Գրիգոր Թորոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Թորոսյան Գրիգորից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Թորոսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թորոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գրիգոր Թորոսյան
Դիմանկար
Ծնվել է1884
ԾննդավայրԱկն, Խարբերդի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1915
Մահվան վայրԱնկարա, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունխմբագիր, հրատարակիչ, լրագրող և գրող
Զբաղեցրած պաշտոններգլխավոր խմբագիր
 Krikor Torosyan Վիքիպահեստում

Գրիգոր Գևորգի Թորոսյան (1884, Ակն, Խարբերդի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1915, Անկարա, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն), հայ խմբագիր, հրատարակիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ակնում։ Կրթությունն ստացել է Կ. Պոլսում։ Պատանի հասակից երգիծական հոդվածներ է գրել «Լիլա» երգիծաթերթում։ Ապա ամեն շաբաթ երգիծական բաժիններ է տվել «Մանզումեի էֆքյարում»։ Սահմանադրությունից հետո Երվանդ Թոլոյանի, Երվանդ Օտյանի ու Գ. Համբիկյանի հետ հրատարակել է «Ծաղիկ», «Կիկո», «Կուկու», «Զուռնա», «ՀԻ, հի, հի» երգիծաթերթերը։ Ծածկանուններն են՝ Բանագող, ընկ. Կիկո և այլն[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. «Հայաստան». էջ 373.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Թորոսյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Թորոսյան» հոդվածին։