Իսրայելի փոստի և փոստային նամականիշերի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսրայելի փոստի և փոստային նամականիշերի պատմություն
Փոստի պատմություն
Առաջին փոստային նամականիշներ

Իսրայելի փոստի և փոստային դրոշմանիշերի պատմություն, ընդգրկում է Իսրայելի տարածքում փոստային կապի զարգացման ժամանակաշրջանները, համապատասխանաբար հնագույն շրջանի, օսմանյան և բրիտանական կառավարման և ժամանակակից Իսրայելի փոստային համակարգերը։ 1948 թվականի մայիսի 14-ին երկրի անկախության հռչակումից երկու օր անց, 1948 թվականի մայիսի 16-ին շրջանառության մեջ դրվեցին առաջին սեփական փոստային նամականիշերը[1]։

Փոստի զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսրայելի փոստի պատմությունը ծագում է Պաղեստինից՝ սկսելով բրոնզե դարից։ Մամլուքների կառավարման ժամանակաշրջանում փոստը առաքվում էր ձիերի միջոցով, Դեյր-ալ-Բալահ, Լիդդե և մյուս քաղաքներ Կահիրե-Դամասկոս երթուղով[2]։ Օսմանյան ժամանակաշրջանում փոստային շրջանառության մեջ եղել են Թուրքիայի նամականիշերը։ Առաջին փոստային բաժամունքները բացվեցին օտարերկրյա պետությունների հյուպատոսությունների կողմից[3]։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիայի Եգիպտական էքսպեդիցիոն զորքերը գրավել էին Պաղեստինը և 1918 թվականին փոստային դրոշմանիշների վրա նշվում էր «E. E. F.» (կրճատ անգլ. «Egyptian Expeditionary Force» — «Եգիպտական էքսպեդիցիոն բանակ»)։

Բրիտանական մանդատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանական մանդատի ժամանակաշրջանում Պաղեստինում փոստային սպասարկումը և փոստային դրոշմանիշերի տրամադրումը իրականացնում էին բրիտանական իշխանությունները։ 1933 թվականից մինչև 1948 թվականը շրջանառության մեջ կային նաև ավիափոստային դրոշմանիշեր[4] և որպես նորարարություն ավիափոստային նամակ բացիկներ։ Բրիտանական փոստային բաժանմունքները և փոստը մասնակիորեն հանձնվեցին Իսրայելի կառավարությանը[5]։

Սեփական փոստ[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 թվականի մայիսին, անգլիացիների հեռանալուց հետո, փոստային կապի խափանման պատճառով Ժամանակավոր կառավարությունը վերակնքեց Հրեական ազգային հիմնադրամի նամականիշերը, իսկ Նագարիայում և Ցֆատում (Սաֆեդում) թողարկվեցին ժամանակավոր նամականիշեր` պրովիզորներ։

1950 թվականին Իսրայելում գոյություն ունեին 64 փոստային բաժանմունքներ։ 1960 թվականին դրանց թիվը աճեց, հասնելով մինչև 114, իսկ Վեցօրյա պատերազմից հետո, 1970 թվականին հասավ 178-ի[6]։ 1955 թվականին Նեգեվում գտնվող երկու բնակավայրերում սկսեցին գործել Իսրայելում առաջին շարժական փոստային բաժանմունքները, կարմիր գույնի բեռնատարների տեսքով։ 1990 թվականին Իսրայելում հաշվվում էր 53 փոստային երթուղի, որոնք ընդգրկում էին 1058 բնակավայրեր, ներառյալ Արևմտյան ափի և Գազայի հատվածի իսրայելական բնակավայրերը[7]։

