Mercedes-Benz A-դաս
Mercedes-Benz A-դաս | |
---|---|
![]() | |
Ընդհանուր տվյալներ | |
Տեսակ | automobile model series? |
Արտադրող | Daimler |
Արտադրության տարիներ | 1997 |
Հաջորդ | Mercedes-Benz B-Class? |
Դաս | դաս C և subcompact car? |
![]() |
Mercedes-Benz A-դաս
Անվտանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվտանգության տեխնոլոգիաների ուսումնասիրությունը մշտապես գտնվել է Mercedes-Benz ճարտարագետների ուշադրության կենտրոնում։ Անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումներն սկսվեցին դեռևս 1950-ական թվականներին գյուտարար ճարտարագետ Բելա Բարենյիի կողմից թափքի անվտանգ հանգույցի ստեղծմամբ։ Այսօր այն հանդիսանում է ավտոմոբիլային անվտանգության համալիր միջոցառումների բազմաթիվ օղակներից մեկը։ Տվյալ համակարգի առկայությունը կախված է ավտոմեքենայի համալրումից։ Անբավարար ուշադրություն, անկանխատեսելի վտանգներ։
Mercedes-Benz-ի անվտագության համակարգերի տեսականեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ադապտացվող արգելակային լուսարձակներ (թարթող)
- Կայանման օժանդակ ակտիվ համակարգ՝ ներառյալ PARKTRONIC համակարգ
- ATTENTION ASSIST
- Կտրուկ արգելակման BAS համակարգ
- ADAPTIVE BRAKE
- Կայունացման էլեկտրոնային համակարգ՝ ESP®
- Headlamp Assist] համակարգ
- Intelligent Light] համակարգ
- Անվադողերում ճնշման անկման մասին նախազգուշացնող համակարգ
Ադապտացվող արգելակային լուսարձակներ (թարթող)[խմբագրել | խմբագրել կոդը]
Կտրուկ արգելակում կատարելիս՝ կախված արգելակային ուժից և երթևեկության արագությունից, ադապտացվող արգելակային լուսարձակները ավտոմատ կերպով միանում են, երբ ետեւից եկող վարորդը կարող է առաջացնել վթար։ Երբ ավտոմեքենայի արագությունը չի գերազանցում 10 կմ/ժ-ը, երբ ավտոմեքենան կանգնում է, կամ երբ BAS (արգելակման օժանդակ) համակարգն ապաակտիվանում է և ավտոմեքենայի դանդաղեցումն ընկնում է որոշակի մակարդակից, լուսարձակները միանում են անդադար՝ առանց թարթելու։ Արգելակման ադապտացվող լուսարձակներն ակտիվանում են, երբ՝
- Ավտոմեքենայի սկզբնական արագությունը գերազանցում է 50 կմ/ժ-ը, արգելակման օժանդակ համակարգը (BAS) արձանագրում է կտրուկ արգելակմանը տանող իրավիճակ կամ արգելակման ուժը գերազանցում է առավելագույն արժեքի 75 տոկոսը։
- Եթե երթևեկության սկզբնական արագությունը գերազանցում է 70 կմ/ժ-ը և ավտոմեքենան կանգ է առնում։ Միևնույն ժամանակ ավտոմատ կերպով միանում է վթարային լուսային ազդանշանը։
Կայանման օժանդակ ակտիվ համակարգ՝ ներառյալ PARKTRONIC համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կայանման օժանդակ ակտիվ համակարգը նպաստում է անվտանգ երթևեկությանը։ Այն օգնում է վարորդին գտնել կայանման համար համապատասխան վայր, պարզեցնում է կայանումն ու կայանատեղից դուրս գալը՝ իր վրա վերցնելով ավտոմեքենայի կառավարումը։ PARKTRONIC համակարգը նախազգուշացնում է վարորդին, եթե ավտոմեքենայի առջևում կամ հետևում նկատում է խոչընդոտներ։ Երբ ավտոմեքենան շարժվում է մինչև 35 կմ/ժ արագությամբ, կայանման օժանդակ ակտիվ համակարգն օգտագործում է առջևի բամպերում տեղադրված երկու ուլտրաձայնային տվիչը՝ ճանապարհի երկու կողմում կայանման համար համապատասխան վայր գտնելու համար։
ATTENTION ASSIST[խմբագրել | խմբագրել կոդը]
