Գակրուքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գակրուքս
Գակրուքս
Հետազոտման տվյալներ
Տեսակoptical double?, navigational star?, high proper-motion star? և Փոփոխական աստղեր
Հեռավորություն88 ± 0 լուսային տարի
Տեսանելի աստղային մեծություն1,64[1] (V)
ՀամաստեղությունՀարավային Խաչ
Աստղաչափություն
Ճառագայթային արագություն (Rv)21 ± 0,1 km/s[2]
Պարալաքս36,83 ± 0,18 մավ[3]
Բացարձակ աստղային մեծություն−0,52
Բնութագիր
Սպեկտրալ դասակարգումM3.5III[4]
Գույնի ցուցանիշ1,59
Փոփոխականությունsemiregular variable star?
Ֆիզիկական տվյալներ
Զանգված5,9652E+30 կիլոգրամ
Շառավիղ84 արևային շառավիղ
Լուսավորություն1500 արեգակնային լուսատվություն
Ուղեծրի էլեմենտներ
Այլ անվանումներ
WEB 10875, TYC 8654-3422-1, WDS J12312-5707A, UBV M 18297, UBV 11239, RAFGL 4150, PPM 341058, NSV 5672, NLTT 30973, N30 2892, LTT 4752, JP11 2226, IDS 12256-5633 A, HIC 61084, GCRV 7528, GC 17052, FK5 468, CSV 101285, CPD-56 5272, CPC 20 3840, CD-56 4504, CCDM J12312-5706A, GJ 470, SAO 240019, IRAS 12283-5650, HR 4763, HIP 61084, HD 108903, 2MASS J12310993-5706474 և γ Cru

Գակրուքս (անգլ.՝ Gacrux) /ˈɡækrʌks/[5][6],, Գամմա Կրուսիս (լատիներեն γ Կրուսիս, կրճատ՝ Գամմա Կրու, γ Կրու), արեգակին ամենամոտ M դասակարգման հսկա աստղ[7]։ +1.63 տեսանելի աստղային մեծությամբ[8] Հարավային Խաչ համաստեղության երրորդ ամենապայծառ աստղն է (այստեղից էլ ծագում է անունը) և 26-րդ ամենապայծառը գիշերային երկնքում։ Կենտավրոսի ալֆայից Կենտավրոսի բետայով անցնող ուղիղն այս աստղին մոտենում է 1° դեպի հյուսիս։ Հեռավորությունը հաշվարկվել է Եվրոպական տիեզերական գործակալության Հիպարկոս տիեզերական աստղադիտակի գրանցած պարալաքսային չափումներն օգտագործելով․ արեգակից հեռու է 88․6 լուսային տարի կամ 27․2 պարսեկ[9]։

Անվանակարգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Խաչ համաստեղությունը, որտեղ կարմրավուն երանգով Գակրուքսը պատկերված է վերին մասում

γ Կրուսիսը (լատիներեն Գամմա Կրուսիս) աստղի անվանումն է ըստ բայերյան անվանակարգության։ Քանի որ Գակրուքսն ունի կոպիտ հաշվարկով −60° թեքում, այն հայտնի է եղել հին հույներին ու հին հռոմեացիներին, բայց տարօրինակ կերպով անուն չի ունեցել այդ դարաշրջանում և տեսանելի է եղել 40° աշխարհագրական լայնությունից դեպի հյուսիս։ Տիեզերագետ Կլավդիոս Պտղոմեոսն այն համարել է Կենտավրոս համաստեղության մաս[10]։ «Գակրուքս» անունը կնքել է աստղագետ Էլիջա Հինսդեյլ Բուռիտը (1794-1838)[11][12]։ 2016 թվականին Միջազգային աստղագիտական միությունն աշխատանքային խումբ է ստեղծել աստղերի անունների դասակարգման համար (WGSN))[13], որի 2016 թվականի հուլիսի[14] առաջին տեղեկագրում ներառված էր այդ խմբի կողմից հավանության արժանացած աստղանունների առաջին երկու տարբերակների աղյուսակը, ըստ որի այս աստղի համար ընդունվել է Գակրուքս անունը։

Չինարեն 十字架 ( Շի Զի Ջիա, որը նշանակում է «խաչ») անունը վերագրվում է Գամմա Կրուսիսից, Ալֆա Կրուսիսից, Բետա Կրուսիսից ու Դելտա Կրուսիսից կազմված աստերիզմին[15], հետևաբար, Գամմա Կրուսիսն ինքը հայտնի է ր որպես 十字架一 (Շի Զի Ջիա Յի, «Խաչի առաջին աստղ», անգլ.՝ the First Star of Cross)[16]։

Ավստրալիայի աբորիգենների արանդա և լուրիտջա ցեղերը Գակրուքսից, Դեկրուքսից, Կենտավրոսի գամմայից (Մուլիֆանից) ու Կենտավրոսի դելտայից (Մա Ուեյից) բաղկացած քառանկյուն դասավորությունն անվանել են Iritjinga՝ «Արծիվ-բազե»[17]։