Փոստային նամականիշերի թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին նամականիշեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 թվականին Իսրայելական փոստը թողարկեց նոր պետության առաջին նամականիշերը։ Քանի որ շաբաթ օրը Իսրայելում համարվում է հանգստյան օր, կիրակի մայիսի 16-ին առաջին աշխատանքային օրն էր անկախության հռչակումից հետո, երբ կարող էին վաճառվել նամականիշերը[8]։ Առաջին նամականիշերը կոչվում էին Դոար Իվրի («Հրեական փոստ»), քանի որ, պետության անվանումը դեռևս չէր ընտրվել[9]։ Ստանդարտ նամականիշերի առաջին խմբաքանակում ընդգրկված էին 3, 5, 10, 15, 20, 50, 250, 500 և 1000 միլ անվանական արժեքով նամականիշեր։ Նամականիշերը տպագրվել էին բարձրակարգ տպագրության եղանակով, ունեին ատամնաձև կտրվածք, տպագրված էր Իսրայելի խորհրդանիշը և տեղեկատվություն նամականիշի մասին։ 5, 10, 15 և 20 միլ անվանական արժեքով նամականիշերը թողարկվել էին նամականիշային տետրերի տեսքով)[10]։ «Հրեական փոստի» նամականիշերի ուրվանկարները կատարել է Օտտո Վալիշը, օգտագործելով Առաջին հրեական պատերազմի և Բար-Կոհբի ապստամբության ժամանակաշրջանի մետաղադրամների պատկերները։

Իսրայելական նամականիշերի վրա գրառումները կատարվել են երեք լեզուներով` եբրայերեն, արաբերեն և անգլերեն։ Այսպիսով Պաղեստինում շարունակվում էր բրիտանական մանդատի ավանդույթը, որը համապատասխանում էր Ազգերի լիգայի պահանջներին։

Հետագա թողարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրացուցիչ վճարով Իսրայելի բացիկ, 10 միլեյ անվանական արժեքով, 1948 թ.

Իսրայելական փոստն առաջին անգամ 1948 թվականին թողարկեց լրացուցիչ վճարով տետ-բեշի և կտրոնային նամականիշեր, 1950 թվականին ավիափոստային, 1951 թվականին ծառայողական նամականիշեր պետական գերատեսչությունների համար և 1960 թվականին պրովիզորային նամականիշեր[11]։ Նամականիշերի եզրային թերթերն անցան երեք ոչ պաշտոնական փուլեր։ 1948 թվականից մինչև 1954 թվականը թերթի եզրային մասերում գրառումները կատարվում էին եբրայերեն (չորս բացառություններով, Մակկաբիադային, իսրայելական պարտատոմսերին, սիոնիստական կոնգրեսին և Ամերիկայի սիոնիստական կազմակերպությանը նվիրված նամականիշեր)։ 1954 թվականից մինչև 1967 թվականը գրառումները սովորաբար կատարվում էին եբրայերեն և ֆրանսերեն։ 1967 թվականից հետո թերթի եզրային մասում և կտրոնների վրա գրառումները որպես կանոն կատարվում էին եբրայերեն և անգլերեն։ Հազվադեպ է պատահում, որ կտրոնները զուգորդվում են «Դոար Իվրի» տիպի նամականիշերի հետ[12]։

Իսրայելի ավիափոստային նամականիշ 5 միլեյ անվանական արժեքով, 1950 թ.

Ի սկզբանե Իսրայելում նամականիշերի մարումները կատարվում էին կապված հիշարժան տարեթվերի հետ, այդ թվում 1948 թվականի մայիսի 16-ին «Դոար Իվրի» նամականիշերի նոր թողարկման, ինչպես նաև Մակկաբեյան խաղերին և խոշոր քաղաքներին նվիրված նամականիշերի մարումները[13]։ 1960 թվականին թողարկվեցին ավելի քան 325 յուրօրինակ փոստային դրոշմակներ[14]։ Սկսած «Դոար Իվրի» փոստային նամականիշերից, Իսրայելում սկսեցին թողարկել առաջին օրվա ծրարներ։ 1967 թվականի հուլիսի 5-ին, վեցօրյա պատերազմից անմիջապես հետո, Երուսաղեմի նոր փոստատանը թողարկեցին առաջին օրվա ծրարներ Մոշե Դայանի պատկերով[15]։