ATTENTION ASSIST համակարգը հատկապես կարևոր է երկար ուղևորություններ կատարելիս և գիշերը երթևեկելիս։ Այս համակարգը զգուշացնում է վարորդին, եթե վերջինիս մոտ նկատում է հոգնածության և ուշադրության կորստի նշաններ՝ նպաստելով անվտանգ երթևեկությանը։ ATTENTION ASSIST համակարգը շարունակաբար վերլուծում է վարորդի ակտիվության մակարդակը և ղեկանիվի պտտման աստիճանը։ Եթե համակարգը նկատում է հոգնածության համար հատկանշական վարելաոճ, այն զգուշացնում է վարորդին կանգառ կատարելու անհրաժեշտության մասին՝ տվիչ/ցուցիչ սարքերի վահանակին արտաբերելով սուրճի գավաթի տեսք ունեցող նշանը և արձակելով ձայնային ազդանշան։ Համակարգն աշխատում է 80-180 կմ/ժ արագությամբ երթևեկելիս։
Կտրուկ արգելակման BAS համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կտրուկ արգելակման BAS համակարգը, վերլուծում է արգելակման ոտնակի սեղմման շտապողականությունը։ Եթե վարորդն արագորեն տեղափոխում է ոտքը գազի ոտնակից արգելակման ոտնակին, ապա համակարգը գնահատում է իրավիճակը որպես նախավթարային և արգելակային համակարգում ստեղծում է հավելյալ ճնշում` ավելացնելով արգելակման ինտենսիվությունը։ Լինելով Electronic Stability Program (ESP®)-ի բաղկացուցիչ մաս՝ կտրուկ արգելակման BAS համակարգը կարգավորում է արգելակային ճնշումը։
ADAPTIVE BRAKE համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]
ADAPTIVE BRAKE համակարգը, իր հիմնական բաղկացուցիչ մաս հանդիսացող հակաբլոկավորման համակարգի (ABS) շնորհիվ, կանխում է կտրուկ արգելակման վտանգավորությունը։ Համակարգն ունի հետևյալ կարևոր ֆունկցիաները՝
- HOLD ֆունկցիա. Ֆունկցիան ակտիվանում է արգելակման ոտնակը կրկնակի անգամ սեղմելիս։ Այն կանխում է ավտոմեքենայի ինքնաբերաբար հետընթացը՝ հատկապես վերելքների վրա լուսացույցի առկայության դեպքում։
- Լրացուցիչ օգնություն. Այս համակարգը կանխում է ավտոմեքենայի ինքնաբերաբար հետընթացը (հատկապես վերելքների վրա) արգելակման ոտնակից գազի ոտնակին ոտքը տեղափոխելու պահին։
- Առավել արագ արձագանքում. Արգելակման համակարգի բարեփոխումների շնորհիվ արգելակումն սկսվում է այն պահին, երբ վարորդը տեղափոխում է ոտքը գազի ոտնակից
Կայունացման էլեկտրոնային համակարգ՝ ESP®[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս համակարգն օգնում է կայունացնել ավտոմեքենան՝ կատարելով համապատասխան անիվների նպատակային արգելակում և ադապտացնելով շարժիչի հզորությունը։ Դինամիկ տեսանկյունից վտանգավոր իրավիճակում ESP® համակարգը, կախված իրավիճակից, իրականացնում է մեկ կամ մի քանի անիվների նպատակային արգելակում։ Անհրաժեշտության դեպքում համակարգը կարող է ադապտացնել նաև շարժիչի ոլորող մոմենտը։ ESP համակարգն օգնում է վարորդին հնարավորինս կայունացնել ավտոմեքենան՝ մասնավորապես շրջադարձեր և կտրուկ մանևրներ կատարելիս։
- Համակարգի հիմնական հատկությունը. տեղապտույտի տվիչը մշտապես վերահսկում է ավտոմեքենայի տեղաշարժն ուղղահայաց առանցքի շուրջ՝ համեմատելով ներկա արժեքը նորմատիվային արժեքի հետ։ Շեղումների հայտնաբերման դեպքում համակարգը միջամտում է՝ կանխարգելելով ավտոմեքենայի հնարավոր տեղապտույտն առաջացման սկզբնական շրջանում։
- Անիվների տեղապտույտը կանխող ASR համակարգը վերահսկում է անիվների հնարավոր սահքը, և, անհրաժեշտության դեպքում, կարող է նվազեցնել շարժիչի հզորությունը` կանխելով անիվների տեղապտույտը։
- Հակաբլոկավորման համակարգը (ABS), լինելով ESP համակարգի համալրում, կանխում է անիվների բլոկավորումը՝ ապահովելով ավտոմոբիլի կառավարելիությունը։
- ESP համակարգը, ինչպես և ABS ու ASR համակարգերը, պատկանում են այն համալիր համակարգերի ցանկին, որոնք կոչված են բարձրացնելու ավտոմեքենայի կայունությունն ու անվտանգությունը։
