Կենտավրոսի բետա
![]() | |||
Հետազոտման տվյալներ | |||
---|---|---|---|
Տեսակ | բազմակի աստղ և navigational star? | ||
Կազմված է | bet Cen A? և bet Cen B? | ||
Հեռավորություն | 50 ± 525 լուսային տարի | ||
Տեսանելի աստղային մեծություն | 0,6[1] (V) | ||
Համաստեղություն | Կենտավրոս | ||
Աստղաչափություն | |||
Ճառագայթային արագություն (Rv) | 5,9 ± 3,8 km/s[2][3][4] | ||
Պարալաքս | 8,32 ± 0,5 մավ[5] | ||
Բացարձակ աստղային մեծություն | −5,42 | ||
Բնութագիր | |||
Սպեկտրալ դասակարգում | B1III[6][7][8][…] | ||
Գույնի ցուցանիշ | −0,22 | ||
Փոփոխականություն | Beta Cephei variable? | ||
Ֆիզիկական տվյալներ | |||
Շառավիղ | 7,07 արևային շառավիղ | ||
Լուսավորություն | 41 700 արեգակնային լուսատվություն | ||
Պտույտ | 161 km/s[9] և 105 km/s[10] | ||
Ուղեծրի էլեմենտներ | |||
|
Կենտավրոսի բետա (անգլ.՝ Beta Centauri, լատիներեն՝ β Centauri, կրճատ՝ Beta Cen, β Cen), պաշտոնական անունը Հեյդար /ˈheɪdɑːr/[11], եռաստիճան աստղային համակարգ Կենտավրոս համաստեղության հարավային մասում։ Համակարգի միացյալ 0.61 տեսանելի աստղային մեծության շնորհիվ Կենտավրոսի երկրորդ ամենապայծառ աստղն է և գիշերային երկնքի ամենապայծառ աստղերից մեկը։ Ըստ «Hipparcos» աստղաչափական արբանյակից ստացված պարալաքսային չափումների[12]՝ մինչև այս համակարգ հեռավորությունը կազմում է մոտավորապես 390 լուսային տարի կամ 120 պարսեկ[13]։
Հարավային կիսագնդում հայտնի է որպես դեպի Հարավային խաչ համաստեղություն ցույց տվող երկու «ցուցիչներից» ներսակողմյանը։ Մյուս «ցուցիչից»՝ Կենտավրոսի ալֆայից, սկիզբ առնող ու Կենտավրոսի բետայով անցնող գիծը մի քանի աստիճանի տարբերությամբ ուղղվում է դեպի խաչի հյուսիսային ծայրում գտնվող Գակրուքս աստղը։ Վերջինս օգտագործելով՝ նավարկողը կարող է հարավային ծայրում գտնվող Ակրուքս աստղով գիծ տանել ու ճշգրտորեն որոշել հարավը։
Անվանակարգություն[խմբագրել | խմբագրել կոդը]
β Centauri -ն (լատիներեն՝ Beta Centauri) աստղային համակարգի աստղային անվանումն է։
Ավանդաբար անվանվել է Հեյդար և Աջինա, որոնցից առաջինը ծագում է արաբերեն حضار բառից (արմատը նշանակում է «ներկա լինել» կամ «գետնի վրա» կամ «բնակեցված տարածք»[14]), իսկ Աջինան /əˈdʒiːnə/ ենթադրաբար ծագում է լատիներեն genua բառից, որը նշանակում է «ծնկներ»․ աստղը գտնվում է Կենտավրոս համաստեղությունում պատկերված կենտավրոսի ձախ ծնկան վրա։ 2016 թվականին Միջազգային աստղագիտական միությունը աստղերի անունների գրանցման ու ստանդարտացման նպատակով ստեղծել է աստղային անունների աշխատանքային խումբ (WGSN)[15], որը 2016 թվականի օգոստոսի 21-ին հավանության է արժանացրել Հեյդար անունը β Centauri Aa աստղի համար և այն գրանցվել է Միջազգային աստղագիտական միության աստղերի անունների գրացուցակում (կատալոգ)[11]։
Աստղի չինարեն անունը 马腹 ( mǎ fù yī, «ձիու փորի վրայի առաջին աստղ»)[16] է։
Ավստրալիայի Վիկտորիա նահանգի բնիկ վերգայա ցեղախումբը Կենտավրոսի ալֆայի հետ այս աստղն անվանել են Bermbermgle[17] երկու եղբայրների անունով, որոնք հայտնի են եղել իրենց քաջությամբ ու կործանարարությամբ և որոնք նիզակով սպանել են «Tchingal»-ին («Էմու», Հարավային խաչ համաստեղության «Ածխի պարկ» միգամածություն)։ Ցեղախմբի լեզվով եղբայրերը կոչվում էին Bram-bram-bult[17]։
Աստղային համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտավրոսի բետա համակարգը բաղկացած է երեք աստղից՝ Կենտավրոսի բետա Aa, Կենտավրոսի բետա Ab և Կենտավրոսի բետա B։ Հայտնաբերված բոլոր սպեկտրալ գծերը համահունչ են B1 տիպի աստղին, տարբերվում են միայն գծերի եզրագծերը, այսպիսով համարվում է, որ բոլոր երեք աստղերն ունեն նույն տեսակի սպեկտր։