1982 և 1984 թվականներին գերարժեզրկման պատճառով Իսրայելում թողարկվեցին ոչ արժութային նամականիշեր, ձիթենու ճյուղի պատկերով։ Այս նամականիշերը հարմար էին այնքանով, որ դրանք ազատում էին պետությանը և բնակչությանը փոստային սակագնի հաճախակի փոփոխման անհրաժեշտությունից[16]։

1990-ական թվականներին Իսրայելում փորձարկեցին փոստային նամականիշերի ավտոմատ վաճառքի «Կլյուսսենդորֆ» (Klussendorf) սարքավորումներ, որոնց կողմից իրացվող կտրոնները շրջանառությունից հանվեցին 1999 թվականին։ Թողարկվեցին գունագեղ նկարներով 22 կտրոններ, այդ թվում, 12 կտրոններ տեսարժան վայրերի պատկերներով և յոթը՝ տոնական։

Իսրայելական փոստը տրամադրում է նաև արագ փոստային ծառայություններ, համագործակցելով այլ երկրների 143 փոստային գերատեսչությունների հետ[17]։

Իսրայելի պաշտպանության բանակը ապահովում է զինվորականների փոստային սպասարկումը։ 1973 թվականի ահեղ դատաստանի պատերազմի ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակի փոստային գերատեսչությունը թողարկեց ծաղրանկարներով փոստային բացիկներ զինվորների մարտական ոգին բարձրացնելու նպատակով։ Ծաղրանկարային բացիկի վրա պատկերված է «Ահեղ դատաստանի օրը», որտեղ որոտն ու կրակը թափվում են եգիպտական բուրգերի և Դամասկոսի վրա[18]։

Կտրոններով նամականիշեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսրայելական փոստային նամականիշերը ավանդաբար տարբերվում են իրենց կտրոններով, որոնք գտնվում են նամականիշային թերթիկի ներքևի շարքում։ Նամականիշային թերթիկի ներքևում կամ եզրին կտրոնի կամ մակագրության առկայությունը պայմանավորված է նրանով, թե որ տպագրատան միջոցով է թողարկվել տվյալ խմբաքանակը։ Յուրաքանչյուր նամականիշային թերթիկի վրա սովորաբար լինում է հինգ կտրոնով նամականիշ։ Տեսնելով, որ կտրոնային նամականիշերը կոլեկցիոներների շրջանում մեծ պահանջարկ ունեն, փոստային գերատեսչությունները սկսեցին թողարկել միայն նամականիշային թերթիկի ներքևի շարքի նամականիշերը[19]։

Թեմատիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր գոյության առաջին տարիներին Իսրայելը թողարկեց Երուսաղեմին, Պետահ-Տիկվա քաղաքին, Նեգև անապատին, Մակկաբեյան խաղերին, «անկախության պարտատոմսերին» և հրեական տոներին նվիրված նամականիշեր։ Ամեն տարի Իսրայելում թողարկվում է Ռոշ Հա-Շանի տոնակատարությանը նվիրված նամականիշերի տոնական շարք։ 1948 թվականին այդ տոնին նվիրված շարքում պատկերված էին «թռչող թղթագլաններ»։ Փոստային գերատեսչության կողմից թողարկվել է նաև փոքրիկ թերթիկ նվիրված իր առաջին փոստային դրոշմանիշերին։ 1952 թվականին Իսրայելը թողարկեց երկրի առաջին նամականիշը, որը նվիրված էր կոնկրետ անձի, Խայիմ Վեյցմանին։ 1950-ական թվականներին Իսրայելի նամականիշների վրա պատկերվելու պատիվ ունեցան Թեոդոր Հերցլը, Էդմոն դե Ռոտշիլդը, Ալբերտ Էյնշտեյնը, Շոլոմ Ալեյհեմը, Հաիմ Նահման Բյալիկը և Էլիեզեր Բեն-Եհուդան։ Իսրայելական նամականիշների վրա պատկերված առաջին կինը դարձավ Հենրիետա Սոլդը (1960), առաջին ռաբբին, Բաալ Շեմ Թովը (1961), իսկ առաջին ոչ- հրեան Էլեոնորա Ռուզվելտը (1964)։

