Mercedes-Benz GLK-դաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Mercedes-Benz GLK-դաս
Mercedes GLK 350 4-Matic 2009221 front.jpg
Ընդհանուր տվյալներ
Տեսակավտոմեքենայի մոդել
ԱրտադրողՄերսեդես Բենց
ԵրկիրԲրեմեն, Գերմանիա
Արտադրության տարիներ2008
ՀաջորդMercedes-Benz GLC-Class? և Q27962540?
ԵնթադասD դաս
Դիզայն
Դռների քանակ5
Շարժիշներ
Շարժիչ2.1L CDI I4

3.0L V6 3.5L V6

3.0L CDI V6
Անիվային բազա2755 Միլիմետր
Կայքwww5.mercedes-benz.com/en/vehicles/passenger-cars/glk-class/
Mercedes-Benz GLK-Class Վիքիպահեստում

Mercedes-Benz GLK, կոմպակտ, շքեղ ամենագնաց, որը վաճառքի է հանվել 2008 թվականի աշնանը, Պեկինի ավտոսրահում մրցակից Audi Q5-ի կողքին։

Բովանդակություն

Հատկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

GLK երաշխավորում է սահուն և դինամիկ ընթացք, որը դժվար է համեմատել մեկ այլ ավտոմեքենայի ընթացքի հետ։ Ավտոմեքենան շարունակաբար ադապտացվում է ճանապարհային պայմաններին՝ ապահովելով հարմարավետության և շարժունակության կատարյալ համադրություն։ Արդյունքում՝ GLK նույն կերպ կայուն է արտաճանապարհային պայմաններում, ինչպես մայրուղու վրա երթևեկելիս։

Անիվների գերազանց կցում ճանապարհածածկի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

GLK իրական ամենագնաց է՝ իր վերջին սերնդի համակարգերով և հզոր շարժիչներով։ Այն սպորտային է և գերդինամիկ։ Ավտոմեքենայի լուսածերպը 201մմ է, սակայն Off-Road Engineering փաթեթի առկայության դեպքում լուսածերպը կարելի է բարձրացնել ևս 30մմ-ով։ Կախված ճանապարհային պայմաններից, GLK ունակ է հաղթահարել մոտ 70% թեքությամբ վերելքներ։ Այս ավտոմեքենայում լիաքարշակ համակարգն առաջարկվում է բազային համալրման կազմում։ Համակարգը կարգավորում է բոլոր չորս անիվների աշխատանքն այնպես, որ ապահովվում է արտաճանապարհային պայմաններում անիվների հուսալի կցումը ճանապարհածածկի հետ։

Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

GLK ավտոմեքենաների նոր սերունդն ունի տպավորիչ յուրօրինակ դիզայն։ Մեքենայի հստակ ու արտահայտիչ գծերը նրբաոճ Մերսեդես-Բենցին հաղորդում են անկրկնելի տեսք։ Ավտոմեքենայի ընդարձակ սրահի ձևավորման համար օգտագործված բարձրակարգ նյութերը ստեղծում են հաճելի մթնոլորտ։

Էքստերիեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր GLK մոդելը տարբերվում է նախորդներից բոլորովին նոր ոճով։ Այն առանձնանում է իր հստակ գծերի և ներդաշնակ չափերի շնորհիվ և դրանով տարբերվում այլ ավտոմեքենաներից իր խրոխտ և աթլետիկ տեսքով։ Մերսեդես-Բենց ավտոմեքենաներին հատկանշական V-աձև կառուցվածքը ավտոմեքենայի թափքին հաղորդում է դինամիկ տեսք։ Հովացուցիչի պաշտպանիչ ցանցով թափքի առջևի մասը և ազդեցիկ լուսարձակները GLK ավտոմեքենան ճանաչելի են դարձնում արդեն հեռվից։ Տպավորիչ դիզայնով լուսարձակները ներկառուցված են թափքի առջևի և կողային մասերին, իսկ LED տեխնոլոգիայի ցերեկային երթևեկության լույսերն ունեն քրոմապատ երիզավորում։ Պատվերի դեպքում ավտոմեքենան հնարավոր է համալրել կառավարման Intelligent Light արտաքին լուսավորության համակարգով։ Այս ամենագնացն առանձնանում է մյուսներից իր խոշոր բամպերների, ետևի մեծ լուսարձակների և մեքենայի տանիքին ներդաշնակորեն տեղադրված սփոյլերի շնորհիվ։

Ինտերիեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից ոճով ինտերիերի ձևավորման և բարձրակարգ նյութերի շնորհիվ նոր GLK դասի ավտոմեքենան ներկայանում է յուրօրինակ դիզայնով։ Գործիքների վահանակի ձևավորումը, մասնավորապես, վերևի հատվածի սև գունավորումն ընդգծում են սրահի ընդարձակությունը և ստեղծում երանգների հետաքրքիր համադրություն։ Բարձրակարգ նյութերով ինտերիերի հիանալի և մանրակրկիտ մշակումը կարող է գոհացնել նույնիսկ ամենախստապահանջ գնորդին։ Գոտկատեղի ընդգրկմամբ նստելատեղերն ընդգծում են ավտոմեքենայի ինտերիերի սպորտայնությունը։ Ունենալով դիրքի կարգավորման լայն հնարավորություններ՝ դրանք ապահովում են մաքսիմալ հարմարավետություն երկար ուղևորությունների ընթացքում։ Երեսպատման նյութերի գունային լայն ընտրանին և նստելատեղերի դիզայնն ապահովում են հարմարավետ մթնոլորտ սրահում։ Վերջինս կարելի է ավելի ընդգծել սրահի դեկորատիվ լուսավորության միջոցով։

