Իթվինինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իթվինինգ
Իթվինինգ

Իթվինինգ (անգլ.՝ eTwinning), միջազգային համաեվրոպական դպրոցական ծրագիր, կրթական հարթակ դպրոցական անձնակազմի համար (ուսուցիչներ, ավագ ուսուցիչներ, գրադարանավարներ, աշակերտներ և այլն)[1]։

Իթվինինգը համագործակցելու, շփվելու, ծրագրեր մշակելու և կիսելու, զարգանալու, եվրոպական կրթական համայնքի ակտիվ անդամ լինելու լայն հնարավորություն է։ Իթվինինգը հասարակական զարգացման ներկայիս շրջանում նպաստում է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների զանգվածային կիրառմանը դպրոցական համակարգում՝ ապահովելով տեղեկատվական հոսքերի տարածումը և ստեղծելով գլոբալ տեղեկատվական հարթակ։ Իթվինինգի պորտալը հանդիպման հիմնական վայրն է։ Ներկայումս գրանցված են 371 597 անդամներ և ստեղծված են ավելի քան 44 449 ծրագրեր։ Պորտալը տրամադրում է առցանց գործիքներ։

Իթվինինգը Հայաստան մուտք է գործել 2011 թվականին՝ ակտիվ գործունեություն ծավալվելով 2014 թվականին, երբ Հայաստանը միացել է Էրազմուս + (անգլ.՝ Erasmus +) ծրագրին, որը հնարավորություն տվեց Հայաստանի ներկայացուցիչներին ստեղծել ծրագրեր Իթվիննինգի շրջանակներում։ Մինչ այդ ուսուցիչները միանում էին մասնակից երկրների ուսուցիչների ծրագրերին՝ իրականացնելով համատեղ ծրագրեր։ Ներկայումս Հայաստանի մարզերի դպրոցներից գոնե մեկը Իթվինինգի մասնակից է։

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իթվինինգը մեկնարկվել է 2005 թվականին՝ որպես Եվրահանձնաժողովի էլեկտրոնային կրթության ծրագիր։ Իթվինինգը լիովին ինտեգրվել է Կրթության, Վերապատրաստման, Երիտասարդության և Սպորտի եվրոպական Էրազմուս+ ծարգրին[2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իթվինինգ ծրագիրը մեկնարկվել է 2005 թվականի հունվարին։ Նրա հիմնական նպատակները համապատասխանում են Բարսելոնայի Եվրոպական խորհրդի 2002 թվականի մարտին կայացրած որոշմանը՝ խթանել դպրոցների թվայնացման աշխատանքը՝ բոլոր ուսանողներին հնարավորություն ընձեռնել ՏՀՏ հմտությունները սովորելու և կիրառելու, խթանել եվրոպական բազմամշակութային եվրոպական մոդելի մասին տեղեկացվածությունը։ Այժմ այն Էրազմուս+ ծրագրի, ԵՄ կրթության, ուսուցման, երիտասարդության և սպորտի՝ ԵՄ բաղադրիչ է։ Առաջին տարվա ընթացքում Իթվինինգ ծրագրում ներգրավվել է ավելի քան 13 000 դպրոց։ 2008 թվականի աշնանը գրանցվել է ավելի քան 50 000 ուսուցիչ և 4 000 նախագիծ, քանի դեռ գործարկվում էր Իթվինինգի նոր հարթակը։ 2018 թվականի հունվարի դրությամբ Եվրոպայի դասարաններում աշխատում է ավելի քան 70 000 նախագիծ, գրանցված ուսուցիչների ընդհանուր թիվը կտրուկ աճել է ՝ հասնելով 550 000-ի, իսկ գրանցված դպրոցների թիվը կազմել է 190 000 (թվերը ամեն օր թարմացվում են www.etwinning.net կայքում)։

Ձևավորման սկզբում Իթվինինգի նշանաբանն էր՝ «Դպրոցների համագործակցությունը Եվրոպայում», իսկ 2009 թվականի սկզբին Իթվինինգի նշանաբանը փոխվել է դառնալով՝ «Համայնքը եվրոպական դպրոցների համար»։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իթվինինգի հիմնական գաղափարն է Եվրոպայի տարբեր դպրոցների միմյանց հետ համագործակցություն, նախագծերի մշակում, որը հայտնի է նաև որպես Իթվինինգի նախագիծ[4]։ Իթվինինգի մասնակիցները շփվում են համացանցի միջոցով (օրինակ՝ էլեկտրոնային փոստով կամ վիդեոկոնֆերանսի միջոցով)՝ միմյանց հետ համագործակցելու, փոխանակելու և սովորելու համար։

Իթվինինգը խրախուսում և զարգացնում է ՏՀՏ հմտությունները, խթանում է գիտելիքների միջմշակութային փոխանակումը, խթանում ուսանողների միջմշակութային իրազեկությունը և բարելավում նրանց հաղորդակցման հմտությունները։

Իթվինինգ նախագծերի տևողությունը կարող է ունենալ ցանկացած տևողություն՝ սկսած ընդամենը մեկ շաբաթից մինչև ամիսներ, մինչև դպրոցների միջև մշտական հարաբերությունների ստեղծումը։ Եվրամիության անդամ երկրների ներսում գործող դպրոցները (ինչպես հիմնական, այնպես էլ միջնակարգ) կարող են մասնակցել Իթվինինգ նախագծին, բացի Թուրքիայի, Նորվեգիայի և Իսլանդայի դպրոցներից։

Ի տարբերություն եվրոպական այլ ծրագրերի, ինչպիսիք են Կոմենսկի ծրագիրը, ամբողջ հաղորդակցությունն անցկացվում է Համացանցի միջոցով և, հետևաբար, դրամաշնորհների կարիք չկա։ Գործընկեր դպրոցների միջև դեմ առ դեմ հանդիպումներ չեն պահանջվում, չնայած դրանք արգելված չեն, իսկ որոշ դպրոցներ նույնիսկ կազմակերպում են դեմ առ դեմ հանդիպումներ։ Եվրոպական դպրոցական ցանցին ստանձնել է Կենտրոնական աջակցության ծառայության (CSS) դերը եվրոպական մակարդակով։ Իթվինինգին աջակցում են նաև Ազգային աջակցության ծառայությունների ցանցը (NSS):

Անդամ երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իթվինինգը ներառում է Եվրամիության անդամ երկրները՝ Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Խորվաթիա, Կիպրոս, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իռլանդիա, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Սլովակիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա, Նիդեռլանդներ և Միացյալ Թագավորություն։ Արտասահմանյան տարածքները և երկրները նույնպես իրավասու են։ Բացի այդ, կարող են մասնակցել նաև Ալբանիան, Բոսնիան և Հերցեգովինան, Հյուսիսային Մակեդոնիան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան, Սերբիան և Թուրքիան։

Եվրոպական հարևանության յոթ երկրներ՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան, որոնք Արևելյան գործընկերության մաս են կազմում, Թունիսը և Հորդանանը, որոնք կազմում են Եվրո-Միջերկրածովյան գործընկերության մաս (EUROMED), նույնպես Իթվինինգ նախագծի մաս են կազմում Իթվինինգ+ (eTwinning Plus) սխեմայի միջոցով[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Implementing Learning-Oriented Assessment in an eTwinning Online Course for Greek Teachers
  2. eTwinning Portal
  3. «Իթվինինգպլյուս Հայաստան». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 6-ին.
  4. eTwinning Adventures in language and culture
  5. eTwinning Plus

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսանյութ[խմբագրել | խմբագրել կոդը]