1998 թվականին Իսրայելը դարձավ առաջին պետությունը, որ փոստային նամականիշ թողարկեց Թիունե Սիգուհարեի պատվին, որի պատկերով հետագայում նամականիշեր թողարկվեցին Գամբիայում, Գրենադայում, Գվինեայում, Ճապոնիայում, Լիբերիայում, Լիտվայում և Սիեռա Լռոնեում[20]։ 2000 թվականին նամականիշեր թողարկվեցին երկու արաբ առաջնորդների` Մարոկկոյի թագավոր Հասան II-ի և Հորդանանի թագավոր Հուսեյնի պատվին։

Էմորի համալսարանի հոտազոտողները պարզել են, որ մինչև 2005 թվականը թողարկվել է կանանց նվիրված 161 իսրայելական նամականիշ, չնայած դրանցից շատերը եղել են անանուն։ Առանձին կանանց նվիրված 45 փոստային նամականիշերից 11-ը նվիրված էին աստվածաշնչյան կերպարներին, իսկ 8-ը վերաբերվել է բանակին կամ ռազմական գործողություններին։ Իսրայելի փոստային նամականիշերն ընդգրկում են ընդհանուր թեմաներ, այդ թվում ֆիլատելիան (օրինակ 1954 թվականի Երուսաղեմի ֆիլատելիստական ցուցահանդեսը), ինչպես նաև պետության համար այնպիսի նշանավոր թեմաներ, ինչպիսիք են հուդայիզմը և հրեաների պատմությունը։ Օրինակ Իսրայելի գոյության առաջին 40 տարիների ընթացքում իսրայելական նամականիշերի շուրջ 10 %-ը ընդգրկում է հնագիտական մոտիվներ` մտավոր և գաղափարական պատճառներով[21]։ 2008 թվականին նոր թողարկումները նվիրված էին Իսրայել Ռոկահուին և Ակիվ Արյե Վայսին, որոնք համարվում են ՅՈՒՆԵՍԿՕ-Ի համաշխարհային ժառանգության օբյեկտներ (բիբլիական հնէաբանությանը և Խնկի ճանապարհին) և ջրամատակարարման «Մեկորոտ» ազգային ընկերությանը։

Էմիսիոն քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1960-ական թվականներին իրականացվել է 110 նոր թողարկում 1970-ականներին` 151, 1980-ականներին` 162 և 1990-ականներին` 216[22]։ 21-րդ դարում իսրայելական փոստի կողմից տարեկան իրականացվում է մի քանի տասնյակ նոր նամականիշերի էմիսիա, 2000 թվականին՝ 40, 2001 թվականին՝ 33, 2002 թվականին՝ 50, 2003 թվականին՝ 46, 2004 թվականին՝ 38, 2005 թվականին՝ 42, 2006 թվականին՝ 38, 2007 թվականին՝ 44 և այլն։

Համատեղ թողարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականից սկսած` Լեհաստանի հետ համատեղ թողարկվեց վարշավյան գետտոյի 50-ամյակին նվիրված նամականիշ, համատեղ թողարկումներ իրականացվեցին նաև այլ փոստային վարչակազմերի հետ։ 1996 թվականին ԱՄՆ-ի հետ համատեղ իրականացվեց Հանուկեին նվիրված նամականիշի թողարկում` փոքր թերթիկի տեսքով։ Դա Իսրայելում առաջին ինքնասոսնձվող նամականիշն էր։

