Շառավղային արագություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շառավղային արագություն ( աստղագիտության մեջ՝ ճառագայթային արագություն, սպեկտրասկոպական շառավղային արագություն ) կետի (նկարում՝ A) արագության պրոյեկցիան այդ կետը կոօրդինատների սկզբնակետին (O) միացնող ուղղի (OA) վրա։

vr շառավղային արագություն

Գլանային, գնդային և բևեռային կոօրդինատական համակարգերում արագության բաղադրիչներից մեկն է (մյուս բաղադրիչը ազիմուտային արագությունն է)։ Ուստի այդ կոօրդինատական համակարգերում այն ընդհանրացված արագություն է։

Սահմանումը[խմբագրել]

Ըստ սահմանման, շառավղային արագությունը սկալյար մեծություն է և հաշվարկվում է ըստ

v_r=\vec{v}\cdot\vec{e}_r

բանաձևի, որտեղ \vec{e}_r=\frac{\vec{r}}{\left|\vec{r}\right|}-ը շառավիղ-վեկտորի օրթն է։

Լրիվ արագությունը որոշվում է շառավղային և ազիմուտային արագությունների գումարով՝

\vec{v} = v_r  \cdot \vec{e}_r + \vec{v_{\phi}}:

Կոօրդինատներով արտահայտած, շառավղային արագությունը միշտ հավասար է

v_r=\frac{dr}{dt}=\dot{r}:

Եթե երկու կետերից մեկն ընդունենք կոօրդինատական համակարգի սկզբնակետ, ապա շառավղային արագությունը կբնութագրի այդ կետերի՝ կամ միմյանց մոտենալու արագությունը (եթե v_r<0) կամ միմյանցից հեռանալու արագությունը (եթե v_r>0

Դրա համաձայն, աստղագիտության մեջ, որտեղ հաշվարկման սկիզբ (այն կետը, որտեղ գտնվում է դիտորդը) է համարվում Երկիրը, ճառագայթային արագությունը որոշվում է որպես օբյեկտի (սովորաբար՝ աստղագիտական) արագությունը տեսողության ճառագայթի նկատմամբ։ Այս մեծությունը չափում ենք՝ հաշվի առնելով Դոպլերի էֆեկտը: Օրինակ, ստանալով մեծ թույլտվությամբ սպեկտր և համեմատելով հայտնի սպեկտրալ գծերի չափված ալիքի երկարությունները լաբորատոր փորձերի տվյալների հետ։

Ճառագայթային արագություն[խմբագրել]

Աստղագիտության մեջ շառավղային արագությունը սովորաբար վերաբերում է ճառագայթային արագությանը (սպեկտրասկոպական շառավղային արագությանը)։ Եթե հաշվարկման սկիզբ է համարվում Երկիրը (այն կետը, որտեղ գտնվում է դիտորդը), ճառագայթային արագությունը որոշվում է որպես աստղագիտական օբյեկտի արագություն տեսողության ճառագայթի նկատմամբ։ Այս մեծությունը չափում ենք՝ հաշվի առնելով Դոպլերի էֆեկտը: Օրինակ, ստանալով մեծ թույլտվությամբ սպեկտր և համեմատելով հայտնի սպեկտրալ գծերի չափված ալիքի երկարությունները լաբորատոր փորձերի տվյալների հետ։

Ճառագայթային արագությունների համեմատական աղյուսակ[խմբագրել]

Մոլորակ Զանգված Հեռավորություն
ա.մ.
Շառավղային արագություն
(vradial)
Յուպիտեր 1 28.4 մ/վ
Յուպիտեր 5 12.7 մ/վ
Նեպտուն 0.1 4.8 մ/վ
Նեպտուն 1 1.5 մ/վ
Սուպեր-Երկիր[1] (5 M⊕) 0.1 1.4 մ/վ
Կենտավրոսի ալֆայի Bb[2] (1.13 ± 0.09 M⊕) 0.04 0.51 մ/վ
Սուպեր-Երկիր (5 M⊕) 1 0.45 մ/վ
Երկիր 1 0.09 մ/վ

Ծանոթագրություններ[խմբագրել]