Պորտուգալախոս ժողովուրդների մոտ, հատկապես Բրազիլիայում, աստղը հայտնի է նաև Rubídea («Ռուբինանման») անվամբ՝ հղում անելով իր գույնին։

Ֆիզիկական հատկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուլսացիոն (բաբախող) ցիկլեր[18]
Ցիկլեր

(օրեր)

Ամպլիտուդ

(մեծություն)

12.1 0.016
15.1 0.027
16.5 0.016
54.8 0.026
82.7 0.015
104.9 0.016

Գակրուքսն ունի սպեկտրային դասակարգման MK համակարգի M3.5 III ցուցիչը[19]։ Այն վերաճել է հիմնական հաջորդականությունից՝ դառնալով կարմիր հսկա[20]։ Թեև արեգակից ծանր է ընդամենը 30%-ով[21], այս փուլում ձևավորել է արեգակի շառավղից 120 անգամ մեծ շառավիղ[22]։ Իր ընդլայնված աստղային մթնոլորտից այն փայլում է կոպիտ հաշվարկով արեգակի լուսատվությունից 760[23] անգամ ավելի պայծառ։ 3,689 Կ էֆեկտիվ ջերմաստիճանով[24] Գակրուքսի գույնը ակնառու կարմրանարնջագույն է։ Կիսականոնավոր փոփոխական աստղ է՝ բազմակի ցիկլերով[25]։ (Տես ձախի աղյուսակը)

Այս աստղի մթնոլորտը հարուստ է բարիումով, որը սովորաբար բացատրվում է ավելի զարգացած արբանյակից նյութի փոխանցմամբ։ Սովորաբար այս արբանյակը հետագայում դառնում է սպիտակ թզուկ[26], սակայն այն դեռևս չի հայտնաբերվել։ +6.4 մագնիտուդով մեկ արբանյակ աստղ գտնվում է մոտավորապես 2 արքրոպե հեռավորության վրա, գլխավոր աստղից 128° դիրքային անկյան տակ և կարող է ուսումնասիրվել հեռադիտակով։ Բայց այն միայն օպտիկական արբանյակ է[27], որը մոտավորապես 400 լուսային տարի հեռու է Երկրից։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գակրուքսը պատկերված է Ավստրալիայի դրոշի, Նոր Զելանդիայի դրոշի ու Պապուա Նոր Գվինեայի դրոշի վրա, որպես Հարավային Խաչը կազմող հինգ աստղերից մեկը։

