Աստղային համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աստղային համակարգ, տարածության տվյալ ծավալում գտնվող աստղերի խմբավորում, որի անդամները միմյանց հետ կապված են փոխադարձ ձգողական ուժերով։ Աստղային համակարգերի հիմնական ձևերն են գալակտիկաները, որոնք բաղկացած են միլիոնավոր կամ միլիարդավոր աստղերից։ Աստղային համակարգերի աստղերի ազատ վազքի երկարությունը հազարավոր անգամ մեծ է համակարգի չափերից և, հետևաբար, կարելի է արհամարհել նրանց բախումներն ու փոխադարձ մերձեցումները։ Աստղային համակարգերի զանգվածի հիմնական մասը գտնվում է ասսւղերում։ Նյութի մնացած ձևերը՝ գազը, փոշին և հավանաբար գոյություն ունեցող սառը մարմինները (նման Արեգակնային համակարգության մոլորակներին և երկնաքարերին) կազմում են աստղային համակարգերի ընդհանուր զանգվածի միայն մի քանի տոկոսը։ Մեկուսացած աստղային համակարգերը անընդհատ փոփոխվում են և ձգտում ամենահավանական՝ հավասարակշիռ վիճակի։ Գալակտիկաների կազմի մեջ մտնող համեմատաբար փոքր չափերի և երկու կամ ավելի անդամներից բաղկացած աստղային համակարգերն են կրկնակի և բազմապատիկ աստղերը, աստղակույտերը, աստղասփյուռները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 582