Բենզինային շարժիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոդել Շարժիչի գլանների քանակը և դասավորությունը Շարժիչի ծավալը (խսմ) Շարժիչի հզորությունը (ԿՎտ) Առավելագույն արագությունը (կմ/ժ) Վառելիքի կոմբինացված ծախսը (լ/100 կմ) CO2 կոմբինացված արտանետումները (գ/կմ)
GLK 350 4MATIC BlueEFFICIENCY V6 3498 225/6500 238 8.6–8.1 199–189
GLK350

Նոր GLK-Դասի վրա տեղադրվող BlueDIRECT սերնդի շարժիչը, շնորհիվ կիրառվող նոր տեխնոլոգիաների, ունի հզորության և ոլորող մոմենտի գերազանց ցուցանիշներ, ինչպես նաև կիրառվող ECO start/stop function համակարգի շնորհիվ՝ վառելիքային խնայողության բարձր ցուցանիշ՝ արտանետումների նվազագույնի հասնող մակարդակի պայմաններում։ Վառելիքի ծախսի նվազեցում մոտ 25%-ով և CO2 վնասակար արտանետումների մակարդակի նվազեցում՝ GLK 350 4MATIC BlueEFFICIENCY մոդելի վրա տեղադրվող շարժիչի կարևորագույն բնութագրերն են, որոնց ապահովումը հնարավոր է դարձել շնորհիվ գազաօդային խառնուրդի անմիջական ներսրսկման տեխնոլոգիայի և գազաբաշխման փուլերի կարգավորման համակարգի կիրառմանը։ ECO display հատուկ դիագրաման տվիչ/ցուցիչ վահանակի վրա արտաբերում է ընթացիկ վարման ռեժիմի հիմնական բնութագրերը։ Այս շարժիչն աշխատում է 7G-TRONIC PLUS ավտոմատ փոխանցումատուփի հետ համատեղ, ապահովելով 225 կՎտ հզորություն և 370 Նմ ոլորող մոմենտ՝ 3500-5250 պտ/րոպ դեպքում։ Ի հավելում բոլոր համակարգերի, իրականացվել է նաև ներածման և արտածման համակարգերի կատարելագործում։

Փոխանցման տուփ[խմբագրել | խմբագրել կոդը]

GLK 350 4MATIC

ՎԱՃՄ համակարգի փոխհամաձայնեցված աշխատանքի ապահովման համար Mercedes-Benz մասնագետները GLK-Դասի ավտոմեքենան համալրել են համապատասխան փոխանցումատուփով։ Տվյալ շարժիչի հետ համաձայնեցված աշխատող փոխանցումատուփը, ապահովելով փոխանցումների սահուն և արագ փոխարկումը, միաժամանակ ապահովում է ավտոմեքենայի ընթացքային սահունությունը՝ անկախ ընտրված վարման ռեժիմից։

7G-TRONIC PLUS 7-աստիճան ավտոմատ փոխանցումատուփ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • GLK 200 CDI BlueEFFICIENCY՝ վառելիքի կոմբինացված ծախսը՝ 6.0–5.5 լ/100 կմ, CO2 վնասակար արտանետումները՝ 156–143 գ/կմ
  • GLK 220 CDI BlueEFFICIENCY՝ վառելիքի կոմբինացված ծախսը՝ 6.0–5.5 լ/100 կմ, CO2 վնասակար արտանետումները՝ 156–143 գ/կմ

Կախոցքի համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

GLK ավտոմեքենան ունակ է միաժամանակ ապահովելու վարման հաճույք և դինամիկա, ինչպես նաև հզորություն։ Գերժամանակակից կախոցքի համակարգը ապահովում է ավտոմատ կարգաբերում, նույնիսկ խիստ փոփոխական ճանապարհային պայմանների դեպքում։

AGILITY CONTROL կախոցքի համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի հավելում բազային համալրման բաղկացուցիչ մաս կազմող բազմաթիվ համակարգելի, GLK մոդելն ունի ևս մեկը՝ տատանումները մարող ադապտիվ համակարգով համալրված AGILITY CONTROL կախոցքի համակարգ։ Այս համակարգը ավտոմատ կերպով կարգաբերվում է՝ կախված ընթացիկ ճանապարհային իրավիճակից։ Ըստ ավտոմեքենայի արագության և կախոցքի համակարգի ընթացիկ պարամետրերի կարգավորվող Direct-Steer պարամետրիկ ղեկային մեխնիզմը ապահովում է ավտոմեքենայի կատարյալ կառավարելիությունը նույնիսկ բարդ արտաճանապարհային պայմանների դեպքում։ Սպորտային վարման սիրահարների համար որպես լրացուցիչ հավելում առաջարկվում է AMG Exterior Sports փաթեթը, որի բաղկացուցիչ մաս կազմող սպորտային կախոցքը կհիացնի շրջադարձերի անցման անհավանական ճկունությամբ։

Լիաքարշակ[խմբագրել | խմբագրել կոդը]

GLK մոդելի 4MATIC մշտական լիաքարշակ համակարգը լավագույն լիաքարշակ համակարգն է, որը նախագծել են Mercedes-Benz մասնագետները։ Հզորությունն ու ոլորող մոմենտը մշտապես բաշխվում են չորս անիվների միջև՝ թե հարթ ճանապարհներին, թե՝ արտաճանապարհային պայմաններում։ Շնորհիվ էլեկտրոնային կայունացման ESP® համակարգի, տեղապտույտը կանխող ASR և քարշիչ ուժի բաշխման 4ETS համակարգերի փոխհամաձայնեցված աշխատանքի, ապահովվում է ավտոմեքենայի լիարժեք անցողունակությունը և կայունությունը։

