Ժիլ Դըլյոզ
| Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ժիլ Դելյոզ (հունվարի 18, 1925[1][2][3][…], Փարիզի 17-րդ շրջան, Փարիզ[4] - նոյեմբերի 4, 1995[1][5][2][…], Փարիզի 17-րդ շրջան, Փարիզ[4]) ֆրանսիացի փիլիսոփա, ով վաղ 1960-ականերից մինչև իր մահը, գրել է փիլիսոփայության, գրականության, ֆիլմի և արվեստի մասին աշխատություններ։ Նրա ամենահայտնի աշխատանքներն են հոգեվերլուծող Ֆելիքս Գուատարիի հետ գրված «Կապիտալիզմ և շիզոֆրենիա» աշխատության երկու հատորները՝ «Հակա-Էդիպուս» և «Հազարավոր բարձրավանդակներ»-ը։ Այնուամենայնիվ շատերը նրա գլուխգործոցը համարում են «Տարբերություն և կրկնողություն» մետաֆիզիկական տրակտատը։ Ադրիան Վիլյամ Մուրը, կիրառելով Բեռնարդ Վիլյամսի չափանիշները համարում է Դելյոզին մեծագույն փիլիսոփաներից մեկը։ Նրա գործերը հետագայում մեծ ազդեցություն են ունեցել նորագույն փիլիսոփայության, պոստմոդերնիզմի և պոստստրուկտուրալիզմի վրա։ Դելյոզը եղել է աթեիստ, 1995 թ. նոյեմբերի 4-ին նա ինքնասպան է եղել՝ իրեն նետելով իր բնակարանի պատուհանից։
Փիլիսոփայությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Դելյոզի գործերը բաժանվում են երկու խմբի։ Առաջին դեպքում Դելյոզը քննարկել և տարբեր կերպերով փորձել է բացահայտել այլ փիլիսոփաների (Իմանուիլ Կանտ, Ֆրիդրիխ Նիցշե, Անրի Բերգսոն, Միշել Ֆուկո, Բենեդիկտ Սպինոզա և այլք) գաղափարները և մտքերը, իսկ երկրորդ դեպքում նա իր փիլիսոփայական աշխատությունները փորձել է ձևակերպել տարբեր կոնցեպտների ձևով (շիզոֆրենիա, տարբերություն, իմաստ)։ Չնայած այն փաստին որ թեմաները կարող էին տարբեր լինել, Դելյոզը միշտ նույն գաղափարներն է դրել իր գործերի հիմքում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Discogs(անգլերեն) — 2000.
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 4 Fichier des personnes décédées mirror
- 1 2 Encyclopædia Universalis — Encyclopædia Britannica Inc., 1968.
- 1 2 3 4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ https://www.theses.fr/1988PA080237
- ↑ https://www.theses.fr/1991PA080558
- ↑ La Vie des idées.fr (ֆր.) — 2015. — ISSN 2105-3030; 2114-074X; 2265-5077
- 1 2 cairn.info (ֆր.) — 2005.
- ↑ https://www.oxfordreference.com/view/10.1093/oi/authority.20110803095954823
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժիլ Դըլյոզ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժիլ Դըլյոզ» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
- Հունվարի 18 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 4 մահեր
- 1995 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Փարիզի համալսարանի դասախոսներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Փիլիսոփաներ այբբենական կարգով
- 20-րդ դարի աթեիստներ
- 20-րդ դարի պատմաբաններ
- 20-րդ դարի փիլիսոփաներ
- Գիտության փիլիսոփաներ
- Ինքնասպան փիլիսոփաներ
- Քաղաքական փիլիսոփաներ
- Ֆրանսիացի պատմաբաններ
- Ֆրանսիացի փիլիսոփաներ