Jump to content

Սոքոթրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոքոթրա
Քարանձավ Սոքոթրայի արևելյան մասում

Սոքոթրա, Socotra, կղզիների խումբ Հնդկական օվկիանոսում, Աֆրիկայի Գվարդաֆույ հրվանդանից արևելք։ Պատկանում է Եմենին։ Տարածությունը 3600 կմ² է։ Կազմված է հիմնականում բյուրեղային ապարներից։ Բարձրությունը մինչև 1503 մ է (Սոքոթրա կղզում)։ Կլիման չոր արևադարձային է, բուսածածկույթը՝ կիսաանապատային (Կյոպպենի կլիմաների դասակարգում BWh և BSh)։ Արևելքում և լեռներում կան քսերոֆիլ ծառերի պուրակներ։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոքոթրա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 46)։