4MATIC լիաքարշակ համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

4MATIC մշտական լիաքարշակ համակարգը ապահովում է ավտոմոբիլի լիարժեք կայունություն՝ ինչպես ճանապարհներին, այնպես էլ բարդ արտաճանապարհային պայմաններում։ 4MATIC համակարգը բարելավում է նաև անիվների կցումը ճանապարհածածկի հետ։ 4MATIC համակարգի հիմնական բաղկացուցիչ մասը միջանկյալ պլանետար դիֆերենցիալն է։ Առջևի և հետին կամրջակների միջև ոլորող մոմենտի բաշխումը ապահովում է ավտոմեքենայի մշտապես կայուն ընթացքը։

Թափառքի պահին տեղապտույտը կանխող համակարգ (ASR)[խմբագրել | խմբագրել կոդը]

ASR համակարգի հիմնական խնդիրը ավտոմեքենայի անվիների տեղապտույտի կանխումն է թափառքի ժամանակ։ Դա շատ կարևոր է հատկապես սառույցի վրա թափառքի ժամանակ։ Այս համակարգը կանխում է նաև առանձին անիվների սահքը և ավտոմեքենայի կողասահքը։ Անիվների պտտման հաճախականության տվիչի միջոցով վերահսկվում է անիվների սահքի երևույթը։ Անիվներից որևիցե մեկի սահքի հայտնաբերման դեպքում, ASR համակարգը կարգավորում է տվյալ անիվի պտտման հաճախականությունը տվյալ անվի նպատակային արգելակման, ինչպես նաև շարժիչի հզորության կարգաբերման շնորհիվ, դրանով իսկ կանխելով անիվների սահքը և տեղապտույտը։

ESP® կայունացման էլեկտրոնային համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Brabus GLK

Էլեկտրոնային կայունացման համակարգը օգնում է կայունացնել ավտոմեքենան՝ համապատասխան անիվների նպատակային արգելակման միջոցով և շարժիչի հզորության ադապտացմամբ։ Դինամիկ տեսանկյունից վտանգավոր իրավիճակի առաջացման դեպքում ESP® համակարգը, կախված իրավիճակից, իրականացնում է մեկ կամ մի քանի անիվների նպատակային արգելակում։ Անհրաժեշտության դեպքում համակարգը կարող է իրականացնել նաև շարժիչի ոլորող մոմենտի ադապտացում։ Այսպիսով, ESP համակարգն օգնում է վարորդին ֆիզիկապես հնարավոր սահմաններում կայունացնել ավտոմեքենան՝ մասնավորապես շրջադարձեր և կտրուկ մանևրներ կատարելիս։

  • Համակարգի հիմնական հատկությունը. Ավտոմեքենայի տեղապտույտի տվիչը մշտապես վերահսկում է ավտոմքեքնայի տեղաշարժը ուղղահայաց առանցքի շուրջը՝ համեմատելով ներկա արժեքը նորմատիվային արժեքի հետ։ Շեղումների հայտնաբերման դեպքում համակարգը միջամտում է՝ կանարգելելով ավտոմեքենայի հնարավոր տեղապտույտը առաջացման սկզբնական շրջանում։
  • Ինտեգրված ASR համակարգը (անիվների տեղապտույտը կանխող համակարգ) իրականացնում է անիվների հնարավոր սահքի վերահսկում, և, անհրաժեշտության դեպքում կարող է միջամտել շարժիչի աշխատատանքին՝ նվազեցնելով հզորությունը, և դրանով իսկ կանխելով անիվների տեղապտույտի երևույթը։
  • Ինտեգրված հակաբլոկավորման ABS համակարգը, լինելով ESP համակարգի համալրում, կանխում է անիվների բլոկավորման երևույթը, դրանով իսկ ապահովելով ավտոմոբիլի կառավարելիությունը։
  • Այսպիսով, ESP համակարգը, ինչպես և ABS ու ASR համակարգերը, ևս պատկանում այն համալիր համակարգերի ցանկին, որոնք կոչված են բարձրացնելու ավտոմեքենայի կայունությունն ու անվտանգությունը։

Քարշիչ ուժի բաշխման 4ETS համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարշիչ ուժի բաշխման 4ETS էլեկտրոնային համակարգը կանխարգելում է վտանգավոր իրավիճակների առաջացումը։ Այն իրենից ներկայացնում է ավտոմեքենայի դինամիկ կայունությանը նպաստող համակարգ, որը քարշիչ ուժի բաշխման և շարժիչի հզորության ադապտացման միջոցով կանխում է ավտոմեքենայի սահքն ու տեղապտույտը։

Սրահի հարմարավետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

GLK 320 CDI 4Matic

GLK ամենագնացը համալրված է բոլոր այն հարմարանքներով և համակարգերով, որոնք երաշխավորում են հարմարավետությունը հատկապես երկար ճանապարհորդությունների ժամանակ։

360° շրջահայաց ապահովող տեսախցիկների փաթեթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ավտոմեքենայի կազմում առաջարկվում է 360° շրջահայաց ապահովող տեսախցիկներ, որոնք արտաբերում են ավտոմեքենայի պատկերը "թռչնի թռիչքի" տեսանկյունից։ Տեսախցիկները ներկառուցված են հովացուցիչի պաշտպանիչ ցանցին, դրսի հայելիներից յուրաքանչյուրին, ինչպես նաև բեռնախցիկի դռանը։ Տեսախցիկների միջոցով ստացված պատկերն ընդգրկում է ավտոմեքենայի առջևից և հետևից ևս 3մ տարածություն։

