Ֆելիքս Գուատարի
Ֆելիքս Գուատարի ֆր.՝ Félix Guattari | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 30, 1930[1][2] Villeneuve-les-Sablons, Ուազ, Ֆրանսիա |
Մահացել է | օգոստոսի 29, 1992[3][4][1][…] (62 տարեկան) Փարիզ բնական մահով |
Գերեզման | Պեր Լաշեզ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | հոգեբույժ, փիլիսոփա, հոգեվերլուծաբան, հոգեբան և Marxist |
Հաստատություն(ներ) | Փարիզի համալսարան |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[3] |
Ազդվել է | Ժիլ Դելյոզ, Suely Rolnik? և Անտոնիո Նեգրի |
Կուսակցություն | Կանաչներ |
Երեխա(ներ) | Emmanuelle Guattari? |
Ստորագրություն![]() | |
![]() |
Ֆելիքս Գուատարի (ապրիլի 30, 1930[1][2], Villeneuve-les-Sablons, Ուազ, Ֆրանսիա - օգոստոսի 29, 1992[3][4][1][…], Փարիզ), ֆրանսիացի հոգեբան, հոգեվերլուծաբան և նշանագետ։ Նա հանդիսանում է շիզոանալիզի և էկոսոֆիայի հիմնադիրներից մեկը, և առավել հայտնի է ֆրանսիացի փիլիսոփա Ժիլ Դելյոզի հետ ունեցած իր համագործակցության համար։ Դելյոզի հետ համատեղ նա հեղինակել է իր ամենահեղինակավոր աշխատությունը՝ «Կապիտալիզմ և շիզոֆրենիա», որի երկու հատորներն են կազմում «Հակա-Էդիպուս» և «Հազարավոր բարձրավանդակներ» գրքրեը։ Չնայած այն փաստին որ Գուատարին աշխատում էր Լա Բորդի հոգեբուժարանում, նա կրթություն չուներ, և իր հիմնական գիտելիքները ձեռք էր բերել այն շրջանում, երբ աշակերտում էր ֆրանսիացի հոգեվերլուծաբան Ժակ Լականի մոտ։
Լա Բորդի հոգեբուժարանի նորարարություններից մեկը այն էր, որ հակառակ Ֆրոյդի կատարած անհատական հոգեվերլուծական աշխատանքներին, Լա Բորդի հոգեվերլուծողները միանգամից աշխատում էին տարբեր հիավանդների հետ և այսպիսով դիտարկում թե ինչպիսի փոխհարաբերությունների մեջ էին իրենք հիվանդները։
1968 թվականին Գուատարին առաջին անգամ հանդիպում է Դելյոզին և միասին նրանք սկսեցին աշխատել է «Հակա-Էդիպուսը» աշխատության վրա, որը Միշել Ֆուկոն մեկնաբանել է. «Ծանոթություն հակաֆաշիստական կյանքին»։
Գուատարին երբեք իրեն չի սահմանափակել միայն մի առարկայի ուսումնասիրությամբ և նա բազմիցս անդրադարձել է փիլիսոփայության, ճարտարապետության և լեզվաբանության բնագավառներին։
Գուատարին մահացել է 1992 թվականի ապրիլի 29-ին սրտի կաթվածից։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Մոլեկուլյար հեղափոխություն. Հոգեբուժարան և քաղաքականություն» (1984)
- «Քաոսոֆիա» (1995)
Դելյոզի հետ գրված աշխատությունները[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հակա-Էդիպուս» (1972)
- «Կաֆկա» (1975)
- «Հազարավոր բարձրավանդակներ» (1980)
- «Ի՞նչ է փիլիսոփայությունը» (1991)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Philosophy Ontology project
- ↑ 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
|
- Ապրիլի 30 ծնունդներ
- 1930 ծնունդներ
- Ֆրանսիայում ծնվածներ
- Օգոստոսի 29 մահեր
- 1992 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Պեր Լաշեզ գերեզմանատանը թաղվածներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիացի հոգեբաններ
- 20-րդ դարի փիլիսոփաներ
- Ֆրանսիացի հոգեբույժներ
- Ֆրանսիացի փիլիսոփաներ
- Ազատական սոցիալիստներ
- Պոստմոդեռնիզմ
- Պոստմոդեռնիստ գրողներ