Խնկի ճանապարհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 1107
ռուս..անգլ..ֆր.

Խնկի ճանապարհ, Լադանի ճանապարհ, առևտրական ճանապարհ, որը անտիկ աշխարհում Արաբական թերակղզու հարավը կապել է Միջերկրածովյան և Միջագետքի երկրների հետ[1]: Այդ ճանապարհով ժամանակակից Եմենի և Օմանի տարածքի հնագույն երկրներից, ինչպես նաև Աֆրիկյան եղջյուրով, Սոքոթրայի կղզուց Միջերկրածովյան և Միջագետքի պետություններ էին տեղափոխվում արժեքավոր անուշահոտություններ, հիմնականում հարավարաբական խունկ, զմուռս և աֆրիկյան և հնդկական համեմունքներ, թանկարժեք քարեր, մարգարիտներ, մետաքս և տեքստիլներ[2]:

Հին Արևելքում անուշաբույր համեմունքների լայնորեն օգտագործումը մեծ պահանջարկ էր առաջացնում՝ ընդլայնելով դրանց առևտուրը, որն էլ նպաստեց այս առևտրական ճանապարհի առաջացմանը[3]: Անուշաբույր համեմունքների առևտուրը հավանաբար սկսվել է մ. թ. ա. II հազարամյակում[4]:

Եմենի խունկ

Մ. թ. ա. I դարում Դիոդորոս Սիցիլիացին գրել է.

Aquote1.png Սոկոտրան համարվում էր աշխարհում խնկի և զմուռսի հիմնական մատակարարը: Կղզին համարվում է Արաբական «խնկի ճանապարհի» մեկնարկային կետը, այստեղից թանկարժեք խեժերն ու այլ արժեքավոր ապրանքները ծովով տեղափոխվում էին Ադեն և Կանու» (հնագույն Խադրամաուտ նավահանգիստ, որը գտնվում է արաբական ծովափին Հուսն ալ Հուրաբ լեռան ստորոտում): Aquote2.png


Մեր դարաշրջանի սկզբին երբ հռոմեացիք իրենց ձեռքը վերցրին դեպի Հնդկաստան տանող ծովային ճանապարհը և դրանով վտանգի տակ դրեցին Ադենի միջոցով ծովափնյա շրջաններում կատարվող անուշաբույր համեմունքների վաճառքը, կարևոր առևտրական կենտրոն դարձավ Խադրամաուտ պետության մայրաքաղաքը` Շաբվան: Այդ պատճառով էլ անհրաժեշտ էր լինում անուշաբույր խեժերը տեղափոխել Կանա նավահանգիստ (Եմենում գտնվող ներկայիս Բիր Ալի ձկնորսական ավանից 15 կմ արևմուտք), այնտեղից էլ մինչև Շաբվա: Կանա անուշաբույր նյութեր էին բերվում նաև Սոմալիից և Եթովպիայից: Եթե ուղտերի քարավանների ղեկավարները շեղվում էին սահմանված ճանապարհից, ապա նրանց մահապատիժ էր սպառնում: Անապատում թույլատրվում էր տեղաշարժվել միայն կազմակերպված քարավաններով, խստորեն սահմանված ճանապարհներով: Այս կանոններից որևէ շեղում (չգրանցված քարավաններ, «ձախ» ճանապարհներ և մաքսանենգություն) համարվում էր ամենածանր հանցագործություն և պատժվում է մահապատժով: Քարավանները եղել են Շաբվայի կենսական աղբյուրը, այդ պատճառով էլ միայն քարավանների անցնելու համար հատկացվել էր մեկ առանձին դարպաս:

Շաբվայի հարստությունը և կարևորությունը պայմանավորված էր նրա դիրքով, այն կարևոր հավաքատեղի էր Ռուբ ալ- Հալիի մեծ անապատով անցնող առևտրական քարավանների կազմակերպման համար: Քարավանի տերերը պետք է քաղաքային տաճարի քրմերին, գլխավոր աստվածուհու Սիինի (արաբ. Seen‎; Լուսին) անունով վճարեին տեղափոխվող բեռների արժեքի մեկ տասներորդի չափով:

Խնկի այրիչ, մ. թ. 3-րդ հազարամյակ, հայտնաբերվել է Շաբվայում

Շաբվայում կար 60 եկեղեցի և քաղաքը համարվում էր Հադրամաութ հին պետության վարչական և կրոնական կենտրոնը: Բուրավետ խեժերի տարեկան ողջ հավաքածուն բնակչությունը պարտավոր էր հանձնել Շաբվայի եկեղեցիներին, ոչ ոքի չէր թույլատրվում երկրի տարածքից դուրս հանել նույնիսկ մի կտոր խեժ: Սակայն այս արգելքի խախտման փորձերը, հավանաբար քիչ չէին: Օրինակ հնդիկ վաճառականները ձգտում էին խեժեր գնել դրանց հավաքատեղիներից: Եթե այդ խախտումները բացահայտվում էին, ապա խեժը վաճառողները դատապարտվում էին մահվան: Պատմում են, որ, այն բանից հետո, երբ վանականը վերցնում էր բումնավետ խեժերի ողջ քանակի մեկ տասերորդը «աստծո համար», այսինքն պետության օգտին, դրանից հետո միայն թագավորը թույլատրում էր այդ ապրանքի ազատ վաճառքը: Ահա հենց այդ ժամանակ էլ առևտրականները կարող էին գնել և վաճառել սուբ ապրանքը:

Մոտավորապես մ.թ.ա. 1300 թվականին մարդիկ ընտելացնում էին ուղտերին: Ուղտերը եղել են այդ ժամանակի բարգավաճող առևտրի հիմքը:

Երեք հազար ուղտերից բաղկացած քարավանները, որոնք հաճախ ձգվում էին մինչև երեսուն կիլոմետր անձրևների շրջանի ավարտից հետո, տարին մեկ կամ երկու անգամ ուղևորվում էին Շաբվայից: Նրանց ճանապարհն անցնում էր 70 բնակավայրերով, այդ թվում՝ Մարիբով, Նաջդով, Մեքքայով, Ջիդդայով, Յասրիբով (այդպես էր կոչվում Մեդինան այդ ժամանակ), Պետրայով, Ղազայով դեպի Միջերկրական ծով: Այդ ուղիով անցումը տևում էր միջինը 70 օր: Միջերկրծովյան նավահանգստային քաղաքների տաղավարներում, ինչպես օրինակ Ալեքսանդրիայում, աշխատողներին մերկացնում և ստուգում էին, որպեսզի նրանք ոչ մի կտոր խեժ տուն չտանեին: Անուշաբույր խեժերի պահպանման վայրերը չբացահայտելու նպատակով առևտրական գրասենյակների դարպասների դիմաց աշխատողների աչքերը կապում էին լաթով կամ գլխներին խիտ ցանց էին դնում, այդ պատճառով էլ շատ քչերին էր հայտնի գանձերի պահատեղիների ճանապարհը[4]:

Ավդատի ավերակները

Ժամանակի ընթացքում անուշաբույր նյութերի առևտուրն անկում ապրեց և հարավարաբական քաղաքների շքեղությունն ու փայլը խամրեց: Եվ միայն հազվադեպ քարավաններ էին շարունակում անցնել հին ճանապարհներով՝ տեղափոխելով կենսականորեն անհրաժեշտ աղ[4]:

2005 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ, Իսրայելի տարածքով անցնող անուշաբույր նյութերի ճանապարհի հատվածը ընդգրկվեց Ասիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ[5]: Ճանապարհի այս հատվածը ներառում է չորս նաբաթեական քաղաքների` Ավդատի, Հալուցայի, Մամշիտի և Շիվտայի ավերակները:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Rawlinson Hugh George (2001)։ Intercourse Between India and the Western World: From the Earliest Times of the Fall of Rome։ Asian Educational Services։ ISBN 81-206-1549-2 
  • Larsen Curtis (1983)։ Life and Land Use on the Bahrain Islands: The Geoarcheology of an Ancient Society։ University of Chicago Press։ ISBN 0-226-46906-9 
  • Crone Patricia (2004)։ Meccan Trade And The Rise Of Islam։ Gorgias Press LLC։ ISBN 1-59333-102-9 
  • Edwards i. e. s. (1969)։ The Cambridge Ancient History։ Cambridge University Press։ ISBN 0-521-22717-8 
  • Glasse Cyril (2001)։ The New Encyclopedia of Islam։ Rowman Altamira։ ISBN 0-7591-0190-6 
  • Colburn Marta (2002)։ The Republic Of Yemen: Development Challenges in the 21st Century։ Progressio։ ISBN 1-85287-249-7 
  • Eckenstein Lina (2005)։ A History of Sinai։ Adamant Media Corporation։ ISBN 0-543-95215-0 
  • Lach Donald Frederick (1994)։ Asia in the Making of Europe: The Century of Discovery. Book 1.։ University of Chicago Press։ ISBN 0-226-46731-7 
  • Farrokh Kaveh (2007)։ Shadows in the Desert: Ancient Persia at War։ Osprey Publishing։ ISBN 1-84603-108-7 
  • Meri Josef W., Jere L. Bacharach (2006)։ Medieval Islamic Civilization: An Encyclopedia։ Routledge։ ISBN 0-415-96690-6 
  • The Encyclopedia Americana (1989)։ Grolier։ ISBN 0-7172-0120-1 
  • Lindsay W S (2006)։ History of Merchant Shipping and Ancient Commerce։ Adamant Media Corporation։ ISBN 0-543-94253-8 
  • Holl Augustin F. C. (2003)։ Ethnoarchaeology of Shuwa-Arab Settlements։ Lexington Books։ ISBN 0-7391-0407-1 
  • Archibald Zofia (2001)։ Hellenistic Economies։ Routledge։ ISBN 0-415-23466-2 
  • O'Leary De Lacy (2001)։ Arabia Before Muhammad։ Routledge։ ISBN 0-415-23188-4 
  • М. Д. Бухарин. Аравия, Восточная Африка и Средиземноморье. Торговые и историко-культурные связи. — М.: Восточная литература, 2009. — 376 с. — ISBN 978-5-02-036349-6.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]