Սրահի լուսային ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվիչ/ցուցիչ սարքերի վահանակի գեղարվեստական լուսային ձևավորումը սրահում ստեղծում է հաճելի մթնոլորտ։ Ի դեպ՝ լուսավորության ինտենսիվությունը կարելի է նվազեցնել կամ անջատել։

THERMATIC միկրոկլիմայի կարգավորման ավտոմատ համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

GLK 2008

THERMATIC միկրոկլիմայի կարգավորման ավտոմատ համակարգը թույլ է տալիս ավտոմեքենայի սրահում ստեղծել հաճելի մթնոլորտ։ Այս համակարգի միջոցով կարելի է սրահի աջ և ձախ մասում ստեղծել տարբեր միկրոկլիմայական պայմաններ։ Ի լրումն՝ համակարգում ընդգրկված ֆիլտրը երաշխավորում է սրահի օդի մաքրությունը։

THERMOTRONIC կլիմայի կարգավորման ավտոմատ համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

THERMOTRONIC կլիմայի կարգավորման ավտոմատ համակարգի շնորհիվ ավտոմեքենայի ուղևորները կարող են ցանկացած ժամանակ առանձին-առանձին կարգավորել սրահի ջերմաստիճանն իրենց անհատական պահանջներին համապատասխան։ Համակարգը պահպանում է ջերմաստիճանը սահմանված մակարդակի վրա՝ նույնիսկ էքստրեմալ ջերմաստիճանային պայմաններում։Կլիմայի կարգավորման ավտոմատ համակարգը թույլ է տալիս վարորդին, առջևի ուղևորին և հետևի շարքի նստելատեղերի ուղևորներին առանձին-առանձին կարգավորել սրահի իրենց մասի միկրոկլիմայական պայմանները։ Համակարգի կազմում առաջարկվում են բազմաթիվ հաճելի դետալներ՝ օդի շրջանառություն, իրերի հովացվող պահոց, կոմբինացված ֆիլտր (փոշու և ածխային)։ Վերջինս երաշխավորում է սրահ միայն մաքուր և զտված օդի ներթափանցումը։

Տեսարանային լյուկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջանցիկ քամու ցրիչով համալրված տեսարանային լյուկի շնորհիվ սրահը տեսանելիորեն դառնում է ավելի ծավալուն և լուսավորված։ Կարելի է արդյունավետ կերպով օդափոխել ավտոմեքենայի սրահը՝ ֆիքսելով լյուկը ցանկացած մակարդակի վրա։ Սրահի ձևավորման գույներին համահունչ գույնի վարագույրները պաշտպանում են ուղևորներին արևի ինտենսիվ ճառագայթներից։

Տաքացվող նստելատեղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

GLK 220 CDI 4MATIC

Յուրաքանչյուր նստելատեղ համալրված է ջերմաստիճանը կարգավորող կոճակներով, որոնց շնորհիվ կարելի է ընտրել տաքացման նորմալ և արագ ռեժիմների միջև։ Արագ ռեժիմի ընտրության դեպքում, հինգ րոպե անց համակարգն ավտոմատ կերպով անցնում է նորմալ տաքացման ռեժիմին։ Կես ժամ անց համակարգն ավտոմատ կերպով անջատվում է։ Հնարավոր է այն անջատել ավելի վաղ մեխանիկական եղանակով։ Տաքացումն ավտոմատ կերպով կանջատվի, եթե մարտկոցի լիցքավորումը կրիտիկական ցածր մակարդակի վրա է։

Հայելիների փաթեթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարորդի կողմից դրսի հայելին և հետին տեսարանի հայելին ունեն ավտոմատ կերպով մգանալու հատկություն, ինչն էականորեն նպաստում է անվտանգ երթևեկությանը։ Դրսի հայելիները հեշտությամբ ծալվում և բացվում են վարորդի համար հարմարավետ տեղադրված կոճակի մեկ հպումով։

Ինտերիերի սպորտային փաթեթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինտերիերի սպորտ փաթեթը սրահը դարձնում է ավելի հարմարավետ և ընդգծում է ավտոմեքենայի սպորտային ոգին։ Փաթեթի հիմնական տարրերն են՝

  • Առաջին և երկրորդ շարքի նստելատեղերի ոտնատակի գորգիկներ բարձրորակ նյութերից
  • Եռաթև կաշվեպատ ղեկանիվ ենթաղեկային փոխարկիչներով (վերջիններս մատակարարվում են միայն 7G-TRONIC PLUS ավտոմատ փոխանցումատուփի հետ մեկտեղ)
  • Սրահի ձևավորումը ARTICO արհեստական կաշի/DINAMICA սև գործվածք համադրությամբ՝ մուգ ալպակա մոխրագույն մեքենակարով (որպես օպցիա առաջարկվում է նաև մուգ ալպակա մոխրագույն մեքենակարով սև կաշվով սրահի ձևավորման տարբերակը)
  • Արծաթագույն թվատախտակներով և TFT տեխնոլոգիայի էկրանով տվիչ/ցուցիչ սարքերի վահանակ
  • Փոխանցումատուփի լծակը՝ նապպա կաշվից պատյանի մեջ
  • Փայլեցված չժանգոտող պողպատից սպորտային ոտնակներ՝ ռետինե ներդիրներով
  • Առաջին շարքի սպորտային ոճի նստելատեղեր
  • Դռների միջնամասերը ձևավորված են դեկորատիվ մեքենակարով ARTICO արհեստական կաշվով
  • Ալյումինե դեկորատիվ տարրեր

Տեսաձայնային և նավիգացիոն համակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

GLK350

Անկախ ճանապարհային իրավիճակից՝ GLK տարատեսակ տեսաձայնային համակարգերը երաշխավորում են ոչ միայն լավ տեղեկացված լինելը, այլ նաև հաճելի ժամանցը նույնիսկ երկար ճանապարհորդությունների ընթացքում։