Headlamp Assist համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լուսավորության մակարդակի անկման դեպքում Headlamp Assist համակարգն ավտոմատ կերպով միացնում է մոտակա լուսավորությունը, հետևի լուսարձակները և ավտոմեքենայի համարանիշի լուսավորումը։ Ստանալով ազդանշաններ անձրևային տվիչից՝ համակարգն ակտիվանում է նաև անձրևի և ձյան ժամանակ։ Լույսի տվիչը գնահատում է շրջակա միջավայրի լուսավորության մակարդակը։ Եթե վերջինս ցածր է որոշակի մակարդակից՝ ավտոմատ կերպով միանում է մոտակա լուսավորությունը։ Լուսարձակներն ավտոմատ կերպով անջատվում են, երբ լուսավորության ինտենսիվությունն աճում է։ Համակարգն ապահովում է լուսավորության անհրաժեշտ ինտենսիվությունը ցանկացած ժամանակ՝ նպաստելով երթևեկության անվտանգությանը։ Սա հատկապես կարևոր է արագ փոփոխվող լուսավորության պայմաններում։
Intelligent Light համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Intelligent Light համակարգն ապահովում է լավագույն լուսավորություն ցանկացած եղանակին և ցանկացած ճանապարհային իրավիճակում՝ համապատասխան կերպով ադապտացնելով լուսավորության պարամետրերը։
- Գերազանց պայծառություն. “Country light” ռեժիմի դեպքում ճամփեզրը լուսավորվում է շատ ավելի լավ, քան սովորական լուսարձակներով։
- Աճում է դինամիկորեն. "Մայրուղային" ռեժիմն ունի 2 աստիճան, որոնք փոփոխվում են ավտոմատ կերպով։ 90 կմ/ժ արագության դեպքում համակարգն ավելացնում է բի-քսենոն լուսարձակների պայծառությունը։ 110 կմ/ժ արագությունից սկսած՝ լուսարձակները կարգավորվում են այնպես, որ լուսավորվի ամբողջ ճանապարհը՝ մինչև 120 մ երկարությամբ։
- Բարձրացնում է անվտանգությունը. համակարգն ապահովում է ճանապարհի լավ տեսանելիություն՝ նույնիսկ մառախուղի պայմաններում։ Ձախ կողմի բի-քսենոն լուսարձակը պտտվում է դեպի դուրս՝ միաժամանակ իջեցնելով լուսային կոնի մակարդակը։ Այս ֆունկցիան ավտոմատ կերպով ակտիվանում է, երբ վառվում են հետևի հակամառախուղային լուսարձակները, իսկ ավտոմեքենան երթևեկում է մինչև [70 կմ/ժ արագությամբ։
- Հետևում է շրջադարձի ուրվագծին. հատուկ տվիչներից ստացվող տեղեկատվությունը թույլ է տալիս շրջադարձի ժամանակ ավտոմատ կերպով թեքել լուսարձակները՝ ապահովելով շրջադարձի լրացուցիչ լուսավորություն։
- Դարձնում է ավտոմեքենան տեսանելի երթևեկության այլ մասնակիցների համար. դիոդային լուսարձակների լուսավորությունը թույլ է տալիս երթևեկության այլ մասնակիցներին նկատել շարժվող ավտոմեքենան, իսկ լուսարձակների լվացման համակարգը թույլ է տալիս պահպանել լուսավորման բարձր պայծառությունը։
- Ավելի մեծ տեսադաշտ՝ կոճակի մեկ սեղմումով. հիմնական լույսի ադապտիվ կարգավորման շնորհիվ ապահովվում է մոտակա լույսի լուսարձակման առավելագույն հեռավորությունը՝ նպաստելով երթևեկության այլ մասնակիցների վաղաժամ հայտնաբերմանը։ Տեսախցիկի շնորհիվ լուսարձակման հեռավորությունը, ինչպես նաև հեռահար լույսի ֆունկցիան կարգավորվում են՝ ապահովելով առջևում ընթացող երևթևեկության այլ մասնակիցների և առկա խոչընդոտների լիարժեք լուսավորումը։ Հեռահար լույսի ավտոմատ կարգավորումն իրականացվում է այնպես, որ լուսային կոնի եզրագիծը չի հասնում համընթաց կամ հանդիպակաց ուղղությամբ երթևեկող տրանսպորտային այլ միջոցին։