2008 թվականի հունվարի 27-ին առաջին անգամ ՄԱԿ-ի հետ համատեղ իրականացվեց Հոլոքոստի միջազգային օրվան նվիրված նամականիշի թողարկում։ Համատեղ նամականիշեր թողարկվեցին նաև Գերմանիայի հետ (2005 թվականին) դիվանագիտական հարաբերությունների հաստատման կապակցությամբ, Ավստրիայի և Հունգարիայի հետ (2004, Թեոդոր Հերցլի հիշատակին), Իտալիայի հետ (2004, նվիրված Մեծ հռոմեական սինագոգին), Վրաստանի հետ (2001 թվականին, Շոթա Ռուսթավելու պատվին) և Հունգարիայի հետ ( 2001 թվականին, նվիրված Բուդապեշտի Դոհան փողոցում գտնվող սինագոգին)[23]։

Նամականիշերի շրջանառությունից դուրս բերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ դեպքերում իսրայելական փոստը ստիպված էր լինում շրջանառությունից դուրս բերել առանձին փոստային նամականիշեր, որոնք առաջացնում էին կրոնական շրջանակների մտահոգությունը։ 2006 թվականի նոյեմբերին փոստային շրջանառությունից հանվեց Աստծո անվամբ նամականիշը, մտահոգվելով, որ նրա նկատմամբ պատշաճ հարգանք չի դրսևորվի։ Նմանապես վարվեցին նաև Թալմուդից ասույթներով նամականիշերի շարքի հետ[24]։

Տեղական թողարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

x1948 թվականին Երուսաղեմում, Նահարիում, Ռիշոն-լե-Ցիոնում, Սաֆեդում և մի շարք այլ քաղաքներում նամականիշերի պակասի պատճառով իրականացվեցին տեղական փոստային նամականիշերի թողարկում։ Դրանք բոլորը շրջանառությունից հանվեցին 1948 թվականի մայիսի 16-ին Իսրայելի առաջին նամականիշերի թողարկումից հետո[25]։

Փոխհարաբերությունները Պաղեստինի փոստի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած 1994-1995 թվականներից` Իսրայելը հրաժարվեց այն տարածքների փոստային սպասարկումից, որոնք Օսլոյի համաձայնագրով պետք է անցնեին Պաղեստինյան ազգային վարչակազմի (ՊԱՎ) հսկողության տակ։ ՊԱՎ-ը բացեց փոստային բաժանմունքներ Պաղեստինի ողջ տարածքում, մշակելով սեփական յուրօրինակ փոստային դրոշմակնիքներ[26] և թողարկեց փոստային նամականիշեր։ ՊԱՎ-ի Հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հրապարակեց քննադատական զեկույց Իսրայելի կողմից վերահսկվող տարածքներում փոստային ծառայությունների կազմակերպման վերաբերյալ[27]։