1935 թվականին հոլանդացի աստղագետ Յոհան Վուտեն նույնականացրել է Կենտավրոսի բետա B-ն՝ դրան տալով VOU 31 նույնացուցիչը։ Արբանյակը գլխավորից տարանջատված է 1.3 արքվայրկյանով և այդպես էլ մնացել է հայտնագործումից ի վեր, սակայն անկյան դիրքը փոփոխվել է վեց աստիճանով։ Կենտավրոսի բետա B-ն 4 տեսանելի աստղային մեծությամբ B1 տեսակի թզուկ է։
1967 թվականին Կենտավրոսի բետայի ճառագայթային արագության դիտարկված պարբերական փոփոխությունը հուշել է, որ Կենտավրոսի բետա A-ն կրկնակի աստղ է, ինչը հաստատվել է 1999 թվականին։ Գլխավոր աստղը բաղկացած է նույն զանգվածն ունեցող Կենտավրոսի β Aa և Կենտավրոսի β Ab աստղերի զույգից, որոնք պտտվում են միմյանց շուրջ 357 օրվա ընթացքում՝ մոտավորապես 0.8245 մեծ էքսցենտրիսիտետով[18]։
2005 թվականին հաշվարկվել է, որ այս զույգը գտնվում է միմյանցից մոտավորապես 4 աստղագիտական միավոր (16 պարսեկ) հեռավորության վրա։
Ե՛վ Aa-ն, և՛ Ab-ն ունեն B1 III սպեկտրային դասակարգում[19], որտեղ III լուսավորության դասիչը վկայում է գլխավոր հաջորդականությունից դուրս գտնվող հսկա աստղերի մասին։ Նրանք երկուսն էլ Ցեֆեոսի բետայի տիպի փոփոխական աստղեր են՝ ընդամենը մի քանի ժամ տևող բազմակի իմպուլասյին ժամանակահատվածներով։ Փոփոխականության ամբողջ ծավալը դեռ ուսումնասիրված չէ, բայց և ավելին չէ, քան մեծության մի քանի հարյուրերորդական մասը[19][20]։
Aa աստղը 12.02 ± 0.13 անգամ ավելի ծանր է, քան Արեգակը, իսկ Ab-ն ծանր է նրանից 10.58 ± 0.18 անգամ[18]։ Որպես մեկ աստղ Կենտավրոսի β-ի շառավիղը հաշվարկվել է և հավասար է 8․6 Արեգակի շառավղին, իսկ պայծառությունը՝ 41,700 Արեգակի պայծառությանը[21]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ SIMBAD Astronomical Database
- ↑ Gontcharov G. A. Pulkovo Compilation of Radial Velocities for 35 495 Hipparcos stars in a common system // Ast. Lett. / R. Sunyaev — Nauka, Springer Science+Business Media, 2006. — Vol. 32, Iss. 11. — P. 759–771. — ISSN 1063-7737; 1562-6873; 0320-0108; 0360-0327 — doi:10.1134/S1063773706110065 — arXiv:1606.08053
- ↑ Duflot M., Figon P., Meyssonnier N. Vitesses radiales. Catalogue WEB: Wilson Evans Batten. Radial velocities: The Wilson-Evans-Batten catalogue // Astron. Astrophys. / T. Forveille — EDP Sciences, 1995. — Vol. 114. — P. 269–280. — ISSN 0004-6361; 0365-0138; 1432-0746; 1286-4846
- ↑ Evans D. S. The revision of the general catalogue of radial velocities // Proceedings of the International Astronomical Union — Cambridge University Press, 1979. — Vol. 30. — P. 57–62. — ISSN 1743-9221; 1743-9213
- ↑ Leeuwen F. v. Validation of the new Hipparcos reduction // Astron. Astrophys. / T. Forveille — EDP Sciences, 2007. — Vol. 474, Iss. 2. — P. 653–664. — ISSN 0004-6361; 0365-0138; 1432-0746; 1286-4846 — doi:10.1051/0004-6361:20078357 — arXiv:0708.1752
- ↑ Hiltner W. A., Garrison R. F., Schild R. E. MK Spectral Types for Bright Southern OB Stars // Astrophys. J. / E. Vishniac — IOP Publishing, 1969. — Vol. 157. — P. 313–326. — ISSN 0004-637X; 1538-4357 — doi:10.1086/150069
- ↑ Buscombe W. Spectral classification of Southern fundamental stars — 1962. — Vol. 4. — P. 1.