Անվադողերում ճնշման անկման մասին նախազգուշացնող համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվադողերում ճնշման անկման մասին նախազգուշացնող համակարգը նպաստում է անվտանգ երթևեկությանը։ Համակարգը վերահսկում է առանձին անվադողերի անկյունային արագությունը։ Եթե արագությունը փոփոխվում է, տվիչ/ցուցիչ սարքերի վահանակին արտաբերվում է նախազգուշացում։
Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էքստերիերի հիմնական տարրերը[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ճակատային մասի արտահայտիչ կորագիծ կառուցվածքը և հովացուցիչի պաշտպանիչ ցանցը A-դասին պարգևում են սպորտային տեսք։
- Ավտոմեքենայի թափքի սլացիկ ուրվագծերը և հետին լուսարձակների անկյունային տեղաբաշխումն ավտոմեքենան դարձնում են ակնհայտ ավելի ծավալուն։
- Մթնշաղում բացահայտվում է A-դասի ևս մեկ առավելություն՝ լուսավորության համակարգի նոր դիզայն։
Ինտերիերի հիմնական տարրերը[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սրահի հարդարման համար նախատեսված գործվածքների լայն տեսականին և առաջարկվող գունային տարբերակներն ընձեռում են սրահին անհատականացված տեսք տալու բազմաթիվ հնարավորություններ։
- A-դասի սպորտայնությունը կրկին ընդգծում են տվիչ/ցուցիչ սարքերի վահանակի ARTICO արհեստական կաշվով ձևավորումը (որպես լրացուցիչ հավելում առաջարկվող Exclusive փաթեթի հետ) և սրահի լուսային ձևավորումը։
- Կախված Ձեր նախընտրված ձևավորման ոճից, սրահի օդամղիչները, կենտրոնական արմնկակալը և դռների արմնկակալները կարող են յուրովի տեսք ստանալ։
Համալրումներ և աքսեսուարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիզայն և ոճային գիծ[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես լրացուցիչ հավելում առաջարկվող Style, Urban և AMG Line ոճային գծերը հնարավորություն են ստեղծում անհատականացնել A-դաս ավտոմեքենան` դարձնելով այն դասական և էլեգանտ կամ դինամիկ և սպորտային։
- Style ոճային գիծ- A-դասին պարգևում է ինքնավստահ տեսք
- Urban ոճային գիծ- A-դասին պարգևում է սպորտային տեսք
- AMG Line ոճային գիծ- A-դասին պարգևում է հզորություն և վստահություն
Աքսեսուարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թափքի տանիքին ամրացվող բեռնարկղ՝ Roof Box 400[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս արկղը ունի 400 լ տարողություն, և թույլ է տալիս տեղափոխել 75 կգ բեռ։
Բեռների տեղափոխման համար նախատեսված ձողեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Բեռների տեղափոխման համար նախատեսված ձողերը հնարավորություն են տալիս հարմարավետ և ապահով կերպով ամրացնել և տեղափոխել բեռներն ավտոմեքենայի տանիքին։
Բենզինային շարժիչներ - Հզորության վերահսկում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոդել | Շարժիչի գլանների քանակը և դասավորությունը | Շարժիչի ծավալը (խսմ) | Շարժիչի հզորությունը (ԿՎտ) | Առավելագույն արագությունը (կմ/ժ) | Վառելիքի կոմբինացված ծախսը (լ/100 կմ) | CO2 կոմբինացված արտանետումները (գ/կմ) |
---|---|---|---|---|---|---|
A 180 | 14 | 1595 | 90/5000 | 202 | 5.8-5.5 (5.7-5.4) | 135-128 (133-127) |
A 180 BlueEFFICIENCY | 14 | 1595 | 90/5000 | 190 | 5.2 | 120 |
A 200 | 14 | 1595 | 115/5300 | 224 | 5.8-5.5 (5.7-5.4) | 136-129 (133-127) |
4-գլան բենզինային շարժիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1.6 լ կամ 2.0լ աշխատանքային ծավալով 4-գլան բենզինային շարժիչներն աշխատում են գազաօդային խառնուրդի անմիջական ներսրսկման տեխնոլոգիայով։ Շարժիչներն օժտված է գազաբաշխման փուլերի կարգավորման համակարգով և տուրբոմղիչով, ունեն հզորության և ոլորող մոմենտի գերազանց ցուցանիշներ, ինչպես նաև կատարյալ ձայնամեկուսացում։ Վերջիններս ապահովում են վառելիքի խնայողություն բարձր և վնասակար արտանետումների ցածր մակարդակ։
