Ավստրալիայի դրոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ավստրալիայի դրոշ
Flag of Australia.svg
Տեսակ ազգային դրոշ
Իրավասության տարածք Ավստրալիա
Նշան 🇦🇺
Հարաբերություն 2:1
Ընդունված է սեպտեմբերի 3, 1901
Գույներ կապույտ, կարմիր և սպիտակ
Կազմված է դաշտ և canton
Պատկերված է դաշտ, Յունիոն Ջեք, Համագործակցության աստղ, Հարավային Խաչ, Ակրուքս, Բեկրուքս, Գակրուքս, Դեկրուքս, Հարավային Խաչի էպսիլոն, յոթաթև աստղ, հնգաթև աստղ և Blue Ensign

Ավստրալիայի Միապետության դրոշը Ավստրալիայի պետական խորհրդանիշերից, որն իրենից ներկայացնում է ուղղանկյուն պաստառ կապույտ գույնի, լայնքի և երկայնիքի հարաբերությունը 1:2։ Դրոշն ընդունվել է 1901 թվականի սեպտեմբերի 3-ին։

Ձախ կողմի վերևի քառորդում պատկերված է բրիտանական դրոշը։ Բացի դա, Ավստրալիայի դրոշի վրա կան վեց սպիտակ աստղեր. հինգ աստղերը պաստառի աջ կողմում Հարավային Աստղ համաստեղության ձևով և մեկ մեծ աստղ ձախ ներքին քառորդի մեջ տեղում։

Դրոշն ընդունվել է անմիջապես ֆեդերացիայի ստեղծումից հետո՝ 1901 թվականին մրցույթի արդյունքում, որին մասնակցել էին շատ երկրների ներկայացուցիչներ։ Հաջորդող տարիների ընթացքում այն ընդունվեց ավստրալիական և բրիտանական իշխանությունների կողմից՝ չնայած դրոշի հստակ բնութագիրը մի քանի անգամ փոփոխվեց։ Այժմյան դրոշի տեսքը հրապարակվել է 1934 թվականին, իսկ 1954 թվականին օրինականորեն այն հաստատվեց «ավստրալական ազգային դրոշ» կարգավիճակով։ 1990-ականների կեսերին երկրում հանրապետականների ուժեղ ազդեցության տակ դրոշը հաճախ սկսեց քննադատվել՝ իր վրա բրիտանական դրոշի պատկերման համար։

Դրոշի օրենսդրական բնութագիրը տրված է 1953 թվականի «Օրենք դրոշի մասին» կետում (անգլ.՝ Flags Act 1953)։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիական դրոշը կարող ենք առանձնացներ երեք հիմնական մասեր՝ Մեծ Բրիտանիայի դրոշը (առավել հայտնի որպես «Յունյոն Ջեկ»), Համագործակցության աստղերը (կամ Ֆեդերացիայի աստղերը) և Հարավային Աստղ համաստեղությունը։

Ըստ ամենատարածված տեսակետի Բրիտանիայի դրոշը խորհրդանշում է երկրի անցյալը, երբ Ավստրալիան իրենից ներկայացնում էր բրիտանական վեց գաղութներից մեկը ինչպես նաև այն սկզբունքները, որոնց հիման վրա ստեղծվել էր Ավստրալիայի Ֆեդերացիան[1]: Սակայն քաղաքագետների կարծիքով բրիտանական դրոշի ներառումը ավստրալական դրոշի կազմում պետք է որ ցուցաբերելու լիներ հավատարմությունը Բրիտանական կայսրության նկատմամբ, որը այդ ժամանակ աշխարհակալ տերություններից մեկն էր։

Համագործակցության յոթաթև աստղը սկզբնապես ունեցել է վեց թև, որոնք խորհրդանշում էին ֆեդերացիայի մեջ մտնող վեց գաղութները։ 1905 թվականին Ավստրալիային միացվեց Պապուայի տարածքը, այդ պատճառով 1908 թվականի ամռանը երկրի ղեկավարությունը առաջարկ ներկայացրեց՝ աստղը դարձնելու յոթաթև։ Դրոշի մեջ փոփոխությունը, ընդունվելով Բրիտանական Ադմիրալության կողմից, ծանուցվեց 1908 թվականի դեկտեմբերի 19-ին «Ավստրալական Միության կառավարական տեղեկագրով», իսկ փոփոխված դիզայնը առաջին անգամ հրապարակվեց մի քանի ամիս անց՝ 1909 թվականի մայիսի 22-ին։ միայն թե նոր դրոշի փոփոխությունների և բնութագրի ամբողջական նկարագիրը հայտնվեց միայն 1934 թվականի մարտի 23-ին։ Այդ ժամանակից Համագործակցության աստղի թևերի քանակը մնաց անփոփոխ՝ չնայած նոր տարածքների միավորման և հայտնվելուն, ինչպես նաև Պապուա Նոր Գվինեայի 1975 թվականին անկախություն ձեռք բերելու հետ։

