Պրոյեկցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Պրոյեկցիա, որևէ պատկերի կամ առարկայի արտապատկերումը (պրոյեկտումը) հարթության կամ այլ մակերևույթների վրա։

Հիմնական տեսակներն են կենտրոնական, զուգահեռ և ուղղանկյուն պրոյեկտումները։ Կենտրոնական պրոյեկտման դեպքում ընտրվում է որեէ կետ (պրոյեկտման կենտրոն) և այդ կետով չանցնող հարթություն (պրոյեկցիաների հարթություն)․ այդ դեպքում յուրաքանչյուր կետ (նախակերպար) պրոյեկտվում է։ (կերպար) անվանում են կետի Պրոյեկցիան։ Որևէ պատկերի Պրոյեկցիան նրա բոլոր կետերի Պրոյեկցիաների միավորությունը ABC եռանկյանն է։ Զուգահեռ պրոյեկտման դեպքում ընտրվում է պրոյեկտման որեէ ուղղություն և հարթություն, այդ դեպքում յուրաքասչյուր A կետ պրոյեկտվում է, որը կետով անցնող և ին զուգահեռ ուղղի և հարթության հատման կետն է։ Ուղղանկյուն (կամ օրթոգոնալ) պրոյեկտումը զուգահեռ պրոյեկտման այն մասնավոր դեպքն է, երբ ուղղահայաց է։ Կենտրոնական և զուգահեռ պրոյեկտումները լայն կիրառություններ ունեն գծագրական երկրաչափության մեջ և տեխնիկայում։ Բացի վերը նշված պրոյեկտումներից, հայտնի են նաե գնդային մակերևույթի այլ մակերևույթների վրա պրոյեկտումներ, որոնք օգտագործվում են աշխարհագրության, աստղագիտության, տեղագրության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 443 CC-BY-SA-icon-80x15.png