- Բարձր ՕԳԳ. Բարձր ճնշման պյեզոէլեկտրական ներարկիչների միջոցով իրականացվող անմիջական ներսրսկումը, ինչպես նաև կատարելագործված այրման համակարգը, ապահովում են գրեթե ամբողջական այրում, որը նպաստում է ՕԳԳ-ի բարձրացմանը և, հետևաբար, ապահովում է վառելիքային խնայողության բարձր ցուցանիշ։
- Ավելի արդյունավետ տեխնոլոգիա. Գազաբաշխման փուլերի կարգավորումն ապահովում է տվյալ փուլի այրման տակտի համար վառելիքի անհրաժեշտ քանակության ճշգրիտ չափաբաժին, որը նպաստում է վառելիքի խնայողությանը և նվազեցնում է մեքենամասերի ավելորդ շփման և օժանդակ ագրեգատների աշխատանքի կարգավորման հետ կապված էներգիայի կորուստը։
- Վառելիքի խնայողության բարձր ցուցանիշ և վնասակար արտանետումների ցածր մակարդակ. Բազային համալրման մաս հանդիսացող ECO start-stop համակարգը նպաստում է վառելիքի խնայողությանը՝ անջատելով շարժիչն ամեն անգամ, երբ ավտոմեքենան կանգնում է։
- BlueDIRECT սերնդին պատկանող այս շարժիչների նախագծման հիմնական նպատակն ու գաղափարը եղել են վառելիքային բարձր խնայողությունը՝ հզորության բարձր ցուցանիշի պայմաններում։
Փոխանցման տուփ[խմբագրել | խմբագրել կոդը]
6-աստիճան մեխանիկական փոխանցումատուփ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներառում է ECO start/stop համակարգը, որը թույլ է տալիս էականորեն նվազեցնել վառելիքի ծախսը և արտանետումների քանակը՝ անջատելով շարժիչն ամեն անգամ, երբ ավտոմեքենան կանգ է առնում։ Բացի այդ, արագաչափի վրա արտացոլվում է ներկա վարման ռեժիմի արդյունավետության ցուցանիշը, ինչը դրդում է վարորդին անցնել վառելիքը խնայող վարելաոճի։ Մատակարարվում է բազային համալրման կազմում A180 և A200 մոդելների համար։
7-աստիճան մեխանիկական փոխանցումատուփ՝ երկկցորդիչ մեխանիզմով[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկկցորդիչ մեխանիզմով 7-աստիճան ավտոմատ փոխանցումատուփը, լինելով նորամուծություն, համատեղում է հարմարավետությունն ու սպորտային ոճը։ Այն նաև տնտեսող է։ 7G-DCT ավտոմատ փոխանցումատուփն իրենից ներկայացնում է եռալիսեռ ավտոմատացված մեխանիկական փոխանցումատուփ, որն ունի 7 աստիճան և երկու բաժանարար մեխանիզմ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր կցորդիչը։ Բաժանարար մեխանիզմների միջոցով իրականացվում է փոխանցման աստիճանի վայրկենական փոխարկում՝ առանց քարշիչ ուժի անկման և ընդհատման երևույթի։
- Առաջընթացի 7 փոխանցումը. փոխանցումատուփն ունի երկու բաժանարար մեխանիզմ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր կցորդիչը։ Ինչպես կցորդիչի միացումը, այնպես էլ փոխանցումների փոխարկումը տեղի է ունենում լրիվ ավտոմատացված ռեժիմով, առանց քարշիչ ուժի անկման և ընդհատման երևույթի։
- Աշխատանքի երեք ռեժիմ. Կենտրոնական վահանակի վրա գտնվող փոխարկիչի միջոցով կարելի է ընտրել երեք աշխատանքային ռեժիմներից ցանկալին՝ Economy (տնտեսող), Sport (սպորտային) և Manual (մեխանիկական)։ Այս ռեժիմներն իրարից տարբերվում են փոխանցումների փոխարկման արագությամբ և ընդհանուր բնութագրերով։ Օրինակ՝ Manual (մեխանիկական) ռեժիմը թույլ է տալիս իրականացնել փոխանցման փոխարկում ենթաղեկային փոխարկիչների միջոցով։