Ֆիլատելիայի զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլատելիան մեծ մասսայականություն է վայելում իսրայելցիների շրջանում։ Իսրայելական ֆիլատելիստական ֆեդերացիայի կազմի մեջ մտնում են երկու տասնյակից ավելի ակումբներ[28] և 15 ֆիլատելիստական ընկերություններ, որոնք գործում են այս փոքրիկ երկրի տարածքում[29]։ Երկրում անցկացվում են ֆիլատելիստական տոնավաճառներ, փոստային ցուցահանդեսներ, հրատարակվում են հուշանվերային թերթիկներ, ֆիլատելիստական ամսագրեր և կատալոգներ։ 1998 թվականին «Իսրայելական փոստը» Թել Ավիվում ստեղծեց Փոստային և ֆիլատելիստական թանգարան[3][30]։ 2008 թվականին Թել Ավիվը ընտրվեց Համաշխարհային ֆիլատելիստական առաջնության (անգլ.՝ World Stamp Championship), անցկացման վայր, որն էլ անցկացվում է Ֆիլատելիայի Միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո։ Կոլեկցիոներների կողմից (այդ թվում՝ հրեական սփյուռքի) ֆիլատելիստական նյութերի իրացման շնորհիվ Իսրայելի պետական բյուջեն զգալի եկամուտներ է ունենում[31]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսրայելն աշխարհում միակ երկիրն է, որտեղ փոստային նամականիշերը փակցվում են կաշերային սոսնձով[32]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бернштам, Владимир. История одного бума. // Филателия. — Издатцентр «Марка», 2013. — № 6. — С. 26—27.
  • Израиль // Большой филателистический словарь / Н. И. Владинец, Л. И. Ильичёв, И. Я. Левитас, П. Ф. Мазур, И. Н. Меркулов, И. А. Моросанов, Ю. К. Мякота, С. А. Панасян, Ю. М. Рудников, М. Б. Слуцкий, В. А. Якобс; под общ. ред. Н. И. Владинца и В. А. Якобса. — М.: Радио и связь, 1988. — С. 110. — 320 с. — 40 000 экз. — ISBN 5-256-00175-2.
  • Израиль (Государство Израиль) // Филателистическая география. Страны Азии (без СССР) / Н. И. Владинец. — М.: Радио и связь, 1984. — С. 28—29. — 176 с.
  • Лепешинский Л. Л. Филателистическая география (зарубежные страны). Справочник. — М.: Связь, 1967. — С. 60. (См. Израиль (Государство Израиль).) (Проверено 2 апреля 2009)
  • Почта Израиля: на пороге больших перемен // Почта России. — № 10. — 2007. (Проверено 2 апреля 2009)
  • Agudah le-toldot ha-doʼar shel Erets-Yiśraʼel («История почты Святой земли») (1979). (иврит)
  • Aron J. Forerunners to the forerunners: a pre-philatelic postal history of the Holy Land. — Jerusalem: Society of the Postal History of Eretz Israel, 1988.
  • Catalogue of Jewish National Fund Stamps. — Jerusalem: Jewish National Fund. Youth and Education Dept., 1966.
  • Forsher B. J. and Society of Israel Philatelists. The Interim Period Postage Stamps of Israel, March to July 1948: a Handbook. — New York: Society of Israel Philatelists, 1969.
  • Krause—Minkus Standard Catalog of Israel Stamps, Listings 1948—1999; A fully illustrated collector’s catalog for the postage stamps of Israel / M. D. Wozniak, T. Marios (Eds.). — 2001st ed. — Iola, WI, USA: Krause Publications, 2000. — (Global Stamp Series). — ISBN 0-87341-960-X. (англ.)
  • Leibu E. and Zvi S. The Postal History of the Transition Period in Israel, 1948. — Jerusalem: Society of the Postal History of Eretz-Israel, 1991.
  • Levison M. E. and Society of Israel Philatelists. Educational Fund. The Plate Blocks and Tabs of the Doar Ivri Issue. — Cleveland: Society of Israel Philatelists, Educational Fund, 1976.
  • Loebl W. Y. Postal Mechanisation in the Holy Land, 1925—1981. — Rickmansworth, Herts.: British Association of Palestine-Israel Philatelists, 1982.
  • Morginstin S. The Postal Stationery of Israel. — Beachwood: Educational Fund of the Society of Israel Philatelists, 1998.
  • Persoff M. The Running Stag: The Stamps and Postal History of Israel. — L.: R. Lowe, 1973.
  • Ribalow H. U. The History of Israel’s Postage Stamps. — New York, NY, USA: Twayne Publishers, 1956.
  • Siegel M. and World Philatelic Congress of Israel, Holy Land, and Judaica Societies. 20th Anniversary Publication. — Downsview: World Philatelic Congress of Israel Holy Land & Judaica Societies, 1986.
  • Sondak M. Jerusalem Postal Services during the Siege of 1948: Compilation of Articles and Manuscripts. — Jerusalem, Israel: Society of the Postal History of Eretz Israel, 1987.
