ավտոմեքենայի դինամիկ հատկանիշների բարելավմանը և շարժիչի արագային պարամետրերի օպտիմալ կիրառմանը։

Ղեկի կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Mercedes-Benz SLS AMG, ղեկ

SLS AMG ավտոմեքենան համալրվում է AMG պարամետրիկ ղեկային մեխանիզմով։ Այս տիպի ղեկային կառավարումը նախատեսում է հիդրոուժեղարարի ազդեցության փոփոխություն՝ կախված ավտոմեքենայի արագությունից։ Արագության աճի հետ մեկտեղ հիդրոուժեղարարի կողմից տրված ճիգը նվազում է, իսկ արագության նվազման դեպքում՝ հակառակը։ Այս հանգամանքը կարևորվում է հատկապես բարձր արագությամբ հարթ ճանապարհներով երթևեկելիս։ Ստորին ուղիղ եզրագծով AMG Performance ղեկանիվը ունի կաշվե ձևավորում՝ կողային աղեղների կաշվի ծակոտկեն մշակմամբ, որն ապահովում է հարմարավետությունը և ձեռքի ափի հուսալի հպումը ղեկանիվի հետ՝ ճանապարհային ցանկացած իրավիճակում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]