Audio 20 CD համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Audio 20 CD համակարգը բազային համալրման տարր է և կարող է լրացուցիչ համալրվել 6 սկավառակների համար նախատեսված CD չեյնջերով։ Համակարգը կառավարվում է բազմաֆունկցիոնալ ղեկանիվի ֆունկցիոնալ կոճակների միջոցով։ Համակարգը համալրված է 14.7սմ անկյունագծով գունավոր էկրանով, CD նվագարկչով և հեռախոսի ստեղնաշարով, ինչպես նաև Aux-in ունիվերսալ վարդակով և USB ինտերֆեյսով, որոնք թույլ են տալիս ավտոմեքենայում գործածել տարատեսակ աուդիո համակարգեր։ Bluetooth® Connectivity համակարգի միջոցով Դուք կարող եք կառավարել Ձեր հեռախոսը Bluetooth® միջոցով (առանց ձեռքերն օգտագործելու)։ Հեռախոսի կարճ հաղորդագրություններն արտացոլվում են Audio 20 CD համակարգի էկրանին, եթե հեռախոսն ունի Bluetooth® "Message Access Profile" (MAP) ծրագրով աշխատելու հնարավորություն։ Եթե Ձեր հեռախոսը համապատասխանում է A2DP ստանդարտին, ապա այս համակարգի միջոցով Դուք կարող եք նաև նվագարկել երաժշտություն։

Becker® MAP PILOT համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Becker® MAP PILOT համակարգի շնորհիվ կարելի է բազային համալրման կազմում մատակարարվող Audio 20 CD-ին վերածել լիարժեք նավիգացիոն համակարգի։ Համակարգի հիմնական բնութագրերն են՝

  • Համակարգի բարձրախոսների միջոցով վարելու վերաբերյալ խորհուրդների մատուցում
  • Քարտեզների հեշտ ներբեռնում ինտերնետի միջոցով
  • Արագության սահմանափակումների ճանապարհային նշանների արտաբերում համակարգի էկրանին
  • Համակարգը կառավարվում է կենտրոնական վահանակին գտնվող ջոյսթիկի միջոցով։ Հնարավոր է նաև կառավարում ձայնային հրահանգների միջոցով։
  • Ուղեգծի արտաբերում համակարգի էկրանին
  • Տեղեկատվություն մինչև նշանակետը մնացած հեռավորության մասին

Թվային ռադիո[խմբագրել | խմբագրել կոդը]

Mercedes GLK

DAB թվային ռադիոն տանիքին տեղադրված ալեհավաքի միջոցով ընդունում է վերգետնյա ռադիո ազդանշանները։ Այս միջոցով ապահովվում է ռադիոեթերի բարձր որակ, ռադիոկայանների լայն ընտրանի և ավելի ճշգրիտ տեղեկատվության ստացում։ Ստացվող ազդանշանների ուժգնությունից կախված՝ կատարվում է ավտոմատ փոխարկում ռադիոալիքների ընկալման անալոգային և թվային տարբերակների միջև։ DAB տյուները գործում է նաև DAB+ և DMB ստանդարտների համար։

Harman Kardon® Logic 7® ծավալային հնչողության ակուստիկ համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Harman Kardon® Logic 7® ծավալային հնչողության ակուստիկ համակարգը Dolby Digital 5.1-ով, 510Վտ հզորությամբ և տասներկու բարձրորակ բարձրախոսներով յուրաքանչյուր ճանապարհորդությունը կդարձնի իրական հաճույք։ Համակարգի ձայնը կարգավորվում է ավտոմեքենայի շարժման արագությունից։

Հեռախոսը հարմարավետ գործածելու համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգը գործածելու համար անհրաժեշտ է ընդամենը համապատասխան հեռախոս և մայրական պլատա, որը կենտրոնական վահանակի վրա գտնվող հատուկ վարդակի միջոցով կկապի հեռախոսը դրսի ալեհավաքին։ Համակարգում ինտեգրված Bluetooth®-ը թույլ է տալիս անլար միացման միջոցով կապ հաստատել համապատասխան հեռախոսի հետ։ Հեռախոսի ֆունկցիաները կարող են կառավարվել համակարգի էկրանի միջոցով։ Վերջինիս վրա կարող են արտացոլվել նաև ստացվող կարճ հաղորդագրությունները։ Եթե հարկավոր լինի կապվել որևիցե մեկի հետ, կարողեն դա հեշտությամբ անել ղեկավարման վահանակի միջոցով՝ առանց երթևեկությունը վտանգելու։

Մեդիա ինտերֆեյս[խմբագրել | խմբագրել կոդը]

Mercedes GLK 350

Կաբելների հավաքածուով համալրված մեդիա ինտերֆեյսը տալիս է տարատեսակ մեդիա նվագարկիչներ միացնելու հնարավորություն կենտրոնական վահանակում գտնվող վարդակի միջոցով։ Մեդիա նվագարկիչների ցանկը ներառում է, բայց չի սահմանափակվում Apple iPod® և iPhone® սարքերով, ինչպես նաև Creative, Philips, Sandisk, Samsung կամ Sony մեդիա ֆայլերի փոխարկման պրոտոկոլներն օգտագործող մեդիա նվագարկիչներով։ Համակարգի շնորհիվ կենտրոնական էկրանին արտաբերվում է ալբոմի անվանումը և կատարողի անունը։ Համակարգի հիմնական ֆունկցիաներն են՝

