Կենտավրոսի գամմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կենտավրոսի գամմա
Հետազոտման տվյալներ
Տեսակկրկնակի աստղ, կրկնակի աստղ, near-IR source? և UV-emission source?
Կազմված էgam Cen A? և gam Cen B?[1]
Տեսանելի աստղային մեծություն2,17[2] (V)
ՀամաստեղությունԿենտավրոս
Աստղաչափություն
Ճառագայթային արագություն (Rv)−5,5 ± 1,78 km/s[3][4][5]
Պարալաքս25,06 ± 0,28 մավ[6]
Բացարձակ աստղային մեծություն−0,8
Բնութագիր
Սպեկտրալ դասակարգումA1 IV+[7]
Գույնի ցուցանիշ−0,01
Ֆիզիկական տվյալներ
Զանգված5,56752E+30 կիլոգրամ
Շառավիղ36,5 արևային շառավիղ
Լուսավորություն180 արեգակնային լուսատվություն
Ուղեծրի էլեմենտներ
Այլ անվանումներ
IRAS 12387-4841, SAO 223603, GSC 08240-02724, HD 110304, 2MASS J12413103-4857350, HIP 61932, HR 4819, γ Cen, CCDM J12415-4858AB, CPC 0 10603, GC 17262, GCRV 7619, HIC 61932, IDS 12360-4825 AB, JP11 2264, LTT 4841, N30 2924, PLX 2922, PPM 317697, ROT 1867, TD1 16427, UBV 11369, uvby98 100110304, WDS J12415-4858AB, WEB 11010, Gaia DR3 6127791439360208640, TIC 161739042, UBV M 18491 և ALS 19677

Կենտավրոսի գամմա (անգլ.՝ Gamma Centauri, կրճատ՝ γ Կեն, γ Կենտավրոսի), աստղ հարավային Կենտավրոս համաստեղությունում։ Կրում է նաև Մուլիֆան անվանումը[8], որը չպետք է շփոթել Մեծ Շուն համաստեղության Մուլիֆեն աստղի հետ․ երկու աստղանունն էլ ծագել են արաբերեն ընդհանուր արմատից։

Կրկնակի աստղ է, որը գտնվում է Երկրից մոտավորապես 130 լուսային տարի կամ 40 պարսեկ հեռավորության վրա։ Աստղազույգի միացյալ տեսանելի աստղային մեծությունը +2.17[9] է, իսկ առանձին-առանձին նրանք երրորդ ուժգնության աստղեր են[10]։ Պատկանում է A1IV+[11] սպեկտրային դասակարգմանը, որտեղ A-տիպի ենթահսկա աստղերը գտնվում են հսկա աստղ դառնալու գործընթացում։ Առանձին-առանձին նրանք ունեն A0III սպեկտրային դասակարգում, որը նշանակում է, որ նրանք արդեն դարձել են հսկա աստղեր[12]։

2000 թվականին աստղազույգն ունեցել է 1.217 արքվայրկյան անկյունային բաժանում, որի դիրքային անկյունը կազմել է 351.9°[10]։ Աստղերի դիրքն ուսումնասիրվել է 1897 թվականից ի վեր, որի ընթացքում հաշվարկվել է 84.5 տարվա սիդերիկ պարբերությունն ու 0.93 արքվայրկյանի կիսահիմնական առանցքը[13]։ Այս համակարգի հեռավորությունը հաշվի առնելով՝ դա համարժեք է 93 աստղագիտական միավոր գծային հեռավորության[14]։ Կենտավրոսի գամմային հարաբերականորեն մոտ գտնվում է Կենտավրոսի թաու աստղը, որը գտնվում է 1․72 լուսային տարի կամ 0․53 պարսեկ հաշվարկված հեռավորության վրա[15]։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինական աստղագիտության մեջ 庫樓 (Կու Լոու, որը նշանակում է «Եղջյուր») անվանումը վերաբերում է Կենտավրոսի գամմայից, Կենտավրոսի զետայից, Կենտավրոսի էտայից, Կենտավրոսի թետայից, Կենտավրոսի 2-ից, HD 117440-ից, Կենտավրոսի ξ1-ից, Կենտավրոսի թաուից, Կենտավրոսի D-ից ու Կենտավրոսի սիգմայից բաղկացած աստերիզմին[16]։ Հետևաբար Կենտավրոսի գամմայի չինարեն անունը 庫樓七 (Կու Լոու քի, «Եղջյուրի յոթերորդ աստղ», անգլ.՝ the Seventh Star of Arsenal) է[17]։