- Վառելիքի ծախսի նվազեցմանը նպաստող ECO start/stop ֆունկցիա ՝ շարժիչն առանց միջամտության անջատվում է՝ ավտոմեքենայի կանգի ժամանակ
- Անվտանգություն և հարմարավետություն՝ փոխանցումների փոխարկման DIRECT/SELECT լծակը գտնվում է ղեկանիվի տակ, ինչը շատ հարմար է օգտագործման համար։ TEMPOMAT TEMPOMAT և SPEEDTRONIC SPEEDTRONIC համակարգերը նույնպես երկկցորդիչ մեխանիզմով 7G-DCT փոխանցման տուփի բաղկացուցիչ մասն են։
Կախոցքի համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Dynamic Handling փաթեթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Dynamic Handling փաթեթի միջոցով կարելի է ընտրություն կատարել կախոցքի աշխատանքի սպորտային և կոմֆորտ ռեժիմների միջև։ Այս փաթեթը թույլ է տալիս նվազեցնել լուսածերպի բարձրությունը 15 մմ-ով։ Փաթեթի հետ առաջարկվում է մեղմացուցիչների ավելի կոշտ կարգաբերում, որի շնորհիվ նվազում է ավտոմոբիլի լայնական ճոճման գործակիցը, և բարձրանում ավտոմոբիլի դինամիկ կայունությունը։ Direct-Steer պարամետրիկ ղեկային համակարգը, փոփոխական փոխանցման թվի շնորհիվ, թույլ է տալիս ավելի արագ և հեշտ իրականացնել մանևրներ, օրինակ ՝ կայանելիս։ Էլեկտրամեխանիկական ուժեղարարի շնորհիվ անհրաժեշտ ճիգը կարգավորվում է՝ կախված ավտոմոբիլի արագությունից։
Comfort կախոցքի համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]
А-դասի կախոցքի համակարգն աչքի է ընկնում իր առաձգական տարրերի աշխատանքի սահունությամբ և տատանումները մարող համակարգի անխափան աշխատանքով, որն ապահովում է երթևեկության անվտանգությունը։
Պարամետրիկ ղեկային կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս տիպի ղեկային կառավարումը նախատեսում է հիդրոուժեղարարի ազդեցության փոփոխություն ՝ կախված ավտոմեքենայի արագությունից։ Արագության աճի հետ մեկտեղ հիդրոուժեղարարի կողմից տրված ճիգը նվազում է, իսկ արագության նվազման դեպքում՝ հակառակը։
- Ուժի տնտեսում. ցածր արագությունների ընդգրկույթում ղեկանիվի պտտման համար անհրաժեշտ ուժի տնտեսում
- Հեշտ կառավարելիություն. բարձր արագության դեպքում կուրսային կայունության պահպանում
- Նորարարություն. Ղեկային համակարգում ներկառուցված STEER CONTROL համակարգն օգնում է վարորդին պահպանել ավտոմեքենայի կառավարելիությունը՝ նույնիսկ ամենաբարդ ճանապարհային իրավիճակներում։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- B-դաս
- C-դաս
- CL-դաս
- CLA-դաս
- CLC-դաս
- CLK-դաս
- CLS-դաս
- E-դաս
- G-դաս
- GL-դաս
- GLK-դաս
- GLA-դաս
- M-դաս
- R-դաս
- S-դաս
- SL-դաս
- SLK-դաս
- SLR McLaren
- SLS AMG
- Viano
- Vito
Վաճառքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնական շուկան A դասի մեքենաների Եվրոպան, Ճապոնիան և Ռուսաստանն է։
Տարվա օրացույցը | Վաճառքը Եվրոպայում[1] | Վաճառքը Ռուսաստանում |
---|---|---|
1997 | 6184 | |
1998 | 118058 | |
1999 | 177275 | |
2000 | 168897 | |
2001 | 161962 | |
2002 | 149327 | |
2003 | 130051 | 19 |
2004 | 126294 | 64 |
2005 | 173548 | 362 |
2006 | 148001 | 426 |
2007 | 136349 | 681 |
2008 | 125671 | 543 |
2009 | 109568 | 282 |
2010 | 106983 | 223 |
2011 | 88025 | |
2012 | 70108 | |
2013 | 131258 | 2556 |
2014 | 121231 | 2623 |
2015 | 119475 |
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- A‑Դաս սեդան Archived 2016-12-17 at the Wayback Machine.
- ↑ «Mercedes-Benz A-Class Sales» (անգլերեն)։ Car Sales։ Արխիվացված օրիգինալից 2017-01-09-ին։ Վերցված է 9.01.2017