  • Բոլոր աուդիո ֆայլերի նվագարկում
  • Վիդեո ֆայլերի նվագարկում iPod® և iPhone® նվագարկիչներից
  • Ալբոմների ընտրություն ալբոմի կազմի նկարի միջոցով (միայն Comand Online համակարգի առկայության դեպքում)
  • Կենտրոնական էկրանին երաժշտի և ալբոմի անվանման արտաբերում
  • Լիցքավորման հնարավորություն
  • Կանգից հետո նվագարկման շարունակման հնարավորություն (երբ ավտոմեքենան կանգ է առնում, իսկ հետո նորից շարժվում՝ նվագարկիչը շարունակում է նվագարկել այն կետից, որի վրա կանգնել էր)
  • Որոնման հնարավորություն (միայն Comand Online համակարգի առկայության դեպքում)
  • Ձայնի կառավարմամբ որոնման հնարավորություն (միայն Comand Online համակարգի առկայության դեպքում)
  • Ֆայլերը թերթելու, միանգամից մի քանի ֆայլ առաջ անցնելու կամ հետ գնալու հնարավորություն։

COMAND COMAND Online տեսաձայնային համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

COMAND Online տեսաձայնային համակարգը վերջին սերնդի տելեմատիկայի վառ օրինակներից է։ Այս նորարական համակարգն այժմ ներառում է ավելի արագ պրոցեսոր, ինչպես նաև Ինտերնետ բրաուզեր, համախմբում է աուդիոհամակարգի, հեռախոսի և նավիգացիոն համակարգի ֆունկցիաները։ Bluetooth® Connectivity համակարգի միջոցով Դուք կարող եք կառավարել Ձեր հեռախոսը Bluetooth® միջոցով (առանց ձեռքերն օգտագործելու)։ Հեռախոսի կարճ հաղորդագրություններն արտացոլվում են Audio 20 CD համակարգի էկրանին, եթե հեռախոսն ունի Bluetooth® "Message Access Profile" (MAP) ծրագրով աշխատելու հնարավորություն։ Եթե Ձեր հեռախոսը համապատասխանում է A2DP ստանդարտին, ապա այս համակարգի միջոցով Դուք կարող եք նաև նվագարկել երաժշտություն: COMAND Online տեսաձայնային համակարգի հիմնական բաղադրիչներն են՝

  • Aux-in և USB վարդակներ
  • Bluetooth® առանց ձեռքերն օգտագործելու ֆունկցիայով
  • MP3 նվագարկող DVD player (6 սկավառակների համար նախատեսված լրացուցիչ DVD չեյնջերով)
  • 17.8սմ անկյունագծով TFT տեխնոլոգիայի գունավոր էկրան
  • Կոշտ սկավառակի վրա տեսագրված՝ 2D/3D քարտեզներ ցույց տալու հնարավորությամբ
  • Ինտերնետ բրաուզեր (պահանջում է Ինտերնետին միանալու հնարավորությամբ հեռախոս Bluetooth® ինտերֆեյսով)
  • Երաժշտության ռեգիստր 10 GB հիշողությամբ (ֆայլերը MP3, WMA, AAC ֆորմատով պահելու համար)
  • Էքվալայզերով ռադիո, որի ձայնի բարձրությունը կարելի է կարգավորել՝ կախված ավտոմեքենայի ընթացքի արագությունից
  • Ձայնային ազդանշաններով կառավարման LINGUATRONIC համակարգ

TV ռիսիվեր[խմբագրել | խմբագրել կոդը]

GLK 250

TV ռիսիվերը թույլ է տալիս դիտել հեռուստացույց, երբ ավտոմեքենան կանգնած է։ Ռիսիվերը կառավարվում է COMAND Online տեսաձայնային համակարգի միջոցով։ Համակարգի ձայնը մատակարարվում է ավտոմեքենայում տեղադրված բարձրախոսների միջոցով։ Համակարգի ալեհավաքը ներկառուցված է ավտոմեքենայի հետևի ապակուն։ 6կմ/ժ գերազանցող արագությամբ երթևեկելիս համակարգն ավտոմատ կերծով անջատվում է անվտանգության նկատառումներից ելնելով։

Օժանդակող համակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական լուսավորության ադապտիվ համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շնորհիվ ինտեգրված տեսախցիկի՝ մոտակա և հեռահար լուսավորության ֆունկցիաները կարգավորվում են այնպես, որ ապահովվում է ճանապարհի առավելագույն լուսավորվածությունը։

PARKTRONIC համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայանման օժանդակ ակտիվ համակարգը մեծ ներդրում ունի անվտանգ ու հարմարավետ երթևեկության գործում։ Այն օգնում է վարորդներին գտնել կայանման համար հարմարավետ վայր, աջակցում է կայանմանը և կայանատեղից դուրս գալուն՝ իր վրա վերցնելով ավտոմեքենայի ղեկավարումը։ PARKTRONIC համակարգը կարող է նախազգուշացնել վարորդին, եթե ավտոմեքենայի առջևում կամ հետևում նկատում է խոչընդոտներ։ Վարորդն սկսում է կայանման գործընթացը կանգնեցնելով ավտոմեքենան, միացնելով ետընթաց փոխանցումը և հաստատում է կայանման նպատակը տվիչ/ցուցիչ սարքերի վահանակի միջոցով։ Դրանից հետո ավտոմեքենայի ղեկավարման գործընթացն իրականացնում է կայանման օժանդակ ակտիվ համակարգը (ավտոմեքենայի արագությունը չպետք է գերազանցի 10կմ/ժ)։ Վարորդին մնում է միայն սեղմել գազի և արգելակման ոտնակները։

ATTENTION ASSIST[խմբագրել | խմբագրել կոդը]