Կենտրոնական Ավստրալիայում բանկվող արանդա և լուրիջա աբորիգենների ցեղերն այս աստղից, Կենտավրոսի դելտայից (Մա Ուեյից), Իմայից ու Գակրուքսից բաղկացած քառանկյուն դասավորությունն անվանել են Iritjinga, «Արծիվ-բազե»[18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Washington Double Star Catalog
  2. Ducati J. R. Catalogue of Stellar Photometry in Johnson's 11-color system — 2002. — Vol. 2237.
  3. R.-D. Scholz Astrophysical supplements to the ASCC-2.5: Ia. Radial velocities of ∼55000 stars and mean radial velocities of 516 Galactic open clusters and associations // Astron. Nachr.Wiley, 2007. — Vol. 328, Iss. 9. — P. 889—896. — ISSN 0004-6337; 1521-3994doi:10.1002/ASNA.200710776arXiv:0705.0878
  4. Duflot M., Figon P., Meyssonnier N. Vitesses radiales. Catalogue WEB: Wilson Evans Batten. Radial velocities: The Wilson-Evans-Batten catalogue // Astron. Astrophys. / T. ForveilleEDP Sciences, 1995. — Vol. 114. — P. 269–280. — ISSN 0004-6361; 0365-0138; 1432-0746; 1286-4846
  5. Evans D. S. The revision of the general catalogue of radial velocities // Proceedings of the International Astronomical UnionCambridge University Press, 1979. — Vol. 30. — P. 57–62. — ISSN 1743-9221; 1743-9213
  6. Leeuwen F. v. Validation of the new Hipparcos reduction // Astron. Astrophys. / T. ForveilleEDP Sciences, 2007. — Vol. 474, Iss. 2. — P. 653–664. — ISSN 0004-6361; 0365-0138; 1432-0746; 1286-4846doi:10.1051/0004-6361:20078357arXiv:0708.1752
  7. Corbally C. J. Contributions to the Nearby Stars (NStars) Project: Spectroscopy of Stars Earlier than M0 within 40 pc--The Southern Sample // Astron. J. / J. G. III, E. VishniacNYC: IOP Publishing, AAS, University of Chicago Press, AIP, 2006. — Vol. 132, Iss. 1. — P. 161–170. — ISSN 0004-6256; 1538-3881doi:10.1086/504637arXiv:astro-ph/0603770
  8. Paul Kunitzsch (1959). Arabische Sternnamen in Europa, von Paul Kunitzsch. O. Harrassowitz. էջ 188.
  9. Johnson, H. L.; և այլք: (1966). «UBVRIJKL photometry of the bright stars». Communications of the Lunar and Planetary Laboratory. 4 (99): 99. Bibcode:1966CoLPL...4...99J.
  10. 10,0 10,1 Fabricius, C.; Makarov, V. V. (2000 թ․ ապրիլ). «Two-colour photometry for 9473 components of close Hipparcos double and multiple stars». Astronomy and Astrophysics. 356: 141–145. Bibcode:2000A&A...356..141F.
  11. Gray, R. O.; և այլք: (2006 թ․ հուլիս). «Contributions to the Nearby Stars (NStars) Project: Spectroscopy of Stars Earlier than M0 within 40 pc-The Southern Sample». The Astronomical Journal. 132 (1): 161–170. arXiv:astro-ph/0603770. Bibcode:2006AJ....132..161G. doi:10.1086/504637.
  12. Schaaf, Fred (2008). The brightest stars: discovering the universe through the sky's most brilliant stars. John Wiley and Sons. էջ 262. Bibcode:2008bsdu.book.....S. ISBN 0-471-70410-5. {{cite book}}: |journal= ignored (օգնություն)
  13. Mason, Brian D.; և այլք: (2001 թ․ դեկտեմբեր). «The 2001 US Naval Observatory Double Star CD-ROM. I. The Washington Double Star Catalog». The Astronomical Journal. 122 (6): 3466–3471. Bibcode:2001AJ....122.3466M. doi:10.1086/323920.
  14. Kaler, James B. «MUHLIFAIN (Gamma Centauri)». Stars. University of Illinois. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 31-ին.
  15. Shaya, Ed J.; Olling, Rob P. (2011 թ․ հունվար). «Very Wide Binaries and Other Comoving Stellar Companions: A Bayesian Analysis of the Hipparcos Catalogue». The Astrophysical Journal Supplement. 192 (1): 2. arXiv:1007.0425. Bibcode:2011ApJS..192....2S. doi:10.1088/0067-0049/192/1/2.
  16. 中國星座神話, written by 陳久金. Published by 台灣書房出版有限公司, 2005, 978-986-7332-25-7.
  17. 香港太空館 - 研究資源 - 亮星中英對照表 Արխիվացված Հունվար 30, 2011 Wayback Machine, Hong Kong Space Museum. Accessed on line November 23, 2010.
  18. Raymond Haynes; Roslynn D. Haynes; David Malin; Richard McGee (1996), Explorers of the Southern Sky: A History of Australian Astronomy, Cambridge: Cambridge University Press, էջ 8, ISBN 978-0-521-36575-8