  • Stadtler B. A History of Israel through Her Postage Stamps. — New York, NY, USA: Society of Israel Philatelists Educational Fund, 1993.
  • Tsaḥor Y. Israel Postage Stamps, 1948—1988. Catalogue. — Carta Jerusalem: Israel Postal Authority/Philatelic Service, 1989. — Vol. 11.
  • Bale (ed), Michael H. Holyland catalogue: stamps & postal history during the rule of the Ottoman Empire: Turkish & foreign post offices. — Tel-Aviv : Chariot Global Marketing, 1999.
  • Blau, Fred F. (Autumn 1987), "The Allied Military "Air Mail" to and from Palestine in WWII", Holy Land Postal History Т. 32: p. 653
  • Collins, Norman J. and Steichele, Anton. The Ottoman Post and Telegraph Offices in Palestine and Sinai. — L. : Sahara Publication, 2000. — P. 241. — ISBN 1-903022-05-1.
  • Shahin, Mariam. Palestine: A Guide. — Interlink, 2005-07-30. — P. 500. — ISBN 156656557X.
  • Shaath, Nabeel Ali. Palestine: Stamps (1865–1981). — Beirut : Dar Al-Fata Al-Arabi, 1981.
  • Hoexter, Werner. The stamps of Palestine I. The stamps issued during the period of the military administration (1918 to 1st July 1920). — World Philatelic Congress of Israel, Holy Land, and Judaica Societies, 1970.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Rossiter, Stuart; Fowler, John & Wellsted, Raife. «Israel». Stamp Atlas (անգլերեն). Sandafayre Stamp Auctions. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. Shahin (2005), pp. 421—423
  3. 3,0 3,1 Ashkenazy, Daniella (1999 թ․ փետրվարի 25). «New Postal and Philatelic Museum: Not Just for Stamp Collectors». Israel Magazine-On-Web. Israel Ministry of Foreign Affairs. Վերցված է 2008 թ․ փետրվարի 6-ին.
  4. Bard, Dr. Leslie (2006 թ․ հոկտեմբեր), «Commercial Air Mail Rates from Palestine to the Americas, 3 Aug 1933-30 Apr 1948», The Israel Philatelist, 57 (5): pp. 168–169 {{citation}}: |pages= has extra text (օգնություն)
  5. «Jewish Stamps and Israeli Stamps». Jewish Stamps (անգլերեն). Aharon's Jewish Books and Judaica. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 22-ին.
  6. Encyclopedia Judaica. 1971.
  7. Goldwasser, Marcy (1990 թ․ օգոստոսի 10). «Have Stamps, Will Travel». The Jerusalem Post. էջեր IX:846.
  8. «Israeli Stamps and Philatelic Resources». Historama. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 7-ին.
  9. «First Stamps (1948)». Sol Singer Collection of Philatelic Judaica. Emory's Manuscript, Archives, and Rare Book Library. 2002. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 7-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  10. Производство почтовых марок осуществлялось в тайне из-за сложной военно-политической обстановки того времени («Coins Doar Ivri 1948». [Israel] Stamps catalog. Israel Philatelic Federation. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 7-ին.). См. также: «Doar Ivri 1948». [IPF] Articles. Israel Philatelic Federation. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 7-ին. и «Doar Ivri (Jerusalem 73 miniature sheets)». [IPF] Articles. Israel Philatelic Federation. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 7-ին., где указано: «…сохранились свидетельства об обстоятельствах, которыми сопровождалась подготовка к выпуску и печать первых почтовых марок Израиля в 1948 году — спешка и секретность, связанные с подготовкой рисунков художником Отто Валлишем; пробы цвета восьми марок, отпечатанных в типографии газеты „Га-Арец“ в Тель-Авиве; сбор достаточного количества бумаги из самых неообычных источников, обустройство типографии в Кирье (государственном офисном центре) и конспиративное начало печати марок ещё даже до прекращения действия британского мандата.»(«…evidence has been preserved of the circumstances surrounding the preparation and printing of Israel’s first stamps in 1948 — the haste and secrecy connected with the preparation of the designs by the artist Otte Wallish; the color trials of the eight stamps produced on the Haaretz newspaper press in Tel Aviv; the collecting of a sufficient stock of paper obtained from all manner of unconventional sources, the setting-up of the printing press in the Kirya (government office center) and the conspiratorial beginnings of the printing of the stamps even before the termination of the British Mandate.») Некоторые марки номиналом 10 и 15 миллей были напечатаны с пропуском одной строчки из надписи на полях.