Sport-Paket AMG

ATTENTION ASSIST համակարգը հատկապես կարևոր է երկար ճանապարհորդությունների և գիշերային ժամերին երթևեկելու ժամանակ։ Այս համակարգը զգուշացնում է վարորդին, եթե վերջինիս մոտ նկատում է հոգնածության և ուշադրության կորստի նշաններ, այսպիսով՝ բարձրացնելով երթևեկության անվտանգությունը։ ATTENTION ASSIST համակարգը շարունակաբար վերլուծում է վարորդի վարելու ոճը և ղեկանվի պտույտները։ Եթե համակարգը նկատում է վարելու որոշակի ձև, որը հատկանշական է հոգնածության համար, այն զգուշացնում է վարորդին կանգառ կատարելու անհրաժեշտության մասին տվիչ/ցուցիչ սարքերի վահանակին վառելով սուրճի գավաթի տեսք ունեցող նշանը և ձայնային ազդանշանով։ Համակարգն աշխատում է 80-180 կմ/ժ արագությամբ երթևեկելիս։

Էջքերի վրա արագության պահպանման DSR համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էջքերի վրա արագության վերահսկման DSR (Downhill Speed Regulation) համակարգը, ապահովելով անվտանգ արտաճանապարհային երթևեկություն, ապահովում է նաև վարման հարմարավետությունը։ Համակարգը թույլ է տալիս սահմանել 2-18 կմ/ժ ընդգրկույթում գտնվող արագության արժեք և պահել այն հնարավորինս հաստատուն՝ ուժային ագրեգատների աշխատանքի կարգավորման միջոցով։

ADAPTIVE BRAKE արգելակման համակարգ HOLD ֆունկցիայով[խմբագրել | խմբագրել կոդը]

GLK

ADAPTIVE BRAKE համակարգը իր հիմնական բաղկացուցիչ մաս հանդիսացող հակաբլոկավորման համակարգի (ABS) շնորհիվ օգնում է վարորդին հաղթահարել կտրուկ արգելակման վտանգավորությունը։ Համակարգը ներառում է նաև հետևյալ կարևոր ֆունկցիաները՝

  • HOLD ֆունկցիա. Ֆունկցիան ակտիվանում է արգելակման ոտնակի կրկնակի սեղման դեպքում և կանխում է ավտոմեքենայի ինքնաբերաբար հետընթացը՝ հատկապես վերելքների վրա լուսացույցի առկայության դեպքում։
  • Լրացուցիչ օգնություն. Հետընթացի կանխման համակարգը կանխում է ավտոմեքենայի ինքնաբերաբար տեղի ունեցող հետընացը (հատկապես վերելքների վրա) արգելակման ոտնակից գազի ոտնակին ոտքի տեղափոխման պահին։
  • Արգելակման սկավառակների չորացման ֆունկցիա, որը նպաստում է արգելակման համակարգի ավելի արդյունավետ աշխատանքին։
  • Առավել արագ արձագանքում. Արգելակման համակարգի տեխնիկական փոփոխությունների շնորհիվ արգելակման գործընթացն սկսվում է այն պահին, երբ վարորդը վերցնում է ոտքը գազի ոտնակից։

Հիմնական լուսավորության լուսարձակների ավտոմատ ակտիվացման Headlamp Assist համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մութն ընկնելիս այս համակարգն ավտոմատ կերպով միացնում է հետևի լուսարձակները, մոտակա լուսավորությունը և ավտոմեքենայի համարանիշի լուսավորումը։ Համակարգն ակտիվանում է նաև անձրևի և ձյան ժամանակ՝ ստանալով ազդանշաններ անձրևային տվիչից։

Արագության սահմանափակումների մասին զգուշացնող ասիստենտը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արագության սահմանափակումների մասին զգուշացնող ասիստենտը՝ օգտագործելով դիմապակու վրա տեղադրված տեսախցիկը, տարբերակում է արագության սահմանափակման ճանապարհային նշանները և արտացոլում է դրանք կենտրոնական էկրանին։ Համակարգը նաև համեմատում է տարբերակված ճանապարհային նշանները նավիգացիոն համակարգում հիշված նշանների հետ։

Intelligent Light համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Intelligent Light համակարգն ապահովում է լավագույն լուսավորություն եղանակային և ճանապարհային տարատեսակ իրավիճակներում։ Հանդիպակաց ուղղությամբ երթևեկության առկայության դեպքում, շրջադարձ կատարելիս, մառախուղի պայմաններում և ազատ ճանապարհով երթևեկելիս, այս համակարգը համապատասխան կերպով ադապտացնում է լուսավորության պարամետրերը։ Ճեղքում է մութը. “Country light” ռեժիմի դեպքում ճանապարհի լուսավորումը կատարվում է այնպես, որ ճամփեզրը լուսավորվում է շատ ավելի լավ, քան սովորական լուսարձակներով։ Աճում է դինամիկորեն. Մայրուղային ռեժիմն ունի երկու աստիճան, որոնք փոփոխվում են ավտոմատ կերպով։ 90 կմ/ժ արագության դեպքում համակարգն ավելացնում է բի-քսենոն լուսարձակների պայծառությունը։ 110 կմ/ժ արագությունից սկսած լուսարձակները կարգավորվում են այնպես, որպեսզի լուսավորվի ամբողջ ճանապարհը՝ մինչև 120 մ երկարությամբ։ Բարձրացնում է անվտանգությունը. համակարգն ապահովում է ճանապարհի լավ տեսանելիություն նույնիսկ մառախուղի պայմաններում։ Ձախ կողմի բի-քսենոն լուսարձակը պտտվում է դեպի դուրս՝ միաժամանակ իջեցնելով լուսային կոնի մակարդակը։ Այս ֆունկցիան ավտոմատ կերպով ակտիվանում է, երբ վառվում են հետևի հակամառախուղային լուսարձակները, իսկ ավտոմեքենան երթևեկում է մինչև 70 կմ/ժ արագությամբ։ Հետևում է շրջադարձի ուրվագծին. հատուկ տվիչներից ստացվող տեղեկատվությունը թույլ է տալիս շրջադարձի ժամանակ ավտոմատ կերպով թեքել լուսարձակները՝ ապահովելով շրջադարձի լրացուցիչ լուսավորույթուն։ Դարձնում է ավտոմեքենան տեսանելի երթևեկության այլ մասնակիցների համար. դիոդային լուսարձակների լուսավորությունը թույլ է տալիս երթևեկության այլ մասնակիցներին նկատել շարժվող ավտոմեքենան, իսկ լուսարձակների մաքրման համակարգը թույլ է տալիս պահպանել լուսավորման բարձր պայծառությունը։ Լուսարձակների մաքրման ներկառուցված համակարգը երաշխավորում է լուսարձակների մաքրությունը ցանկացած եղանակային պայմաններում։