Հարավային Աստղը համարվում հարավային կիսագնդի ամենավառ համաստեղություններից մեկը և դեռևս մայրցամաքում բրիտանացիների առաջին բնակեցման ժամանակ խորհրդանշում էր Ավստրալիան։ Դրոշի հեղինակներից մեկի՝ Իվոր Էվանսի մտահղացմամբ, Հարավային Աստղը պետք է անդրադարձներ Դանթե Ալիգերիի նկարագրած չորս համաստեղություններով արտահայտված առաքինությունները՝ իմաստություն, արդարամտություն, խիզախություն, չափավորություն։ Ժամանակակից դրոշի վրա Հարավային Խաչի աստղերի քանակը տարբերվում է սկզբնական տեսքից, որում դրանց քանակը տատանվում էր հինգից ինը աստղի՝ դրանով ավելի ընդգծելով գիշերային երկնքում։ Միայն թե 1908 թվականի Բրիտանական Ծովակալությունը, ձգտելով համաչափության և դրոշի պատրաստման ծախսերի կրճատման համար միօրինականացրեց աստղերը. մինչ դա Հարավային Խաչի չորս խոշոր աստղերն ունեին յոթ թև, իսկ ամենափոքր աստղը՝ հինգ թև (դրոշի փոփոխված տեսքը պաշտոնապես հրապարակվեց 1909 թվականի մայիսի 22-ի «Ավստրալական Միության կառավարական տեղեկագրում»)։

Ավստրալիայի դրոշում օգտագործվում է նույն գույները, ինչ որ Մեծ Բրիտանիայի դրոշում՝ կապույտ, կարմիր, սպիտակ (գերակշռում է կապույտը)։ Բոլոր երեք գույները արտացոլում են երկրի պատմությունը՝ բրիտանական գաղութատիրական և մեծամասամբ «եվրոպական» անցյալը։ 1901 թվականին դրանք նույնպես խորհրդանշում էին հավատարմությունը Բրիտանական կայսրությանը։ Բացի դա Ավսրալիայի դրոշի կապույտ գույնը ուներ նաև ավելի լայն մեկնաբանություն. համաձայն մի տեսակետի՝ դա խորհրդանշում է այն փաստը, որ Ավստրալիան կղզի-մայրցամաք է, մեկ այլ կարծիքի համաձայն՝ առաջին նորաբնակները, որպեսզի հասնեն այնտեղ, պետք է անցնեյին ծովերով։

Դրոշի այժմյան տեսքի ամբողջական նկարագրությունը 1934 թվականին հրապարակվել է «Ավստրալական Միության կառավարական տեղեկագրում» (անգլ.՝ Commonwealth Gazette

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն «Դրոշի մասին» օրենքի՝ ավստրալական ազգային դրոշը պիտի համապատասխանի հետևյալ պահանջներին․

  • Մեծ Բրիտանիայի դրոշի պատկերը գտնվում է դրոշի վերին ձախ քառորդում։
  • Ավստրիալիայի վեց նահանգները և մնացած տարածքները խորհրդանշող մեծ սպիտակ աստղը գտնվում է ներքևի ձախ քառորդի կենտրոնում՝ ցույց տալով Մեծ Բրիտանիայի դրոշի կազմում գտնվող Սուրբ Գեորգիի խաչը դրոշի կենտրոնում։
  • Հարավային Խաչը խորհրդանշող հինգ սպիտակ աստղերը գտնվում են պաստառի աջ կեսում։

Համագործակցության աստղերի արտաքին տրամագիծը կազմում է դրոշի լայնության 3/10-ը, իսկ Հարավային Խաչինը՝ դրոշի լայնության 1/7-ը, բացի Էպսիլոնից, որի արտաքին տրամագիծը դրոշի լայնությալ 1/12-ը։ Յուրաքանչյուր աստղի ներքին տրամագիծը կազմում է 4/9-ը։

Գույներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեպետ դրոշի գույները «Դրոշի մասին» օրենքով հաստատված չեն, սակայն դրա Pantone նկարագրությունը ձևակերպված է վարչապետի դեպարտամենտի մշակույթի և մրցանակների բաժնով։ Բացի դա, CMYK և RGB բնութագրերն ունեն «Style Manual for Authors, Editors and Printers» հրահանգ՝ ավստրալական կառավարության կողմից[2]:

Գունային սխեմա Կապույտ Կարմիր Սպիտակ
Pantone 280C 185C Safe
RGB
(Hex)
0-0-139
(#00008B)
255-0-0
(#FF0000)
255—255-255
(#FFFFFF)
CMYK 100 % — 80 % — 0 % — 0 % 0 % — 100 % — 100 % — 0 % 0 % — 0 % — 0 % — 0 %

1901 թվականին դաշնային դրոշի փոփոխություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1901 թվականը Ավստրալիան իրենից ներկայացնում էր վեց բրիտանական գաղութների խումբ։ Միացյալ Թագավորության դրոշը հաճախ էր օգտագործվում դրանց միասնական ներկայացման համար, միևնույն ժամանակ յուրաքանչյուր գաղութ ուներ իր դրոշը, որոնց վրա պատկերված էր Միացյալ Թագավորության դրոշը։

19–րդ դարի ընթացքում երկու անգամ փորձ է կատարվել ստեղծելու ազգային դրոշ։ Դրանցից առաջինը տեղի է ունեցել 1823-1824 թվականներին, երբ Ջոն Նիքլսոնը և Ջոն Բինգլը մշակեցին ազգային գաղութարարական դրոշը։ Այն իրենից ներկայացնում էր սպիտակ պաստառ, որի վրա պատկերված էր Բրիտանիայի դրոշը և Սուրբ Գևորգի (որն Անգլիայի խորհրդանիշն է) խաչը չորս սպիտակ աստղերով։ Ըստ Նիքլսոնի՝ Բրիտանական ադմիրալությունը ընդունել է դրոշը և Նոր Հարավային Ուելսի նահանգապետը հաստատել է որպես ավստրալական ազգային դրոշ 1823 թվականին, սակայն դա հավաստող ոչ մի գրավոր փաստաթուղթ չի պահպանվել։ Այդ պատճառով ազգային գաղութարարական դրոշը համարվում է առաջին ավստրալական դրոշը, որի վրա պատկերված է Հարավային Խաչը[3]:

Սակայն որպես ազգային դրոշ առավել հայտնի է Ավստրալիայի ֆեդերատիվ դրոշը, որն ստեղծել է Ջոն Նիքլսոնը 1831 թվականին։ Նոր դրոշի բավականին նման էր 1823-1824 թվականների ազգային գաղութարարական դրոշին,սակայն ուներ նշանակալի տարբերություններ․ կենտրոնական խաչի գույնը կապույտ էր, և նրա վրա պատկերված էին ոչ թե չորս, այլ հինգ աստղեր։ Դաշնային դրոշը, ինչպես նաև «Մեկ ժողովուրդ, մեկ ճակատագիր, մեկ դրոշ» նշանաբանը (անգլ.՝ One People, One Destiny, One Flag) առավել հայտնի դարձան 1880-1890-ական թվականներին, երբ դրանք դարձան Ավստրալիայի ֆեդերատիվ շարժման խորհրդանիշ[4]:

Բոլոր այդ դրոշներում, ինչպես նաև Էվրիքսի դրոշում, որն ի հայտ եկավ 1854 թվականին Էվրիքսյան ապստամբության ժամանակ, պատկերված է Հարավային Խաչ համաստեղությունը։ Սակայն առաջին դրոշում, որտեղ աստղերը պատկերված են այն հերթականությամբ, որով գտնվում են երկնքում, համարվում է Ավստրալիայի Հակատրանսպորտային լիգայի դրոշը (անգլ.՝ Australasian Anti-Transportation League Flag), և որը հանդես էր գալիս Ավստրալիայի տրանսպորտային ուժերի դեմ։ Դրոշի առաջին տարբերակի վրա 1849 թվականին աշխատել է Ջոն Ուեսթը Թասմանիայի Լոնստեստոն քաղաքից։ 1853 թվականին կազմակերպության լուծարումից հետո Լիգայի դրոշը դադարվեց գործածվելուց՝ չնայած այն այնուհետև Վիկտորիայի դրոշի հիմքում էր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Australian National Flag» (անգլերեն)։ Flag Society of Australia Inc and Pennant Advisory Services Pty Limited։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-20-ին։ Վերցված է 6 мая 2009 
  2. revised by Snooks & Co. (2002)։ Style Manual for Authors, Editors and Printers (6th ed.)։ Milton, Qld.: John Wiley & Sons։ ISBN 0 7016 3648 3 
  3. «Some of the Significant Historical Flags of Australia» (անգլերեն)։ Flag Society of Australia Inc and Pennant Advisory Services Pty Limited։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-20-ին։ Վերցված է 7 мая 2009 
  4. «The Australian Federation Flag (1831—1900)» (անգլերեն)։ Australian National Flag Association։ Արխիվացված օրիգինալից-ից 2006-08-20-ին։ Վերցված է 8 мая 2009