26 այլ աստղերի թվում պատկերված է նաև Բրազիլիայի դրոշի վրա, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է առանձին նահանգ։ Գակրուքսը ներկայացնում է Բահիա նահանգը[28]։ Գակրուքսով և Ակրուքսով անցնող գիծը նշում է երկնքի միջօրեականը, որը դիտվել է 1889 թվականի նոյեմբերի 15-ի առավոտյան 8:30 Ռիո դե Ժանեյրոյից․ այն ժամանակ, երբ հանրապետությունը պաշտոնապես վավերացվել է[29]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ducati J. R. Catalogue of Stellar Photometry in Johnson's 11-color system — 2002. — Vol. 2237.
  2. Gontcharov G. A. Pulkovo Compilation of Radial Velocities for 35 495 Hipparcos stars in a common system // Ast. Lett. / R. SunyaevNauka, Springer Science+Business Media, 2006. — Vol. 32, Iss. 11. — P. 759–771. — ISSN 1063-7737; 1562-6873; 0320-0108; 0360-0327doi:10.1134/S1063773706110065arXiv:1606.08053
  3. Leeuwen F. v. Validation of the new Hipparcos reduction // Astron. Astrophys. / T. ForveilleEDP Sciences, 2007. — Vol. 474, Iss. 2. — P. 653–664. — ISSN 0004-6361; 0365-0138; 1432-0746; 1286-4846doi:10.1051/0004-6361:20078357arXiv:0708.1752
  4. Keenan P. C., McNeil R. C. The Perkins catalog of revised MK types for the cooler stars // The Astrophysical Journal: Supplement SeriesAAS, 1989. — Vol. 71. — P. 245–266. — ISSN 0067-0049; 1538-4365doi:10.1086/191373
  5. «Audio Pronunciation Guide»։ Starry Night Education։ Simulation Curriculum Corp.։ 2009։ Վերցված է 26 Apr 2019 
  6. «IAU Catalog of Star Names»։ Վերցված է 28 July 2016 
  7. Ireland, M. J. և այլք։ (May 2004), «Multiwavelength diameters of nearby Miras and semiregular variables», Monthly Notices of the Royal Astronomical Society 350 (1): 365–374, doi:10.1111/j.1365-2966.2004.07651.x 
  8. Johnson H. L. և այլք: (1966)։ «UBVRIJKL photometry of the bright stars»։ Communications of the Lunar and Planetary Laboratory 4 (99): 99։ Bibcode:1966CoLPL...4...99J 
  9. van Leeuwen, F. (November 2007), «Validation of the new Hipparcos reduction», Astronomy and Astrophysics 474 (2): 653–664, doi:10.1051/0004-6361:20078357 
  10. Richard Hinckley Allen, "Star Names: Their Lore and Meaning", Dover Press, 1963.
  11. «Gacrux/Gamma Crucis 2?»։ SolStation.com։ Վերցված է 2011-11-03 
  12. Lesikar Arnold V.։ «Gacrux»։ Dome Of The Sky։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-28-ին։ Վերցված է 2011-11-03 
  13. «IAU Working Group on Star Names (WGSN)»։ Վերցված է 22 May 2016 
  14. «Bulletin of the IAU Working Group on Star Names, No. 1»։ Վերցված է 28 July 2016 
  15. 中國星座神話, written by 陳久金. Published by 台灣書房出版有限公司, 2005, 978-986-7332-25-7.
  16. 香港太空館 - 研究資源 - 亮星中英對照表 Archived January 30, 2011, at the Wayback Machine., Hong Kong Space Museum. Accessed on line November 23, 2010.
  17. Raymond Haynes; Roslynn D. Haynes; David Malin; Richard McGee (1996), Explorers of the Southern Sky: A History of Australian Astronomy, Cambridge: Cambridge University Press, p. 8, ISBN 978-0-521-36575-8, https://books.google.com/books?id=XoeiJxMmXZ8C 
  18. Tabur, V. և այլք։ (December 2009), «Long-term photometry and periods for 261 nearby pulsating M giants», Monthly Notices of the Royal Astronomical Society 400 (4): 1945–1961, doi:10.1111/j.1365-2966.2009.15588.x 
  19. Tabur, V. և այլք։ (December 2009), «Long-term photometry and periods for 261 nearby pulsating M giants», Monthly Notices of the Royal Astronomical Society 400 (4): 1945–1961, doi:10.1111/j.1365-2966.2009.15588.x 
  20. Ireland, M. J. և այլք։ (May 2004), «Multiwavelength diameters of nearby Miras and semiregular variables», Monthly Notices of the Royal Astronomical Society 350 (1): 365–374, doi:10.1111/j.1365-2966.2004.07651.x 
  21. Murdoch, Kaylene; Clark, M.; Hearnshaw, J. B. (January 1992), «The radial-velocity variability of Gamma Crucis», Monthly Notices of the Royal Astronomical Society 254: 27–29, doi:10.1093/mnras/254.1.27 
  22. Rau Gioia, Nielsen Krister E., Carpenter Kenneth G., Airapetian Vladimir (December 2018)։ «HST/GHRS Observations of Cool, Low-gravity Stars. VI. Mass-loss Rates and Wind Parameters for M Giants»։ The Astrophysical Journal (անգլերեն) 869 (1): 1։ Bibcode:2018ApJ...869....1R։ ISSN 0004-637X։ arXiv:1811.10679։ doi:10.3847/1538-4357/aaf0a0 
  23. Rau Gioia, Nielsen Krister E., Carpenter Kenneth G., Airapetian Vladimir (December 2018)։ «HST/GHRS Observations of Cool, Low-gravity Stars. VI. Mass-loss Rates and Wind Parameters for M Giants»։ The Astrophysical Journal (անգլերեն) 869 (1): 1։ Bibcode:2018ApJ...869....1R։ ISSN 0004-637X։ arXiv:1811.10679։ doi:10.3847/1538-4357/aaf0a0 
  24. Rau Gioia, Nielsen Krister E., Carpenter Kenneth G., Airapetian Vladimir (December 2018)։ «HST/GHRS Observations of Cool, Low-gravity Stars. VI. Mass-loss Rates and Wind Parameters for M Giants»։ The Astrophysical Journal (անգլերեն) 869 (1): 1։ Bibcode:2018ApJ...869....1R։ ISSN 0004-637X։ arXiv:1811.10679։ doi:10.3847/1538-4357/aaf0a0 
  25. Tabur, V. և այլք։ (December 2009), «Long-term photometry and periods for 261 nearby pulsating M giants», Monthly Notices of the Royal Astronomical Society 400 (4): 1945–1961, doi:10.1111/j.1365-2966.2009.15588.x 
  26. Gomez, A. E.; Luri, X.; Grenier, S. և այլք։ (March 1997), «Absolute magnitudes and kinematics of barium stars», Astronomy and Astrophysics 319: 881–885 
  27. Kaler, James B., «GACRUX (Gamma Crucis)», Stars (University of Illinois), http://stars.astro.illinois.edu/sow/gacrux.html, վերցված է 2012-03-03 
  28. Astronomy of the Brazilian Flag, FOTW Flags Of The World website, https://flagspot.net/flags/br_astro.html 
  29. Flag of Brazil, World Afropedia, արխիվացված օրիգինալից 2019-05-03-ին, https://web.archive.org/web/20190503042943/http://www.worldafropedia.com/afropedia/Flag_of_Brazil, վերցված է 2020-11-04 


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]