Երկան (Երզնկայի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էրկանից)
Գյուղ
Երկան
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառԵրզնկայի գավառ
Այլ անվանումներԵրկայն, Էրքան, Էրէան
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Երկան (Երզնկայի գավառ) (Աշխարհ)##
Երկան (Երզնկայի գավառ) (Աշխարհ)

Երկան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում[1]։ Գտնվում էր Մնձուր լեռների արևելյան ծայրամասի բարձր սարալանջի վրա, Երզնկա քաղաքից փոքր հարավ։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի անվանումը առաջացել է Էրկան` բարձրահասակ բառից։ Ըստ ավանդության գյուղը հիմնադրել է Ակնի շրջանի Փշատիկ (Փշատուկ) գյուղից եկած Սամվել անունով հաղթանդամ ու բարձրահասակ մի տղամարդ։ Նրա պատվին գյուղը կոչվել է Էրկան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը կոտորվել ու բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Երկանը գրեթե հավասարվել է հողին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1872-1873 թվականներին ուներ 50, իսկ 1914 թվականին 150 տուն հայ բնակիչ։ Բնակիչները քաջ էին և հայրենասեր։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, բանջարաբուծություն, պտղաբուծություն, խաղողագործություն և կտավագործությունն էր։ Երկանն հայտնի էր իր որակյալ կտավով և ընտիր գինիներով։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկանն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի, որը կառուցվել էր 1244 թվականին, և Ս. Գեորգ վանք։ Բնակավայրի մոտակայքում էր գտնվում Ս. Եղիայի վանքը։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում գործում էր վարժարան, որը մինչև 1915 թվականն ուներ 200 աշակերտ[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կարինի նահանգի Երզնկայի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 242-243

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 599