Գուլբեն
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Գուլբեն | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Մակերես | 11,9 կմ², 11,922877 կմ² | ||||
Բնակչություն | ▼7304 մարդ (հունվարի 1, 2019)[1] | ||||
Փոստային ինդեքսներ | LV-4401 | ||||
Պաշտոնական կայք | gulbenesdome.lv | ||||
| |||||
Գուլբեն (լատիշ․՝ Gulbene}}), մինչ 1917 թվականը Շվանենբուրգ (գերմ.՝ Schwanenburg) — Վիդզեմի շրջանում, Լատվիայի հյուսիս-արևելքում գնտվող քաղաք, Գլուբենի շրջանի վարչական կենտրոն:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գուլբենը առաջին անգամ հիշատակվել է 1224-ին՝ Թալավայի բաժանման համաձայնագրում:
1340 թվականին Ռիգայի արքեպիսկոպոսը այստեղ ամրոց է կառուցում, որը հայտնի էր գերմանական Շվանենբուրգ անունով: 1917 թվականին Շվանենբուրգ տարածքը անվանվեց Գուլբեն, իսկ 1928 թվականին ստացավ քաղաքի կարգավիճակ:
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկաթուղային տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գուլբեն՝ երկաթուղային կայարան Պլավինաս՝ Գուլբենե գծի վրա: Ավելին, ճանապարհը շարունակվեց դեպի Պիտալովո, բայց Լատվիայի անկախության վերականգնումից հետո այն չօգտագործվեց, իսկ 2009-ին՝ ապամոնտաժվեց:[2] Այժմ Մադոնայից Գուլբեն ուղևորափոխադրումները իրականացվում են շաբաթ օրերին՝ ամառային սեզոնին կամ հատուկ դեպքերում (որպես կանոն, գնացքով Ռիգա-Գուլբեն-Ռիգա, նեղ գծի երկաթուղով Գուլբեն - Ալուքսեն տեղափոխվելու հնարավորությամբ):
Գուլբենի կայարանը համակցված է, գնացքները սպասարկվում են ինչպես լայն, այնպես էլ նեղ շրջաններով: Նեղ շրջանով մարդատար գնացքներն են Գուլբեն — Ալուկսնե — Գուլբենը, որոնք գործում են օրական երկու անգամ: Գուլբենում գտնվում է նաև վագոնների կայանման համար նախատեսված շենքը, որը ծառայում է որպես երկաթգծի շարժական մաս:
Մայրուղիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածաշրջանային ճանապարհները մոտենում են Գուլբենին Р-27 Սիմիլտենե-Վելտնա-Գուլբենե, Р-35 Գուլբենե -Բալվի -Վիլյակա- Ռուսաստանի սահման (Վիենտուլի), Р-36 Ռեզենկե - Գուլբենե և Р-37 Պլյավինյաս (Գոստինի) —Մադոնա — Գուլբենե:
Միջքաղաքային ավտոբուսի սպասարկում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնական երթուղիները Գուլբեն- Սիգուլդա- Ռիգա; Գուլբեն- Վալմիերա; Գուլբեն-Ցեսիս, Գուլբեն-Մադոնա- Ռիգա; Գուլբեն-Ռեզեկնե-Դաուգավպլիս; Գուլբեն- Բալվի-Վիլյակա
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լութերական եկեղեցին
- Կաթոլիկ եկեղեցի
- Գուլբենսկու Կարմիր պալատ
- Սպիտակ պալատ
- Գիմնազիա (1928, ճարտարապետ Ինդրիկ Բլաքբենբուրգ)
- Ազատության հուշարձան (վերականգնվել է Լատվիայից ԽՍՀՄ-ից դուրս գալուց հետո)
- Քաղաքի ժամացույց
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1930- ական թվականերին Լատվիայում ճանաչված էին փոստային նամականշաններ գրվածքով «Գուլբենեն — ծաղկող այգիների քաղաք».
- Գուլբենը միացված է Ալեքսեն քաղաքինԲալթյան երկրներում գործող միակ երկաթգծով, որը կատարում է կանոնավոր ուղևորափոխադրումներ և գոյություն ունի ավելի քան հարյուր տարի (տես․ Գուլբեն- Ալեքսեն նեղ երկաթգիծը)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Центральное статистическое управление Латвии
- ↑ «Список разобранных железных дорог»։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-07-ին
Արտաքին հղումեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Официальный сайт города (լատիշ.)
(ռուս.) (անգլ.)
- Официальный сайт края (լատիշ.)
- Официальный туристический сайт края (լատիշ.)
(ռուս.) (անգլ.) (գերմ.)
- Информация о Гулбене на туристическом портале mesta.lv(ռուս.)
- Сайт узкоколейки Алуксне — Гулбене(ռուս.)
- Информация о Гулбене в топонимической базе данных(լատիշ.)
|