  11. Сведения взяты из каталога IPF. Доплатные марки 1948 года имели номиналы 3, 5, 10, 20, и 50 миллей и рисунок «Доар Иври» 1948 года.
  12. Stadtler, Oscar. «The Tabs of Israel». [IPF] Articles. Israel Philatelic Federation. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 14-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  13. Список гашений Филателистической федерации Израиля Արխիվացված 2013-09-25 Wayback Machine(անգլ.)
  14. Livni, Israel (1969). Livni's Encyclopedia of Israel Stamps. Tel-Aviv: Sifriyat Ma'ariv. էջեր p.197ff. {{cite book}}: |pages= has extra text (օգնություն)
  15. «Post Office Openings». Sol Singer Collection of Philatelic Judaica. Emory's Manuscript, Archives, and Rare Book Library. 2002. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 7-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  16. Siegel, Judy (1989 թ․ հոկտեմբերի 16). «Postal Authority To Push Its 'Post-Inflation' Stamps». The Jerusalem Post. Сведения о дате и рисунке взяты из каталога IPF.
  17. «Members of the EMS Cooperative». Express Mail Service]]. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 7-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  18. «Yom Kippur War postcards». Sol Singer Collection of Philatelic Judaica. Emory's Manuscript, Archives, and Rare Book Library. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 7-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  19. Владинец Н. И. (1984), с. 28.
  20. Israel Philatelist: The Incredible Story of Chiune (Sempo) Sugihara. The Society of Israel Philatelists. 2005 թ․ ապրիլ. էջեր pp. 54–57. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 7-ին. {{cite book}}: |pages= has extra text (օգնություն)
  21. Stewart, Levi; David R. Blumenthal (2007 թ․ հունիսի 1). «Women in Israeli and Topical Judaica Philately». (Женщины в израильской и в тематической иудейской филателии). David R. Blumenthal: Jay and Leslie Cohen Professor of Judaic Studies. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 7-ին.
  22. Harpuder, Ralph (2007 թ․ հունիս). «Passover in Another Ghetto». American Philatelist. Bellafonte, PA: American Philatelic Society. 121 (No. 6): P 529. {{cite journal}}: |issue= has extra text (օգնություն); Unknown parameter |iisn= ignored (օգնություն)
  23. «New Philatelic Issues: 2000—2008 [Новые филателистические выпуски: 2000—2008]». Israel Post. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 7-ին.
  24. «More stamps withdrawn [Отозваны новые марки]». L.: Jewish Tribune (Великобритания)[en]. 2006 թ․ նոյեմբերի 2. էջ 8.
  25. Владинец Н. И. (1984), с. 29.
  26. Zywietz, Tobias (2007 թ․ սեպտեմբերի 28). «PNA Post Offices and Postmarks (Почтовые отделения и почтовые штемпели ПНА)». A Short Introduction To The Philately Of Palestine (Краткое введение в филателию Палестины). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 7-ին.
  27. Zywietz, Tobias (2007 թ․ սեպտեմբերի 28). «The Postal Situation (1994--) (Положение почты (1994--)». A Short Introduction To The Philately Of Palestine. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 7-ին.
  28. «Philatelic societies and groups (Филателистические общества и группы)». Israel Philatelic Federation. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 7-ին.
  29. «Stamp dealers, auctions and experts (Филателистические дилеры, аукционы и эксперты)». Israel Philatelic Federation. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 7-ին.
  30. «The Postal and Philatelic Museum (Почтовый и филателистический музей)». Philatelic Services (Филателистическое обслуживание). Israel Post. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 2-ին.
  31. Encyclopedia Judaica. 1971. էջեր IX:845 and XV:335.
  32. «Интересные факты об Израиле». О странах. Интересные факты; 1001fact.ru. 2011 թ․ նոյեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]