Jump to content

Իսպանական կոյաբզեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսպանական կոյաբզեզ
Իսպանական կոյաբզեզ
Իսպանական կոյաբզեզ (Copris hispanus)
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Դաս Միջատներ
Կարգ Բզեզներ
Ենթաընտանիք Կոյաբզեզներ
Տեսակ Իսպանական
կոյաբզեզ
Լատիներեն անվանում
Copris hispanus Linnaeus, 1764



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Իսպանական կոյաբզեզ[1] (լատին․՝ Copris hispanus), կոյաբզեզների ենթաընտանիքին պատկանող միջատի տեսակ[2][3]։

Արտաքին տեսք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը կազմում է 16-30 մմ[4]։ Ունեն խոշոր, խիստ ուռուցիկ, սև և վեր ցցված գլուխ, ինչպես նաև թեթևակի փայլով և ավելի մեղմ գունավորմամբ վերնաթևեր։ Ստորին վերջույթների ծայրամասային հատվածներում նկատելի է կարմրաշագանակագույն երանգով մազիկներ։

Միջտեսակային սեռական դիմորֆիզմը բավականին ակնառու կերպով արտահայտված է։ Արու տեսակի միջատների գլխի հատվածը շատ ավելի ընդարձակ է, իսկ գանգային կորությունը՝ ավելի ծավալուն։ Մարմնի վրա կան ընդգծուն բծեր, որոնք միաձուլվում են միջատի արտաքին սևության հետ։ Ունեն կորընթարդ թևեր, որոնց միջոցով կարողանում են թռչել։ Դիմային հատվածում ունեն նաև ակնբախ ատամիկներ։

Էգերը չափերով համեմատաբար ավելի փոքր են։ Գլխավոր տարբերությունը դա գանգային կորությունն է, որը էգերի մոտ շատ ավելի թույլ է արտահայտված։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանական կոյաբզեզների տարածվածության արեալը բավականին ընդգրկուն է և ներառում է երեք աշխարհամասեր՝ Եվրոպա, Ասիա և Աֆրիկա[5]։

Արևելյան շրջաններում տարածված են Ուկրաինայում, Ղրիմում, Հարավային Կովկասում (Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում), ամբողջ Միջին Ասիայում, Ղազախստանում (նույնիսկ բարձրալեռնային շրջաններում) մինչև Պակիստան։ Կան տեղեկություններ, որ Հնդկաստանում միջատները չեն հանդիպում։

Ավելի արևմուտք՝ հանդիպում են Արևմտյան Եվրոպայի հարավային շրջաններում, մասնավորապես՝ Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում և Գերմանիայում։ Իսպանիայում չափազանց մեծ տարածվածության պատճառով տեսակը կոչվում է Coprus hispanus (թարգմանաբար՝ «իսպանական կոյաբզեզ»)։ Հանդիպում է նաև Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում՝ Մարոկկոյում, Ալժիրում, Լիբիայում, Եգիպտոսում, Արաբական թերակղզում, Թուրքիայում, Իրանում և Աֆղանստանում։ Հայաստանի տարածքում վերջինիս տարածվածության արեալները հստակ առանձնացված չեն։

Բազմացում և զարգացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանական կոյաբզեզները բազմանում են ձվադրությամբ։ Տարեկան տալիս են 1 կամ մի քանի սերունդ։ Վերջիններս խնամում են նորածին սերնդին։

Նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանական կոյաբզեզը վնասատու միջատ է։ Այս տեսակի ներկայացուցիչները փչացնում են բնափայտը, մթերքները, անտառային, պտղատու, բանջարանոցային, հացազգի բույսերը։ Համարվում են նաև ճիճվային, սնկային, մանրէային, վիրուսայինհիվանդությունների փոխանցողներ են։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ռ.Ս. Ղազարյան, Գիրք Բ Թռչյուններ, Կենդանիների անունների հայերեն-ռուսերեն-լատիներեն կարգաբանական բառարան, Երևան, «Փյունիկ» — 104 էջ։
  2. Семейство пластинчатоусые (Scarabaeidae): атлас видов фауны России — Испанский копр Copris hispanus (Linnaeus, 1764)
  3. Станек В. Я. Иллюстрированная энциклопедия насекомых. — Прага: Артия, 1977. — С. 262. — 560 с.
  4. Chefaoui, R. M.; Hortal, J.; Lobo, J. M.: Potential distribution modelling, niche characterization and conservation status assessment using GIS tools: a case study of Iberian Copris species. In: Biological Conservation. 122. 2005, S. 327–338 (PDF)
  5. Lohse, G. A. & Lucht, W. H.: Die Käfer Mitteleuropas - 2. Supplementband mit Katalogteil. Goecke & Evers Verlag, Krefeld, 1992. ISBN 3-87263-043-1
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսպանական կոյաբզեզ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսպանական կոյաբզեզ» հոդվածին։