Եվա Մարտոն
Եվա Մարտոն | |
---|---|
Բնօրինակ անուն | հունգ.՝ Marton Éva |
Ի ծնե անուն | Եվա Հենրիխ |
Ծնվել է | հունիսի 18, 1943[1] (81 տարեկան) Բուդապեշտ, Հունգարիայի թագավորություն |
Երկիր | Հունգարիա |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | օպերային երգչուհի, համալսարանի դասախոս և երաժշտական մանկավարժ |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Ֆերենց Լիստի երաժշտական ակադեմիա |
Կրթություն | Ֆերենց Լիստի երաժշտական ակադեմիա (1968) |
Անդամակցություն | Halhatatlanok sétánya? և Hungarian Art Academy? |
Պարգևներ | |
Կայք | martoneva.hu |
Եվա Մարտոն (հունգ.՝ Marton Éva, ի ծնե՝ Եվա Հենրիխ, 18 հունիսի, 1943, Բուդապեշտ), հունգարացի օպերային երգչուհի, սոպրանո։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվա Հենրիխը ծնվել է 1943 թվականի (այլ տվյալներով՝ 1939 թվականին) հունիսի 18-ին[3][4]։ Եվա Մարտոնը սովորել է Բուդապեշտի Ֆերենց Լիստի երաժշտական ակադեմիայում[5]՝ Էնդրե Ռյոսլերի ու Ենյո Սիպոսի մոտ։ Նրա առաջին դերերգը եղել է Քեյթ Պինկերտոնի պարտիան «Մադամ Բատերֆլայ» օպերայում, որ Մարգիտ կղզում ներկայացվել է ամառային փառատոնի ժամանակ։ Պաշտոնական օպերային դեբյուտը տեղի է ունեցել 1968 թվականին Բուդապեշտի պետական օպերայում, որտեղ նա կատարել է Շամախիի թագուհու դերերգը «Ոսկի աքլորիկը» օպերայում։ Ավելի ուշ Բուդապեշտի օպերայում կատարել է Բաբելոնի թագուհու դերերգը Օտտորինո Ռեսպիգիի «Շամիրամ» օպերայում։
1972-1977 թվականներին Եվա Մարտոնն աշխատել է Մայնի Ֆրանկֆուրտի օպերայում։ Նա համերգային շրջագայություններ է ունեցել տարբեր երկրներում՝ ելույթ ունենալով այնպիսի քաղաքների օպերային թատրոնների բեմերում, ինչպիսիք են Փարիզը, Լոնդոնը, Բեռլինը, Նյու Յորքը, Միլանը, Վիեննան, Մյունխենը, Շտուտգարտը, Բուենոս Այրեսը, Չիկագոն, Սան Ֆրանցիսկոն, Ցյուրիխը, Համբուրգը և այլն։
Ելույթ է ունենում ինչպես լիրիկական երգացանկով (Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Ջակոմո Պուչինիի, Ումբերտո Ջորդանոյի ստեղծագործություններ), այնպես էլ դրամատիկական օպերաներում (Ռիխարդ Վագներ, Ռիխարդ Շտրաուս)։ Եվա Մարտոնի ձայնի դիպազոնը ներառում է բելկանտեից մինչև դրամատիկական բարձր սոպրանո։ 1977-1978 թվականներին նա երգել է Բայրոյթում անցկացվող Վագներյան փառատոնում՝ կատարելով Վեներայի դերերգը «Տանհեյզեր» օպերայում։ 1986 թվականին՝ Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում «Տոսկա (օպերա)» օպերայի բեմադրության ժամանակ, Եվա Մարտոնն ստացել է ծնոտի վնասվածք, սակայն շարունակել է ելույթը։ 1986 թվականին Եվա Մարտոնը Դոնեցկի Ա. Սոլովյանենկոյի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Լյուդմիլա Շեմչուկի հետ երգել է Ամիլկարե Պոնկիելլիի «Ջոկոնդա» օպերայում, որ բեմադրվել էր Վիեննայի պետական օպերայում։
2005 թվականից Եվա Մարտոնը Ֆերենց Լիստի երաժշտական ակադեմիայի երգեցողության ֆակուլտետի վարիչն է, իսկ 2006 թվականից՝ նույն ֆակուլտետի պրոֆեսոր։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1980 - Տարվա երգչուհի, Միլանում պարգևատրվել է «Արծաթե վարդով»,
- 1997 - Կոշութի մրցանակ, շնորհվել է Վիեննայի պետական օպերայի պատվավոր անդամի կոչում։
Դերերգերը օպերաներում (ընտրյալ)
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տոսկա (1980)
- Մանոն Լեսկո (1978)
- Ֆիդելիո (1983)
- Անդրեա Շենյե (1986)
- Լոհենգրին
- Շամիրամ (1990)
- Սալոմեա (1990)
- Տուրանդոտ[5]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://m.nemzetisport.hu/egyeb_egyeni/dijazas-varga-zoltan-posztumusz-diszpolgari-cimet-kapott-2410549
- ↑ Éva Marton (ռուս.)
- ↑ Եվա Մարտոնը ԿինոՊոիսկ կայքում (ռուս.)
- ↑ 5,0 5,1 Եվա Մարտոնի կենսագրությունը Արխիվացված 2016-01-12 Wayback Machine (անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- MARTON ÉVA Արխիվացված 2008-01-12 Wayback Machine
- Donal Henahan, MET OPERA: EVA MARTON, The New York Times, December 1, 1982.
|