Երզնկայի նահանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էրզինջան (նահանգ)ից)
Picto infobox map.png
Էրզինջան
թուրք.՝ Erzincan
Երկիր Թուրքիա Թուրքիա
Կարգավիճակ Նահանգ
Մտնում է Արևելյան Անատոլիա տարածաշրջան
Վարչկենտրոն Երզնկա
Բնակչություն (2010) 224 949
Խտություն 19
Տարածք 11974 կմ²
Latrans-Turkey location Erzincan.svg
Erzincan districts.png
ISO 3166-2 կոդ TR-24
Հեռախոսային կոդ 446
Ավտոմոբիլային կոդ 24
Կոորդինատներ: 39°40′42.000000098802″ հս․ լ. 39°19′48.000000099994″ ավ. ե. / 39.67833333336077573° հս․. լ. 39.33000000002777341° ավ. ե. / 39.67833333336077573; 39.33000000002777341
erzincan.gov.tr

Էրզինջան (թուրք.՝ Erzincan), թուրքական նահանգ Արևմտյան Հայաստանում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրզինջան իլը արևելքում սահմանակցում է Էրզրումի, արևմուտքում՝ Սիվասի, հարավում ՝ Թունջելիի, հարավ-արևելքում՝ Բինգյոլի, հարավ-արևմուտքում՝ Մալաթիա և Էլյազիղ իլերի, հյուսիսում՝ Գյումյուշխանե և Բաբերդի նահանգների, հյուսիս-արևմուտքում՝ Գիրեսունի հետ։

Իլի տարածքով է անցնում Կարա-սու գետը (արևմտյան Եփրատ)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրզինջան իլն եղել է Հայասա պետության մասը այնքան ժամանակ, մինչև այն գրավել են խեթերը: Մ.թ.ա. մոտ 1200 թվականին խեթական պետության անկումից հետո Էրզինջանը պատկանում էր Ուրարտու պետությանը և գտնվում էր նրա հյուսիսային սահմանին։ Ասորիների դեմ պատերազմում Ուրարտուի պարտություն կրելուց, սկյութների և կիմերների ներխուժումից հետո տարածքն անցել է մարերի տիրապետության տակ։ Մ.թ.ա. 550 թվականին մարերին փոխարինեցին պարսիկները: Դրանից հետո Էրզինջանն եղել է Հայաստանի մի մասը։ Այնուհետև այն մարտադաշտ է դարձել բյուզանդացիների և պարթևների (սասանյաններ) համար։ 629 թվականին բյուզանդացիները գրավել են այդ տարածքը սասանյաններից։ 655 թվականին խալիֆ Օսմանի օրոք Էրզինջանը գրավել է Հաբիբ բին Մեսլեմեն։ Բյուզանդացիների կողմից Էրզինջանի կրկնակի գրավումից հետո, 859 թվականին այն կրկին անցնում է արաբներին:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմում էր 316 841 մարդ, որոնցից մոտ 112 000 մարդը բնակվում էր վարչական կենտրոնում՝ Էրզինջան քաղաքում։

2010 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ բնակչությունը կազմում էր 224 949 մարդ[1]: Բնակչությունը բաղկացած է զազակներից, քրդերից և թուրքերից հավասարաչափ։ Բնակչության խտությունը կազմում է 19 մարդ/կմ²:

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրզինջան իլը բաժանվում է 9 շրջանների՝

Երկրաշարժեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրզինջանը գտնվում է սեյսմիկ վտանգավոր գոտում։ 1939 թվականի դեկտեմբերի 27-ին 7,9 բալլ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, և Էրզինջան քաղաքն ամբողջովին ավիրվել է[2]: Վերջին ուժեղ երկրաշարժը՝ 6,8 բալլ ուժգնությամբ տեղի է ունեցել 1992 թվականին և 650 մարդու կյանք է խլել։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թուրքիայի վիճակագրության ինստիտուտ
  2. Rosie Ayliffe, Marc Dubin, John Gawthrop, Terry Richardson, Turkey, 1136 pp., Rough Guides, 2003, ISBN 1-84353-071-6, ISBN 978-1-84353-071-8 (see p.1016)