- ↑ Eggen O. J. Space motions and distribution of the apparently bright B-type stars — 1961. — Vol. 41. — P. 245.
- ↑ Uesugi A., Fukuda I. Catalogue of rotational velocities of the stars — 1970. — Vol. 189.
- ↑ Bernacca P. L., Perinotto M. A catalogue of stellar rotational velocities: I. Main sequence single stars. II. Main sequence spectroscopic binaries and eclipsing systems. — 1970. — Vol. 239. — P. 1.
- ↑ 11,0 11,1 «IAU Catalog of Star Names»։ Վերցված է 12 August 2018
- ↑ Perryman M. A. C., Lindegren L., Kovalevsky J. (July 1997)։ «The Hipparcos Catalogue»։ Astronomy and Astrophysics 323: L49–L52։ Bibcode:1997A&A...323L..49P
- ↑ van Leeuwen (November 2007)։ «Validation of the new Hipparcos reduction»։ Astronomy and Astrophysics 474 (2): 653–664։ Bibcode:2007A&A...474..653V։ arXiv:0708.1752։ doi:10.1051/0004-6361:20078357
- ↑ Hans Wehr (1979)։ A Dictionary of Modern Written Arabic։ Otto Harrassowitz Verlag։ ISBN 978-3-447-02002-2
- ↑ «IAU Working Group on Star Names (WGSN)»։ Վերցված է 22 May 2016
- ↑ [http://aeea.nmns.edu.tw/2006/0607/ap060729.html «AEEA �Ѥ�Ш|��T��»]։ aeea.nmns.edu.tw։ Վերցված է 2020-08-13
- ↑ 17,0 17,1 Hamacher Duane W., Frew David J. (2010)։ «An Aboriginal Australian Record of the Great Eruption of Eta Carinae»։ Journal of Astronomical History & Heritage 13 (3): 220–34։ Bibcode:2010JAHH...13..220H։ arXiv:1010.4610
- ↑ 18,0 18,1 Pigulski A., Cugier H., Popowicz A., Kuschnig R., Moffat A. F. J., Rucinski S. M., Schwarzenberg-Czerny A., Weiss W. W., Handler G., Wade G. A., Koudelka O., Matthews J. M., Mochnacki St., Orleański P., Pablo H., Ramiaramanantsoa T., Whittaker G., Zocłońska E., Zwintz K. (2016)։ «Massive pulsating stars observed by BRITE-Constellation. I. The triple system β Centauri (Agena)»։ Astronomy and Astrophysics 588: 17։ Bibcode:2016A&A...588A..55P։ arXiv:1602.02806։ doi:10.1051/0004-6361/201527872։ A55
- ↑ 19,0 19,1 Raassen, A. J. J.; Cassinelli, J. P.; Miller, N. A.; Mewe, R.; Tepedelenlioǧlu, E. (July 2006), «XMM-Newton observations of β Centauri (B1 III): The temperature structure in the hot plasma and the photosphere-wind connection», Astronomy and Astrophysics 437 (2): 599–609, doi:, http://www.aanda.org/articles/aa/pdf/2005/26/aa2650-05.pdf
- ↑ Sterken Christiaan, Jerzykiewicz Mikolaj (1993)։ «Beta Cephei stars from a photometric point of view»։ Space Science Reviews 62 (1–2): 95–171։ Bibcode:1993SSRv...62...95S։ ISSN 0038-6308։ doi:10.1007/bf00208707
- ↑ Prinja Raman K. (1989)։ «Ultraviolet observations of stellar winds in Be and 'normal' B non-supergiant stars»։ Monthly Notices of the Royal Astronomical Society 241 (4): 721–752։ Bibcode:1989MNRAS.241..721P։ doi:10.1093/mnras/241.4.721
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Kaler James B.։ «HADAR (Beta Centauri)»։ Stars։ University of Illinois։ Վերցված է 2011-12-19
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կենտավրոսի բետա կատեգորիայում։ |
|