Հետին տեսարանի տեսախցիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեռնախցիկի ծածկի բռնակի կողքին ներկառուցված հետին տեսարանի տեսախցիկն արտաբերում է ստացված պատկերը լրացուցիչ COMAND Online տեսաձայնային համակարգի էկրանին։

Լայնածավալ սրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

GLK ամենագնացն առաջարկում է լայնածավալ բեռնախցիկ (450 լիտր տարողությամբ) և բազմաթիվ հարմարանքներ (օրինակ՝ 12Վ լարմամբ վարդակ)` բեռներն ապահով և հարմարավետ կերպով տեղափոխելու համար։ Ամենագնացում առաջարկվող այլ հարամարանքների ցանկը ներառում է, բայց չի սահմանափակվում։

EASY-PACK համակարգով համալրված բեռնախցիկի դուռ[խմբագրել | խմբագրել կոդը]

EASY-PACK համակարգով համալրված բեռնախցիկի դուռը բացվում/փակվում է կոճակի ընդամենը մեկ սեղմամբ, ինչն էականորեն հեշտացնում է բեռնման/բեռնաթափման գործընթացը։ EASY-PACK համակարգը կառավարվում է էլ. բանալու վրա գտնվող, սրահում նորկառուցված կամ բեռնախցիկի դռանը գտնվող կոճակների միջոցով։ Բեռնախցիկի դուռը կարելի է ֆիքսել ցանկացած մակարդակի վրա։ Ավելին` բացման գործընթացը կարելի է ծրագրավորել այնպես, որ բեռնախցիկի դուռը բացվի մինչև ավտոմեքենայի տանիքի մակարդակը։

EASY-PACK բեռնախցիկի շարժական ծածկ[խմբագրել | խմբագրել կոդը]

GLK

EASY-PACK բեռնախցիկի շարժական ծածկն իրենից ներկայացնում է հետևի շարքի նստելատեղերի հետևում գտնվող մուգ ծածկ, որը պաշտպանում է բեռներն անհամեստ հայացքներից և կանխում է բեռնախցիկում գտնվող բեռների սրահ ներթափանցումը։

Սրահը բեռնախցիկից առանձնացնող ցանց[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին կամ երկրորդ շարքի նստելատեղերի հետևում կարելի է տեղադրել բեռնախցիկը սրահից առանձնացնող պաշտպանիչ ցանց, որն ունի հետևյալ առավելությունները՝

  • Պաշտպանում է ուղևորներին բեռների սրահ ներթափանցումից
  • Հեշտությամբ մոնտաժվում է և ապամոնտաժվում
  • Պաշտպանում է բեռները վնասվելուց

Էկոլոգիական անվտանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

BlueEFFICIENCY գաղափարը իրենից ներկայացնում է համալիր միջոցառումների փաթեթ, որի նպատակը վառելիքի ծախսի կրճատումն է և վնասակար արտանետումների նվազեցումը։ Այս ավտոմեքենայի համար այդ փաթեթը ներառում է ավելի արդյունավետ շարժիչներ, աէրոդինամիկայի և էներգիայի բաշխման օպտիմալացված ցուցանիշների ապահովմամբ։

Mercedes-Benz-ն աշխարհում միակ ավտոմոբիլային բրենդն է, որն ստացել է ISO ստանդարտին համապատասխան շրջակա միջավայրի պաշտպանության վկայական։ Սա նշանակում է, որ Mercedes-Benz մակնիշի յուրաքանչյուր ավտոմեքենան պետք է համապատասխանի նախագծման, արտադրության և վերամշակման համար ընդունված խստագույն պահանջներին։

AMG[խմբագրել | խմբագրել կոդը]

GLK ամենագնացը միանգամայն այլ ավտոմեքենա է, բայց կարող է դառնալ այն շատ ավելի անհատականացված և տարբերակվող շնորհիվ AMG Էքստերիերի սպորտային փաթեթի։ Այս փաթեթի առկայությունը ենթադրում է AMG ոճի բամպերներ, քրոմապատ շարժիչի պաշտպանիչ, թափքի գույնի կողային մոլդինգներ, AMG ոճի հնգաթև թեթևաձույլ արծաթափայլ անվահեծեր, առջևում՝ 235/50 R19, հետևում՝ 255/45 R19 չափսի անվադողերով և սպորտային կախոցքի համակարգ։ Պատկերն ամբողջականացնում են երկու քրոմապատ գծով հովացուցիչի պաշտպանիչ ցանցը և AMG ոճի ցերեկային լուսարձակները։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

GLK