Մամշիտ
Բնակավայր | ||
---|---|---|
Մամշիտ | ||
Երկիր | Իսրայել | |
Համայնք | Հարավային մարզ | |
Մակերես | 242 հեկտար, 514 հեկտար | |
| ||
Մամշիտ (եբրայերեն՝ ממשית), նաբաթեական հին քաղաք Դիմոնայի մերձակայքում գտնվող Նեգև անապատում։ Քաղաքը Խնկի ճանապարհին ամենակարևորներից մեկն էր. վերջինս քարավանային ուղի էր Հարավային Արաբիայից դեպի Միջերկրական ծովի երկրներ, որով առաքվում էին ոչ միայն խունկ, մրտի և անուշահոտություններ, այլ նաև` ապրանքներ Հնդկաստանից տարանցիկ ճանապարհով այն ժամանակահատվածում, երբ հյուսիսային ճանապարհն արգելափակված էր ռազմական բախումների պատճառով։
Մամշիտը հիմնադրվել է մ.թ.ա. 1-ին դարում և բացի տարանցիկ կետից, ոռոգման համակարգի զարգացման շնորհիվ եղել է Նաբաթյան թագավորության գյուղատնտեսական կենտրոնը։
Քաղաքն արագորեն զարգացել է մինչև մ.թ.ա. 3-րդ դարի վերջերը, երբ Հնդկաստանի և Հռոմի միջև առևտուրը դադարել է այնքան բուռն լինել, ինչպես նախորդ դարերում։ Մամշիտի խնդիրներին ավելացել են նաև մի շարք խոշոր երկրաշարժեր։ Այն, ինչ մնացել էր ծաղկուն Մամշիտից, 634 թվականին նվաճել են արաբները, և քաղաքն ամայացել է։
2005 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ Մամշիտը, ինչպես և Իսրայելում Խնկի ճանապարհի ամբողջ հատվածը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[1]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մամշիտի եկեղեցին
-
Ընդհանուր տեսքը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Incense Route — Desert Cities in the Negev(անգլ.) на сайте ЮНЕСКО
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 1108 ռուս.. • անգլ.. • ֆր. |
- Mamshit National Park - official site
- Incense Route - Desert Cities in the Negev, UNESCO
- Pictures of Mamshit archeological findings
- Mamshit Detailed track and hiking info from Tourism, trip and travel to Israel
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մամշիտ» հոդվածին։ |
|